Թեմաներ
Կիրակի 08 / 25 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/24/2019   23:44 «Ախպարաշեն» թաղամասի խաչմերուկում բախվել է երկու մերսեդես. ուղեւորը տեղում մահացել է 08/24/2019   22:58 «Մալաթիա Մոլ»-ում բռնված հրդեհի հետեւանքով տուժել է տաս անձ (տեսանյութ, լուսանկարներ) 08/24/2019   22:06 «Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. երեք անձ տեղում մահացել է, եւս երեքը` տեղափոխվել հիվանդանոց 08/24/2019   19:38 «Այսօրվա հավաքը 1,5 առաջ տեղի ունեցած հեղափոխության տրամաբանական շարունակությունն է»․ Քայլերթ հանուն Ամուլսարի 08/24/2019   18:48 Գյուղից քաղաք հասնելը պրոբլեմ է դառնում. Թագուհի Թովմասյան 08/24/2019   17:58 Խոշոր հրդեհ «Մալաթիա մոլ»-ում. կան տուժածներ 08/24/2019   17:03 Հրդեհ՝ Սեբաստիա փողոցում (տեսանյութ) 08/24/2019   15:57 Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց 08/24/2019   15:51 Սպասվում է առանց տեղումների եղանակ 08/24/2019   15:40 «Նույնիսկ զրույց չեմ ունեցել նման թեմայով, ինչ մնաց ցուցմունք». Վանաձորի քաղաքապետը՝ նոտարական տարածքների հարցով իրավապահների հետ համագործակցության մասին 08/24/2019   15:32 Մեր հիմնական պրոբլեմը նման մտածողությունն է 08/24/2019   15:27 Վահագն Մուրադյանը նոր հայց է ներկայացրել ընդդեմ Գլխավոր դատախազության 08/24/2019   15:12 Կրասնոդարում ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Հայաստանի 3 քաղաքացի 08/24/2019   15:03 Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին․ ՀԲՃ 08/24/2019   14:56 Կոմիտասի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ 08/24/2019   14:51 Խոսեցինք հայրենադարձության մասին օրենքի անհրաժեշտության մասին. Մխիթար Հայրապետյան 08/24/2019   14:49 Ինձ համար անցանկալի է, որ Հայաստանի, Արցախի տարածք ոտք դնեն օտարերկրյա խողովակներով սնվող ՀԿ-ներ. Գևորգ Պետրոսյան 08/24/2019   14:43 Փաշինյանը Ամուլսարի շահագործման հարցում սկսում է “նահանջ երգով” օպերացիան. Արմեն Աշոտյան 08/24/2019   14:38 «Կրկին անգամ ուժեղացնում եք Զվարթնոց» օդանավակայանը». Էդմոն Մարուքյանը կոչով դիմել է Կառավարությանը 08/24/2019   14:31 Խոստովանում եմ` սխալվել եմ. Նաիրա Զոհրաբյանի նոր գրառումը 08/24/2019   14:23 16-ամյա տղայի ոտքը կապել են երկաթյա ձողին եւ սկսել են հարվածներ հասցնել. Ոստիկանը հասել ու կանխել է բռնությունը 08/24/2019   13:57 Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ 08/24/2019   13:44 ՃՏՊ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին. կա տուժած 08/24/2019   13:40 Հայակականությունը մեր մեջ է. Իշխան Զաքարյանը