ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղադրողը հրաժարվեց խուլիգանության մեղադրանքից 03/26/2013 11:39 | ԳՈՐԾ #

«Փաստինֆո» գործակալությունը շարունակում է ներկայացնել արդարացման դատավճիռները, որոնց մեջ կան նաև դատախազների կողմից դատարանում մեղադրանքից հրաժարվելու հիմքով արդարացումներ։ Տվյալ պարագայում խոսքը գնում է «Կրոշկա կարտոշկա» խորտկարանի մոտ տեղի ունեցած խուլիգանությանը, որով անցնող երկու մեղադրյալների Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, 10-08-2012թ. դատավճռով արդարացրել էր խուլիգանության մեղադրանքում՝ մեղադրող Ա.Գալստյանի միջնորդության հիման վրա:
Այսպես, ըստ մեղադրանքի, Նշան Սարգսյանն ու Էդվարդ Շահնազարյանը 2012թ. ապրիլի 7-ին ժամը 02.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Խանջյան փողոցում գործող «Կրոշկա կարտոշկա» խորտկարանի մոտ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, «միզելու համար դիտողություն կատարելու կապակցությամբ վիճաբանել են ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի հատուկ գումարտակի ոստիկաններ Գրիգոր Գրիգորյանի և Սերգեյ Ղազարյանի հետ, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ աղմկել են և հայհոյել, իրենց այդ դիտավորյալ գործողություններով կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը»:
ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ Լ.Թաթոյանի 02.05.2012թ. որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով՝ Խուլիգանություն, հարուցվել էր քրեական գործ: Քննիչի 11.05.2012թ. որոշումներով Ն.Սարգսյանը և Է.Շահնազարյանը ներգրավվել էին որպես մեղադրյալներ ու նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց մեղադրյալների նկատմամբ ընտրվել էր չհեռանալու մասին ստորագրությունը:
Դատաքննության ընթացքում մեղադրողը միջնորդել էր ամբաստանյալների նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով և միջնորդել կարճել քրեական գործի վարույթը: Նրա պատճառաբանմամբ, խուլիգանության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված նախադեպային որոշման կայացումից հետո՝ վերլուծելով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները, հանգել է եզրակացության, որ նրանց գործողություններում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշները:
Դատարանը, նկատի ունենալով ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ մեղադրողի հայտարարությունը, գտել էր, որ ամբաստանյալների նկատմամբ պետք է կայացվի արդարացման դատավճիռ: Դատարանի հիմնավորմամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազի մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանը մեղադրանքի այդ մասով կայացնում է արդարացնող դատավճիռ:
Դատարանը Նշան Սարգսյանին ու Էդվարդ Շահնազարյանին արդարացրել էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում` նրանց արարքի մեջ հանցակազմ չլինելու հիմքով: Նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերացվել է:
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/23/2021 10:21 Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները եւ քանի՞սն են 6 ամսով զրկվել վարելու իրավունքից «Փաստ»
- 01/23/2021 10:17 Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան «Հրապարակ»
- 01/23/2021 10:13 Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը «Ժողովուրդ»
- 01/23/2021 10:09 Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը «Փաստ»
- 01/23/2021 10:07 Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը» «Ժողովուրդ»
- 01/23/2021 09:06 Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. պատճառ կա. «Փաստ»
- 01/23/2021 09:01 Իշխանությանն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
Մեկնաբանություն
- 01/25/2021 18:12 Լեւոն Տեր–Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ, քննարկել է նաեւ հայ ռազմագերիների վերադարձի հարցը
- 01/25/2021 17:34 Մառնեուլում տեղի ունեցած միջադեպի հետքերով Թագուհի Թովմասյանը դիմել է ՀՀ ԱԳ նախարարին
- 01/25/2021 14:48 Այսպես թե շարունակվեց՝ այս տականքները սկսելու են իրենք իրենց մեդալներ բաժանել, շնորհավորել Շուշին հանձնելու օրվա կապակցությամբ. քաղաքագետ
- 01/25/2021 14:34 Թուրքիայում թողարկվել է Ադրբեջանի հաղթանակին նվիրված հուշադրամ` ներառյալ Արցախը․ թուրքագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները