Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ»

Ա.Թամազյան. Ընտրախախտումների համակարգային բնույթ ունենալու մասին փաստարկները հիմնավորված չեն 03/13/2013   12:50  |  Վերլուծություններ

Իրավախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների վերլուծությունները, հիմնված փաստական հանգամանքների վրա,  հաստատում են, որ ընտրական գործընթացի ժամանակ  տեղ գտած խախտումներն ու հանցագործության դեպքերը համակարգային  բնույթ չեն կրել, հետևաբար ՀՀ նախագահի թեկնածուներ Անդրիաս Ղուկասյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումներում բերված փաստարկները ընտրախախտումների համակարգային բնույթ ունենալու մասին հիմնավորված չեն և չեն կարող հիմք հանդիսանալ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի` 2013թ. փետրվարի 25-ի  թիվ 61ա  և  62ա  որոշումներն անվավեր  ճանաչելու համար,- Սահմանադրական դատարանում այսօր հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանը։

Ստորև ներկայացնում ենք Ա. Թամազյանի ելույթն ամբողջությամբ.

«Բարձր դատարան,

Թույլ տվեք ներկայացնել Հայաստանի Հանրապետության դատախազության, որպես հարակից պատասխանողի, առարկությունները` կապված 2013 թվականի փետրվարի 18-ի Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` 2013 թվականի փետրվարի 25-ի թիվ 61ա և 62ա որոշումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուներ Անդրիաս Ղուկասյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումներում ընտրական իրավունքի խախտումների բնութագրիչների մասին տրված գնահատականի վերաբերյալ:

Նկատի ունենալով, որ պատասխանող կողմը հանգամանորեն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուներ Անդրիաս Ղուկասյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումներում նշված հանգամանքներին, ներկայացված իրավախախտումների բնութագրիչներին, վերջին դեպքում ընտրախախտումների համակարգային բնույթին առնչվող պատճառաբանություններին, որոնց վերաբերյալ տրվեց բավարար պատասխան, և դրանց լրացուցիչ կամ կրկին անգամ անդրադառնալու անհրաժեշտությունը չկա, ուստի ստորև կփորձեմ ամփոփ ներկայացնել նաև Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հիմնավորումները դիմող կողմի ներկայացրած բնութագրիչների, ինչպես նաև` իրավախախտումների առնչությամբ դատախազության մարմինների արձագանքման մասին:

Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության Նախագահի` 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրություններում հնարավոր ընտրախախտումները կանխարգելելու, նրանց օպերատիվ կերպով արձագանքելու և համարժեք իրավական գնահատական տալու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ստեղծվել և գործում է աշխատանքային խումբ, որի նպատակն է, առանձին գործավարության կարգով, օպերատիվ կերպով արձագանքել ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների, հայտարարությունների, հրապարակումների ընդունմանը, գրանցմանը և քննարկմանը:

Ձեռնարկված միջոցառումների և ամենօրյա դատախազական հսկողության արդյունքում ընտրախախտումներին վերաբերող հանցագործությունների վերաբերյալ բոլոր հաղորդումները և հայտարարությունները քննարկվել են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգքրի 180-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ և օրենքով սահմանված ժամկետներում: Հանցագործությունների մասին ստացված հաղորդումների քննարկման արդյունքում հետաքննության և նախաքննության մարմինների կողմից կայացվել են պատճառաբանված որոշումներ` դրանով իսկ հնարավորություն տալով կողմին, կայացված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի կարգով, որոշման պատճենը ստանալու պահից 7 օրվա ընթացքում բողոքարկել այն վերադաս դատախազին կամ դատարան:

Ամբողջ գործընթացի ընթացքում ապահովվել է կատարված աշխատանքների թափանցիկությունը և յուրաքանչյուր նյութի կամ գործի վերաբերյալ ամբողջական հաղորդագրություն է հրապարակվել դատախազության պաշտոնական կայքում, այդ մասին, առանձին կարգով, սպառիչ տեղեկատվություն է տրամադրվել միջազգային դիտորդական առաքելություններին:

Այժմ հակիրճ անդրադառնամ ընտրախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումներին, հայտարարություններին, հրապարակումներին և նրանց քննարկմանը:

