Թեմաներ
Չորեքշաբթի 02 / 20 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/19/2019   23:49 Դանակի մոտ 30 հարված է հասցրել դերձակին` զեղչ չանելու համար, հափշտակել ուտելիքը եւ դիմել փախուստի 02/19/2019   22:23 Մանվել Գրիգորյանի փաստաբանները որոշել են մինչ գործի դատարան հասնելը որեւէ տեղեկություն չտրամադրել 02/19/2019   21:46 Շորթում` պետական մակարդակո՞վ. Ինչու է Ալեքսանդր Սարգսյանը «կամավոր» պետությանը նվիրել 18 մլն դրամ 02/19/2019   20:58 Կոռուպցիոն չարաշահումներ` Գյումրի քաղաքի երկու մարզաուսումնական հաստատություններում 02/19/2019   19:48 Սեդրակ Քոչարյանը երկրորդ հայցադիմումը կներկայացնի Արթուր Վանեցյանի դեմ 02/19/2019   15:16 Էժան քաղաքական գործիչները շատ թանկ են նստում ժողովրդի վրա. Աշոտյան 02/19/2019   15:12 ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի տարածաշրջան՝ ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկելու համար 02/19/2019   15:03 Ալեքսանդր Սարգսյանը պետությանն է փոխանցել 18,5 մլն դոլար. ՍիվիլՆեթ 02/19/2019   15:02 ՀՀ ՔԿ նախագահն ընդունել է ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի ներկայացուցչին 02/19/2019   14:50 ԱԺ պատգամավորները մեկնում են գործուղումների 02/19/2019   14:39 ԱԺ խմբակցությունները գրություն են ստացել «Աուդիտորների պալատ»-ից, որտեղ խոսվում է մի շարք խնդրահարույց հարցերի մասին 02/19/2019   13:40 Գեղարքունիքում անտառապետեր են ձերբակալվել 02/19/2019   12:58 Շուրջ 110 մլն դրամի հափշտակություն` ոստիկանությունում 02/19/2019   12:45 Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 02/19/2019   12:28 «Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» նախկին ռեկտորը վատնել է ավելի քան 3,5 մլն դրամ. առաջադրվել է մեղադրանք 02/19/2019   12:10 ԱԱԾ-ն` Ռոբերտ Քոչարյանի որդուն առաջադրված մեղադրանքի մասին 02/19/2019   11:28 Շաքար Սիլվան՝ Դուբայի Շեյխին ներկայացել է որպես նախագահի քույր 02/19/2019   11:17 Նախարարի տիկնոջ ընկերությունը 2.5 անգամ, իսկ «Աստղիկ» ԲԿ-ն մեկ միլիարդ դրամով ավելի պետական ֆինանսավորում կստանա 02/19/2019   11:11 Փաշինյանի նվերը Պուտինին. Ինչո՞ւ է Հայաստանը ներքաշվել այդ պատմության մեջ. «168 ժամ» 02/19/2019   11:03 Փաշինյանի և Ծառուկյանի ստվերային պայմանավորվածությունը. «168 ժամ» 02/19/2019   10:50 Թեժ պայքար` սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի համար. «Հրապարակ» 02/19/2019   10:26 Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը պետք է կռիվ տա մի խումբ էջմիածինցիների հետ, որպեսզի մնա իր տեղում. «Իրատես» 02/19/2019   10:13 Համաներման արդյունքում ազատ արձակվեցին նաև անձինք, որոնք պետության կամ քաղաքացու վնասը չեն հատուցել. դատարանը դիմել է ՍԴ. «Ժողովուրդ» 02/19/2019   10:05 Փախուստի դիմած կրկնահանցագործին հայտնաբերել են Բալահովիտում 02/19/2019   09:57 «Իմ քայլի» ներկայացուցիչները խստագույնս զգուշանում են Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցության մասին արտահայտվելիս. «Իրատես» 02/19/2019   09:51 ՕԵԿ-ին դատի են տվել՝ քարոզչական վահանակներ է պատվիրել և գումարը չի վճարել. «Ժողովուրդ» 02/19/2019   09:47 Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Գագիկ Ծառուկյանի խնամու դաչայում կազմակերպել է նախկին իշխանական վերնախավի ներկայացուցիչների հավաք. «Ժամանակ» 02/19/2019   09:34 Վախթանգ Միրումյանը՝ ֆինանսների նախարա՞ր. նորից մնացել են հների հույսին. «168 ժամ» 02/19/2019   09:26 «Լիդիան Արմենիա» ընկերությունն առաջիկայում նշանակված միջազգային փորձաքննությունից հետո շարունակելու է իր գործունեությունը ՀՀ-ում. «Ժողովուրդ» 02/19/2019   09:17 ՊԵԿ բոլոր աշխատակիցներն ամեն ամիս ստացել են պարգևավճարներ նվազագույնը 1 դրույքի չափով. «Ժամանակ» 02/19/2019   00:11 Սիրահետել է ամուսնացած կնոջը, ապա` ծեծել ամուսնուն 02/18/2019   22:48 Դանիել Իոաննիսյանը հայց է ներկայացրել ընդդեմ Նարեկ Մալյանի 02/18/2019   22:17 ՍԱՊԾ աշխատակիցներին աշխատավարձ չի վճարվել 02/18/2019   22:06 Դպրոցի տնօրենն ամուսնուն ձեւակերպել է միանգամից երեք հաստիքի վրա, ում անունով դուրս գրված շուրջ 4 մլն դրամը յուրացվել է 02/18/2019   21:38 Մեղավորության կանխավարկածի մասին խոսելը վտանգում է առկա սահմանադրական կարգավորումները. Արթուր Ղամբարյան 02/18/2019   21:04 ՄԻՊ-ի ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել ջրադուլ և հացադուլ հայտարարած անձանց հետ 02/18/2019   20:49 Կրկնահանցագործը դիմել է փախուստի 02/18/2019   20:36 Ֆրանկ Էնգելը կշարունակի ակտիվ համագործակցությունը հայ գործընկերների հետ 02/18/2019   19:28 Ազատազրկվելու դեպքում ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի լիազորությունները կդադարեցվեն. անձեռնմխելիությունը նրա վրա չի տարածվում 02/18/2019   18:45 Շամլուղեցիները կրկին դիմում են Նիկոլ Փաշինյանին. 