պարգևատրեց Համահայկականում ներդրում ունեցողներին 08/24/2019   13:16 Հանցագործություն կատարելով՝ հանցագործություն չեն բացահայտում. Գեորգի Մելիքյանը՝ Դոն Պիպոյին բերման ենթարկելու մասին 08/24/2019   12:52 Ոստիկանները մեկնեցին սահման (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 08/24/2019   12:44 Հայկ Մուրադյան. ‹‹Պետք է անել ամեն ինչ, որպեսզի փոքրիկ դիաբետիկները ինտեգրվեն հասարակության մեջ›› 08/24/2019   12:31 «Նիկոլը հետ է կանգնելու հանքի շահագործման ծրագրից՝ մեղքը բարդելով Քննչականի վրա» 08/24/2019   12:26 Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, այրվում է 17 հա բուսածածկույթ 08/24/2019   12:19 Կրակոցներ և մարմնական վնասվածք Արցախի փողոցում 08/24/2019   12:10 Մեծերին պետք է հիշել ու արժանի լինել. Դավիթ Սանասարյան 08/24/2019   11:55 Ամուլսարը մնալո՛ւ է սար. Հայկ Մարտիրոսյան 08/24/2019   11:43 ՔԿ-ի կողմից հրապարակված տեսանյութը Լիդիանի ալիքում տեղադրվել էր հեղափոխությունից երկու շաբաթ առաջ. Սամվել Մարտիրոսյան 08/24/2019   11:36 ՀՔԾ-ն ստացել է «Շշի Մելոյի» դեմ մահափորձի գործով մեղադրյալի նկատմամբ բռնություն իրականացնելու վերաբերյալ հաղորդումը 08/24/2019   11:29 «Շշի Մելոն» ցուցմունք է տվել և ներկայացրել իր դեմ իրականացված մահափորձի շարժառիթը 08/24/2019   11:25 Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են 08/24/2019   11:25 Ժողովրդական վստահություն որտե՞ղ տեսավ Նիկոլը. Հրանտ Մելիք-Շահնազարյան 08/24/2019   11:21 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ 08/24/2019   11:16 Ազգային ժողովում կկայանա Առաջին հայկական միջազգային ֆոտոֆեստիվալը 08/24/2019   11:12 Շոուն կա, էլ ինչների՞ս են պետք տնտեսական հեղափոխությունն ու օտարերկրյա ներդրումները. Պետրոսյան 08/24/2019   11:04 Պարզաբանում՝ 3D հոլովակի պատրաստման վերաբերյալ 08/24/2019   10:55 Մարդիկ վստահ են, որ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի Հայաստանի հավասարակշռված շահից. վարչապետ 08/24/2019   10:47 Այսու, կարող ենք արձանագրել, որ հեղափոխական իշխանությունը չի հրաժարվում հանքարդյունաբերությունից. Արման Բաբաջանյան 08/24/2019   10:44 Վեթինգից և քննությունից վախեցածները. Երկու դատավորներ աշխատանքից ազատվելու դիմում են գրել. «Ժամանակ» 08/24/2019   10:40 Աշոտ Ղուլյանը դրական ազդակներ է ստացել ՀՀ իշխանություններից. «Հրապարակ» 08/24/2019   10:36 Մարզպետարանները կփակվե՞ն. Ինչն է նման մտադրության պատճառը. «Ժամանակ» 08/24/2019   10:32 Նոր-հին պաշտոն. Խաչիկ Հակոբյանը վերադարձել է Շիրակացի ճեմարան. «Հրապարակ» 08/24/2019   10:22 Էժան գներով՝ Միլան. Մինչ Հայաստանը բանակցում է, Վրաստանն արդեն իրականացնում է. «Ժամանակ» 08/24/2019   10:15 Ճանապարհաշինությունը կանգ է առել. Փողերը ժամանակին չեն տալիս. «Հրապարակ» 08/24/2019   10:08 «Հաշվեհարդար». Վովային այցելությունը՝ աշխատանքից զրկվելու պատճառ. «Հրապարակ»