Ինչպես հայտնի է, ընտրական գործընթացը իր մեջ ներառում է նախընտրական, ընտրության և հետընտրական փուլեր: Այս առումով, լիարժեք պատկերացում կազմելու համար, փորձեմ սկզբից ներկայացնել արձանագրված խախտումներն` ըստ փուլերի և այնուհետև` հանրագումարային տեսքով:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրական խախտումների վերաբերյալ դատախազության մարմինների կողմից ընթացք է տրվել 88 հաղորդումների, հայտարարությունների և հրապարակումների, որոնցից 71-ը` գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում: Դատախազության թեժ գծով որևէ հաղորդում չի ստացվել: Փաստորեն, նախընտրական քարոզչության ընթացքում իրավապահ մարմինները ստացել են ընդամենը 17 հաղորդում, դիմում կամ բողոք, այդ թվում և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, իսկ մյուսները ձեռք են բերվել սեփական դիտարկումների արդյունքում` տարբեր լրատվամիջոցների և օգտատերերի հրապարակումների հիման վրա:

Հանցագործության վերաբերյալ ստացված 17 հաղորդումներից 3-ը ներկայացվել են որպես Նախագահի թեկնածու գրանցումը մերժված անձանց կողմից, որով պահանջ է դրվել օրենքով սահմանված ընտրագրավի նորմի կիրառման համար պատասխանատվության ենթարկել ԿԸՀ-ին, ինչպես նաև` ընտրական օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ: Դրան հակառակ, մեկ հաղորդում եղել է կոչ, որով վեց քաղաքացիներ առաջարկել են առաջնորդվել Սահմանադրության պահանջներով և իրավունքի գերակայությամբ: Ակնհայտ է, որ այս և նմանատիպ դիմումները որևէ հանցագործության հատկանիշներ չեն պարունակում, ինչպես և այլ` երբեմն գոյություն չունեցող անձանց անուններից տրված և ստուգմամբ հերքված բազմաթիվ հաղորդումներն ու հրապարակումները:

Նախընտրական քարոզչության ընթացքում ընտրական գործընթացի հետ առնչվող հանցագործության, մասնավորապես` նախընտրական քարոզչության հետ կապված ծեծի, մարմնական վնասվածք պատճառելու, խուլիգանության, բռնության սպառնալիքի, գույքի դիտավորյալ ոչնչացման կամ վնասման դեպքեր չեն եղել: Նախընտրական քարոզչության գործընթացը ստվերվել է միայն մեկ հանցագործությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու Պ.Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի դեպքով, որը և իրավապահ մարմինների հմուտ գործողությունների արդյունքում կարճ ժամանակաընթացքում բացահայտվել է:

Քարոզարշավի ընթացքում քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքին, վստահված անձանց, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու հանցավոր դեպքեր չեն եղել, ընտրողներին ապակողմնորոշելու նպատակով թեկնածուի վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածելու դեպքեր չեն եղել, ընտրողների ցուցակները կազմելու համար պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից ընտրողների ցուցակները տրամադրելու կամ հրապարակելու օրենքով սահմանված կարգը խախտելու դեպքեր չեն եղել:

Նախընտրական քարոզչության խաղաղ ընթացքը բազմիցս շեշտվել է նաև ԶԼՄ-ների կողմից, դրա հետ կապված ցանկացած խնդիր, մասնավորապես` քարոզչական նյութերը ոչ սահմանված տեղում փակցնելու, քարոզչանյութերը բաժանելուն խոչընդոտելու եզակի հաղորդումները և հրապարակումները օպերատիվ և ժամանակին իրենց լուծումներն են ստացել:

Օրինակ.

2013թ. հունվարի 24-ին` ժամը 14:50-ին, ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական կենտրոնական շտաբի իրավաբան Հայարփի Նորեյանը թեժ գծով հայտնել է, որ Արարատի մարզի Վանաշեն գյուղի գյուղապետ Արտաշես Գրիգորյանը խոչընդոտում է նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհանիսյանի օգտին գյուղում իրականացվող քարոզարշավին:

Նույն օրը` ժամը 15:30-ին, Նորեյանը կրկին ահազանգել է նույն հեռախոսահամարին և հայտնել, որ Վանաշենի գյուղապետը գումար է պահանջում` քարոզչական պաստառներ փակցնելու թույլտվություն տալու համար:

Հաղորդման կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2013թ. հունվարի 24-ին, ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քարոզարշավ իրականացնող Օհանջանյանը, Միքայելյանը, Իսաջանյանը և Գասպարյանը մեկնել են Վանաշեն գյուղ` համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու և ընտրողների շրջանում տպագիր նյութեր տարածելու համար: Գյուղում Օհանջանյանը մտել է գյուղապետարան տեղեկանալու, թե որտեղ կարող են քարոզչական պաստառներ փակցնել: Գյուղապետի և գյուղապետարանի աշխատակիցների` տեղում չլինելու պատճառով Օհանջանյանը խմբի մյուս անդամների հետ գյուղի կենտրոնական փողոցում սկսել են համագյուղացիների շրջանում տպագիր նյութեր բաժանել և զրուցել հավաքված ընտրողների հետ: Քիչ անց վերջիններիս է մոտեցել համայնքի ղեկավար Արտաշես Գրիգորյանը և ասել է, որ նրանք իրավունք չունեն պաստառներ փակցնել ցանկացած վայրում: Գ.Օհանջանյանը, կարծելով, որ համայնքի ղեկավարը արգելում է իրենց քարոզչությամբ զբաղվել, զանգահարել է «Ժառանգություն» կուսակցության Արարատի մարզի համակարգող Միքայելյանին և ասել, որ համայնքի ղեկավարը խոչընդոտում է քարոզարշավին: Վերջինս զանգահարել է նախընտրական կենտրոնական շտաբի իրավաբան Նորեյանին և հայտնել այդ մասին: Նորեյանն էլ ահազանգել է ոստիկանության համապատասխան ծառայություն: Այդ ընթացքում համայնքի ղեկավարը և Օհանջանյանը գնացել են գյուղապետարան, որտեղ գյուղապետը վերջինիս ներկայացրել է նաև համայնքի ավագանու որոշումը` քարոզչական պաստառներ փակցնելու համար տեղեր (3 հասցե) առանձնացնելու մասին, որից հետո Օհանջանյանը և մյուսները շարունակել են իրենց քարոզարշավը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Օհանջանյանը և մյուսները հայտնել են, որ իրականում համայնքի ղեկավարը իրենց քարոզարշավին չի խոչընդոտել, պարզապես միմյանց ճիշտ չեն հասկացել: Նշել են նաև, որ Ա. Գրիգորյանը պաստառներ փակցնելու համար իրենցից գումար չի պահանջել, իսկ նախընտրական կենտրոնական շտաբի իրավաբան Նորեյանը հայտնել է, որ գումար պահանջելու մասին խոսակցությունը հավանաբար թյուրիմացության արդյունք է, ինքը ոստիկանության աշխատակցին միայն «թույլտվության» պահանջի մասին է հայտնել, գուցե նա իրեն ճիշտ չի հասկացել:

Նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել` քրեական գործի հարուցելը մերժելու մասին` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Անդրադառնալով խնդրին` ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը 2013 թվականի մարտի 2-ի իր «հետընտրական միջանկյալ զեկույցում»  արձանագրել է, որ «2013 թ. փետրվարի 18-ի Հայաստանի Հանրապետության Նախագահական ընտրությունները ընդհանուր առմամբ լավ կազմակերպված էին և բնութագրվում էին հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսևորմամբ: Մրցակիցները կարողացել են իրականացնել ազատ քարոզչություն: Լրատվամիջոցները իրականացրել են իրենց հավասարակշիռ լուսաբանում տրամադրելու իրավական պարտավորությունը ...»:

Նախընտրական քարոզչության ընթացքում թույլ տրված ընտրախախտումների մասին ստացված հաղորդումների, հայտարարությունների, հրապարակումների վերաբերյալ նախաքննական մարմինների կողմից կայացված բոլոր որոշումների օրինակներն ուղարկվել են դրանց հեղինակներին, այդպիսիք, պահանջի դեպքում, տրամադրվել են նաև դիտորդական առաքելություններին: Հետաքննության և նախաքննական մարմինների կողմից կայացրած որևէ որոշում չի բողոքարկվել:

Ընտրական գործընթացի երկրորդ փուլի` քվեարկության հետ կապված դատախազության կողմից ընթացք է տրվել 159 հաղորդումների, հայտարարությունների և հրապարակումների, որից 116-ը դատախազության աշխատանքային խմբի կողմից իրականացրած մշտադիտարկման արդյունքում: Թեժ գծով ստացվել է 5 հաղորդում: Փաստորեն, ընտրական գործընթացի այս փուլում իրավապահ մարմինները ստացել են ընդհամենը 38 հաղորդում, դիմում կամ բողոք, իսկ մյուսները ձեռք են բերվել սեփական դիտարկումների արդյունքում` տարբեր լրատվամիջոցների և օգտատերերի հրապարակումների հիման վրա:

Քվեարկության և դրան հաջորդող օրերին ստացված դիմումներն ու հրապարակումները հիմնականում վերաբերել են ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, այդ թվում` ընտրակաշառք բաժանելուն և քվեարկության վերահսկմանը, այլ անձի փոխարեն կամ մեկից ավելի անգամ քվեարկելուն, քվեարկության գաղտնիության խախտմանը: Հաղորդումներից և հրապարակումներից 3-ը վերաբերել են հանձնաժողովի աշխատանքների խոչընդոտմանը, 4-ական` վստահված անձանց և դիտորդների, 5-ը ` լրագրողի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն:

Այն հաղորդումներով, հրապարակումներով, որոնցում պարունակել են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ, սեղմ ժամկետներում հարուցվել են քրեական գործեր, մյուսներով շարունակվել են նյութերի նախապատրաստումը, այնուհետև օրենքով սահմանված ժամկետներում լուծվել ընթացքը:

Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովի աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու և ընտրությունների հետ առընչվող գողության փաստով հարուցվել են 12 քրեական գործ:

Ինչպես բոլոր հաղորդումների, դիմումների, հրապարակումների այնպես էլ հարուցված բոլոր քրեական գործերի վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն է ներկայացվել դատախազության կայքում: 3 քրեական գործ 5 անձանց նկատմամբ արդեն իսկ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Երևանի Էրեբունի և Նուբարաշեն, Շենգավիթ վարչական շրջանների և Արարատի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ` մեղավոր անձանց դատի տալու միջնորդությամբ:

Այնուհանդերձ, հարկ է նկատել, որ այս փուլում նույնպես բազմաթիվ հաղորդումներ, հայտարարություններ, հրապարակումներ քննարկման ընթացքում չեն հիմնավորվել, որոնցով կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ, որոնց օրինակները նույնպես ուղարկվել են ընտրախախտումների մասին տրված հաղորդումների, հայտարարությունների, հրապարակումների հեղինակներին: Որևէ որոշում չի բողոքարկվել:

Այսպիսով, ողջ ընտրական գործընթացի ընթացքում, առ 07.03.2013թ. դրությամբ, ընտրական խախտումների վերաբերյալ ընթացք է տրվել 247 հաղորդումների, հայտարարությունների և դիմումների, որից 187-ը` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից իրականացրած մշտադիտարկման արդյունքում, իսկ 60-ը` անմիջապես իրավապահ մարմիններին հաղորդումներ ներկայացնելու արդյունքում, այդ թվում` 108-ը` Երևան քաղաքում, 139-ը` մարզերում` համապատասխանաբար 43,7 և 56,3 տոկոսային հարաբերությամբ: Ստացված 247 հաղորդումներից 13-ով հարուցվել են քրեական գործեր, 218-ով որոշում է կայացվել` քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 13-ով տրվել է պարզաբանում, 3 հաղորդում քննարկման փուլում է:

Ինչպես դժվար չէ նկատել ներկայացված տվյալներից, ըստ էության, ողջ ընտրական գործընթացի ընթացքում արձանագրված խախտումները ոչ միայն համակարգային, այլև զանգվածային ու տարածված բնույթ չեն կրել, իսկ տեղ գտած հանցագործության փաստերը դրանք առանձին և միմյանցով չպայմանավորված հանցագործության դեպքեր են: Այնուհանդերձ, ստացված հաղորդումներով քրեական գործի հարուցումը մերժված նյութերով տրված եզրահանգումը հիմնավոր և պատճառաբանված ներկայացնելու համար, նպատակահարմար եմ գտնում բազմաթիվ օրինակներից բերել մի քանիսը:

Օրինակ.

