ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
186 զանգ՝ ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ 02/14/2013 14:45 | Ընտրական իրավունք
2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 186 զանգ, որից միայն 34-ն են վերաբերվել ընտրողների ցուցակին: Այդ մասին «Pastinfo.am»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ 34 զանգով տրամադրվել է 35 տեղեկատվություն, ուսումնասիրության արդյունքով հայտնաբերվել և ուղղվել է 4 անճշտություն:
Այսպես, 21 քաղաքացիներ հայտնել են, որ թեև հաշվառված են բնակչության պետական ռեգիստրում, սակայն իրենց տվյալները բացակայում են ընտրացուցակներից:
Իրականացված ստուգմամբ պարզվել է հետևյալը.
- 6 քաղաքացիներ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել են 2013 թ. հունվար ամսին, այսինքն՝ ընտրողների ցուցակները հրապարակելուց հետո և նրանց տվյալները առկա կլինեն վերջնական ցուցակներում,
- 9-ի տվյալներն առկա են ընտրողների ցուցակներում,
- 4-ը բնակելի տարածության սեփականատիրոջ դիմումով հանված են հասցեի հաշվառումից,
- 1 զանգով հայտնել են, որ 2 քաղաքացու տվյալներն առկա չեն ընտրողների ցուցակներում: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ անճշտությունը կապված է բնակելի տան մի մասին նոր հասցե հատկացնելու հետ: Անճշտությունն արդեն իսկ ուղղվել է և վերջնական ցուցակները հրապարակելիս նոր հասցեն ընդգրկված կլինի ընտրողների ռեգիստրում:
Մեկ քաղաքացի զանգահարել և հայտնել է, որ Կիևյան փողոցի 9 շենքի 11 հասցեում գտնվող իրենց բնակարանում հաշվառված են անծանոթ ընտրողներ: Ոստիկանության աշխատակիցների կողմից հասցեում իրականացված ուսումնասիրությամբ անճշտություններ չեն հայտնաբերվել: Պարզվել է, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի 9 շենքի բոլոր մուտքերի բնակարանների համարակալումը սկսվում է 1-ից և նույն շենքի տարբեր մուտքերի թիվ 11 բնակարանները պատկանում են տարբեր ընտանիքների:
Մեկ զանգով քաղաքացին հայտնել է, որ հաշվառված է այլ հասցեում, սակայն ընտրողների ցուցակում նշված է այլ հասցե: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ համայնքի հասցեավորման ժամանակ տեղի է ունեցել տեխնիկական սխալ: Անճտությունն ուղղվել է:
Մեկ քաղաքացի զանգել և հայտնել է, որ իր հասցեում հաշվառված է այլ անձ: Պարզվել է, որ հասցեավորման ժամանակ նշված անձը պետք է հաշվառվեր այլ հասցեում: Հասցեափոխությամբ անճշտությունը շտկվել է:
Բացի այդ, անձնագրային և վիզաների վարչությանը տեղեկատվություն է տրամադրվել Հայաստանի Հանրապետությունից դուրս մահացած 7 անձանց վերաբերյալ, որոնց տվյալներն առկա են ընտրողների ռեգիստրում: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ բնակչության պետական ռեգիստրում մահվան փաստի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկատվություն չի ստացվել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ բոլոր 7 քաղաքացիների տվյալները հանվել են ընտրողների ռեգիստրից:
3 զանգով հայտնվել է մահվան վերաբերյալ տեղեկություն: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված անձինք մահվան կապակցությամբ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից հանվել են նախնական ցուցակները հրապարակվելուց հետո: Քաղաքացիներին պարզաբանվել է, որ վերջնական ցուցակները հրապարակելիս մահացած անձանց տվյալներն առկա չեն լինի ընտրողների ռեգիստրում:
Մնացած 152 զանգերով քաղաքացիներին տրամադրվել է սպառիչ խորհրդատվություն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
- 04/23/2024 10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր
- 04/23/2024 10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