08/24/2019   11:29 «Շշի Մելոն» ցուցմունք է տվել և ներկայացրել իր դեմ իրականացված մահափորձի շարժառիթը 08/24/2019   13:16 Հանցագործություն կատարելով՝ հանցագործություն չեն բացահայտում. Գեորգի Մելիքյանը՝ Դոն Պիպոյին բերման ենթարկելու մասին 08/24/2019   15:27 Վահագն Մուրադյանը նոր հայց է ներկայացրել ընդդեմ Գլխավոր դատախազության 08/23/2019   14:09 Որպես «Սեքյուրիթի Դրիմ»-ի իրավախորհրդատու՝ լիազորություն չեմ ունեցել այդ երևույթների ակունքներին հասնել. Արամ Ղլեչյան (տեսանյութ) 08/23/2019   20:17 Ռոբերտ Քոչարյանի գործով դատավճիռ չի լինելու. Երվանդ Վարոսյան 08/23/2019   14:46 Դատարանը մերժել է «Սեքյուրիթի դրիմ»-ի նախկին երկու աշխատակիցների հայցն ընդդեմ ընկերության 08/23/2019   21:55 «Մի րոպե, ո՞րն է Ամուլսարը ստեղ…» 08/23/2019   14:35 Տիգրան Խաչատրյանին է ներկայացվել խոշոր համալիրի կառուցման հայեցակարգը 08/24/2019   23:44 «Ախպարաշեն» թաղամասի խաչմերուկում բախվել է երկու մերսեդես. ուղեւորը տեղում մահացել է 08/24/2019   12:31 «Նիկոլը հետ է կանգնելու հանքի շահագործման ծրագրից՝ մեղքը բարդելով Քննչականի վրա» 08/23/2019   11:12 «Մասիվցի Անդիկ»-ի սպանության մեջ մեղադրվողը ամիսներ առաջ եղել էր Հայաստանում. նոր մանրամասներ 08/24/2019   10:08 «Հաշվեհարդար». Վովային այցելությունը՝ աշխատանքից զրկվելու պատճառ. «Հրապարակ» 08/24/2019   10:44 Վեթինգից և քննությունից վախեցածները. Երկու դատավորներ աշխատանքից ազատվելու դիմում են գրել. «Ժամանակ» 08/23/2019   18:00 Եթե «Լիդիան»-ը լուրջ կառույց լիներ հայկական բանկերից պարտքով գումար չէր ստանա. Հայրիկյան 08/24/2019   22:58 «Մալաթիա Մոլ»-ում բռնված հրդեհի հետեւանքով տուժել է տաս անձ (տեսանյութ, լուսանկարներ) 08/24/2019   10:36 Մարզպետարանները կփակվե՞ն. Ինչն է նման մտադրության պատճառը. «Ժամանակ» 08/23/2019   18:35 ՀՔԾ-ն ստացել է BBC-ի հրապարակման վերաբերյալ հաղորդումը 08/24/2019   14:43 Փաշինյանը Ամուլսարի շահագործման հարցում սկսում է “նահանջ երգով” օպերացիան. Արմեն Աշոտյան 08/24/2019   22:06 «Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. երեք անձ տեղում մահացել է, եւս երեքը` տեղափոխվել հիվանդանոց 08/23/2019   13:14 ՊՆ ՌՈ բաժանմունքի պետը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ. նա կալանավորվել է. ՔԿ

