Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   14:32 Ուկրաինան շուրջ կես միլիոն զինծառայող է կորցրել. Շոյգու 04/23/2024   14:25 Կառավարությունում հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ 04/23/2024   14:22 Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին 04/23/2024   14:19 «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը` կապված УАЗ-ի միջադեպի հետ․ Իոաննիսյան 04/23/2024   14:14 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ 04/23/2024   14:00 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 04/23/2024   13:54 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին 04/23/2024   13:53 Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, Փաշինյանը հասկացել է դա. Էրդողան 04/23/2024   13:44 Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 04/23/2024   13:41 Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է 04/23/2024   13:37 Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին 04/23/2024   13:30 Քաղաքացիները Նոյեմբերյանում բացեցին դեպի Վրաստան տանող ճանապարհը 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   13:21 «Եկեղեցի, գերեզման, սաղ բաշխում է, ինչքան պետք է կզած մնանք». Գեղարքունիքի մարզում եւս անհանգիստ են (տեսանյութ) 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   13:12 Սա անվաստահություն է ՝ այսօրվա իշխող կառավարությանը․ Բագրատ Սրբազան 04/23/2024   13:11 Հենրիխ Մխիթարյանի նոր նվաճումը. Միլանի «Ինտերի» կազմում նա դարձավ Իտալիայի չեմպիոն 04/23/2024   13:00 Եղանակն առաջիկա 5 օրերին 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   12:37 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել. նրան թույլ չեն տվել մտնել Հայաստան 04/23/2024   12:35 ՄԻՊ Անահիտ Մանասյանը կայցելի ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Տոնոյանին 04/23/2024   12:29 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ 04/23/2024   12:20 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 04/23/2024   12:17 Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան 04/23/2024   12:09 Ադրբեջանում առցանց հեռուստատեսության ղեկավարին 9 տարվա ազատազրկման են դատապարտել 04/23/2024   12:08 ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը 04/23/2024   12:06 Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն 04/23/2024   11:56 ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում 04/23/2024   11:54 Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան 04/23/2024   11:46 Պեսկովը Արցախի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերումն անվանել է տարածաշրջանում առկա իրողություններին համապատասխան 04/23/2024   11:45 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին 04/23/2024   11:39 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա. կառավարություն 04/23/2024   11:34 Բաղանիս-Ոսկեպար հատվածում նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում․ ԱԱԾ 04/23/2024   11:27 Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար 04/23/2024   11:14 Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն 04/23/2024   11:03 Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա 04/23/2024   10:59 Ոստիկանությունը հաստատում է ՝ ճանապարհը փակել են, նախատեսում են սահմանազատում իրականացնել 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր 04/23/2024   10:44 ԱԱԾ, ԶՈՒ ներկայացուցիչների մի մասը գիտակցված է ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ ապահովում. Աբրահամյան 04/23/2024   10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ 04/23/2024   10:37 Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի 04/23/2024   10:32 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Տավուշում բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո հրավիրվել է հարցաքննության. ուղիղ 04/23/2024   10:25 Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ 04/23/2024   10:21 Թմրանյութին նմանվող հեղուկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է 04/23/2024   10:13 Իշխանությունը պատրաստվում է հանձնել պաշտպանական դիրքերից մեկը. ակցիայի մասնակից 04/23/2024   08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ» 04/23/2024   08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» 04/23/2024   08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

Սննդամթերքի անվտանգության ոլորտում տագնապալի իրավիճակի պատճառները 02/28/2013   16:17  |  Վերլուծություններ

Հայաստան ներմուծվող և այստեղ արտադրվող ամենատարբեր սննդամթերքներին առնչվող խախտումների բացահայտումը պարբերական բնույթ ունի: Սակայն, չնայած նշված բացահայտումներին, տվյալ ոլորտում իրավիճակի բարելավվում չի արձանագրվում, սննդամթերքը վտանգավոր դարձնող խախտումները շարունակում են զանգվածային դրսևորում ունենալ:

Մեր դիտարկումների և վերլուծությունների արդյունքում կարող ենք եզրակացնել, որ սննդամթերքի անվտանգության ասպարեզում տագնապալի իրավիճակը հետևանք է տարբեր պատճառների` կոռուպցիայի, հայտնաբերված խախտումների փաստերը պատշաճ կերպով չհրապարակայնացնելու, նշված խախտումների դեպքում նախատեսված վարչական տուգանքների չափերի անհեթեթորեն փոքր և անարդյունավետ լինելու, այդ պարագայում ու տվյալ իրողությունն անտեսելով, օրինախախտ տնտեսվարողների նկատմամբ հասարակական ազդեցության, սպառողների բացասական վերաբերմունքի լծակը և ազդեցության այլ միջոցներ չօգտագործելու, օրինախախտ տնտեսվարողներին շատ դեպքերում չտուգանելու:

Այս հոդվածով կանդրադառնանք վերոնշյալ պատճառներից վերջին երկուսին, մյուսները հանգամանորեն ներկայացնելը թողնելով այլ հրապարակման:

Սպառողների բացասական վերաբերմունքի լծակը չի օգտագործվում

Օրինակ, Գերմանիայում, եթե որևէ խանութում հայտնաբերվում է ժամկետանց կամ անորակ ապրանք, համապատասխան տուգանքից բացի, այդ խանութի վրա սև ժապավեն է փակցվում, որը տեսնելով սպառողներն այլևս չեն մտնում տվյալ խանութ: Հաջորդ ամիս փակցվում է կարմիր ժապավեն, ինչը նշանակում է, որ խանութում վաճառվող ապրանքների նկատմամբ կասկած կա, այսինքն` այդ ապրանքները գնել-չգնելը մնում է սպառողների հայեցողությանը:

Միայն տվյալ տնտեսվարող սուբյեկտի կողմից բոլոր խախտումները մինչև վերջ վերացնելուց և հատուկ հավաստագիր ներկայացնելուց հետո, որ խախտումները չեն կրկնվի, խանութի վրա կանաչ ժապավեն է փակցվում, ինչը նշանակում է, որ սպառողներն արդեն հանգիստ կարող են գնումներ կատարել այդ խանութից:

Չնայած նրան, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նոր չի ստեղծվել ու գործում, իրավահաջորդն է ՀՀ ԳՆ սննդի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության, նրանք Հայաստանում Գերմանիայի օրինակին հետևելու նպատակով օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու համար չեն դիմել Գյուղատնտեսության նախարարություն, որպեսզի վերջինս էլ նույն հարցով դիմի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու իրավասություն ունեցող Կառավարություն: Պարզապես չեն ցանկացել այդպես վարվել, քանի որ համապատասխան օրենքում լրացում կատարելու համար մեծ խելք ու ջանք չէր պահանջվում, իսկ դրա համար ժամանակը լիովին բավարար էր:

Բնականաբար, հարց է առաջանում` այդ ինչո՞ւ, օրինակ, խանութի կողմից տարվա ընթացքում 2-րդ անգամ ՀԴՄ կտրոնի հետ կապված խախտում թույլ տալու դեպքում, տնտեսվարող սուբյեկտին տուգանելուց բացի, նրա գործունեությունը ժամանակավորապես կասեցվում է և այդ մասին համապատասխան տեղեկատվություն փակցվում խանութի վրա, իսկ խանութում անորակ, նույնիսկ ժամկետանց ու վտանգավոր սննդամթերք հայտնաբերելու դեպքում` ոչ, այսինքն` չի օգտագործվում ազդեցության այդ կարևոր լծակը: ՀԴՄ տալը կամ բյուջեի շահերն ավելի՞ կարևոր են, քան սպառողների առողջությունն ու անվտանգությունը…

Օրինախախտ տնտեսվարողներին շատ դեպքերում չեն էլ տուգանել

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը համեմատաբար վերջերս կատարած սննդամթերքի դիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել է արտադրության և պահպանման ժամկետի բացակայությամբ «Բարի Սամարացի» ընկերության սուջուխ` 0,8 կգ քաշով, «Վեսմիր Մաիլյան» ՍՊԸ-ի «Արքայական պելմենի» (500 գրամանոց), առանց արտադրության ժամկետի նշման` «Բաբիկ» ընկերության բաստուրմա` վակուումային փաթեթավորմամբ, «Էրեբունի Աստղ» ընկերության վետչինա (0,5 կգ քաշով, փաթեթավորված), «Մագա» ընկերության դոլմայի ֆարշ` յուրաքանչյուրը 0,5 կգ քաշով, 0,7 կգ քաշով փաթեթավորված բաստուրմա («Ղարս» մսամթերք), «ՍՈՍ 97» ՍՊԸ-ի 400 գրամանոց սուջուխ, «Ֆուդ Հաուզ» ընկերության փաթեթավորված աղացած միս, արտադրության ժամկետի պատշաճ մակնշում չունեցող «Սանտա Աննա» ՍՊԸ-ի «Սանտա Աննա» յուղածո (սփրեդ):

Ծառայությունը հայտնաբերել է նաև պիտանիության ժամկետը լրացած «Հավիցա» լյարդ («Գժուկ» ՍՊԸ), առանց մակնշման` «Արարատ» ընկերության վակուումային փաթեթավորմամբ ֆիլե և բաստուրմա, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի բացակայությամբ մսային կիսապատրաստվածք, ինչպես նաև միս` առանց անասնաբուժասանիտարական փորձաքննության («Սամ Ռոզա» ՍՊԸ), պիտանելիությունը ժամկետը լրացած «Անկոր» սփրեդ, որն, ի դեպ, տարբեր սուպերմարկետներում և խանութներում շարունակում են իբրև կարագ իրացնել սպառողներին, մակնշման մեջ տվյալ սննդամթերքի բաղադրության մասին տեղեկատվություն չպարունակող «Ա. Բիլյան» ՍՊԸ-ի վետչինա, «Նատուր Պրոդ» ընկերության վետչինա և սուջուխ, «Բեկոն պրոդուկտ» ՍՊԸ-ի վետչինա, «Բարի Սամարացի» ՍՊԸ-ի ապխտած ֆիլե, մակնշման մեջ արտադրման օրվա, պիտանելիության ժամկետի և արտադրողի հասցեի մասին տեղեկատվություն չպարունակող, ինչպես նաև համապատասխանության սերտիֆիկատի բացակայությամբ Երևանի մսի կոմբինատի «Երեմկա» սուջուխ և «Էրեբունի Աստղ» ընկերության բաստուրմա, ինչպես նաև տարբեր ընկերությունների կողմից թույլ տրված տասնյակ ու տասնյակ այլ խախտումներ:

Սակայն Ծառայությունը վերոնշյալ ընկերություններից որևէ մեկին չի տուգանել, իսկ պատճառաբանությունն այն է, որ հիշյալ խախտումները ոչ թե ստուգման, այլ դիտարկման և ուսումնասիրության շրջանակներում են հայտնաբերել, հետևաբար չեն կարող տուգանել, դրա իրավասությունը չունեն: Իսկ սպառողները որևէ մեղք ունեն՞, որ ծառայության աշխատակիցները խանութներ են այցելել ոչ թե ստուգման, այլ դիտարկման և ուսումնասիրության շրջանակներում:

Հեղինակ` Արթուր Հովհաննիսյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]