3 ամիս է անցել, փլուզվող շենքի բնակիչները դեռ որոշման են սպասում 02/18/2019   18:37 ԲԴԽ-ում խորհրդակցություն է հրավիրվել 02/18/2019   17:55 Երևանը շուրջ 760 մլն դրամ է տնտեսել գնումների գործընթացի արդյունքում 02/18/2019   17:49 Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է 02/18/2019   17:33 17 մեղադրյալ` «Պարտեզ» ռեստորանի վրա տեղի ունեցած զինված հարձակման գործով 02/18/2019   17:11 ԱԱԾ-ն օրեր առաջ ինձ մեղադրանք է առաջադրել շինծու գործով. Սեդրակ Քոչարյան 02/18/2019   13:33 Առաջնային խնդիրն է՝ ջախջախել ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքի վերածվող 5-րդ շարասյունը 02/18/2019   11:50 «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասը չունի հերթապահ բժիշկներ, գիշերային ժամերին՝ էլեկտրական լուսավորություն 02/18/2019   10:21 Նախարար Արայիկ Հարությունյանը այցելել է արդեն 15 օր հացադուլի մեջ գտնվող ռեժիսոր Հովհաննես Գալստյանին 02/18/2019   00:23 Կեղծ հեռախոսագիր` դատարանի փաստաթղթերում. ՀՔԾ-ի փորձությունը 02/17/2019   21:16 Գնդապետը խմած իր աշխատասենյակում հարձակվել է իր ենթակայի վրա եւ բռնաբարել
02/18/2019   17:33 17 մեղադրյալ` «Պարտեզ» ռեստորանի վրա տեղի ունեցած զինված հարձակման գործով 02/19/2019   09:47 Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Գագիկ Ծառուկյանի խնամու դաչայում կազմակերպել է նախկին իշխանական վերնախավի ներկայացուցիչների հավաք. «Ժամանակ» 02/18/2019   19:28 Ազատազրկվելու դեպքում ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի լիազորությունները կդադարեցվեն. անձեռնմխելիությունը նրա վրա չի տարածվում 02/19/2019   00:11 Սիրահետել է ամուսնացած կնոջը, ապա` ծեծել ամուսնուն 02/18/2019   21:38 Մեղավորության կանխավարկածի մասին խոսելը վտանգում է առկա սահմանադրական կարգավորումները. Արթուր Ղամբարյան 02/19/2019   11:17 Նախարարի տիկնոջ ընկերությունը 2.5 անգամ, իսկ «Աստղիկ» ԲԿ-ն մեկ միլիարդ դրամով ավելի պետական ֆինանսավորում կստանա 02/19/2019   11:28 Շաքար Սիլվան՝ Դուբայի Շեյխին ներկայացել է որպես նախագահի քույր 02/19/2019   11:03 Փաշինյանի և Ծառուկյանի ստվերային պայմանավորվածությունը. «168 ժամ» 02/18/2019   17:11 ԱԱԾ-ն օրեր առաջ ինձ մեղադրանք է առաջադրել շինծու գործով. Սեդրակ Քոչարյան 02/19/2019   21:46 Շորթում` պետական մակարդակո՞վ. Ինչու է Ալեքսանդր Սարգսյանը «կամավոր» պետությանը նվիրել 18 մլն դրամ 02/19/2019   12:58 Շուրջ 110 մլն դրամի հափշտակություն` ոստիկանությունում 02/19/2019   09:17 ՊԵԿ բոլոր աշխատակիցներն ամեն ամիս ստացել են պարգևավճարներ նվազագույնը 1 դրույքի չափով. «Ժամանակ» 02/19/2019   09:34 Վախթանգ Միրումյանը՝ ֆինանսների նախարա՞ր. նորից մնացել են հների հույսին. «168 ժամ» 02/19/2019   09:57 «Իմ քայլի» ներկայացուցիչները խստագույնս զգուշանում են Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցության մասին արտահայտվելիս. «Իրատես» 02/19/2019   10:26 Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը պետք է կռիվ տա մի խումբ էջմիածինցիների հետ, որպեսզի մնա իր տեղում. «Իրատես» 02/19/2019   12:10 ԱԱԾ-ն` Ռոբերտ Քոչարյանի որդուն առաջադրված մեղադրանքի մասին 02/19/2019   10:50 Թեժ պայքար` սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի համար. «Հրապարակ» 02/18/2019   22:48 Դանիել Իոաննիսյանը հայց է ներկայացրել ընդդեմ Նարեկ Մալյանի 02/19/2019   14:39 ԱԺ խմբակցությունները գրություն են ստացել «Աուդիտորների պալատ»-ից, որտեղ խոսվում է մի շարք խնդրահարույց հարցերի մասին 02/19/2019   23:49 Դանակի մոտ 30 հարված է հասցրել դերձակին` զեղչ չանելու համար, հափշտակել ուտելիքը եւ դիմել փախուստի

