Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ

Անմեղ է ճանաչվել ու արդարացվել խուլիգանության մեղադրանքում 02/14/2013   11:52  |  ԳՈՐԾ #

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, 2012թ. մարտի 28-ին կայացված դատավճռով ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Մուշեղ Կիրակոսյանի անմեղությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքով և Մուշեղ Կիրակոսյանին արդարացրել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Դատարանը եզրակացրել է, որ կենցաղային հողի շուրջ ծագած վիճաբանության արդյունքում կատարված գործողությունները չեն կարող դիտվել հասարակական կարգի դեմ ուղղված և առավելապես խուլիգանական մղումներով կատարված հանցագործություն։

Մուշեղ Կիրակոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա բռնության գործադրմամբ և դրա սպառնալիքներով հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը կատարվել է որպես զենք օգտագործվող առարկայի՝ քարի և դանակի գործադրմամբ:

Մուշեղ Կիրակոսյանը, գտնվելով անբարյացակամ հարաբերությունների մեջ իր նախկին կնոջ Ժաննա Վիրաբյանի ընտանիքի անդամների հետ և իմանալով, որ որդին՝ Արամ Կիրակոսյանը գտնվում է Վանաձոր քաղաքի իր հայրական տանը և այդտեղ խնջույքի է հրավիրել տատիկին, պապիկին և մորաքրոջը, վերջիններիս խնջույքն ու հանգիստը խանգարելու նպատակով, ալկոհոլային հարբածության վիճակում, 2011 թվականի օգոստոսի 1-ին, ժամը 17:30-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածում, գնացել է հիշյալ տուն և սեռական բնույթի հայհոյանքներ տալով, Արամ Կիրակոսյանից պահանջել է տան բակից դուրս հրավիրել նախկին կնոջ մորը՝ Հասմիկ Հարությունյանին, հորը` Գառնիկ Վիրաբյանին և քրոջը Նելլի Վիրաբյանին: Մերժում ստանալով փողոցի կողմից սկսել է ոտքով հարվածել բակի մուտքի դռանը, շուրջ երեսուն րոպե տևողությամբ շարունակել է հայհոյանքները, իսկ Հասմիկ Հարությունյանի ու նրա ընտանիքի անդամների փողոց դուրս գալուց հետո, բռնություն է գործադրել քաշքշել է Հասմիկ Հարությունյանի ամուսնուն Գառնիկ Վիրաբյանին, ապա գետնից վերցրել է որպես զենք օգտագործվող առարկա քար և շպրտել Հասմիկ Հարությունյանի ուղղությամբ: Հետո գրպանից հանել է իր մոտ գտնվող, որպես զենք օգտագործվող դանակը և ցուցադրաբար սպառնացել Հասմիկ Հարությունյանին, որ կմորթի, սակայն Արամ Կիրակոսյանի և Գառնիկ Վիրաբյանի միջամտությամբ նա իր մոտ գտնվող դանակով Հասմիկ Հարությունյանին կամ այլ անձի վնաս չի կարողացել հասցնել:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, քննելով գործի փաստական հանգամանքներն ու ապացույցները՝ հանգել է միանգամայն այլ հետևությունների:

Ըստ արդարացման դատավճռում արտահայտված դատարանի իրավական վերլուծությունների՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցներն իրենց համակցությամբ թույլ են տալիս հանգելու հետևության, որ վիճաբանության պատճառը եղել է ամբաստանյալ Մուշեղ Կիրակոսյանի և Հասմիկ Հարությունյանի /կնոջ մայր/, Նելլի Վիրաբյանի /կնոջ քույր/ միջև եղած անբարյացակամ փոխհարաբերությունները: Ընդ որում, գործի նյութերից երևում է, որ նրանք միշտ անհաշտ են եղել, այդ օրվա վեճի պատճառը եղել է Մուշեղ Կիրակոսյանին պատկանող տան բաժնեմասում Հասմիկ Հարությունյանի և Նելլի Վիրաբյանի գտնվելու փաստը և վեճն ուղղված է եղել նրանց դեմ: Նման վեճեր նախկինում էլ բազմիցս նրանց միջև եղել են: Վիճաբանությանը ներկա են եղել միայն իրենք, այլ մարդիկ ներկա չեն եղել, տարածքում ապրողներ չկան, քիչ հեռվում կան բնակելի շենքեր, որտեղից իրենց նկատողություն է արել դեպքի հետ կապ չունեցող միակ վկա Արամայիս Թումանյանը, ով հայտնել է, որ վիճաբանության ժամանակ ավելի շատ կին է աղմկել: Վերոգրյալը հաստատվում է գործով տուժողներ Հասմիկ Հարությունյանի, Նելլի Վիրաբյանի և գործով վկաների ցուցմունքներով: Այլ ականատես վկաներ նախաքննական մարմնի կողմից չեն հայտնաբերվել:

Դատարանը գտել է, որ տվյալ դեպքում անձանց միջև տևական ժամանակաընթացքում առաջացած հակակրանքի, կենցաղային հողի շուրջ ծագած վիճաբանության արդյունքում կատարված գործողությունները չեն կարող դիտվել հասարակական կարգի դեմ ուղղված և առավելապես խուլիգանական մղումներով կատարված:

Դատարանը հղում է կատարում Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման վրա, ըստ որի խուլիգանությունը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ: Իսկ արարքը համարվում է խուլիգանական մղումներով կատարված, եթե այն կատարվում է հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանքի հողի վրա: Հետևաբար, եթե մեղավոր անձի գործողությունները կատարվել են ոչ խուլիգանական մղումներով և չեն զուգորդվել հասարակական կարգի կոպիտ խախտմամբ, դրանք չեն կարող որակվել որպես խուլիգանություն: Մեղադրյալի կողմից տուժողին վիրավորանքներ, մարմնական վնասվածքներ հասցվելու կամ նման այլ բռնարարքների կատարման դեպքում խուլիգանական մղումները և խուլիգանության հանցակազմը կարող է բացակայել, եթե նշված գործողությունները կատարվել են կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության, քիչ թե շատ երկարատև ժամանակահատվածի ընթացքում ձևավորված հակակրանքի արդյունքում: Խուլիգանական մղումների առկայությունը գնահատելու համար էական նշանակություն կարող է ունենալ նաև տուժողի վարքագիծը /ՀՀ Վճռաբեկ դատարանի 2006թվականի հոկտեմբերի 24-ի ՎԲ-223/06 որոշում, ՀՀ Վճռաբեկ դատարանի 2012թվականի մարտի 01-ի ԵՄԴ-0076/01/11 որոշում/:

Վկաներ Գառնիկ Վիրաբյանը, Արամ Կիրակոսյանը դատաքննությամբ հայտնել են, որ նախաքննության ընթացքում ցուցմունքներ են տվել, որ Մուշեղ Կիրակոսյանի մոտ դանակ է եղել, որ տուժողներ Հասմիկ Հարությունյանը, Նելլի Վիրաբյանը չնեղանան: Դատաքննությամբ վկաներ Գառնիկ Վիրաբյանը և Արամ Կիրակոսյանը պնդել են, որ Մուշեղ Կիրակոսյանի մոտ դանակ չեն տեսել: Ամբաստանյալ Մուշեղ Կիրակոսյանի մոտ դանակի առկայությունը բացառվում է նաև վկաներ Գառնիկ Վիրաբյանի, Արամ Կիրակոսյանի դատաքննությամբ տրված ցուցմունքներով, «Անձնական խուզարկություն կատարելու մասին« արձանագրությամբ՝ այն կատարվել է անմիջապես դեպքի վայրից Մուշեղ Կիրակոսյանին բերման ենթարկելուց հետո, «Դեպքի վայրի զննություն մասին» արձանագրությամբ: Դանակի առկայությունը բացառվել է նաև տուժողների հակասական ցուցմունքներով:

Ըստ ամբաստանյալի ցուցմունքների` միջադեպի ժամանակ ինքը ոչ ոքի չի հարվածել, գետնից քար վերցրել է ոչ թե հարվածելու, այլ պաշտպանվելու համար, իր ձեռքում դանակ չի եղել: Քարերը պատի վրա շարված են, դրանք սարքած չեն և ձեռքը դրել է, որ տեսնի նրանք գնացել են, թե ոչ, այդ քարերից երկու-երեք քար ընկել է:

Դատարանը գտել է, որ Մուշեղ Կիրակոսյանի արարքը նախաքննական մարմնի կողմից սխալ է որակվել որպես խուլիգանություն` դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտել, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր  Եվա Դարբինյանի նախագահությամբ, դատավորներ Գ.Ավետիսյանի ու Ս.Չիչոյանի մասնակցությամբ, 2012թ. հունիսի 7-ի որոշմամբ, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման դատավճիռը թողնել է օրինական ուժի մեջ և մերժել արդարացման դատավճռի դեմ ՀՀ Լոռու մարզի դատախազ Ս. Խաչատրյանի և տուժողների ներկայացուցիչ Ս. Միրզոյանի վերաքննիչ բողոքները:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ ստորադաս դատարանը հանցակազմի բացակայության հիմքով անձի անմեղությունը ճանաչելով՝ հանգել է ճիշտ հետևության:

Իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանը 2012 թ., օգոստոսի 14-ին որոշմամբ վերադարձրել է տուժողներ Հ.Հարությունյանի և Ն.Վիրաբյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը: Բարձրագույն դատական ատյանը պարզաբանել է, որ բողոքը Վճռաբեկ դատարանի վարույթ է ընդունվում, եթե բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է վճռաբեկ դատարանի՝ նախկինում ընդունված որոշումներին, կամ վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ, կամ առկա է նոր երևան եկած կամ նոր հանգամանք։

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]