Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   13:03 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ 04/18/2024   12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից 04/18/2024   12:58 Ալիևը ո՞վ ա, որ դու իրանից վախենում ես, Նիկոլ. եթե վախենում ես, արի նստի, տղավարի ասա՝ վախենում եմ, քեզ ասենք՝ «Նիկոլ, դուխով». Չախալյան 04/18/2024   12:53 Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել 04/18/2024   12:50 Հայաստանը նիկոլի թվին վերածվել է մաֆիոզ խմբերի վայրի. վերադարձ 90-ականներ 04/18/2024   12:49 Փաշինյանը բողոքեց սինխրոն թարգմանիչների խնդրից 04/18/2024   12:41 «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տրանսպորտային միջոցների համար նախատեսված անցագրային կետում հայտնաբերել են մարիխուանա 04/18/2024   12:17 Դադարեցնել Հայաստանի տարածքների հանձնումը․Stop Nikol ակցիան՝ կառավարության մոտ 04/18/2024   11:54 Գիշերամիզության, կիստաների ու գրագիտության խնդիրների դեպքում զինծառայողները չեն ազատվի, այլ կծառայեն սահմանափակումով 04/18/2024   11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան 04/18/2024   11:49 Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան 04/18/2024   11:43 Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 04/18/2024   11:41 Մեզ մոտ խնդիր կառավարելու հիմնական մեթոդը գրություն գրելն է վերև. Կառավարությունը չի կրող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաներ դուք էստեղ, դուք՝ էնտեղ, գնդակը՝ էն մյուս տեղ.վարչապետ 04/18/2024   11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   11:26 Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ահմադ Ալ-Սայանի հետ 04/18/2024   11:21 Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը 04/18/2024   11:15 Միրզոյանը հանդիպում է ունեցել է Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ բին Ֆադլ բին Մուհսին Ալ-Իբրահիմի հետ 04/18/2024   11:11 Կարող եմ երաշխավորել, դուք ինձնից կլսեք միայն ճշմարտությունը, ուրիշ ոչ մի բան. Փաշինյանը՝ ոսկեպարցիներին 04/18/2024   11:06 Մենք էլ, Ադրբեջանն էլ 30 տարի բեսպրեդելի մեջ ենք եղել, հիմա ասում ենք՝ պետք ա դա վերացնենք. Փաշինյան 04/18/2024   11:01 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության նիստ է. ուղիղ 04/18/2024   10:57 Փարաքարում ավազակությամբ 36 կգ ոսկյա ձուլակտորների և 293 մլն ռուբլու հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ․ 5–ը կալանավորվել են 04/18/2024   10:46 Նիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. Շարմազանով 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   10:19 Արցախից ՌԴ խաղաղապահ զորախմբի հեռանալով՝ ամրագրվում է, որ ուժեղանում է թուրքական գործոնը. Աբրահամյան 04/18/2024   10:14 Դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվել է «Գազել» 04/18/2024   10:11 ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերումը 04/18/2024   09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» 04/18/2024   08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» 04/18/2024   08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ» 04/18/2024   08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» 04/18/2024   08:01 Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը 04/18/2024   07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» 04/18/2024   07:53 Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ» 04/18/2024   07:50 ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ» 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   00:10 Թբիլիսիում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել 04/17/2024   23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները 04/17/2024   23:46 2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների 04/17/2024   23:27 Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան 04/17/2024   23:05 Շուլցը Իսրայելին կոչ է արել հայելային պատասխան չտալ Իրանի հարձակմանը 04/17/2024   22:44 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   22:01 Մեծ Բրիտանիայում զինամթերքի արտադրության գործարանում պայթյուն է տեղի ունեցել 04/17/2024   21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները 04/17/2024   21:48 Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իրեն անվստահություն կարող են հայտնել, եթե հանկարծ ՔՊ որոշ պատգամավորներ անցնեն ընդդիմության կողմը. նրանց դարձնում է հանցակից. Իսագուլյան 04/17/2024   21:46 ՔՊ «խարոշիները» հավաքվել են, որոշել դատավճիռը, Ալեն Սիմոնյանը հրապարակել է ու իրականացրել են. Վարդանյան 04/17/2024   21:39 Բժիշկը նշել է փորկապության ժամանակ հիմնական սխալները
04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/16/2024   13:31 Դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել

Կարպետագործը արդարացվեց ժամկետանց անձնագրի հափշտակության մեղադրանքում 03/15/2013   14:08  |  ԳՈՐԾ #

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, 2012թ. դեկտեմբերի 17-ի դատավճռով կարպետագործ Սուսաննա Դալլաքյանին անմեղ է ճանաչել ու արդարացրել ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի 1-ին մասով (փաստաթղթի հափշտակություն) առաջադրված մեղադրանքում:

Ըստ մեղադրանքի՝ Սուսաննա Դալլաքյանը 31.08.2012թ-ին, ժամը 15-ի սահմաններում Զարուհի Ծատուրյանից իր 977.000 ՀՀ դրամ արժողության գույքը վերցնելու նպատակով գնացել է Վանաձորում գտնվող վերջինիս պատկանող տուն, որտեղ նրան չհայտնաբերելով, վիճաբանության մեջ է մտել վերջինիս մոր՝ Աիդա Նիկողոսյանի հետ, ապա բացահայտ հափշտակել է տան պահարանի վրա դրված Աիդա Նիկողոսյանին պատկանող ՀՀ քաղաքացու անձնագիրը և դիմել փախուստի: Ընդ որում, որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ Ս. Դալլաքյանը մեղադրվում էր նաև ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնիրավչությունը, սակայն հետագայում մեղադրանքը փոփոխվել էր և նոր մեղադրանք առաջադրվել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում Սուսաննա Դալլաքյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք տվել այն մասին, որ 2012թվականի օգոստոս ամսին «Վանաձորյան խճանկար» թերթի հայտարարությամբ ծանոթացել է Զարուհի Ծատուրյանի հետ, որից հետո վերջինս եկել է իրենց տուն ու տեսել իր կողմից պատրաստված կարպետները: Այնուհետև Զարուհի Ծատուրյանը վաճառելու և գումարն իրեն տալու նպատակով վերցրել է տարբեր տեսակի կարպետներ, սակայն հետագայում դրանք չի վերադարձրել, որի պատճառով, ինքը բազմիցս դիմել է Զարուհի Ծատուրյանին: 2012թվականի օգոստոսի 31-ին Զարուհի Ծատուրյանն իրենց ընդհանուր ծանոթ Արմեն Մանուչարյանի հետ իրեն է ուղարկել թվով 7 կտոր կարպետ, իսկ մնացած 977.000 ՀՀ դրամ արժողության կարպետները պահել իր մոտ: Նույն օրը` ժամը 15-ի սահմաններում, որդու` Գևորգ Դալլաքյանի հետ գնացել է Զարուհի Ծատուրյանի տուն, որտեղ վերջինիս մայրը` Աիդա Նիկողոսյանը սկսել է անհիմն վիճաբանել իր հետ, իսկ ինքը Զարուհի Ծատուրյանի որդի` Բագրատ Ներսիսյանից պահանջել է զանգահարել մորը, սակայն երբ հեռախոսով լսել է, որ Զարուհի Ծատուրյանն առաջարկել է որդուն ստել և հայտնել, որ ինքը քաղաքում չէ: Մեղադրյալը հայտարարել է, որ ինքը Աիդա Նիկողոսյանի անձնագիրը չի վերցրել և դրանից տեղյակ չէ:

Դատաքննության ընթացքում նույնպես Սուսաննա Դալլաքյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հայտնել է, որ գնացել է Զարուհի Ծատուրյանի տուն, քանի որ մի քանի ամիս իր զանգերին վերջինս չի պատասխանել: Փորձել է միջնորդների միջոցով ստանալ պարտքը և այդ ընթացքում Զարուհու քույրը խորհուրդ է տվել գնալ իրենց տուն: Աիդա Նիկողոսյանը նույնիսկ իրեն չի թողել տան շեմից ներս մտնել: Ամբաստանայալը հայտնել էր, որ դեպքից հետո Զարուհի Ծատուրյանն իրեն սպառնացել է, թե տես գլխովդ ինչ եմ բերելու: Հայտնել էր նաև, որ Աիդա Նիկողոսյանի սուտ ցուցմունք տալը հիմնավորվել է իրեն ծեծելու վերաբերյալ սուտ ցուցմունքով։ «Եթե այս մեղադրանքով էլ չդատվես, ապա թույն կխմեմ և կմեղադրեմ քեզ, որ պատժվես», - ըստ ամբաստանյալի՝ ասել է Ա.Նիկողոսյանը:

Գործով տուժող Աիդա Նիկողոսյանը նախաքննության ընթացքում, մասնավորապես, ցուցմունք է տվել, որ Սուսաննա Դալլաքյանը տան պահարանի վրայից վերցրել է իր անձնագիրը, ապա թոռան ձեռքից «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը և դրանք տարել իր հետ: Տուժողը դատարանում հայտնել է, որ 2008թ. անձնագրի վավերականության ժամկետը լրացած է եղել, այդ պատճառով այն դրել է պահարանի վրա, որպեսզի դուստրը տանի անձնագրային բաժին և երկարացնի վավերականության ժամկետը: Միաժամանակ նա նշել է, որ Սուսաննա Դալլաքյանն իր աչքի առաջ հափշտակեց անձնագիրն ու իրեն ծեծի ենթարկելով հեռացավ, որից հետո ինքը վատառողջ լինելու պատճառով պառկած է եղել անկողնում և չի տեսել, որ աղջիկն ու թոռը անձնագիրը որոնում են տանը, այլապես կասեր, որ դա անիմաստ է` Սուսաննան այն տարել է:

Մեկ այլ դատական նիստում տուժող Աիդա Նիկողոսյանն ի հակասություն վերը շարադրված իր ցուցմունքի, հայտնել էր, որ անձնագիրը տանը որոնել են, քանի որ ոստիկանության աշխատակիցները խորհուրդ են տվել անձնագիրը լավ փնտրել տանը, չգտնելու դեպքում նոր հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին և դա է պատճառ հանդիսացել, որ անձնագիրը հափշտակելու հարցով դեպքից 3 օր հետո են դիմել ոստիկանություն:

Տուժողի թոռը, գործով անչափահաս վկա Բագրատ Ներսիսյանը դատարանում ցուցմունք է տվել, որ ամբաստանյալը վերցրել է տատի անձնագիրը և դուրս է եկել: Տատը գոռալով ասել է Սուսաննային, որ դա իր անձնագիրն է, ոչ թե Զարուհունը: Սուսաննան կանգնել է աստիճանների վրա, բացել է անձնագիրը և համոզվել, որ դա Զարուհունը չէ, շպրտել է այն ու կրկին ներս է մտել տուն` մոր հասցեին սպառնալիքներ տվել, որից հետո հեռացել է: Վկան հայտնել էր, որ ինքը չի տեսել, թե Սուսաննան անձնագիրն ուր է շպրտել, սակայն երբ վերջինս մտել է տուն ձեռքին անձնագիր չի եղել: Հայտնեց նաև, որ Սուսաննայի ձեռքին պայուսակ չի եղել և նա «քիփ» շորեր է հագած եղել, եթե անձնագիրը դներ գրպանը, ապա այն կերևար: Վկան հայտնել է նաև, որ ինքը նախաքննության ժամանակ ասել է, որ Սուսաննան անձնագիրը շպրտել է, սակայն թե այդ մասին ինչու չի նշվել արձանագրության մեջ` ինքը չգիտի:

Վկա Զարուհի Ծատուրյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Սուսաննա Դալլաքյանը գնացել է իրենց տուն, որտեղ վիճաբանել է մոր` Աիդա Նիկողոսյանի հետ, ծեծի ենթարկել նրան, այնուհետև որդու` Բագրատ Ներսիսյանի ձեռքից վերցնելով նրա հեռախոսը և պահարանի վրա դրված Աիդա Նիկողոսյանի անձնագիրը, հեռացել է, սակայն քիչ անց հեռախոսը վերադարձրել է իր ծանոթ Գրիգոր Հակոբյանին:

Վկան դատական նիստի ընթացքում հիմնականում պնդելով նախաքննության ընթացքում տված ցուցմունքը՝ հայտնել է, որ 2012թվականի օգոստոսի 31-ին, երբ ոստիկանները եղել են իրենց տանը, ասել են հնարավոր է, որ անձնագիրը բակում գցված լինի և խորհուրդ են տվել լավ փնտրել, հետո նոր հաղորդում տալ: Իրենք փնտրել են անձնագիրը, սակայն չեն գտել, այդ պատճառով դեպքից երեք օր անց` 03.09.2012թ. հաղորդում են ներկայացրել, որ մոր անձնագիրը Սուսաննա Դալլաքյանը հափշտակել է:

Դատարանն արձանագրել է, որ նախաքննական մարմնի կողմից մեղադրանքը համարվել է հաստատված միայն տուժողի, նրա դստեր և 10 տարեկան թոռի հակասական ցուցմունքների հիման վրա, այսինքն՝ բացառապես գործի ելքով շահագրգռված անձանց ցուցմունքներով: Գործում չկա ինքնուրույն շահ չունեցող որևէ անձի վկայություն, որը կհաստատեր առաջադրված մեղադրանքը:

Դեպքի օրը տուժողի դուստրը` Զարուհի Ծատուրյանը, հաղորդում է ներկայացրել իր մորը ծեծելու վերաբերյալ, որպիսի արարք նախաքննությամբ չի հիմնավորվել, իսկ անձնագիրը հափշտակելու մասին հաղորդում տրվել է դեպքից 3 օր անց: Հաղորդումն ուշ ներկայացնելը տուժողը, նրա դուստրը և թոռը պատճառաբանել են նրանով, որ անձնագիրը փնտրել են տանը և այն չհայտնաբերելուց հետո նոր դիմել են ոստիկանություն: Մինչդեռ, նախաքննության ընթացքում և՛ տուժողը, և՛ նրա 10 տարեկան թոռը նշել են, որ ամբաստանյալն իրենց աչքի առաջ է հափշտակել անձնագիրը:

Անչափահաս վկան նախաքննության ընթացքում նշել է, որ տեսել է, թե ինչպես ամբաստանյալն անձնագիրը ձեռքին նստեց տաքսի և հեռացավ, իսկ դատաքննության ժամանակ ցուցմունք տվեց, որ ամբաստանյալը տեսնելով, որ անձնագիրը ոչ թե իր մայրիկինն է, այլ տատինն է` շպրտեց:

Տուժողը մի դատական նիստում նշել է, որ ամբաստանյալն իր աչքի առաջ հափշտակեց անձնագիրն ու իրեն ծեծի ենթարկելով հեռացավ, որից հետո ինքը վատառողջ լինելու պատճառով պառկած է եղել անկողնում և չի տեսել, որ աղջիկն ու թոռը անձնագիրը որոնում են տանը, այլապես կասեր, որ դա անիմաստ է, քանի որ Սուսաննա Դալլաքյանն այն հափշտակել է, մեկ այլ նիստում նշեց, որ անձնագիրը տանը որոնել են ոստիկանության աշխատակիցների խորհրդով, որից հետո այն չհայտնաբերելով նոր դիմել են ոստիկանություն:

Դատարանը եզրակացնում է՝ եթե տուժող Աիդա Նիկողոսյանը և վկա Բագրատ Ներսիսյանն ականատես են եղել Սուսաննա Դալլաքյանի գործողություններին և անձամբ տեսել ու համոզվել են, որ նա հափշտակել է տուժողի անձնագիրը, ապա որն էր պատճառը, որ արդեն իսկ հափշտակված անձնագիրը 3 օր նրանք փնտրել են տանը: Դատարանը գտնում է, որ տուժողի, նրա դստեր և թոռի ցուցմունքներն արժանահավատ չեն, նպատակ են հետապնդում ամեն գնով քրեական պատասխանատվության ենթարկել Սուսաննա Դալլաքյանին:

Այսպիսով, վերլուծելով և գնահատելով սույն քրեական գործով ձեռք բերված ապացույցներն իրենց վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցները իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարության տեսանկյունից, դատարանը գտել է, որ նախաքննական մարմնի կողմից Սուսաննա Դալլաքյանին ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքն ապացուցված չէ, հետևաբար դատարանը պետք է ճանաչի և հռչակի Սուսաննա Հրաչիկի Դալլաքյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ, 2013թ. փետրվարի 26-ի որոշմամբ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի դատավճիռը` ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Սուսաննա Հրաչիկի Դալլաքյանին անմեղ ճանաչելու վերաբերյալ, թողել է օրինական ուժի մեջ: Վերադաս դատարանը մերժել է գործով դատավարական հսկողություն իրականացնող ՀՀ Լոռու մարզի դատախազի տեղակալ Մովսես Մովսիսյանի վերաքննիչ բողոքը՝ արդարացման դատավճիռի դեմ։

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Արխիվ

[]