Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը 03/28/2024   11:44 Դավադիրներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Զաքարյան 03/28/2024   11:35 Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին. Թաթոյան 03/28/2024   11:29 Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ 03/28/2024   11:22 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (տեսանյութ) 03/28/2024   11:20 ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ»

Ընտրություններ 2013. ահազանգեր և խախտումներ (թարմացվում է) 02/18/2013   11:27  |  ԼՐԱՀՈՍ

18։31 – Արտաշատ, 17/7 ԸՏ – 080 080 804 թեժ գծին ահազանգել է "Իրավունքի Եվրոպա" ՀԿ–ի դիտորդը և տեղեկացրել է, որ ընտրատեղամասում տեղի է ունեցել կրկնակի քվեարկություն, որի վերաբերյալ արձանագրություն կազմած դիտորդի նկատմամբ ճնշում են գործադրում հանձնաժողովի անդամները։

17։30-18։30 – Երևան, 11/29 ԸՏ – ՔՀԻ դիտորդն արձանագրել է կուտակումներ։ Մի խումբ երիտասարդներ գտնվել են ընտրատեղամասում՝ դրա իրավունքը չունենալով։ Հանձնաժողովի նախագահը երկու անգամ նրանց դուրս է հրավիրել, սակայն նրանք նորից վերադարձել են։

17։00 – Կապան, 38/12 ԸՏ – "Իրավական շտապ օգնության" մեքենայում շրջող լրագրողը ահազանգ է ստացել, որ Կապանի Շինարարներ թաղամասում տեղակայված 38/12 ընտրատեղամասի մոտ կուտակումներ են, մարդկանց ուղեկցելով բերում են ընտրության, ընտրելուց հետո գումար են տալիս ու ճանապարհում։ Մանրամասն՝ www.aravot.am

16։30 – Գյումրի 36/45 – hra.am կայքի թղթակիցը արձանագրել է, որ տեղամասում պատին փակցված է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի լուսանկարը։ Նա դիմել է հանձնաժողովի նախագահին, ովու վերացրել է խախտումը։

16։50 – Մարտունի, 22/23 ԸՏ – ՔՀԻ դիտորդն արձանագրել է ընտրողների կուտակում և քաոսային վիճակ։ Տեղամասում եղել է 15-ից ավելի ընտրող և օտար անձինք։

16։12 - Երևան, 8/16 ԸՏ – ՔՀԻ դիտորդը նկատել է, որ քվեարկողների գրանցամատյանում քվեարկել պատրաստվող ընտրողի անվան դիմաց արդեն ստորագրված է։ Նա դիմել է հանձնաժողովի նախագահին և պարզաբանում է պահանջել։

16։15 – Մարտունի, Զոլաքար գյուղ – 080 080 804 թեժ գծին ահազանգել է մի քաղաքացի և հայտնել, որ անձնագրի մեջ դրված ժամանակավոր կնիքը ջրի օգնությամբ հեշտությամբ ջնջվում է։

16։30 – Կապան, 38/19 ԸՏ – ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ ժամը 11։00-12։00–ի սահմաններում նշված ընտրատեղամասի գրանցամատյանում ընտրողների թիվը նշված չի եղել։ Դիտորդի նկատառումից հետո հանձնաժողվը սկսել է գրառումներ անել ընտրողների թվի վերաբերյալ։ Նույն տեղամասում ինչ–որ մեկը, ներկայանալով որպես վստահված անձ, դիտորդներին, լրագրողներին ուղեկցել է ընտրատեղամաս՝ ասելով, որ խնդիրների դեպքում ինքը կօգնի։ Դիտորդը դիմել է հանձնաժողովին՝ ճշտելու նրա ով լինելը և պարզվել է, որ նա վստահված անձ չէ։

13։00-ին ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ տեղամասում ինչ–որ մեկը մարդկանց ուղղորդում է, "փորձում է օգնել"։ Նա ներկայացել է որպես նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի վստահված անձ։ Սակայն, երբ դիտորդը խնդրել է ներկայացնել համապատասխան փաստաթուղթ, այդ անձը խուսափել է և հեռացել։

16։00 – Գյումրի – 34/15 տեղամասի հանձնաժողովի նախագահը դժգոհում էր, որ անձնագրերում դրվող կնիքի թանաքը շատ շուտ է անհետանում: 34/14 ընտրատեղամասում մի խումբ մեծահասակ կանայք պահանջում էին վճարել իրենց հասանելիք գումարը, այլապես չեն մասնակցի քվեարկությանը: 34/37 ընտրատեղամաս չհասած` մայթին կանգնած մի խումբ տղամարդիկ, նախքան ընտրատեղամասի տեղը մատնացույց անելը, հետաքրքրվում էին, թե արդյոք գումար բաժանողներից ենք, և իրենց որևէ բան կհասնի, թե ոչ: 34/37 ընտրատեղամասի մոտ ՔՀԻ դիտորդ Գայանե Առաքելյանին մոտեցել է մի կին և փորձել ճշտել, թե որտեղ են գումար տալիս: 34/27 ընտրատեղամասում շարունակական կուտակումներ են, սրահում մարդկանց թիվը գերազանցում է 20-ը: Մանրամասն՝ hetq.am

15։00 – 080 080 804 թեժ գծին ահազանգել է քաղաքացի Էջմիածին քաղաքից՝ հայտնելով, որ անձնագրի մեջ դրված ժամանակավոր կնիքը ջնջվում է։

14։10 – 080 080 804 թեժ գծին ահազանգել է քաղաքացի՝ հայտնելով, որ 10/09 ընտրատեղամասում իրեն թույլ չեն տալիս նույնականացման քարտով քվեարկել։

Թեժ գծի իրավաբանը պարզաբանել, որ հանձնաժողովի նախագահի գործողություններն օրինաչափ են։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ գրանցվելու և քվեաթերթիկ ստանալու համար հիմք է հանդիսանում անձնագիրը կամ ոստիկանության կողմից տրված՝ անձնագիրը ժամանակավոր փոխարինող փասթաթուղթը՝ 9-րդ ձևը, իսկ զինծառայողների համար զինվորական գրքույկը։

14:55 – Երևան, Ավան,1/8 ԸՏ –ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ տաքսիներով ինչ–որ մարդիկ են գալիս, որոշ ընտրողների բաժանում են անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթ, ովքեր այդ փաստաթղթով մտնում են տեղամաս քվեարկության: Այդ փաստը նկարահանվել է դիտորդի կողմից:

14։09 – Գյումրի, 34/27 – ՔՀԻ դիտորդը նկատել է, որ վստահված անձը շատ մոտ է նստած եղել քվեախցիկներից մեկին և փորձել է հետևել, թե ում օգտին են քվեարկում ընտրողները։ Տեղամասում նաև եղել են կուտակումներ։

14։25 – 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի ընտրատեղամասերից մեկում հանձնաժողովի անդամները կանգնում են ընտրողների կողքին և հսկում են, թե ում օգտին են քվեարկում։

Լրացված – 14։58 – "Իրավական շտապ օգնության մեքենան" գնացել է ահազանգի հետքերով և խախտում չի հայտնաբերել։

14։10 - Երևան, Ավան, 1/08 ԸՏ – ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ ընտրատաչածքում արդեն 20 րոպե է՝ մեծ կուտակումներ են ու քաոսային վիճակ։ Հանձնաժողովի նախագահը կանգնած ծխում է և չի վերահսկում իրավիճակը։ Խցիկի մոտ քվեարկում են երկու հոգով։

13։30 – 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ, որ անձնագրի միջից ժամանակավոր կնիքը ցնդել է քվեարկելուց 2 ժամ հետո։

