ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանի սպանության գործով վկայի նկատմամբ ճնշո՞ւմ է գործադրվում 02/15/2013 12:16 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ս. Շարբաթյանի սպանության գործով հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Ինչպես հայտնի է, սպանությունը, նախնական տեղեկություններով, առնչություն չունի նրա մասնագիտական գործունեության հետ, իսկ կատարողները հովանավորների պակաս կարծես թե չունեն և արդեն իսկ փորձեր են կատարվում նեղացնել սպանության մասնակիցների շրջանակը:
Փաստաբանը սպանվել է 2012թ. նոյեմբերի 18-ին Լոռու «Մուշ» ռեստորանային համալիրում: Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն: Ս.Շարբաթյանը ռեստորան էր գնացել հանդիպելու իր քրոջ աղջկան հետապնդող երիտասարդին` Արտակ Վերանյանին` պահանջելու չհետապնդել իր քրոջ դստերը: Հանդիպմանը ներկա է եղել նաև փաստաբանի քրոջ որդի Հայկ Ասլիկյանը:
Արտակ Վերանյանը հանդիպմանը գնացել է եղբոր` Արեն Վերանյանի, և ընկերոջ` Սամվել Դիլոյանի հետ: Խոսակցությունը չի ստացվել, արդեն ռեստորանի բակում վերածվել է ծեծկռտուքի: Արդյունքում` Ս. Շարբաթյանը դեմքին և քթի շրջանում մեկ հարված է ստացել, ինչն էլ, փորձաքննության համաձայն, հանգեցրել է գլխուղեղի գործառույթների խանգարման:
2013 թ. փետրվարի 6-ին ոստիկանությունը հայտնաբերեց Վանաձոր քաղաքի բնակիչներ` 1981 թ. ծնված Սամվել Դիլոյանին և 1982 թ. ծնված Արեն Վերանյանին: Նրանց մեղադրանք է առաջադրվել փաստաբանին սպանելու համար, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Սակայն, նախաքննությանը զուգահեռ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, կան մարդիկ ովքեր խիստ «մտահոգ են» մասնավորապես Դիլոյանի ճակատագրով այն աստիճան, որ նույնիսկ ճնշումներ են սկսել գործադրվել վկաների նկատմամբ` պարտադրելով փոխել նախնական ցուցմունքները: Ճնշման թիրախում, մասնավորապես, հայտնվել է նախևառաջ ականատեսը` Հայկ Ասլիկյանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հենց այդ ճնշումների հետևանքն է օրերս կայքերից մեկին Հ.Ասլիկյանի հեռախոսով տված հարցազրույցը, որով նա փորձել է սրբագրել նախաքննական մարմնին տված ցուցմունքները, որոնք էական նշանակություն են ունեցել Դիլոյանին և մյուսներին մեղադրանք առաջադրելու համար։ Վանաձորում շրջանառվող տեղեկությունների համաձայն` հենց Դիլոյանն է եղել այն մեկ հարվածի հեղինակը, որը մահ է պատճառել փաստաբանին, և հիմա տարբեր զարտուղի ճանապարհներով փորձ է արվում նրան, ով շարունակում է շատ ջերմ հարաբերությունների մեջ մնալ Վանաձորի քաղաքային իշխանության ղեկավարության հետ, մեջտեղից հանել` ամբողջ պատասխանատվությունը գցելով բացառապես Վերանյանների վրա: Հետաքրքիր է, որ ականատես վկայի հարցազրույցը ծնվեց, երբ ոստիկանները հայտնաբերեցին ու կալանավորեցին հետախուզվողներին։
Թե ինչու պատկան մարմինները, օրենքով նախատեսված կարգով, պաշտպանական միջոցներ չեն ձեռնարկում ականատես վկայի նկատմամբ, այլ հարց է, սակայն վկայի վրա ներազդելու փորձերի մասին տեղյակ են նաև իրավապահները: Համենայն դեպս, Լոռու դատախազը փետրվարի 13-ին գրավոր ցուցում է տվել ոստիկանության Գուգարքի բաժնի պետին և Լոռու քննչական բաժնի պետին` միջոցներ ձեռնարկել ականատես վկայի նկատմամբ գործադրվող ճնշումների մասին տեղեկությունները ճշտելու և գործով օբյեկտիվ իրականության բացահայտումն ապահովելու համար։ Թերևս մնում է հավելել, որ եթե վկայի նկատմամբ ճնշումներ արդեն իսկ գործադրվել են, ու նա դրանց արդյունքում նույնիսկ հարցազրույց է տվել լրատվական կայքերից մեկին, ապա համապատասխան միջոցների ձեռնարկումը կարող է նույնիսկ ուշացած լինել: Առավել ևս, երբ Դիլոյանը մեկ անգամ արդեն կարողացել է ջրից չոր դուրս գալ։ Իսկ թե ովքեր են կանգնած Դիլոյանի թիկունքում, որոնց շնորհիվ նա փորձում է անպատիժ մնալ, առաջիկայում կներկայացնենք մեր սեփական ուսումնասիրության արդյունքները։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