ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անհրաժեշտ պաշտպանությունը ենթադրում է իրավական շահերի պաշտպանության նպատակի առկայություն 02/26/2013 13:00 | ԳՈՐԾ #
Արթուր Բարսեղյանը Երևան քաղաքի Խաչիկ Դաշտենց փողոցի 50 հասցեում գործող ավտոշուկայում տեսնելով, որ մի խումբ տղամարդիկ ավտոմեքենայի գնի սակարկության ժամանակ ծագած վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկում իր հաշմանդամ հորը՝ Հարություն Բարսեղյանին և բռնանում նրա դեմ, սարսափահար և հուզական գերլարված վիճակում, ինքնատիրապետումը կորցրած և հորը պաշտպանելու նպատակով միջամտում է ծեծկռտուքին, տեղում պատահականորեն ձեռքն ընկած բահի փայտյա բռնակով անկանոն շարժում կատարում և հարվածում կռվին մասնակից Արմեն Գալստյանին, նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս։
Հարուցվում է քրեական գործ: Ապա՝ քննությունը շարունակվում է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում:
Արթուր Բարսեղյանը ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով (Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը, պատժվում է կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) դատապարտվում է 1 տարի ազատազրկման: Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի (Պատիժը պայմանականորեն չկիրառելը) սահմանած կարգով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում և նրա նկատմամբ նշանակվում է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով։
Բացի այդ դատավճռով որոշվում է Արթուր Բարսեղյանից հօգուտ տուժող Արմեն Գալստյանի բռնագանձել 2 մլն.224 հազար 416 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի հատուցում։
Առաջին ատյանի դատարանի դատավճիռը վերաքննության կարգով բողոքարկում է տուժողի իրավահաջորդ ճանաչված Հ.Մարգարյանը, որը խնդրում է բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, քրեական գործը վերադարձնել լրացուցիչ նախաքննության և Արթուր Բարսեղյանի կատարած արարքը որակել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով) և 258-րդ հոդվածի 4-րդ (Խուլիգանությունը, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) մասերով։
Վերաքննիչ դատարանը, քննելով այս գործը, գտնում է, որ Արթուր Բարսեղյանի արարքն առաջին ատյանի դատարանի կողմից որակված է ճիշտ, և նրա նկատմամբ նշանակվել է համաչափ պատիժ: Վերաքննիչը միայն փոփոխում է նրա վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճիռը ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով և քաղաքացիական հայցի մասով՝ որոշելով, որ Արթուր Բարսեղյանից հօգուտ տուժող Արմեն Գալստյանի պետք է բռնագանձել 1 մլն 294 հազար 416 ՀՀ դրամ։
Արթուր Բարսեղյանը համապատասխան բողոքով դիմում է վճռաբեկ դատարան։
Վճռաբեկ դատարանը քննելով գործը արձանագրում է, որ ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանների կողմից թույլ են տրվել քրեական և դատավարական օրենքների խախտումներ: Չի կիրառվել այն օրենքը, որը ենթակա էր կիրառման, և կիրառվել է այն օրենքը, որը ենթակա չէր կիրառման, որի արդյունքում էլ Արթուր Բարսեղյանի կատարած արարքին տրվել է ոչ ճիշտ իրավական գնահատական, և նրան անհիմն կերպով դատապարտել են ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով:
Վճռաբեկ դատարանը նշում է, որ Արթուր Բարսեղյանի արարքում բացակայում է նշված հոդվածի հանցակազմը։ Նա «գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, և նրա կողմից թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում»: Բացի այդ արձանագրվում է, որ թեև «Ա. Բարսեղյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, սակայն այդ հարցն ընդհանրապես քննության չի առնվել»: Ավելին, «Ա. Բարսեղյանն Արմեն Գալստյանի առողջությանը ծանր վնաս է պատճառել հենց Ա. Գալստյանի և մյուսների հակաօրինական արարք կատարելու ընթացքում»։
Գործի քննության ընթացքում վճռաբեկ դատարանը նաև ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ ըստ գործով նշանակված դատահոգեբանական փորձաքննության « ... արարքը կատարելու պահին Ա. Բարսեղյանը գտնվել է աֆեկտի վիճակում»։
Գործի քննության այս մասով նշվում է, որ Ա. Բարսեղյանի նկատմամբ պետք է կիրառվեր անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը, քանի որ «...հանցանքը հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարելիս բացակայում է իրավական շահերը պաշտպանելու նպատակը և ընդհակառակը, անհրաժեշտ պաշտպանությունը ենթադրում է իրավական շահերի պաշտպանության նպատակի առկայություն»:
Այս առումով վճռաբեկ դատարանը ընդգծում է, որ «Սույն քրեական գործով այդպիսի իրավական շահ է հանդիսացել հաշմանդամ հորն արդեն իսկ սկսված և շարունակվող ոտնձգություններից պաշտպանելը»:
Ելնելով այս և գործում առկա մի շարք այլ նկարագություններից և փաստերի մեկնաբանություններից՝ վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ « ... Արթուր Բարսեղյանը կռվի մասնակից Արմեն Գալստյանի առողջությանը ծանր վնաս է պատճառել անհրաժեշտ պաշտպանության վիճակում և ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն (Անհրաժեշտ պաշտպանությունը, hանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում) ՝ այն հանցագործություն չի համարվում։ Ուստի Արթուր Բարսեղյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը»։
Դատարանը նաև նշում է, որ Ա. Բարսեղյանի նկատմամբ թույլ է տրվել նյութական իրավունքի խախտում, որը տվյալ քրեական գործով կիրառման ենթակա չէ և, որ նրա նկատմամբ պետք է կիրառվեր ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը։
Վճռաբեկ դատարանը հետևություն է անում, որ արարքում հանցակազմ չլինելու պատճառով «Արթուր Բարսեղյանի նկատմամբ կայացված առաջին ատյանի և ՀՀ քրեական ու զինվորական գործերով վերաքննիչ դատարանների վերը նշված դատավճիռները ենթակա են բեկանման», իսկ «քրեական գործի վարույթը՝ կարճման, ինչպես նաև Արթուր Բարսեղյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը՝ դադարեցման»:
Եվ որոշում է նրա նկատմամբ հարուցված գործը կարճել:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