13։53 – Երևան, 8/05, 8/06, 8/07 ԸՏ – "Իրավական շտապ օգնության" մեքենայի իրավաբանը և դիտորդը արձանագրել են, որ քաղաքացին քվեարկում է ընտրական տեղամասից դուրս՝ ավտոմեքենայի մեջ։

12։38 — 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ մի քաղաքացուց, ով հայտնել է, որ Արարատի մարզի Գետազատ գյուղում կատարվում է բաց և կրկնակի քվեարկություն։

12։15 – 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ "Իրավունքի Եվրոպա Միավորում" ՀԿ դիտորդ Տիգրան Եգորյանից, որ Արտաշատի 17/2, 17/3 տեղամասերում հանձնաժողովի նախագահը մեկուսացրել է դիտորդներին, իսկ 17/7-ում հայտնաբերվել են կրկնակի քվեարկության դեպքեր:

12:00 - Գյումրի, 34/30 ԸՏ - ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ թեկնածուների վստահված անձինք չունեն անձը հաստատող համապատասխան փաստաթուղթ: Պատճառաբանում են, որ չեն կարող վերարկուները ծակել և ամրացնել:

13։50 - Արտաշատ, 17/01 – ՔՀԻ դիտորդն արձանագրել է մի քանի դեպք, երբ քվեախցիկում միանգամից երկու հոգի են քվեարկում։

09:00 - 10:00 - Գավառ, 22/15 ԸՏ – ՔՀԻ դիտորդը հայտնել է, որ նշված ընտրատեղամասում ընտրողների մի հատվածը ընտրատեղամաս է գնում մի կնոջ ուղեկցությամբ։ Քվեարկելուց հետո նույն կնոջ ուղեկցությամբ ընտրողները մոտենում են ընտրատեղամասից 100մ հեռավորության վրա կանգնած ավտոմեքենային, որտեղ այդ կինը ինչ–որ նշումներ է կատարում, և ընտրողները հեռանում են:

13:04 - Արտաշատ, 17/1 ԸՏ – ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ քվեախցիկում միաժամանակ 2 հոգի են եղել՝ առանց սահմանված կարգով գրանցվելու: Պարզվել է դուստրն օգնում է մորը՝ քվեարկել: Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին: Խնդիրը շտկվել է:

Ինչպես նաև՝ ՔՀԻ դիտորդին "Իրավունքի Եվրոպա" ՀԿ-ի դիտորդը հաղորդել է, որ նույն ընտրատեղամասում քվեախցիկի հետևի պատին փակցված են եղել հայելիներ, որոնք խախտում են ընտրողի քվեարկության գաղտնիությունը: Միջազգային դիտորդների միջնորդությամբ հանձնաժողովի նախագահը փակել է հայելիները:

13։10 – Վանաձոր, 30/31 – ՔՀԻ դիտորդը արձանագրել է, որ տեղամասի առջև գտնվող տեսասկավառակների խանութից բարձր հչում է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական արշավի հիմնը՝ "Դեպի ապահով Հայաստան" երգը։ Նրա միջամտությամբ ոստիկանները  խախտումը վերացրել են։

13։05 – Երևան, 13/37 ԸՏ – ՔՀԻ դիտորդը ականատես է եղել, թե ինչպես է ընտրողը քվեաթերթիկի հետ միասին վարորդական վկայականը գցել քվեատուփի մեջ։ Նա պահանջել է բացել քվեատուփը և հանել վարորդական վկայականը, սակայն հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ տուփը բացելու իրավունք չունի։

12։15 – Գյումրի, 34/27 ԸՏ – ՔՀԻ դիտորդը արձանագրել է, որ Սերժ Սարգսյանի վստահված անձը մտել է քվեախցիկ և մի քանի անձանց ուղղորդել, թե ում ընտրել։

