ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համաներման կիրառման համար օրենսդրական սահմանափակումներ չկան 04/02/2013 17:56 | ԳՈՐԾ #
Հակոբ Կարապետյանի և Զավեն Մնացականյանի կողմից 2005թ. մարտի 22-ին հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքում 2005թ. մարտի 23-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանությունը) 4-րդ մասի հատկանիշներով (պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով)։
Զենքը՝ «ԱԿՍ-74Ու» տեսակի առանց խզակոթի ինքնաձիգը, Հակոբ Կարապետյանն ապօրինի կերպով ձեռք էր բերել 1987-88թթ.-ին, Ադրբեջանի Ղազախ քաղաքից, գործով չպարզված անձից: Բացի ինքնաձիգը նա հայթայթել էր նաև համապատասխան պահունակ և դրա համար նախատեսված 5,45 մմ տրամաչափի 14 հատ փամփուշտ:
Զենքն ու փամփուշտները Հակոբը սկզբում պահել էր Նոր Հաճն քաղաքում գտնվող իր տանը։ Իսկ ավելի ուշ՝ տեղափոխել և թաքցրել էր Նոր Հաճն գնալու ճանապարհին, Նոր Գեղի-Աբովյան ավտոճանապարհի մոտ՝ թփերի մեջ: Հենց այստեղ էլ, նրա ցուցումով նշված այդ վայրում, ոստիկանության Նաիրիի բաժնի աշխատակիցները հայտնաբերեցին թաքցրած զենքն ու զինամթերքը։
Այս գործով քննության ընթացքում մի շարք մեղադրանքների և համապատասխան հոդվածների փոփոխությունից հետո, ի վերջո, Հակոբ Կարապետյանի վերաբերյալ քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով (պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) և մեղադրական եզրակացությամբ ուղարկվում է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան։
2006թ. սեպտեմբերի 8-ի դատավճռով Հակոբ Կարապետյանը մեղավոր է ճանաչվում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվում ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամկետով։ Դատարանը նրա նկատմամբ կայացնում է դատավճիռ նաև ավելի վաղ ընդունած, մեկ այլ դատական ակտի կապակցությամբ, որի համաձայն նրա նկատմամբ 2 տարի ազատազրկումը չէր կիրառվել և համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի (պատիժը պայմանականորեն չկիրառելը) փոխարինվել էր 2 տարի պայմանական փորձաշրջանով:
ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի (պատիժ նշանակելը դատավճիռների համակցությամբ) 1-ին մասի (եթե դատավճիռ կայացնելուց հետո, բայց մինչև պատժի լրիվ կրելը դատապարտյալը նոր հանցանք է կատարել, ապա դատարանը նոր դատավճռով նշանակված պատժին լրիվ կամ մասնակիորեն գումարում է նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասը) կիրառմամբ նոր դատավճռով նշանակված պատժին մասնակիորեն գումարում է նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասից մեկ տարի ազատազրկումը: Արդյունքում՝ Հակոբ Կարապետյանը դատապարտվում է ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով։
Սակայն, «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2006թ. հուլիսի 7-ի որոշման համապատասխան կետով նրա նկատմամբ նշանակված պատիժը կրճատվում է մեկ երրորդով և Հակոբ Կարապետյանի համար վերջնական ազատազրկման պատիժ է սահմանվում 2 տարի 4 ամիս ժամկետը։
Ամբաստանյալը չի համաձայնում այդ դատավճռի հետ և բողոք է ներկայացնում վերաքննիչ դատարան: Վերաքննիչը, սակայն, առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնում է անփոփոխ:
Դրանից հետո դատապարտյալ Հակոբ Կարապետյանը ներկայանում է վճռաբեկ բողոքով:
Քննելով դատապարտյալի բողոքը վճռաբեկն արձանագրում է, որ թե առաջին ատյանի և թե վերաքննիչ դատարանները «թույլ են տվել դատական սխալ, չկիրառելով համաներման ակտը»։ Դատարանն ընդգծում էր, որ «համաներման ակտը պահանջում է մինչև 3 տարի ազատազրկում նախատեսող հանցավոր արարքներ կատարած անձանց նկատմամբ կարճել քրեական գործի վարույթը ցանկացած փուլում»:
Միաժամանակ նշվում է, որ «Դատական երկու ատյանները, անտեսելով համաներման ակտի պահանջը.... գործի վարույթը կարճելու փոխարեն իր նկատմամբ նշանակված պատժաչափը կրճատել են, որը նաև համաներման ակտի սխալ մեկնաբանման արդյունք է»:
Վճռաբեկ դատարանի մեկնաբանությամբ «Համաներման ակտի կիրառումը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում, համաներման կիրառման համար օրենսդրական սահմանափակումներ չկան, այլ այդպիսի սահմանափակումներ նախատեսվում են համաներման ակտով և դրանք պետք է պահպանվեն անվերապահորեն»: Վճռաբեկը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ, ըստ գործի գտնվելով հետախուզման մեջ, Հակոբ Կարապետյանը «կամովին ներկայացել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան, խնդրելով իր նկատմամբ կիրառել համաներման ակտը»:
Վճռաբեկ դատարանն անդրադառնում է նաև Հակոբ Կարապետյանի նախորդ դատավճռի պայմանական կատարման խնդրին: Այս դրվագով նշվում է, որ «Հակոբ Կարապետյանի նկատմամբ նախորդ դատավճռով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով չի կիրառվել պայմանականորեն», չի կիրառվել վաղաժամկետ ազատման ինստիտուտը՝ «հետևապես.... սահմանափակումը նրա նկատմամբ ևս կիրառելի չէ, իսկ հակառակ մոտեցումը կնշանակի քրեական իրավունքում արգելված անալոգիայի կիրառում»։
Հիմք ընդունելով համաներման համապատասխան դրույթները և նկատի ունենալով, որ Հակոբ Կարապետյանի նկատմամբ համաներման որոշման կիրառման սահմանափակումները գործի նյութերում բացակայում են՝ վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանները Հակոբ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայության պայմաններում կայացնելով մեղադրական դատավճիռ, թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի» խախտումներ:
Միաժամանակ վճռաբեկ դատարանը գտնում է, որ համաներման որոշման կիրառմամբ Հակոբ Կարապետյանը ենթակա էր ազատման նաև նախորդ դատավճռով պայմանականորեն չկիրառված պատժից։
Բացի այդ վճռաբեկն ուղղակի արձանագրում է, որ «սույն քրեական գործը ենթակա էր կարճման»: Ուստի և կայացվում է համապատասխան որոշում, վճռաբեկ բողոքը բավարարվում է:
ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 2006թ. սեպտեմբերի 8-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավճիռները բեկանվում են, Հակոբ Կարապետյանի նկատմամբ գործի վարույթը կարճվում է, քրեական հետապնդումը դադարեցվում և նա անհապաղ ազատվում է կալանքից:
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել