ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրդեհ` կոշիկի գործարանում 03/10/2013 23:22 | ԼՐԱՀՈՍ

Մարտի 10-ին` ժամը 22-ի դրությամբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է արտակարգ պատահարների վերաբերյալ 8 ահազանգ: Նախարարության կայքէջի փոխանցմամբ, ահազանգերի մեծ մասը վերաբերել են հրդեհի բռնկման դեպքերին:
Այրվում է մեքենա
Մարտի 10-ին` ժամը 21.55-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանի Մարշալ Խուդյակովի փողոցի թիվ 160 տան բակում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մարշալ Խուդյակովի փողոցի թիվ 160/1 տան բակում:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ա. Օհանյանին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 900 DD 91 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածում այրվել է էլ. մալուխ (մոտ 20 գմ):
ՃՏՊ Փարաքար-Մուսալեռ ավտոճանապարհին
Մարտի 10-ին` ժամը 21.33-ին, Փարաքար-Մուսալեռ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խմբերը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հրդեհ տնակում
Մարտի 10-ին` ժամը 21.08-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի նախկին պանրի գործարանի մոտ տնակ է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Փլուզում Հրազդան քաղաքում
Մարտի 10-ին` ժամը 15.35-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 33 շենքի տանիքի ձյունը թափվել է հարակից ավտոտնակի վրա, ինչի հետևանքով այն փլուզվել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ ձյան ծանրությունից փլուզվել է Լ. Հարությունյանին պատկանող ավտոտնակի տանիքը, տեղաշարժվել են պատերը (26.6 քմ):
Փրկարարները վտանգավոր տարածքը սահմանազատել են ժապավենով:
Պարզվեց՝ այրվել է խոտածածկ տարածք
Մարտի 10-ին` ժամը 14.12-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Ծլան» կոչվող հանդամասում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է խոտածածկույթ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.24-ին, մարվել՝ 14.35-ին: Ն. Եղիազարյանին պատկանող այգում այրվել է խոտածածկ տարածք (մոտ 1000 քմ):
Ավտոբուս է շրջվել
Մարտի 10-ին` ժամը 13.23-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Գավառ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Չպարզված հանգամանքներում Արծվաքար թաղամասի գերեզմանատան մոտ կողաշրջվել է «ՊԱԶ» մակնիշի 0336 Լ պետհամարանիշով Գավառ-Արծվաքար երթուղային ավտոբուսը:
Մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած, 1954 թ. ծնված Զ. Բաբայանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարների և տեղի ուժերով ավտոբուսից դուրս է բերվել 20 ուղևոր:
Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել ավտոբուսը:
Հրդեհ գործարանում
Մարտի 10-ին, ժամը 12.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր-Նորքի 5-րդ զանգվածում` նախկին կոշիկի գործարանում:
Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խմբերը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Միկոյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող փրփրապլաստի արտադրամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.41-ին, մարվել` 12.50-ին:
Արտադրամասից այրվել է 700 քմ հատված` գույքով:
Զոհեր և վիրավորներ չկան:
Այրվել է հավաբուն
Մարտի 10-ին, ժամը 10.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ 4-րդ փողոցի թիվ 54 տան բակում այրվում է հավաբուն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.39-ին, մարվել` 10.48-ին: Ամբողջությամբ այրվել է Հ. Խաչատրյանին պատկանող հավաբունը (մոտ 6 քմ):
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/23/2021 10:21 Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները եւ քանի՞սն են 6 ամսով զրկվել վարելու իրավունքից «Փաստ»
- 01/23/2021 10:17 Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան «Հրապարակ»
- 01/23/2021 10:13 Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը «Ժողովուրդ»
- 01/23/2021 10:09 Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը «Փաստ»
- 01/23/2021 10:07 Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը» «Ժողովուրդ»
- 01/23/2021 09:06 Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. պատճառ կա. «Փաստ»
- 01/23/2021 09:01 Իշխանությանն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
Մեկնաբանություն
- 01/22/2021 22:39 Վրաստանի ԱԳՆ-ն ՀՀ ԱԳ նախարարի այցը անվանել է այն ոչ թե աշխատանքային, այլ ոչ ֆորմալ. Աշոտյան
- 01/22/2021 22:17 Հերթական կեղծիքի հերքումը թվերով՝ հայագիտության դեմ իբր արշավի վերաբերյալ. ԿԳՄՍ նախկին նախարար
- 01/22/2021 20:53 Այն, որ բանակը վերակառուցման կարիք ունի՝ ակնհայտ է նույնիսկ ոչ մասնագետների համար. Տիգրան Աբրահամյան
- 01/22/2021 19:10 ԱԺ ուսապարկերը ԲԴԽ անդամ ընտրեցին գոմ ունեցող առաջին գիտնականին. Մելիքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2021 10:29 Գյումրիում ՌԴ քաղաքացու ավտոմեքենա է այրվել. վարորդը մահացել է
- 01/22/2021 16:39 ՃՏՊ Հաղարծին բնակավայրում․ կա զոհ
- 01/22/2021 10:16 ՃՏՊ Արթիկ քաղաքում․ կան տուժածներ
- 01/22/2021 10:02 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները