ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչու է Հայաստանը պարտվում ՄԻԵԴ-ում 03/31/2013 13:24 | ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
Ինչու է Հայաստանը պարտվում ՄԻԵԴ-ում
Արա Ղազարյան
«Արնի Քընսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն.
- Պատճառներից մեկն օրենսդրության անկատարությունն է, բայց ոչ հիմնական պատճառը:
Այո, հիմնական գործերով ՄԻԵԴ-ի վճիռները կարծեք թե ուշացած են: Այն համակարգային հարցը, որը բարձրացվում է տվյալ դատական ակտում, Հայաստանը արդեն դրանք լուծել է 2009 կամ 2010 թվականին: Որոշ առումով դրանք ուշացած են: Սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության առումով դա լավ է՝ անձի խախտված իրավունքը հնարավորինս վերականգնվել է, բայց պետության ներսում դրական փոփոխություններ մտցնելու տեսանկյունից դրանք ուշացած են, որովհետև Հայաստանը արդեն դրանք կատարել է: Այսինքն՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան կիրառվում է ոչ միայն ՄԻԵԴ-ի վճիռների, այլ նաև ՀՀ վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատական ակտերի տեսքով:
Ինչու է Հայաստանը պարտվում:
Բնականաբար պետք է պարտվի, որովհետև իրավունքը ամբողջ Եվրոպայում զարգացման մեջ է. այն, ինչ 10 տարի առաջ իրավունք չէր, այսօր կարող է իրավունք ամրագրվել, և դա չի նշանակում, որ մենք պիտի տեսնենք, թե արդյոք տասը տարի առաջ մենք իրավունք խախտե՞լ ենք, թե ոչ: Օրինակ հենց թեկուզ Եհովայի վկայի գործով, երբ որ դատարանն ըստ էության նոր իրավունք սահմանեց:
Կամ՝ հաճախ եվրոպական դատարանը նոր որոշում է կայացնում, նոր նախադեպեր, որով մարդու իրավունքների շրջանակն ընդլայնում է, որովհետև հասարակական կյանքում նոր իրավահարաբերություններ են առաջ գալիս, նոր երևույթներ: Օրինակ՝ սոցիալական ցանցերը իբրև ազատ արտահայտման իրավունքի միջոց: Բնականաբար, պետք է վերանայել զրպարտության և վիրավորանքի հիմքերը: Եվ քանի որ եվրոպական դատարանում շատ երկար է տևում գործերի քննությունը, այդ ընթացքում նոր իրավունք է զարգանում, և դատարանը կարծեք թե հետին հայացքով նոր որոշում է կայացնում:
Այսինքն, մի բան եթե անընդհատ զարգացման մեջ է, չի կարող խախտում չարձանագրվել, որովհետև պրոցեսը դատարանում շատ երկար է տևում:
Սա պատճառներից մեկն է. օրենսդրությունը և իրավունքը դինամիկ զարգացման մեջ են. միջազգային իրավունքում ասվում է մի բան, որը, ստացվում է, մենք հետադարձ ուժով պետք է կիրառենք:
Երկրորդ պատճառն արդեն իրավասու մարմնի՝ ոստիկանի, դատավորի բացահայտ կամայականությունն է: Այս որոշումները շատ քիչ տոկոս են կազմում:
Բայց մի երևույթ կա. չէ՞ որ երբ փաստաբանը փաստարկ է ներկայացնում դատարանին ասենք 2006 թվականին, նա վկայակոչում է նաև կոնվենցիան և թե այն ինչպես է կարգավորում տվյալ խնդիրը: Հինգ տարի հետո մենք տեսնում ենք, որ փաստաբանը ճիշտ դուրս եկավ եվրոպական դատարանում: Ինչ է՝ հինգ տարի առաջ դատավորն ավելի քիչ գիտեր, քան փաստաբա՞նը, չէ՞ որ կոնվենցիան Հայաստանի համար ուժի մեջ է 2002-ից, և ոչինչ չէր խանգարում, որ դատավորը կիրառեր կոնվենցիան: Սակայն տարբեր պատճառներից ելնելով չի կիրառում, երբեմն էլ խիստ կամայական կերպով որոշում է կայացնում: Ահա այս դեպքում ես կարծում եմ, որ անձն է պատճառը՝ դատավորը, ոստիկանը կամ նախաքննական մարմինը, կամ դատախազությունը: Այսինքն բոլոր այն անձինք, ովքեր իրականացնում են պետության սուվերեն կամքը: Այստեղ արդեն բոլոր այդ խախտումները վերագրվում են պետությանը:
Օրինակ՝ հենց «Ա1+»-ի գործով. երբ վերաբացման վարույթով մենք դիմեցինք վճռաբեկ դատարան, վճռաբեկ դատարանի նախագահը վարույթի ընթացքում հարցրեց ինձ, թե՝ ցույց տվեք եվրոպական դատարանի որոշման մեջ այն հատվածը, որտեղ նշված է, որ Հայաստանի դատարանները խախտել են եվրոպական կոնվենցիան: Սակայն այնտեղ նշված է, որ ՀՌԱՀ-ը խախտել է 10-րդ հոդվածը, որովհետև կոնվենցիան սխալ է կիրառել:
Բայց չէ՞ որ ցանկացած գործ մինչև Ստրասբուրգ հասնելն անցնում է մեր դատական համակարգով և ենթարկվում դատական ստուգման: Հիմա, Հայաստանի դատարանները դատական ստուգման են ենթարկել և որոշել, որ կոնվենցիան ճիշտ է կիրառվել ՀՌԱՀ-ի կողմից, սակայն հինգ տարի հետո Եվրոպական դատարանը գտավ, որ ՀՌԱՀ-ը սխալ է կիրառել կոնվենցիան: Նշանակում է՝ Հայաստանի դատական ստուգումը սխալ է կատարվել, կոնվենցիան սխալ է կիրառվել, որովհետև եթե ճիշտ կիրառվեր, չէր հասնի եվրոպական դատարան:
Սա ոչ կամայականության արդյունք է, ոչ էլ հնացած օրենսդրության: Սա, իմ կարծիքով, չիմանալու արդյունք է: Եվ դա է պատճառը, որ թե՛ փաստաբանները, թե՛ դատախազներն ու դատավորներն անընդհատ շարունակական կրթությամբ են զբաղվում: Եվ այն, ինչ նախկինում ընդունվում էր որպես պոստուլատ, որ չի կարելի, օրինակ՝ գրավը կիրառել ծանր հանցագործությունների գործով , տասնամյակներ շարունակ մենք այդ կերպ ենք ապրել կամ որ խափանման միջոց կալանքը մտովի ընկալվում է որպես պատժի եղանակ, այսօր արդեն տարածված կարծիք է, որ ծանր հանցագործությունների գործերով կարելի է կիրառել գրավը: Սա արդյունք է միայն և միայն սովորելու:
Կամ՝ մինչև վերջերս քննիչները խափանման միջոց կիրառելու միջնորդության մեջ գրում էին. «Անձը կատարել է հանցագործություն»: Այսօր այդ մշակույթն այլևս չկա և ասում են. «Անձը մեղադրվում է հանցագործություն կատարելու մեջ»: Մենք տեսնում ենք, որ մշակույթ է փոխվում: Մենք բոլորս պետք է սովորենք:
Այլ կերպ ասած՝ կոնվենցիան խախտվում է նաև այն պատճառով, որ դեռ շատ բաներ կան, որ մենք չգիտենք և պետք է սովորենք: Բոլորս: Մի փոքր դեկլարատիվ է ստացվում, բայց դա այդպես է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