12։00 – Երևան, 4/11 ԸՏ – ՔՀԻ դիտորդին Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը հայտնել է, որ ընտրատեղամասի առաջին հարկում մի կին է եղել, ով ինչ–որ ցուցակով ներկա–բացակա է արել քվեարկության եկողներին։ Վստահված անձի միջամտությմաբ նրան տեղամասից հեռացրել են։

11։38 - Երևան, 13/38 ԸՏ – ՔՀԻ դիտորդին Րաֆֆի  Հովհաննիսյանի վստահված անձ Ամալյա Հարությունյանը հայտնել է, որ մի քաղաքացի քվեարկել է վրացական անձնագրով և մինչ փորձել են ճշտել՝ նա ՀՀ քաղաքացիություն ունի թե ոչ, անձն արդեն քվեարկած և հեռացած է եղել։

12:20 - Գորիս, 37/29 ԸՏ – ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը տեղամասում ունի 2 վստահված անձ։ Նրա միջամտությամբ խախտումը վերացվել է. նախագահը դուրս է հրավիրել վստահված անձանցից մեկին։

Դիտորդի փոխանցմամբ՝ Գորիսի մի շարք տեղամասերում միայն թեկնածու Սերժ Սարգսյանն ունի վստահված անձինք։

12։20 - Արտաշատ, 17/01 ԸՏ – 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ դիտորդ Խաչատուր Սիրադեղյանից, ով տեղեկացրել է, որ տեղամասում երեք վստահված անձինք խոչընդոտում են իր և «Իրավունք» թերթի լրագրող Էլմիրա Մարտիրոսյանի աշխատանքը, թույլ չեն տալիս մոտիկ գալ՝ պատճառաբանելով, որ խանգարում են իրենց աշխատանքը։ Դիտորդի խոսքերով՝ իրենց վրա նաև հոգբանական ճնշում են գործադրում։

12։10 – Ծաղկաձոր, 25/28 ԸՏ – ՔՀԻ դիտորդն արձանագրել է կուտակումներ։

11:31 - Ախուրյան, 35/04 ԸՏ – «Իրավական շտապ օգնության» մեքենայի լրագրողն արձանագրել է, որ միկրոավտոբուսը ընտրողների է բերում տեղամաս և հետ տանում։ Մանրամասն՝ hetq.am

11։47 – Ապարան, 14/22 ԸՏ – ՔՀԻ դիտորդն արձանագրել է երկու հոգի մեկ քվեախցիկում, ինչն օրենքի խախտում է։ Հանձնաժողովի նախագահի միջամտությամբ խախտումը վերացվել է։

11։45 – Գյումրի, 34/27 ԸՏ – ՔՀԻ դիտորդը նկատել է, որ վստահված անձը փորձում է օգնել կամ ուղղորդել ընտրողին։ Նա չի ներկայացրել, թե ոչ թեկնածուի վստահված անձն է։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ վստահված անձն իրավունք չունի օգնել միայնակ քվեարկել չակրողացող ընտրողին։

11:30 - Երևան, 8/16 ԸՏ – «Իրավական շտապ օգնության» մեքենայի լրագրողն արձանագրել է, որ ամուսինը քվեարկել է կնոջ փոխարեն՝ առանց հանձնաժողովին տեղյակ պահելու կամ գրանցվելու՝ որպես օգնող։ Մանրամասն՝ www.aravot.am

10։55-11։30 – Երևան, 13/32 ԸՏ – ՔՀԻ դիտորդն արձանագրել է կուտակումներ։ Մեկ անձը մի քանի անգամ տարբեր ընտրողների օգնել է քվեարկել։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ մեկ անձն իրավունք ունի այլ ընտրողի օգնել միայն մեկ անգամ։ Օգնելու իրավունք չունեն հանձնաժողովի անդամները և վստահված անձինք։

11։20 – Երևան – 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ մի ընտրողից, ով հայտնել է, որ իր անձնագրից կնիքը ցնդել է ընտրելուց մեկ ժամ անց։ Նա քվեարկել է Երևանի թիվ 113 մանկապարտեզում գտնվող ընտրատեղամասում։

11։20 – Հրազդան, 25/10 ԸՏ – ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ հանձնաժողովի նախագահը ընտրատարածքում չէ։ Հանձնաժողովի քարտուղարը պարզաբանել է, որ ինքն է փոխարինում նախագահին, մինչ նա գնացել է ընտրելու։

10:30-10:55 - Գեղարքունիքի մարզ, Գավառ, 22/15 ԸՏ - Շրջայցի ընթացքում ՔՀԻ դիտորդն արձանագրել է ընտրողների կուտակում: Ընտրատեղամասում ընտրողների թիվը գերազանցել է թույլատրելի 15-ը, ինչի պատճառով ընտրատեղամասում կառնաշփոթ է առաջացել: Իրավիճակը շտկվել է 10:55–ի դրությամբ։ Ոստիկանները վերացրել են կուտակումը:

10:52 - Ապարան, 14/21 ԸՏ – ՔՀԻ դիտորդն արձանագրել է կուտակում: Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին և վերջինս ոմանց դուրս է հրավիրել ընտրատեղամասից: Ընտրական օրենսգրքի 63 հոդվածի 33 կետով սահմանված է՝ ընտրատեղամասում մարդկանց քանակը չպետք է 15-ից ավելի լինի:

10։35 – Երևան, 9/15 ԸՏ – ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ հանձնաժողովի նախագահը կրծքին կրում է ՀՀԿ զինանշանը։

10։05 – Հրազդան, 25/26, 25/26 ԸՏ – Հանձնաժողովի նախագահ Եղիազարյան Սամվելը լքել է ընտրատարածքը խանութ գնալու պատրվակով և 5 րոպե անց վերադարձել է։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ հանձնաժողովի նախագահն է ապահովում ընտրատեղամասում քվեարկության բնականոն ընթացքը, և սահմանված չէ, թե նրա բացակայության ժամանակ ինչպես պետք է կազմակերպվեն աշխատանքները։

08:55 - Երևան, 9/4 ԸՏ – ՔՀԻ դիտորդը նկատել է, որ հանձնաժողովի նախագահը դուրս է եկել ընտրատեղամասից` պատճառաբանելով, թե գնում է քվեարկելու և կվերադառնա 10 րոպեից: Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ հանձնաժողովի նախագահն է ապահովում ընտրատեղամասում քվեարկության բնականոն ընթացքը, և սահմանված չէ, թե նրա բացակայության ժամանակ ինչպես պետք է կազմակերպվեն աշխատանքները։

09։45-10։45 – Երևան, 9/27 և 9/28 ԸՏ – 0858s դեղին պետհամարանիշներով "Գազել" մակնիշի միկրոավտոբուսը պարբերաբար մարդկանց խմբեր է բերում Նորագյուղ։

9:47 – Երևան, 5/24 ԸՏ – ՔՀԻ դիտորդին հանձնաժողովի նախագահը ցանկացել է դուրս հանել ընտրատեղամասից՝ պատճառաբանելով, որ անձը հաստատող փաստաթուղթը տեսանելի չէ:

8:02 – Երևան, 9/3 ԸՏ – ՔՀԻ դիտորդը նկատել է, որ հանձնաժողովի նախագահ Գոհար Կարապետյանը լքել է ընտրատարածքը` սկզբում պատճառաբանելով, թե գնում է ներարկվելու, այնուհետև ասել է, թե գնում է քվեարկելու։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ հանձնաժողովի նախագահն է ապահովում ընտրատեղամասում քվեարկության բնականոն ընթացքը, և սահմանված չէ, թե նրա բացակայության ժամանակ ինչպես պետք է կազմակերպվեն աշխատանքները։

10։22 – Ապարան, 14/23 ԸՏ – ՔՀԻ դիտորդը արձանագրել է, որ քվեախցիկում երկու հոգի են, ինչը օրենքի խախտում է։ Նա դիմել է հանձնաժողովի նախագահին, ով վերացրել է խախտումը՝ անձանցից մեկին դուրս հրավիրելով քվեախցիկից։

09:00 - Գյումրի, 34/22 ԸՏ - ՔՀԻ դիտորդը ժամը 09-00-ի դրությամբ նկատել է հանձնաժողովի նախագահ Հովհաննիսյան Արուսյակի բացակայությունը: Ընտրացուցակները նույն ընտրատեղամասում փակցված են եղել ընտրողների համար անհարմար վայրում` դպրոցի հետևի կողմում: Դիտորդը նկատել է նաև մարդկանց կուտակումներ:

09։57 – Գորիս, 37/07 ԸՏ – Ահազանգ է եղել, որ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը այդ տեղամասում ունի երկու վստահված անձ, ինչը օրենքի խախտում է։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ քվեարկության սենյակում կարող է լինել յուրաքանչյուր թեկնածուի միայն մեկ վստահված անձ։

Լրացված – "Ընտրություններ 2013 - իրավական նախաձեռնության" մեքենաները եղել են տեղամասում, որտեղ նրանց պարզաբանել են, որ երկու վստահված անձինք միաժամանակ չեն գտնվում տեղամասում, այլ փոխարինում են մեկը մյուսին։

09։20 – Տավուշի մարզ, գյուղ Գետահովիտ, 40/33 ԸՏ – Մեր դիտորդն արձանագրել է բաց քվեարկության դեպք։ Ընտրողը, քվեախցիկից դուրս գալուց հետո մոտեցել է քվեատուփին, հանել է քվեաթերթիկը և բարձրաձայն ասել, թե ում օգտին է քվեարկել։ Նա դիտորդներին պարզաբանել է, որ ինքը ՀՀԿ անդամ է և դա անում է ինքնակամ, որ իրեն հավատան։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ քվեարկության գաղտինությունը խախտելը պատասխանատվություն է սահմանում։

08։30 – Ապարան, 14/21 ԸՏ – Դիտորդն արձանագրել է, որ քվեախցիկում տարեց կնոջն օգնել են քվեարկել երկու անձինք, ինչն Ընտրական օրենսգրքի խախտում է։ Հանձնաժողովի նախագահը ոչինչ չի ձեռնարկել խախտումը կանխելու համար՝ պատճառաբանելով, որ կինը շատ ծեր է և դժվարանում է քվեարկել։

08։45 – Երևան, Դավիթաշեն, 5/8 ԸՏ – ՔՀԻ դիտորդին հանձնաժողովի նախագահը չի գրանցել և ներս չի թողել՝ պատճառաբանելով, որ նրա դիտորդական վկայականը պետք է լինի տեսանելի տեղում կպցված։ Ընտրական օրենսգրքում նման պահանջ չկա և դիտորդական վկայականը ցույց տալը բավարար է գրանցվելու և տեղամաս մուտք գործելու համար։

08։45 – Երևան, Ավան, 1/6 ԸՏ– Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ դիտորդն արձանագրել է, որ կնքված քվեատուփի տակի հատվածում ճեղք կա, որից հնարավոր է քվեաթերթիկ մտցնել։ Հանձնաժողովի նախագահը պարզաբանել է, որ տուփը հանձնաժողովի բոլոր անդամները ստուգել են և կնքել, և հնարավոր է, որ մյուս տեղամասերում էլ նման տուփեր լինեն։

Նույն տեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը դիտորդին հայտնել է, որ հանձնաժողովն իրեն աշխատելու հնարավորություն չի տալիս, մասնակից չի դարձնում ընտրական գործընթացին և որևէ տեղեկություն չեն տրամադրում։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ

Աղբյուրը՝ www.hra.am


Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]