Արդարացվեց, իսկ պետության կրած վնասի բռնագանձման հարցը մնաց առկախ 03/04/2013   12:40  |  ԳՈՐԾ #

Զինված ուժերի զորամասերից մեկում բջջային հեռախոսի ոչ ավանդական եղանակով լիցքավորումը առաջացրել էր ծանր վնաս՝ հեռախոսի հետ միասին այրվել էր ռազմական տեխնիկան և ռազմամթերքը` երկրին պատճառելով 2.658.728 ՀՀ դրամի գույքային վնաս:

Այսպես, ըստ նախաքննության մարմնի առաջադրած մեղադրանքի, N զորամասի ջոկի հրաձիգ, պայմանագրային զինծառայող, շարքային Արսեն Դանիելյանը՝ գումարտակի անձնակազմի հետ միասին որպես դիտորդ մարտական դիրքում հերթապահության գտնվելով՝ 2011թ. նոյեմբերի 1-ին, ժամը 13.35-ի սահմաններում գնացել է դիրքի հետնամասում գտնվող փոս ճանապարհ` իր անձնական օգտագործման բջջային հեռախոսի մարտկոցը լիցքավորելու համար բացել ավտոմեքենայի ցուցիչների վահանակի ապահովիչների կափարիչը, լարերի միջոցով կատարել կարճ միացում: Զինծառայողի անփութության պատճառով առաջացել է հրդեհ, որի հետևանքով ավտոմեքենայի թափքի 5 արկղերի մեջ գտնվող 60 հատ 60 միլիմետրանոց ականանետի ականները վառվել ու պայթել էին, իսկ ավտոմեքենան ամբողջությամբ այրվել:

Ամբաստանյալ Ա. Դանիելյանը նախաքննության, ինչպես նաև դատաքննության ժամանակ ՀՀ քրեական օրենսգրքի 370-րդ հոդվածով՝ ռազմական գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, իրեն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր էր ճանաչել և միջնորդել արագացված դատաքննության կարգ կիրառելու մասին, սակայն դատական վիճաբանությունների փուլում հայտարարել էր, որ իրեն մեղավոր չի ճանաչում, խնդրել էր վերսկսել դատաքննությունը և անցկացնել ընդհանուր հիմունքներով:

