Թեմաներ
Կիրակի 04 / 21 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2019   23:58 Հոգեբանները բացահայտել են, թե ինչո՞ւ է տղամարդը լքում ընտանիքը երեխայի ծնվելուց հետո 04/20/2019   22:43 Խանդոտ կինը մարդասպան է վարձել ամուսնու սիրուհուն և նրանց երեխային սպանելու համար 04/20/2019   22:18 ՍԱՊԾ-ում պարգևատրումների պատճառով ծեծկռտուք է եղել. Ահազանգ 04/20/2019   21:32 Պերուի նախկին նախագահին դատապարտել են 3 տարվա նախնական ազատազրկման 04/20/2019   20:46 Յոգայի չափազանց դժվար դիրքը Ինստագրամի բլոգեր կնոջ մոտ ուղեղի կաթվածի դրդապատճառ է դարձել 04/20/2019   19:23 Մոսկվայի ոստիկանները բարում զանգվածային ծեծկռտուք են սարքել 04/20/2019   17:10 Առաջին դասարանցիների ընդունելությունը լինելու է առցանց 04/20/2019   16:22 Ո՞վ է փոխարինում Դավիթ Սանասարյանին՝ ՊՎԾ պետի պաշտոնում 04/20/2019   16:16 ՀՀ ոստիկանության պետն ընդունել է հասարակական խորհրդի անդամների 04/20/2019   16:13 Վալերիյ Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր 04/20/2019   16:10 Դավիթ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է. պաշտպան 04/20/2019   16:08 Քրեակատարողական ծառայությունում օպերատիվ խորհրդակցություն է անցկացվել Փաշինյանի հնչեցրած մտահոգությունների առնչությամբ 04/20/2019   16:05 ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հետ 04/20/2019   15:47 Տեղի ունեցածը ոչ միայն նախարարության անձնակազմի, այլև ամբողջ համակարգի համար մեծ շոկ էր. Արսեն Թորոսյան 04/20/2019   14:27 Նիկոլ Փաշինյանի մեր մեծամտության և ժողովրդի միամտության արդյունքն է. Արմեն Աշոտյան 04/20/2019   14:07 Մեղադրյալներ՝ Հովիկ եւ Ջոնիկ Աբրահամյաններին եւ Ալիկ Սարգսյանին առնչվող գործով. թիվը՝ գաղտնի 04/20/2019   14:06 Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվելու դեպքում՝ կփակվեն աշխատատեղեր. Սերգեյ Բագրատյան 04/20/2019   13:38 Օրենքի առաջ հավասարության սկզբունք կա. հանցանք կատարած յուրաքանչյուր ոք պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության. փաստաբան 04/20/2019   13:23 Դավիթը իմ ընկերն է նույնպես, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան. Նիկոլ Փաշինյան 04/20/2019   13:15 Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ 04/20/2019   13:10 Ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ 04/20/2019   12:52 Մայրը որդուն հայտնաբերել է կախված վիճակում 04/20/2019   12:48 Հայաստանի վարչապետի «քիփ» ինստիտուտ չի լինելու. Փաշինյանի հայտարարությունը լուրջ չեն ընդունել հենց նրա «քիփերը» 04/20/2019   12:35 Որեւէ արժեք չունեն մոնոպոլիաների դեմ պայքարի՝ Փաշինյանի նշած արդյունքները, եթե դա չի զգացվել մեր գրպանի վրա. քաղաքագետ 04/20/2019   12:33 Հոլանդահայերը Հայոց ցեղասպանության ճանաչման համար երկրի կառավարությանը կհանձնեն հանրագիր 04/20/2019   12:29 Վաղարշապատի ոստիկանները բացահայտել են Մերձավան գյուղում կատարված գողության փորձը 04/20/2019   12:23 Արտակ Զեյնալյանը դիմել է ԲԴԽ՝ Վճռաբեկ դատարանի 11 դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար 04/20/2019   12:14 Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար 04/20/2019   11:55 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 04/20/2019   11:53 ԱՄՆ-ում կոտրել են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ուղղորդող ցուցանակը 04/20/2019   11:47 «Երկու պետություն՝ մեկ նպատակ». Հայ-ռուսական դաշնակցությանն անհրաժեշտ է նոր ճարտարապետություն 04/20/2019   11:14 Դավիթ Սանասարյանն առանձնացրել է իր անձի վերաբերյալ շրջանառվող ստերը 04/20/2019   10:52 Սուգը՝ տոն. Ցեղասպանության տարելիցը մոռացած՝ իշխանությունը զբաղված է իր հաղթանակի օրը նշելով. «Ժամանակ» 04/20/2019   10:47 Փոխնախարարների միջև գզվռտոց է սկսել. «Հրապարակ» 04/20/2019   10:42 Արտակ Զեյնալյանի դիմումը՝ լուրջ սկանդալի պատճառ. «Ժողովուրդ» 04/20/2019   10:39 Ի հեճուկս բոլոր սպասումների. Վարչապետը շահագրգռված չէ Դավիթ Սանասարյանի հարցի քննարկմամբ. «Ժամանակ» 04/20/2019   10:34 Սամվել Բաբայանի թեման «փակված» է. «Հրապարակ» 04/20/2019   10:29 Հեղափոխությունը խժռում է իր զավակներին. Դավիթ Սանասարյանը անուղղակիորեն մեղադրում է Փաշինյանին. «168 ժամ» 04/20/2019   10:25 Հրաչյա Հակոբյանը՝ «միջնորդ տեր-բաբա». Նա Սամվել Ալեքսանյանի քրոջ որդիների հետ «ցկցկացե՞լ է». «Հրապարակ» 04/20/2019   10:21 Ինչու չեն վճարում Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը. «Ժողովուրդ» 04/20/2019   10:18 Կլինկեր՝ Թոխմախի Մհերի համար. Նա կարող է ցեմենտի շուկայից դուրս մղել մյուս արտադրողներին. «Ժամանակ» 04/20/2019   10:14 Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում 04/19/2019   22:06 Նիկոլ Փաշինյանը բացառում է հեղափոխության սկզբունքներին հակասող գործարքների մեջ իր ներքաշվելը 04/19/2019   22:03 Արմեն Գեւորգյանի պաշտպանները դիմում են ներկայացրել ՄԻՊ-ին 04/19/2019   21:59 Տերերը կարծել են, թե շունը մահացել է, տեղադրել են պարկի մեջ և թաղել, սակայն կենդանին կարողացել է ազատվել 04/19/2019   21:13 Այսօր պետական կառավարման համակարգի 97 տոկոսը նույն մարդիկ են. Վարչապետը պնդում է, որ պահել է կադրային ջարդ չանելու իր խոստումը 04/19/2019   20:53 ՀՀ ՊԵԿ պատվիրակության այցը Վրաստան 04/19/2019   20:35 Քեմերվովի բնակուհին սպանել է դստերը` շփոթելով նրան «սարսափելի» տիկնիկի հետ 04/19/2019   20:28 Վարչապետն ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին (տեսանյութ) 04/19/2019   20:23 Կայացավ ոստիկանության 101-րդ տարեդարձին նվիրված հրաձգության առաջնությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
04/19/2019   18:27 Եթե Դավիթ Սանասարյանի մեղքը հիմնավորվի, դա կլինի փայլուն օրինակ, որ անկախ անձից ու պաշտոնից, որեւէ մեկը անպատիժ չի մնա. փաստաբան 04/20/2019   14:07 Մեղադրյալներ՝ Հովիկ եւ Ջոնիկ Աբրահամյաններին եւ Ալիկ Սարգսյանին առնչվող գործով. թիվը՝ գաղտնի 04/19/2019   14:06 ՍԴ-ն չափազանց խիստ ձեւով է արձանագրել ՎԴ-ի կողմից Վաչագան Ղազարյանի իրավունքների խախտման փաստը. սահմանադրագետ 04/19/2019   16:09 Եվրոպական դատարանի այս որոշումը լիովին բավարարող որոշում է. Արսեն Մկրտչյան 04/19/2019   14:50 Դավիթ Սանասարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին 04/19/2019   12:47 Դավիթ Սանասարյանին իրականում հետապնդում են համակարգին չենթարկվելու ու նրան դիմադրելու համար. Սասնա Ծռեր 04/19/2019   09:58 «Տակից» ցերեկային «փարթիներ»՝ ապրիլի 23-ին, իսկ ՔՊ-ականների երեկոյան մեծ խնջույքը՝ ռեստորանում. «Փաստ» 04/19/2019   17:24 Կրակել են «Դռիկ Ալիկ»-ի վրա 04/20/2019   13:38 Օրենքի առաջ հավասարության սկզբունք կա. հանցանք կատարած յուրաքանչյուր ոք պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության. փաստաբան 04/19/2019   11:05 ՍԴ որոշումից հետո Վաչագան Ղազարյանի շահերը ներկայացնող փաստաբանը դիմում կներկայացնի դատական ակտի վերանայման համար 04/19/2019   15:25 Ն.Փաշինյանը հանձնարարել է Դավիթ Սանասարյանին՝ ապահովել «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման կատարումը 04/19/2019   11:47 Վարչապետը պաշտոնից ազատել է Ամալյա ենգոյանին 04/20/2019   12:23 Արտակ Զեյնալյանը դիմել է ԲԴԽ՝ Վճռաբեկ դատարանի 11 դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար 04/20/2019   22:18 ՍԱՊԾ-ում պարգևատրումների պատճառով ծեծկռտուք է եղել. Ահազանգ 04/20/2019   16:22 Ո՞վ է փոխարինում Դավիթ Սանասարյանին՝ ՊՎԾ պետի պաշտոնում 04/19/2019   16:22 Արցախում 10-ամյա երեխայի սպանության մեջ կասկածվում է ավագ եղբայրը 04/20/2019   16:10 Դավիթ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է. պաշտպան 04/20/2019   11:14 Դավիթ Սանասարյանն առանձնացրել է իր անձի վերաբերյալ շրջանառվող ստերը 04/19/2019   10:05 Աննա Հակոբյանը որոշել է մտնել մեծ քաղաքականությո՞ւն. «Հրապարակ» 04/20/2019   13:23 Դավիթը իմ ընկերն է նույնպես, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան. Նիկոլ Փաշինյան