2013թ. փետրվարի 18-ին «www.pastinfo.am» էլեկտրոնային կայք էջում տեղակայված «Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի արձանագրված խախտումների ամփոփագիրը» վերնագիրը կրող հոդվածում նշված «Արմեն Վարդանյանի տեղեկացմամբ` մարդկանց վախեցնելով` բաց քվեարկության են դրդում նաև Վարդենիսի Ախպրաձոր գյուղում» հաղորդումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին նյութեր նախապատրաստելու համար:

Նյութերի նախապատրաստման ընթացքում թիվ 24/40 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահը, անդամները, այդ թվում` «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ռուզաննա Սաղաթելյանը, հանձնաժողովի քարտուղարը, վստահված անձինք հայտնել են, որ թիվ 24/40 տեղամասում ընտրությունները անցկացվել են ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, ընտրության ընթացքում մարդկանց վախեցնելով բաց քվեարկության դրդելու դեպքեր, ընտրախախտումներ, միջադեպեր չեն եղել: Նշել են նաև, որ Արմեն Վարդանյան անուն, ազգանունով անձնավորության չեն ճանաչում:

Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի բազմաթիվ բնակիչներ հայտնել են, որ 2013թ. փետրվարի 18-ին ընտրությունը կատարել են փակ, գաղտնի քվեարկությամբ, ընտրել են իրենց նախընտրած թեկնածուին, ընտրատեղամասում մարդկանց վախեցնելով բաց քվեարկության դրդելու դեպքեր չեն եղել: Նշել են, որ Արմեն Վարդանյան անձնավորության չեն ճանաչում:

Տրված տեղեկանքի համաձայն` համայնքում Արմեն Վարդանյան անուն ազգանվամբ մարդ հաշվառված չէ և չի եղել:

Նախաքննության մարմնի կողմից պարզվել է Արմեն Վարդանյան անուն ազգանունով 4 անձնավորություն` բնակվող Վարդենիս, Ակունք, Մեծ Մասրիք, Ծովակ համայնքներում: Վերջիններս հայտնել են, որ տեղեկություն չունեն «www.pastinfo.am» ինտերնետային կայքում տեղադրված հոդվածից, 2013թ. փետրվարի 18-ին Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղ չեն գնացել, նշված գյուղում հարազատներ, ընկերներ, ծանոթներ չունեն:

Գրություն է ուղարկվել ՀՀ Նախագահի թեկնածու Ր.Հովհաննիսյանի նախընտրական կենտրոնական շտաբ` հոդվածում նշված Արմեն Վարդանյանի անձին առնչվող տեղեկություն տրամադրելու համար, որին թեկնածուի նախընտրական կենտրոնական շտաբի համակարգող Լուսինե Պետրոսյանը պատասխանել է, որ Արմեն Վարդանյան անուն ազգանուն ունեցող անձ չի ճանաչում, տեղյակ չէ, թե «www.pastinfo.am» ինտերնետային կայքում տեղադրված հոդվածում նշված Արմեն Վարդանյանը ով է:

Նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Նույն կարգով հերքվել է «raffiprezident.am» կայքում տեղադրված հաղորդումը` Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի դպրոցի տնօրենի կողմից ուսուցիչների անձնագրերը հավաքելու վերաբերյալ, նույն մարզի Վերին Գետաշեն համայնքի ղեկավարի կողմից բնակչության անձնագրերը հավաքելու և դրամ բաժանելու վերաբերյալ, Արթիկի քաղաքապետի կողմից ընտրողների անձնագրային տվյալները հավաքելու վերաբերյալ, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի կողմից դասախոսների անձնագրային տվյալները հավաքելու և նրանց ուղղորդելու վերաբերյալ և այլն:

Այս և այլ բազմաթիվ հրապարակումների առնչությամբ նախագահի թեկնածու Ր. Հովհաննիսյանի շտաբից պատասխանվել է, որ տեղեկություն հայտնած անձանց մասին որևէ տվյալ չունեն, նախընտրական շտաբում արձանագրված չէ տեղեկության ստացման եղանակը (անձամբ, հեռախոսով և այլն) և ժամանակը, այս այն դեպքում, երբ բացառությամբ մի քանի դեպքերի` հանցագործության վերաբերյալ մնացած բոլոր հաղորդումները, հայտարարություններն ու հրապարակումները ստացվել են նախագահի թեկնածու` Ր.Հովհաննիսյանի շտաբի պատասխանատուներից, վստահված անձանցից:

Մեծ թիվ են կազմել ակնհայտ ընդհանրական բնույթ կրող և կոնկրետությունից զուրկ հրապարակումները: Այդպիսիք են, օրինակ, անորոշ պնդումները` համատարած ընտրակաշառքի, կրկնակի քվեարկությունների, լցոնումների մասին և այլն:

Օրինակ.

- 18.02.2013 թվականին` «1in.am» կայքում հրապարակվել է հաղորդում «Աջափնյակում լցոնումներ են կատարվում» վերտառությամբ, որի համաձայն` Էստոնական փողոցի 6/5 ընտրատեղամասում լցոնումներ են կատարվում և որի մասին «Ա1+»-ի լրագրողին հայտնել է նույն ընտրատեղամասում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Նորայր Անդրեյանը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Երևանի Էստոնական փողոցի 6/5 ընտրատեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Նորայր Անդրեյանը հայտնել է, որ նշված կայքում տեղադրված հոդվածում իր վերաբերյալ եղած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ինքը որևէ լրագրողի լցոնումների վերաբերյալ տեղեկություններ չի հայտնել և տեղամասում նմանատիպ դեպքերի ականատես չի եղել: Միաժամանակ հայտնել է, որ ՀՀ Նախագահի ընտրությունները իրենց տեղամասում անցել են օրինականության սահմանումներում, առանց որևէ խախտման: Նման բացատրություն են տվել նաև հանձնաժողովի անդամները և մյուսները, ովքեր հայտնել են, որ ընտրությունների ողջ ընթացքը եղել է օրինականության սահմաններում, առանց որևէ խախտման:

Ստացված օպերատիվ տեղեկատվության արդյունքում նույնպես պարզվել է, որ 6/5 ընտրատեղամասում ընտրությունների ողջ ընթացքը եղել է օրինականության պահպանմամբ, առանց որևիցե խախտման և լցոնումների:

Նկատի ունենալով, որ նկարագրված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը և բացակայում է հանցագործության դեպքը, որոշում է կայացվել` քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

- 2013թ. փետրվարի 18-ին «iditord.am» կայքում տեղադրված «կաշառք և արտոնություններ» վերտառությամբ հոդվածում նշվել է, որ 8/22 ընտրատեղամասում «Ժառանգության» հանձնաժողովի անդամ Արմենուհի Համբարձումյանին նախ փորձել են կաշառել, ապա սպառնացել են: Հանձնաժողովականն ահաբեկված է և չի համարձակվում արձանագրել լցոնման և այլ ընտրախախտումների փաստերը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում թիվ 8/22 տեղամասի հանձնաժողովի անդամ «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող Արմենուհի Համբարձումյանը հայտնել է, որ թիվ 8/22 տեղամասում նախագահական ընտրություններն ընթացել են առանց որևէ խախտման և միջադեպերի, ընտրակեղծիքներ, լցոնումներ չեն եղել: Իրեն ոչ ոք կաշառք չի առաջարկել, ոչ ոք չի ահաբեկել, իր նկատմամբ բռնություն չի գործադրվել և սպառնալիքներ չեն եղել, տեղյակ չէ, թե ինտերնետային կայքում ինչպես է նմանատիպ բովանդակությամբ նյութ հրապարակվել:

Նույնաբովանդակ բացատրություն են տվել թիվ 8/22 տեղամասի հանձնաժողովի նախագահ Ի. Մարգարյանը և մյուսները:

Նկատի ունենալով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում հաղորդման մեջ նշված հանգամանքները չեն հիմնավորվել, որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

- 2013թ. փետրվարի 19-ին «hetq.am» կայքում հրապարակվել է հոդված այն մասին, որ 3/12 տեղամասում «Ժառանգություն» կուսակցությունից հանձնաժողովի անդամ Հմայակ Ազարյանին առաջարկվել է 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որպեսզի վերջինս թույլ տա քվեատուփը փոխել, սակայն նա հրաժարվել է:

Նյութերի նախապատրաստման ընթացքում 3/12 ընտրատեղամասում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Էդվարդ Սաղաթելյանը, «Ժառանգություն» կուսակցության Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի պատասխանատու Գևորգ Կարապետյանը հայտնել են, որ նշված ընտրատեղամասում Հմայակ Ազարյան անունով անձ չի եղել, իսկ ընտրական գործընթացը իրենց մոտ անցել է առանց խախտումների և միջադեպերի:

Այնուհանդերձ, նյութերի նախապատրաստմամբ պարզվել է նաև, որ Հմայակ Ազարյան անուն ազգանունով անձնավորությունը հանդիսանում է «Ժառանգություն» կուսակցության Չարենցավան քաղաքի գրասենյակի ներկայացուցիչ, որը 2013թ. փետրվարի 18-ին գործուղվել է ք.Երևան Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի թիվ 3/23 ընտրատեղամաս: Վերջինս իր հերթին հայտնել է, որ թիվ 3/23 ընտրատեղամասում ընտրական գործընթացը անցել է առանց միջադեպերի և խախտումների, իսկ վերը նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և չգիտի, թե համացանցում ով է նման ապատեղեկատվություն տարածել:

Նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել` հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:

Նման օրինակները բազմաթիվ են, մինչդեռ, ինչպես հայտնի է, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն` քրեական գործ կարող է հարուցվել` օրենքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում: Քրեական գործի հարուցման առիթները պետք է բովանդակեն տեղեկություն` հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին: Միայն այս դեպքում դրանք կարող են հիմք հանդիսանալ` ստուգելու և քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու որոշում կայացնելու համար: Այսինքն` քրեական գործ հարուցելու առիթ կարող է հանդիսանալ ոչ թե ցանկացած, այլ միայն հանցագործության մասին տրված հաղորդումը` կապված կոնկրետ հանցագործության հատկանիշներ պարունակող նախապատրաստվող կամ արդեն կատարված հանցագործության հետ:

Արված վերլուծությունը նույնպես վկայում է այն մասին, որ ընտրախախտումները համակարգային կամ զանգվածային գնահատելու համար պետք է ղեկավարվել ոչ թե հաղորդումների քանակով, նրա թվաբանական գումարով, որպիսին տվյալ դեպքում նույնպես զգալի չէ, այլ նրանում առկա բուն իրավախախտման փաստի առկայությամբ:

Այսպիսով, իրավախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների, դիմումների, հայտարարությունների և հրապարակումների վերլուծությունները, հիմնված փաստական հանգամանքների վրա, հաստատում են, որ ընտրական գործընթացի ժամանակ տեղ գտած խախտումներն ու հանցագործության դեպքերը համակարգային բնույթ չեն կրել, հետևաբար ՀՀ նախագահի թեկնածուներ Անդրիաս Ղուկասյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումներում բերված փաստարկները ընտրախախտումների համակարգային բնույթ ունենալու մասին հիմնավորված չեն և չեն կարող հիմք հանդիսանալ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի` 2013թ. փետրվարի 25-ի թիվ 61ա և 62ա որոշումներն անվավեր ճանաչելու համար, ուստի «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, Բարձր դատարան, միջնորդում եմ` 2013թ. փետրվարի 18-ի Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի` 2013թ. փետրվարի 25-ի թիվ 61ա և 62ա որոշումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ՀՀ նախագահի թեկնածուներ Անդրիաս Ղուկասյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումները մերժել»:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի


Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]