2012թ. օգոստոսի 17-ի դատավճռով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սերգեյ Աղաբեկյանի նախագահությամբ, ստուգման ենթարկելով ամբաստանյալ Ա. Դանիելյանի ցուցմունքները, դրանք համադրելով քրեական գործով ձեռք բերված ապացույցների հետ, հանգել էր այն եզրակացության, որ նախաքննական մարմնի՝ Ա. Դանիելյանին առաջադրած մեղադրանքը չի հաստատվել:

Ըստ Ա. Դանիելյանի դատաքննական ցուցմունքի՝ ինքը խնդրել է իր համածառայակից Ա. Գրիգորյանին լիցքավորման դնել իր հեռախոսի մարտկոցը, նա էլ համաձայնել է: Որոշ ժամանակ անց Ա. Գրիգորյանն իրեն հարցրել է, թե արդյոք հանել է իր հեռախոսի մարտկոցը լիցքավորումից, ինքն էլ ասել է, որ չի հանել: Նա գնացել է հեռախոսի մարտկոցը լիցքավորումից հանելու և տեսել, որ մեքենան արդեն վառվում է:

Հիշյալ համածառայակիցը՝ ջոկի գնդացրորդ, պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Գրիգորյանն իր ցուցմունքով հաստատել էր ամբաստանյալի ցուցմունքը և հավելել, որ մոտ երկու ժամ անց նկատել է, որ մեքենայի կողմից ծուխ է բարձրանում: Մեքենայի հրդեհվելու մասին հայտնել է դիրքի ավագ, ավագ լեյտենանտ Ա. Բեգլարյանին, ով իրենց հրահանգավորել է չմոտենալ մեքենային, վերադառնալ գետնատնակ և պաշտպանվել թաքստոցում: Տեղի ունեցածի մասին դիրքի ավագը զեկուցել է զորամասի հրամանատարին, նա ներկայացել է դեպքի վայր ու հարցրել, թե ում մեղքով է մեքենան վառվել, ըստ Ա.Գրիգորյանի ցուցմունքի, «Արսեն Դանիելյանն առաջ է անցել, ու ասել, որ կատարվածում ինքն է մեղավոր», թեև իրականում մարտկոցը ինքը՝ Ա.Գրիգորյանն է լիցքավորման դրել, բացել ավտոմեքենայի վահանակի ապահովիչի կափարիչը, լարերը միացրել իրար ու կարճ միացում կատարել: Վկան նշել է, որ ինքը չի մտածել, որ կատարվածի մեղավորը ինքն է` մտածելով, որ հեռախոսի մարտկոցն Ա. Դանիելյանինն է, ուրեմն մեքենայի վառվելու մեջ նա է մեղավոր:

Դիրքի ավագ, վկա Առնոլդ Բեգլարյանը դատարանում ցուցմունք է տվել, որ «Արսեն Դանիելյանն առաջ է անցել, ու ասել, որ կատարվածում ինքն է մեղավոր», սակայն ավելի ուշ՝ 2012թ. մարտի կեսերին վաշտի հրամանատարն իրեն հայտնել է, որ մեքենան ոչ թե Ա. Դանիելյանի մեղքով է վառվել, այլ Ա. Գրիգորյանի:

Դատական վիճաբանությունների փուլում մեղադրողը հրաժարվել էր ամբաստանյալ Արսեն Դանիելյանին առաջադրված մեղադրանքից` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով, ըստ որի «մեղադրողը դատարանում հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ՝ պարտավոր է հայտարարել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին», ինչն էլ իր հերթին դատարանի համար քրեական գործի վարույթը կարճելու ու քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք է:

Դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով, ըստ որի մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանը պարտավոր է դատական նիստում կայացնել արդարացման դատավճիռ, արդարացրել ու անմեղ է ճանաչել Արսեն Դանիելյանին առաջադրված մեղադրանքում, իսկ տարածքային զինդատախազության կողմից ներկայացված քաղհայցը` պետական շահերի պաշտպանության առումով Արսեն Դանիելյանից հօգուտ պետբյուջեի 2.658.728 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին թողել առանց քննության:


Տեսանյութեր

02/19/2019   12:37 Կանայք ավելի ցածր են վարձատրվում, քան տղամարդիկ

Տեսադարան

01/05/2019   19:05 Ճրագալույց և սուրբ պատարագ

գործընկերներ

Գործ #

12/24/2018   13:04 «Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 1993 թվականի մայիսի 3-ին հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց սպանության լուրով. սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ 12/17/2018   14:26 Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 26 տարի առաջ է տեղի ունեցել երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/14/2018   16:13 Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ:

Արխիվ

[]