«Սևան» ազգային պարկի» նախկին տնօրենը դատապարտվեց ազատազրկման 04/03/2013   18:11  |  ԳՈՐԾ #

«Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության նախկին տնօրեն Գագիկ Մարտիրոսյանը դատապարտվել է ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Գ.Մարտիրոսյանը բացի տնօրեն լինելուց, նախկինում եղել է նաև ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության ու կառուցապատման մրցութային հանձնաժողովի նախագահ և նախաքննությամբ պարզվել է, որ ազգային պարկի հողամասերի վարձակալության և կառուցապատման համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտերում և մրցույթի արդյունքներով կազմված արձանագրություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով` հաղթող են ճանաչել նախապես որոշված և մինչ այդ տարածքներն ապօրինի փաստացի զբաղեցնող ֆիզիկական և իրավաբանական անձանց:

Այսպես, Գագիկ Մարտիրոսյանը չի կատարել ծառայողական պարտականությունները, այն է` ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլին 12-ի որոշմամբ սահմանված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման համար նախատեսված մրցույթի անցկացման կարգը, «Հրապարակային սակարկությունների» մասին ՀՀ օրենքի և ՀՀ հողային օրենսգրքի պահանջների կոպիտ խախտմամբ, իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ ապօրինի հանձնարարել է պաշտոնեական փաստաթղթերում` հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման նպատակով հայտարարված մրցույթներին մասնակցելու հայտերում ու մրցույթի արդյունքներով կազմված արձանագություններում ներառել ակնհայտ կեղծ տեղեկություններ, ինչի արդյունքում հաղթող է ճանաչել իր կողմից նախապես որոշված` հիմնականում մինչ այդ տվյալ հողամասերն ապօրինի փաստացի զբաղեցնող ֆիզիկական և իրավաբանական անձանց։ Ապօրինի կնքված պայմանագրերի հիման վրա վերջիններս «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողատարածքների նկատմամբ ապօրինաբար ձեռք են բերել վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքներ եւ ստացել իրավունքի պետական գրանցման վկայականներ:

Բացի նշված ապօրինություններից, պարզվում է, որ Գագիկ Մարտիրոսյանն ունեցել է նաեւ անձնական շահագրգռվածություն։ Իհարկե, դժվար է հավատալ, որ ֆիզիկական ու իրավաբանական անձանց օգտին կեղծիքներ է կատարել սիրուն աչքերի համար եւ չի ունեցել նյութական շահագրգռվածություն, բայց այս մասին քրեական գործում խոսք չկա։ Փոխարենը պարզվել է, որ նա անձամբ 2002 թվականի օգոստոսի 15-ին որպես ֆիզիկական անձ ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքված պետական գույքի օտարման պայմանագրով սեփականության իրավունք է ձեռք բերել Սևան–Ճամբարակ ճանապարահատվածում գտնվող հանգստյան տան նկատմամբ։ Հանգստյան տանը կից եղել է նաեւ 5.96 հա հողամաս, որը Գ.Մարտիրոսյանը որպես ֆիզիկական անձ տնօրինել է առանց պայմանագիր ունենալու։ Այսինքն, Գ.Մարտիրոսյանը, օգտագործելով «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի իր պաշտոնեական լիազորություններն ծառայության շահերին հակառակ, որպես ֆիզիկական անձ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ չի կնքել վերոհիշյալ հանգստյան տանը կից 5.96 հա հողամասի վարձակալության պայմանագիր, ինչի արդյունքում չի վճարել 22.08.2002-13.05.2011 թվականների հողամասի վարձակալության 3909645 դրամ վճարը:

Գագիկ Մարտիրոսյանի վերընշված գործողությունների հետևանքով, նախաքննական մարմնի գնահատմամբ, անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս է պատճառվել պետության և հասարակության օրինական շահերին, ինչն արտահայտվել է «Սևան» ազգային պարկի» որպես բնության հատուկ պահպանվող օբյեկտի, հողատարածքների օգտագործման, տիրապետման, պահպանման, վերականգնման ու վերարտադության ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի տևական և կոպիտ խախտումներով, գույքային վնաս պատճառելով:

Գ.Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով:

Գործը դատարանում քննվել է արագացված դատաքննության կարգով՝ ամբաստանյալի միջնորդության հիման վրա՝ Գ. Մարտիրոսյանը հայտարարել էր, որ համաձայն է առաջադրված մեղադրանքի հետ և որ իրեն լիովին մեղավոր է ճանաչում առաջադրված մեղադրանքում:

Դատարանը գտել է, որ ամբաստանյալ Գագիկ Մարտիրոսյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով ճիշտ է որակվել, և նա ենթակա է քրեական պատասխանատվության ու պատժի, բայց մասամբ կիրառվել է համաներում: Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով պատիժ սահմանելիս դատարանը հաշվի է առել այն հանգամանքը,որ ամբաստանյալ Մարտիրոսյանի կողմից այդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքը կատարվել է 2004-2008 թվականների ընթացքում,ուստի նրա նկատմամբ համապատասխան պետք է պատիժ սահմանվի հանցագործության կատարման ժամանակ գործող քրեական օրենքով,այսինքն մինչև 23.05.2011 թվականը կատարված օրենսդրական փոփոխությունը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սանկցիայի սահմաններում՝ այն է ազատազրկում առավելագույնը երկու տարի ժամկետով, քանի որ նշված հոդվածում կատարված օրենսդրական փոփոխությամբ,օրենսդրի կողմից նշված հոդվածով որպես պատիժ է սահմանվել ազատազրկում առավելագույնը չորս տարի ժամկետով,այսինքն ընդունվել է անձի վիճակը վատթարացնող օրենք,որը համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի պահանջների հետադարձ ուժ չունի։

Դատարանը միաժամանակ գտել է, որ նշված պայմաններում ամբաստանյալ Գագիկ Մարտիրոսյանի նկատմամբ որպես պատիժ պետք է նշանակվի ազատազրկում՝ զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, որը կարող է ապահովել պատժի նպատակները՝ վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին և կանխել հանցագործությունները, հաշվի առնելով նաև 2009 թվականի հունիսի 19-ի «Համաներում հայտարարելու մասին» Ազգային ժողովի կողմից ընդունված որոշման պահանջները, քանի որ ամբաստանյալ Մարտիրոսյանը հանցանքը կատարել է մինչև 2009 թվականի հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում։

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սամվել Ասատրյանի նախագահությամբ, Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանք եւ դատապարտել երեքուկես տարվա ազատազրկման: Միաժամանակ համաներման կիրառմամբ նշանակված պատիժը կրճատվել է մեկ երրորդով։ Հաշվարկը պետք է կատարվի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում։

Դատավճռով նա զրկվել է նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 2 տարի ժամկետով։

Դատավճռով բավարարվել է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից ներկայացված քաղաքացիական հայցը՝ Գագիկ Մարտիրոսյանից հօգուտ պետական բյուջեի 3909645 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին:

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Տեսանյութեր

04/19/2019   22:41 Համացանցում հայտնվել է ֆուտբոլիստների կողմից պաշտոնյային ծեծելու տեսագրության ամբողջական տարբերակը

Տեսադարան

04/15/2019   22:47 Փարիզի Աստվածամոր տաճարը` կրակի մեջ (լուսանկարներ)

Մամուլ

Գործ #

12/24/2018   13:04 «Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 1993 թվականի մայիսի 3-ին հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց սպանության լուրով. սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ 12/17/2018   14:26 Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 26 տարի առաջ է տեղի ունեցել երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/14/2018   16:13 Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ:

Արխիվ

[]