Թեմաներ
Կիրակի 04 / 21 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2019   23:58 Հոգեբանները բացահայտել են, թե ինչո՞ւ է տղամարդը լքում ընտանիքը երեխայի ծնվելուց հետո 04/20/2019   22:43 Խանդոտ կինը մարդասպան է վարձել ամուսնու սիրուհուն և նրանց երեխային սպանելու համար 04/20/2019   22:18 ՍԱՊԾ-ում պարգևատրումների պատճառով ծեծկռտուք է եղել. Ահազանգ 04/20/2019   21:32 Պերուի նախկին նախագահին դատապարտել են 3 տարվա նախնական ազատազրկման 04/20/2019   20:46 Յոգայի չափազանց դժվար դիրքը Ինստագրամի բլոգեր կնոջ մոտ ուղեղի կաթվածի դրդապատճառ է դարձել 04/20/2019   19:23 Մոսկվայի ոստիկանները բարում զանգվածային ծեծկռտուք են սարքել 04/20/2019   17:10 Առաջին դասարանցիների ընդունելությունը լինելու է առցանց 04/20/2019   16:22 Ո՞վ է փոխարինում Դավիթ Սանասարյանին՝ ՊՎԾ պետի պաշտոնում 04/20/2019   16:16 ՀՀ ոստիկանության պետն ընդունել է հասարակական խորհրդի անդամների 04/20/2019   16:13 Վալերիյ Օսիպյանը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր 04/20/2019   16:10 Դավիթ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է. պաշտպան 04/20/2019   16:08 Քրեակատարողական ծառայությունում օպերատիվ խորհրդակցություն է անցկացվել Փաշինյանի հնչեցրած մտահոգությունների առնչությամբ 04/20/2019   16:05 ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հետ 04/20/2019   15:47 Տեղի ունեցածը ոչ միայն նախարարության անձնակազմի, այլև ամբողջ համակարգի համար մեծ շոկ էր. Արսեն Թորոսյան 04/20/2019   14:27 Նիկոլ Փաշինյանի մեր մեծամտության և ժողովրդի միամտության արդյունքն է. Արմեն Աշոտյան 04/20/2019   14:07 Մեղադրյալներ՝ Հովիկ եւ Ջոնիկ Աբրահամյաններին եւ Ալիկ Սարգսյանին առնչվող գործով. թիվը՝ գաղտնի 04/20/2019   14:06 Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվելու դեպքում՝ կփակվեն աշխատատեղեր. Սերգեյ Բագրատյան 04/20/2019   13:38 Օրենքի առաջ հավասարության սկզբունք կա. հանցանք կատարած յուրաքանչյուր ոք պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության. փաստաբան 04/20/2019   13:23 Դավիթը իմ ընկերն է նույնպես, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան. Նիկոլ Փաշինյան 04/20/2019   13:15 Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ 04/20/2019   13:10 Ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ 04/20/2019   12:52 Մայրը որդուն հայտնաբերել է կախված վիճակում 04/20/2019   12:48 Հայաստանի վարչապետի «քիփ» ինստիտուտ չի լինելու. Փաշինյանի հայտարարությունը լուրջ չեն ընդունել հենց նրա «քիփերը» 04/20/2019   12:35 Որեւէ արժեք չունեն մոնոպոլիաների դեմ պայքարի՝ Փաշինյանի նշած արդյունքները, եթե դա չի զգացվել մեր գրպանի վրա. քաղաքագետ 04/20/2019   12:33 Հոլանդահայերը Հայոց ցեղասպանության ճանաչման համար երկրի կառավարությանը կհանձնեն հանրագիր 04/20/2019   12:29 Վաղարշապատի ոստիկանները բացահայտել են Մերձավան գյուղում կատարված գողության փորձը 04/20/2019   12:23 Արտակ Զեյնալյանը դիմել է ԲԴԽ՝ Վճռաբեկ դատարանի 11 դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար 04/20/2019   12:14 Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար 04/20/2019   11:55 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 04/20/2019   11:53 ԱՄՆ-ում կոտրել են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ուղղորդող ցուցանակը 04/20/2019   11:47 «Երկու պետություն՝ մեկ նպատակ». Հայ-ռուսական դաշնակցությանն անհրաժեշտ է նոր ճարտարապետություն 04/20/2019   11:14 Դավիթ Սանասարյանն առանձնացրել է իր անձի վերաբերյալ շրջանառվող ստերը 04/20/2019   10:52 Սուգը՝ տոն. Ցեղասպանության տարելիցը մոռացած՝ իշխանությունը զբաղված է իր հաղթանակի օրը նշելով. «Ժամանակ» 04/20/2019   10:47 Փոխնախարարների միջև գզվռտոց է սկսել. «Հրապարակ» 04/20/2019   10:42 Արտակ Զեյնալյանի դիմումը՝ լուրջ սկանդալի պատճառ. «Ժողովուրդ» 04/20/2019   10:39 Ի հեճուկս բոլոր սպասումների. Վարչապետը շահագրգռված չէ Դավիթ Սանասարյանի հարցի քննարկմամբ. «Ժամանակ» 04/20/2019   10:34 Սամվել Բաբայանի թեման «փակված» է. «Հրապարակ» 04/20/2019   10:29 Հեղափոխությունը խժռում է իր զավակներին. Դավիթ Սանասարյանը անուղղակիորեն մեղադրում է Փաշինյանին. «168 ժամ» 04/20/2019   10:25 Հրաչյա Հակոբյանը՝ «միջնորդ տեր-բաբա». Նա Սամվել Ալեքսանյանի քրոջ որդիների հետ «ցկցկացե՞լ է». «Հրապարակ» 04/20/2019   10:21 Ինչու չեն վճարում Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը. «Ժողովուրդ» 04/20/2019   10:18 Կլինկեր՝ Թոխմախի Մհերի համար. Նա կարող է ցեմենտի շուկայից դուրս մղել մյուս արտադրողներին. «Ժամանակ» 04/20/2019   10:14 Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում 04/19/2019   22:06 Նիկոլ Փաշինյանը բացառում է հեղափոխության սկզբունքներին հակասող գործարքների մեջ իր ներքաշվելը 04/19/2019   22:03 Արմեն Գեւորգյանի պաշտպանները դիմում են ներկայացրել ՄԻՊ-ին 04/19/2019   21:59 Տերերը կարծել են, թե շունը մահացել է, տեղադրել են պարկի մեջ և թաղել, սակայն կենդանին կարողացել է ազատվել 04/19/2019   21:13 Այսօր պետական կառավարման համակարգի 97 տոկոսը նույն մարդիկ են. Վարչապետը պնդում է, որ պահել է կադրային ջարդ չանելու իր խոստումը 04/19/2019   20:53 ՀՀ ՊԵԿ պատվիրակության այցը Վրաստան 04/19/2019   20:35 Քեմերվովի բնակուհին սպանել է դստերը` շփոթելով նրան «սարսափելի» տիկնիկի հետ 04/19/2019   20:28 Վարչապետն ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին (տեսանյութ) 04/19/2019   20:23 Կայացավ ոստիկանության 101-րդ տարեդարձին նվիրված հրաձգության առաջնությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
04/19/2019   18:27 Եթե Դավիթ Սանասարյանի մեղքը հիմնավորվի, դա կլինի փայլուն օրինակ, որ անկախ անձից ու պաշտոնից, որեւէ մեկը անպատիժ չի մնա. փաստաբան 04/20/2019   14:07 Մեղադրյալներ՝ Հովիկ եւ Ջոնիկ Աբրահամյաններին եւ Ալիկ Սարգսյանին առնչվող գործով. թիվը՝ գաղտնի 04/19/2019   14:06 ՍԴ-ն չափազանց խիստ ձեւով է արձանագրել ՎԴ-ի կողմից Վաչագան Ղազարյանի իրավունքների խախտման փաստը. սահմանադրագետ 04/19/2019   16:09 Եվրոպական դատարանի այս որոշումը լիովին բավարարող որոշում է. Արսեն Մկրտչյան 04/19/2019   14:50 Դավիթ Սանասարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին 04/19/2019   12:47 Դավիթ Սանասարյանին իրականում հետապնդում են համակարգին չենթարկվելու ու նրան դիմադրելու համար. Սասնա Ծռեր 04/19/2019   09:58 «Տակից» ցերեկային «փարթիներ»՝ ապրիլի 23-ին, իսկ ՔՊ-ականների երեկոյան մեծ խնջույքը՝ ռեստորանում. «Փաստ» 04/19/2019   17:24 Կրակել են «Դռիկ Ալիկ»-ի վրա 04/20/2019   13:38 Օրենքի առաջ հավասարության սկզբունք կա. հանցանք կատարած յուրաքանչյուր ոք պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության. փաստաբան 04/19/2019   11:05 ՍԴ որոշումից հետո Վաչագան Ղազարյանի շահերը ներկայացնող փաստաբանը դիմում կներկայացնի դատական ակտի վերանայման համար 04/19/2019   15:25 Ն.Փաշինյանը հանձնարարել է Դավիթ Սանասարյանին՝ ապահովել «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման կատարումը 04/19/2019   11:47 Վարչապետը պաշտոնից ազատել է Ամալյա ենգոյանին 04/20/2019   12:23 Արտակ Զեյնալյանը դիմել է ԲԴԽ՝ Վճռաբեկ դատարանի 11 դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար 04/20/2019   22:18 ՍԱՊԾ-ում պարգևատրումների պատճառով ծեծկռտուք է եղել. Ահազանգ 04/20/2019   16:22 Ո՞վ է փոխարինում Դավիթ Սանասարյանին՝ ՊՎԾ պետի պաշտոնում 04/19/2019   16:22 Արցախում 10-ամյա երեխայի սպանության մեջ կասկածվում է ավագ եղբայրը 04/20/2019   16:10 Դավիթ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է. պաշտպան 04/20/2019   11:14 Դավիթ Սանասարյանն առանձնացրել է իր անձի վերաբերյալ շրջանառվող ստերը 04/19/2019   10:05 Աննա Հակոբյանը որոշել է մտնել մեծ քաղաքականությո՞ւն. «Հրապարակ» 04/20/2019   12:48 Հայաստանի վարչապետի «քիփ» ինստիտուտ չի լինելու. Փաշինյանի հայտարարությունը լուրջ չեն ընդունել հենց նրա «քիփերը»

