Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ

Դատարանն արձանագրեց՝ առկա է հանցագործության ռեցիդիվ 04/01/2013   18:20  |  ԳՈՐԾ #

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ա.Մկրտչյանի նախագահությամբ, փաստաթուղթ ու որոշում, ընդ որում՝ Դատարանի, կեղծելու մեջ մեղադրվող Հովիկ Բաբայանին դատապարտել է 2 տարվա ազատազրկման: Մեկ տարվա ազատազրկման պատժին մասնակիորեն գումարվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի հունիսի 2-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասը: Այսպիսով Հ.Բաբայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում:

Այսպես, ըստ Հ.Բաբայանին առաջադրված մեղադրանքի, նա 2011թ. ամռան ամիսներին լազերային տպիչ սարքով կեղծել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02.11.2011թ. գրության տպագիր գրառումները և ՀՀ զինանշանը, իսկ համակարգչին կից գունավոր շիթային տպիչ սարքով կեղծել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 23.09.2011թ. որոշումն ամբողջությամբ, որը Վահագն Հակոբյանի միջոցով փոխանցել է Կարեն Սրապիոնյանին, իսկ վեջինս էլ առանց իմանալու, որ վերը նշված գրությունն ու որոշումը կեղծ են, իր դիմումի հետ միասին 18.07.2012թ. ներկայացրել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Հովիկ Բաբայանն իրեն մեղավոր չի ճանաչել և նշել է, որ դեպքի հետ որևէ առնչություն չունի, փաստաթուղթ կամ որոշում չի կեղծել:

Ըստ դատավճռի՝ ամբաստանյալ Հովիկ Բաբայանին մեղսագրվող արարքը հիմնավորվել է դատաքննությամբ հետազոտված ապացույցներով՝ վկաների ցուցմունքներով, Դատափաստաթղթաբանական փորձաքննության եզրակացությամբ: Մասնավորապես, վկա Վահագն Հակոբյանը նախաքննության փուլում ցուցմունք է տվել այն մասին, որ 2011թ. հուլիս ամսին իր ընկեր Արման Հակոբյանից և Կարեն Սրապիոնյանից տեղեկացել է, որ վերջինս ցանկանում է իր տան ժառանգության հարցը լուծել և ցանկանում է փաստաբան վարձել, և դիմել է իր օգնությանը: Այդ կապակցությամբ ինքը դիմել է Հովիկ Բաբայանին և պայմանավորվել են մեկ-երկու օրից հանդիպել: 2011թ. օգոստոս ամսվա կեսերին, ինքը, Ա.Հակոբյանը և Կ.Սրապիոնյանը, երբ գտնվում էին Ա.Հակոբյանի տանը, իրեն է զանգահարել Հ.Բաբայանը և պայմանավորվել են հանդիպել հենց նշված տանը` Վարշավյան 22 հասցեում: Երբ Հ.Բաբայանը եկել է, նա եղել է զինվորական համազգեստով` փոխգնդապետի ուսադիրներով և ներկայացել է որպես Մեհրաբի զորամասի իրավաբան, միաժամանակ նաև փաստաբան` ասելով որ համատեղում է երկու աշխատանքները, սակայն փաստաբանի արտոնագիր ցույց չի տվել: Զրույցի ընթացքում Կ.Սրապիոնյանը Հ.Բաբայանին է ներկայացրել իր խնդիրները, իսկ վերջինս էլ ասել է, թե կարող է օգնել և իր մատուցած ծառայությունների դիմաց առձեռն Կ.Սրապիոնյանից հենց այդ պահին պահանջել և ստացել է 300 ԱՄՆ դոլար: Կ.Սրապիոնյանը նրան ասել է, որ գնալու է Վլադիկավկազ, և երբ որոշումը պատրաստ լինի հանձնի իրեն: Պայմանավորվածությունից հետո Հ.Բաբայանը Կ.Սրապիոնյանից վերցնելով փաստաթղթերը, հեռացել է:

Դրանից մոտ երկու ամիս անց ինքը զանգահարել է Հ.Բաբայանին, հարցրել պատրաստ է արդյոք որոշումը, թե ոչ, Հ.Բաբայանը պատասխանել է, որ պատրաստ է: Մի քանի օր անց իրենց տուն է եկել, և իր մոր ներկայությամբ իրեն տվել մի որոշում` կից գրությամբ, ասելով, որ դա դատարանի օրինական որոշումն է:

Վ.Հակոբյանն իր ցուցմունքում նշել է, որ ինքը տեղյակ չի եղել, որ Հ.Բաբայանի կողմից իրեն տված որոշումն ու գրությունը կեղծ են եղել, և այդ մասին իմացել է հետագայում` նախաքննության ընթացքում:

Դատարանը պատիժ նշանակալիս հաշվի է առել, որ ամբաստանյալը տառապում է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով, խնամքին ունի մեկ մանկահասակ երեխա: Միաժամանակ Դատարանը գտել է, որ պատժի նպատակներն ապահովելու համար Հ.Բաբայանի նկատմամբ պետք է նշանակել ազատազրկման ձևով պատիժ: Դատարանն արձանագրել է, որ առկա է հանցագործությունների ռեցիդիվ, քանի որ ամբաստանյալ Հովիկ Բաբայանը նախկինում ծանր հանցագործություն կատարելու համար դատվածություն ունենալով, դարձյալ կատարել է դիտավորյալ հանցագործություն:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. հունիսի 2-ի դատավճռով դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 21.08.2009թ. որոշմամբ դատավճիռը պատժի մասով փոփոխվել էր և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 4 տարի ժամկետով: Հարկ է նշել, որ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, նույն ամբաստանյալն անցնում է մեկ այլ քրեական գործով՝ խարդախության ու սուտ մատնության մեղադրանքներով: Ուստի չի բացառվում, որ մեղադրանքը հաստատվելու դեպքում վերջնական չլինի նաև փաստաթղթի ու որոշման կեղծիքի վերաբերյալ գործով դատավճռով նշանակված պատիժը:


Արխիվ

[]