Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ)

Անհրաժեշտ պաշտպանությունը ենթադրում է իրավական շահերի պաշտպանության նպատակի առկայություն 02/26/2013   13:00  |  ԳՈՐԾ #

Արթուր Բարսեղյանը Երևան քաղաքի Խաչիկ Դաշտենց փողոցի 50 հասցեում գործող ավտոշուկայում տեսնելով, որ մի խումբ տղամարդիկ ավտոմեքենայի գնի սակարկության ժամանակ ծագած վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկում իր հաշմանդամ հորը՝ Հարություն Բարսեղյանին և բռնանում նրա դեմ, սարսափահար և հուզական գերլարված վիճակում, ինքնատիրապետումը կորցրած և հորը պաշտպանելու նպատակով միջամտում է ծեծկռտուքին, տեղում պատահականորեն ձեռքն ընկած բահի փայտյա բռնակով անկանոն շարժում կատարում և հարվածում կռվին մասնակից Արմեն Գալստյանին, նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս։

Հարուցվում է քրեական գործ: Ապա՝ քննությունը շարունակվում է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում:

Արթուր Բարսեղյանը ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով (Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը, պատժվում է կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) դատապարտվում է 1 տարի ազատազրկման: Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի (Պատիժը պայմանականորեն չկիրառելը) սահմանած կարգով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում և նրա նկատմամբ նշանակվում է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով։

Բացի այդ դատավճռով որոշվում է Արթուր Բարսեղյանից հօգուտ տուժող Արմեն Գալստյանի բռնագանձել 2 մլն.224 հազար 416 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի հատուցում։

Առաջին ատյանի դատարանի դատավճիռը վերաքննության կարգով բողոքարկում է տուժողի իրավահաջորդ ճանաչված Հ.Մարգարյանը, որը խնդրում է բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, քրեական գործը վերադարձնել լրացուցիչ նախաքննության և Արթուր Բարսեղյանի կատարած արարքը որակել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով) և 258-րդ հոդվածի 4-րդ (Խուլիգանությունը, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) մասերով։

Վերաքննիչ դատարանը, քննելով այս գործը, գտնում է, որ Արթուր Բարսեղյանի արարքն առաջին ատյանի դատարանի կողմից որակված է ճիշտ, և նրա նկատմամբ նշանակվել է համաչափ պատիժ: Վերաքննիչը միայն փոփոխում է նրա վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճիռը ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով և քաղաքացիական հայցի մասով՝ որոշելով, որ Արթուր Բարսեղյանից հօգուտ տուժող Արմեն Գալստյանի պետք է բռնագանձել 1 մլն 294 հազար 416 ՀՀ դրամ։

Արթուր Բարսեղյանը համապատասխան բողոքով դիմում է վճռաբեկ դատարան։

Վճռաբեկ դատարանը քննելով գործը արձանագրում է, որ ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանների կողմից թույլ են տրվել քրեական և դատավարական օրենքների խախտումներ: Չի կիրառվել այն օրենքը, որը ենթակա էր կիրառման, և կիրառվել է այն օրենքը, որը ենթակա չէր կիրառման, որի արդյունքում էլ Արթուր Բարսեղյանի կատարած արարքին տրվել է ոչ ճիշտ իրավական գնահատական, և նրան անհիմն կերպով դատապարտել են ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով:

Վճռաբեկ դատարանը նշում է, որ Արթուր Բարսեղյանի արարքում բացակայում է նշված հոդվածի հանցակազմը։ Նա «գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, և նրա կողմից թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում»: Բացի այդ արձանագրվում է, որ թեև «Ա. Բարսեղյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, սակայն այդ հարցն ընդհանրապես քննության չի առնվել»: Ավելին, «Ա. Բարսեղյանն Արմեն Գալստյանի առողջությանը ծանր վնաս է պատճառել հենց Ա. Գալստյանի և մյուսների հակաօրինական արարք կատարելու ընթացքում»։

Գործի քննության ընթացքում վճռաբեկ դատարանը նաև ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ ըստ գործով նշանակված դատահոգեբանական փորձաքննության « ... արարքը կատարելու պահին Ա. Բարսեղյանը գտնվել է աֆեկտի վիճակում»։

Գործի քննության այս մասով նշվում է, որ Ա. Բարսեղյանի նկատմամբ պետք է կիրառվեր անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը, քանի որ «...հանցանքը հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարելիս բացակայում է իրավական շահերը պաշտպանելու նպատակը և ընդհակառակը, անհրաժեշտ պաշտպանությունը ենթադրում է իրավական շահերի պաշտպանության նպատակի առկայություն»:

Այս առումով վճռաբեկ դատարանը ընդգծում է, որ «Սույն քրեական գործով այդպիսի իրավական շահ է հանդիսացել հաշմանդամ հորն արդեն իսկ սկսված և շարունակվող ոտնձգություններից պաշտպանելը»:

Ելնելով այս և գործում առկա մի շարք այլ նկարագություններից և փաստերի մեկնաբանություններից՝ վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ « ... Արթուր Բարսեղյանը կռվի մասնակից Արմեն Գալստյանի առողջությանը ծանր վնաս է պատճառել անհրաժեշտ պաշտպանության վիճակում և ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն (Անհրաժեշտ պաշտպանությունը, hանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում) ՝ այն հանցագործություն չի համարվում։ Ուստի Արթուր Բարսեղյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը»։

Դատարանը նաև նշում է, որ Ա. Բարսեղյանի նկատմամբ թույլ է տրվել նյութական իրավունքի խախտում, որը տվյալ քրեական գործով կիրառման ենթակա չէ և, որ նրա նկատմամբ պետք է կիրառվեր ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը։

Վճռաբեկ դատարանը հետևություն է անում, որ արարքում հանցակազմ չլինելու պատճառով «Արթուր Բարսեղյանի նկատմամբ կայացված առաջին ատյանի և ՀՀ քրեական ու զինվորական գործերով վերաքննիչ դատարանների վերը նշված դատավճիռները ենթակա են բեկանման», իսկ «քրեական գործի վարույթը՝ կարճման, ինչպես նաև Արթուր Բարսեղյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը՝ դադարեցման»:

Եվ որոշում է նրա նկատմամբ հարուցված գործը կարճել:

Հեղինակ` Սամվել Մարտիրոսյան


Արխիվ

[]