Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը»
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Դատարանն արձանագրեց՝ առկա է հանցագործության ռեցիդիվ 04/01/2013   18:20  |  ԳՈՐԾ #

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ա.Մկրտչյանի նախագահությամբ, փաստաթուղթ ու որոշում, ընդ որում՝ Դատարանի, կեղծելու մեջ մեղադրվող Հովիկ Բաբայանին դատապարտել է 2 տարվա ազատազրկման: Մեկ տարվա ազատազրկման պատժին մասնակիորեն գումարվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի հունիսի 2-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասը: Այսպիսով Հ.Բաբայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում:

Այսպես, ըստ Հ.Բաբայանին առաջադրված մեղադրանքի, նա 2011թ. ամռան ամիսներին լազերային տպիչ սարքով կեղծել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02.11.2011թ. գրության տպագիր գրառումները և ՀՀ զինանշանը, իսկ համակարգչին կից գունավոր շիթային տպիչ սարքով կեղծել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 23.09.2011թ. որոշումն ամբողջությամբ, որը Վահագն Հակոբյանի միջոցով փոխանցել է Կարեն Սրապիոնյանին, իսկ վեջինս էլ առանց իմանալու, որ վերը նշված գրությունն ու որոշումը կեղծ են, իր դիմումի հետ միասին 18.07.2012թ. ներկայացրել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Հովիկ Բաբայանն իրեն մեղավոր չի ճանաչել և նշել է, որ դեպքի հետ որևէ առնչություն չունի, փաստաթուղթ կամ որոշում չի կեղծել:

Ըստ դատավճռի՝ ամբաստանյալ Հովիկ Բաբայանին մեղսագրվող արարքը հիմնավորվել է դատաքննությամբ հետազոտված ապացույցներով՝ վկաների ցուցմունքներով, Դատափաստաթղթաբանական փորձաքննության եզրակացությամբ: Մասնավորապես, վկա Վահագն Հակոբյանը նախաքննության փուլում ցուցմունք է տվել այն մասին, որ 2011թ. հուլիս ամսին իր ընկեր Արման Հակոբյանից և Կարեն Սրապիոնյանից տեղեկացել է, որ վերջինս ցանկանում է իր տան ժառանգության հարցը լուծել և ցանկանում է փաստաբան վարձել, և դիմել է իր օգնությանը: Այդ կապակցությամբ ինքը դիմել է Հովիկ Բաբայանին և պայմանավորվել են մեկ-երկու օրից հանդիպել: 2011թ. օգոստոս ամսվա կեսերին, ինքը, Ա.Հակոբյանը և Կ.Սրապիոնյանը, երբ գտնվում էին Ա.Հակոբյանի տանը, իրեն է զանգահարել Հ.Բաբայանը և պայմանավորվել են հանդիպել հենց նշված տանը` Վարշավյան 22 հասցեում: Երբ Հ.Բաբայանը եկել է, նա եղել է զինվորական համազգեստով` փոխգնդապետի ուսադիրներով և ներկայացել է որպես Մեհրաբի զորամասի իրավաբան, միաժամանակ նաև փաստաբան` ասելով որ համատեղում է երկու աշխատանքները, սակայն փաստաբանի արտոնագիր ցույց չի տվել: Զրույցի ընթացքում Կ.Սրապիոնյանը Հ.Բաբայանին է ներկայացրել իր խնդիրները, իսկ վերջինս էլ ասել է, թե կարող է օգնել և իր մատուցած ծառայությունների դիմաց առձեռն Կ.Սրապիոնյանից հենց այդ պահին պահանջել և ստացել է 300 ԱՄՆ դոլար: Կ.Սրապիոնյանը նրան ասել է, որ գնալու է Վլադիկավկազ, և երբ որոշումը պատրաստ լինի հանձնի իրեն: Պայմանավորվածությունից հետո Հ.Բաբայանը Կ.Սրապիոնյանից վերցնելով փաստաթղթերը, հեռացել է:

Դրանից մոտ երկու ամիս անց ինքը զանգահարել է Հ.Բաբայանին, հարցրել պատրաստ է արդյոք որոշումը, թե ոչ, Հ.Բաբայանը պատասխանել է, որ պատրաստ է: Մի քանի օր անց իրենց տուն է եկել, և իր մոր ներկայությամբ իրեն տվել մի որոշում` կից գրությամբ, ասելով, որ դա դատարանի օրինական որոշումն է:

Վ.Հակոբյանն իր ցուցմունքում նշել է, որ ինքը տեղյակ չի եղել, որ Հ.Բաբայանի կողմից իրեն տված որոշումն ու գրությունը կեղծ են եղել, և այդ մասին իմացել է հետագայում` նախաքննության ընթացքում:

Դատարանը պատիժ նշանակալիս հաշվի է առել, որ ամբաստանյալը տառապում է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով, խնամքին ունի մեկ մանկահասակ երեխա: Միաժամանակ Դատարանը գտել է, որ պատժի նպատակներն ապահովելու համար Հ.Բաբայանի նկատմամբ պետք է նշանակել ազատազրկման ձևով պատիժ: Դատարանն արձանագրել է, որ առկա է հանցագործությունների ռեցիդիվ, քանի որ ամբաստանյալ Հովիկ Բաբայանը նախկինում ծանր հանցագործություն կատարելու համար դատվածություն ունենալով, դարձյալ կատարել է դիտավորյալ հանցագործություն:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. հունիսի 2-ի դատավճռով դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 21.08.2009թ. որոշմամբ դատավճիռը պատժի մասով փոփոխվել էր և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 4 տարի ժամկետով: Հարկ է նշել, որ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, նույն ամբաստանյալն անցնում է մեկ այլ քրեական գործով՝ խարդախության ու սուտ մատնության մեղադրանքներով: Ուստի չի բացառվում, որ մեղադրանքը հաստատվելու դեպքում վերջնական չլինի նաև փաստաթղթի ու որոշման կեղծիքի վերաբերյալ գործով դատավճռով նշանակված պատիժը:


Արխիվ

[]