Անհրաժեշտ պաշտպանությունը ենթադրում է իրավական շահերի պաշտպանության նպատակի առկայություն 02/26/2013   13:00  |  ԳՈՐԾ #

Արթուր Բարսեղյանը Երևան քաղաքի Խաչիկ Դաշտենց փողոցի 50 հասցեում գործող ավտոշուկայում տեսնելով, որ մի խումբ տղամարդիկ ավտոմեքենայի գնի սակարկության ժամանակ ծագած վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկում իր հաշմանդամ հորը՝ Հարություն Բարսեղյանին և բռնանում նրա դեմ, սարսափահար և հուզական գերլարված վիճակում, ինքնատիրապետումը կորցրած և հորը պաշտպանելու նպատակով միջամտում է ծեծկռտուքին, տեղում պատահականորեն ձեռքն ընկած բահի փայտյա բռնակով անկանոն շարժում կատարում և հարվածում կռվին մասնակից Արմեն Գալստյանին, նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս։

Հարուցվում է քրեական գործ: Ապա՝ քննությունը շարունակվում է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում:

Արթուր Բարսեղյանը ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով (Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը, պատժվում է կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) դատապարտվում է 1 տարի ազատազրկման: Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի (Պատիժը պայմանականորեն չկիրառելը) սահմանած կարգով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում և նրա նկատմամբ նշանակվում է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով։

Բացի այդ դատավճռով որոշվում է Արթուր Բարսեղյանից հօգուտ տուժող Արմեն Գալստյանի բռնագանձել 2 մլն.224 հազար 416 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի հատուցում։

Առաջին ատյանի դատարանի դատավճիռը վերաքննության կարգով բողոքարկում է տուժողի իրավահաջորդ ճանաչված Հ.Մարգարյանը, որը խնդրում է բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, քրեական գործը վերադարձնել լրացուցիչ նախաքննության և Արթուր Բարսեղյանի կատարած արարքը որակել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով) և 258-րդ հոդվածի 4-րդ (Խուլիգանությունը, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) մասերով։

Վերաքննիչ դատարանը, քննելով այս գործը, գտնում է, որ Արթուր Բարսեղյանի արարքն առաջին ատյանի դատարանի կողմից որակված է ճիշտ, և նրա նկատմամբ նշանակվել է համաչափ պատիժ: Վերաքննիչը միայն փոփոխում է նրա վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճիռը ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով և քաղաքացիական հայցի մասով՝ որոշելով, որ Արթուր Բարսեղյանից հօգուտ տուժող Արմեն Գալստյանի պետք է բռնագանձել 1 մլն 294 հազար 416 ՀՀ դրամ։

Արթուր Բարսեղյանը համապատասխան բողոքով դիմում է վճռաբեկ դատարան։

Վճռաբեկ դատարանը քննելով գործը արձանագրում է, որ ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանների կողմից թույլ են տրվել քրեական և դատավարական օրենքների խախտումներ: Չի կիրառվել այն օրենքը, որը ենթակա էր կիրառման, և կիրառվել է այն օրենքը, որը ենթակա չէր կիրառման, որի արդյունքում էլ Արթուր Բարսեղյանի կատարած արարքին տրվել է ոչ ճիշտ իրավական գնահատական, և նրան անհիմն կերպով դատապարտել են ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով:

Վճռաբեկ դատարանը նշում է, որ Արթուր Բարսեղյանի արարքում բացակայում է նշված հոդվածի հանցակազմը։ Նա «գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, և նրա կողմից թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում»: Բացի այդ արձանագրվում է, որ թեև «Ա. Բարսեղյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, սակայն այդ հարցն ընդհանրապես քննության չի առնվել»: Ավելին, «Ա. Բարսեղյանն Արմեն Գալստյանի առողջությանը ծանր վնաս է պատճառել հենց Ա. Գալստյանի և մյուսների հակաօրինական արարք կատարելու ընթացքում»։

Գործի քննության ընթացքում վճռաբեկ դատարանը նաև ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ ըստ գործով նշանակված դատահոգեբանական փորձաքննության « ... արարքը կատարելու պահին Ա. Բարսեղյանը գտնվել է աֆեկտի վիճակում»։

Գործի քննության այս մասով նշվում է, որ Ա. Բարսեղյանի նկատմամբ պետք է կիրառվեր անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը, քանի որ «...հանցանքը հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարելիս բացակայում է իրավական շահերը պաշտպանելու նպատակը և ընդհակառակը, անհրաժեշտ պաշտպանությունը ենթադրում է իրավական շահերի պաշտպանության նպատակի առկայություն»:

Այս առումով վճռաբեկ դատարանը ընդգծում է, որ «Սույն քրեական գործով այդպիսի իրավական շահ է հանդիսացել հաշմանդամ հորն արդեն իսկ սկսված և շարունակվող ոտնձգություններից պաշտպանելը»:

Ելնելով այս և գործում առկա մի շարք այլ նկարագություններից և փաստերի մեկնաբանություններից՝ վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ « ... Արթուր Բարսեղյանը կռվի մասնակից Արմեն Գալստյանի առողջությանը ծանր վնաս է պատճառել անհրաժեշտ պաշտպանության վիճակում և ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն (Անհրաժեշտ պաշտպանությունը, hանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում) ՝ այն հանցագործություն չի համարվում։ Ուստի Արթուր Բարսեղյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը»։

Դատարանը նաև նշում է, որ Ա. Բարսեղյանի նկատմամբ թույլ է տրվել նյութական իրավունքի խախտում, որը տվյալ քրեական գործով կիրառման ենթակա չէ և, որ նրա նկատմամբ պետք է կիրառվեր ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը։

Վճռաբեկ դատարանը հետևություն է անում, որ արարքում հանցակազմ չլինելու պատճառով «Արթուր Բարսեղյանի նկատմամբ կայացված առաջին ատյանի և ՀՀ քրեական ու զինվորական գործերով վերաքննիչ դատարանների վերը նշված դատավճիռները ենթակա են բեկանման», իսկ «քրեական գործի վարույթը՝ կարճման, ինչպես նաև Արթուր Բարսեղյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը՝ դադարեցման»:

Եվ որոշում է նրա նկատմամբ հարուցված գործը կարճել:

Հեղինակ` Սամվել Մարտիրոսյան


Տեսանյութեր

04/19/2019   22:41 Համացանցում հայտնվել է ֆուտբոլիստների կողմից պաշտոնյային ծեծելու տեսագրության ամբողջական տարբերակը

Տեսադարան

04/15/2019   22:47 Փարիզի Աստվածամոր տաճարը` կրակի մեջ (լուսանկարներ)

Մամուլ

Գործ #

12/24/2018   13:04 «Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 1993 թվականի մայիսի 3-ին հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց սպանության լուրով. սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ 12/17/2018   14:26 Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 26 տարի առաջ է տեղի ունեցել երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/14/2018   16:13 Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ:

Արխիվ

[]