Անմեղ է ճանաչվել ու արդարացվել խուլիգանության մեղադրանքում 02/14/2013   11:52  |  ԳՈՐԾ #

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, 2012թ. մարտի 28-ին կայացված դատավճռով ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Մուշեղ Կիրակոսյանի անմեղությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքով և Մուշեղ Կիրակոսյանին արդարացրել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Դատարանը եզրակացրել է, որ կենցաղային հողի շուրջ ծագած վիճաբանության արդյունքում կատարված գործողությունները չեն կարող դիտվել հասարակական կարգի դեմ ուղղված և առավելապես խուլիգանական մղումներով կատարված հանցագործություն։

Մուշեղ Կիրակոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա բռնության գործադրմամբ և դրա սպառնալիքներով հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը կատարվել է որպես զենք օգտագործվող առարկայի՝ քարի և դանակի գործադրմամբ:

Մուշեղ Կիրակոսյանը, գտնվելով անբարյացակամ հարաբերությունների մեջ իր նախկին կնոջ Ժաննա Վիրաբյանի ընտանիքի անդամների հետ և իմանալով, որ որդին՝ Արամ Կիրակոսյանը գտնվում է Վանաձոր քաղաքի իր հայրական տանը և այդտեղ խնջույքի է հրավիրել տատիկին, պապիկին և մորաքրոջը, վերջիններիս խնջույքն ու հանգիստը խանգարելու նպատակով, ալկոհոլային հարբածության վիճակում, 2011 թվականի օգոստոսի 1-ին, ժամը 17:30-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածում, գնացել է հիշյալ տուն և սեռական բնույթի հայհոյանքներ տալով, Արամ Կիրակոսյանից պահանջել է տան բակից դուրս հրավիրել նախկին կնոջ մորը՝ Հասմիկ Հարությունյանին, հորը` Գառնիկ Վիրաբյանին և քրոջը Նելլի Վիրաբյանին: Մերժում ստանալով փողոցի կողմից սկսել է ոտքով հարվածել բակի մուտքի դռանը, շուրջ երեսուն րոպե տևողությամբ շարունակել է հայհոյանքները, իսկ Հասմիկ Հարությունյանի ու նրա ընտանիքի անդամների փողոց դուրս գալուց հետո, բռնություն է գործադրել քաշքշել է Հասմիկ Հարությունյանի ամուսնուն Գառնիկ Վիրաբյանին, ապա գետնից վերցրել է որպես զենք օգտագործվող առարկա քար և շպրտել Հասմիկ Հարությունյանի ուղղությամբ: Հետո գրպանից հանել է իր մոտ գտնվող, որպես զենք օգտագործվող դանակը և ցուցադրաբար սպառնացել Հասմիկ Հարությունյանին, որ կմորթի, սակայն Արամ Կիրակոսյանի և Գառնիկ Վիրաբյանի միջամտությամբ նա իր մոտ գտնվող դանակով Հասմիկ Հարությունյանին կամ այլ անձի վնաս չի կարողացել հասցնել:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, քննելով գործի փաստական հանգամանքներն ու ապացույցները՝ հանգել է միանգամայն այլ հետևությունների:

Ըստ արդարացման դատավճռում արտահայտված դատարանի իրավական վերլուծությունների՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցներն իրենց համակցությամբ թույլ են տալիս հանգելու հետևության, որ վիճաբանության պատճառը եղել է ամբաստանյալ Մուշեղ Կիրակոսյանի և Հասմիկ Հարությունյանի /կնոջ մայր/, Նելլի Վիրաբյանի /կնոջ քույր/ միջև եղած անբարյացակամ փոխհարաբերությունները: Ընդ որում, գործի նյութերից երևում է, որ նրանք միշտ անհաշտ են եղել, այդ օրվա վեճի պատճառը եղել է Մուշեղ Կիրակոսյանին պատկանող տան բաժնեմասում Հասմիկ Հարությունյանի և Նելլի Վիրաբյանի գտնվելու փաստը և վեճն ուղղված է եղել նրանց դեմ: Նման վեճեր նախկինում էլ բազմիցս նրանց միջև եղել են: Վիճաբանությանը ներկա են եղել միայն իրենք, այլ մարդիկ ներկա չեն եղել, տարածքում ապրողներ չկան, քիչ հեռվում կան բնակելի շենքեր, որտեղից իրենց նկատողություն է արել դեպքի հետ կապ չունեցող միակ վկա Արամայիս Թումանյանը, ով հայտնել է, որ վիճաբանության ժամանակ ավելի շատ կին է աղմկել: Վերոգրյալը հաստատվում է գործով տուժողներ Հասմիկ Հարությունյանի, Նելլի Վիրաբյանի և գործով վկաների ցուցմունքներով: Այլ ականատես վկաներ նախաքննական մարմնի կողմից չեն հայտնաբերվել:

Դատարանը գտել է, որ տվյալ դեպքում անձանց միջև տևական ժամանակաընթացքում առաջացած հակակրանքի, կենցաղային հողի շուրջ ծագած վիճաբանության արդյունքում կատարված գործողությունները չեն կարող դիտվել հասարակական կարգի դեմ ուղղված և առավելապես խուլիգանական մղումներով կատարված:

Դատարանը հղում է կատարում Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման վրա, ըստ որի խուլիգանությունը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ: Իսկ արարքը համարվում է խուլիգանական մղումներով կատարված, եթե այն կատարվում է հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանքի հողի վրա: Հետևաբար, եթե մեղավոր անձի գործողությունները կատարվել են ոչ խուլիգանական մղումներով և չեն զուգորդվել հասարակական կարգի կոպիտ խախտմամբ, դրանք չեն կարող որակվել որպես խուլիգանություն: Մեղադրյալի կողմից տուժողին վիրավորանքներ, մարմնական վնասվածքներ հասցվելու կամ նման այլ բռնարարքների կատարման դեպքում խուլիգանական մղումները և խուլիգանության հանցակազմը կարող է բացակայել, եթե նշված գործողությունները կատարվել են կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության, քիչ թե շատ երկարատև ժամանակահատվածի ընթացքում ձևավորված հակակրանքի արդյունքում: Խուլիգանական մղումների առկայությունը գնահատելու համար էական նշանակություն կարող է ունենալ նաև տուժողի վարքագիծը /ՀՀ Վճռաբեկ դատարանի 2006թվականի հոկտեմբերի 24-ի ՎԲ-223/06 որոշում, ՀՀ Վճռաբեկ դատարանի 2012թվականի մարտի 01-ի ԵՄԴ-0076/01/11 որոշում/:

Վկաներ Գառնիկ Վիրաբյանը, Արամ Կիրակոսյանը դատաքննությամբ հայտնել են, որ նախաքննության ընթացքում ցուցմունքներ են տվել, որ Մուշեղ Կիրակոսյանի մոտ դանակ է եղել, որ տուժողներ Հասմիկ Հարությունյանը, Նելլի Վիրաբյանը չնեղանան: Դատաքննությամբ վկաներ Գառնիկ Վիրաբյանը և Արամ Կիրակոսյանը պնդել են, որ Մուշեղ Կիրակոսյանի մոտ դանակ չեն տեսել: Ամբաստանյալ Մուշեղ Կիրակոսյանի մոտ դանակի առկայությունը բացառվում է նաև վկաներ Գառնիկ Վիրաբյանի, Արամ Կիրակոսյանի դատաքննությամբ տրված ցուցմունքներով, «Անձնական խուզարկություն կատարելու մասին« արձանագրությամբ՝ այն կատարվել է անմիջապես դեպքի վայրից Մուշեղ Կիրակոսյանին բերման ենթարկելուց հետո, «Դեպքի վայրի զննություն մասին» արձանագրությամբ: Դանակի առկայությունը բացառվել է նաև տուժողների հակասական ցուցմունքներով:

Ըստ ամբաստանյալի ցուցմունքների` միջադեպի ժամանակ ինքը ոչ ոքի չի հարվածել, գետնից քար վերցրել է ոչ թե հարվածելու, այլ պաշտպանվելու համար, իր ձեռքում դանակ չի եղել: Քարերը պատի վրա շարված են, դրանք սարքած չեն և ձեռքը դրել է, որ տեսնի նրանք գնացել են, թե ոչ, այդ քարերից երկու-երեք քար ընկել է:

Դատարանը գտել է, որ Մուշեղ Կիրակոսյանի արարքը նախաքննական մարմնի կողմից սխալ է որակվել որպես խուլիգանություն` դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտել, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր  Եվա Դարբինյանի նախագահությամբ, դատավորներ Գ.Ավետիսյանի ու Ս.Չիչոյանի մասնակցությամբ, 2012թ. հունիսի 7-ի որոշմամբ, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման դատավճիռը թողնել է օրինական ուժի մեջ և մերժել արդարացման դատավճռի դեմ ՀՀ Լոռու մարզի դատախազ Ս. Խաչատրյանի և տուժողների ներկայացուցիչ Ս. Միրզոյանի վերաքննիչ բողոքները:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ ստորադաս դատարանը հանցակազմի բացակայության հիմքով անձի անմեղությունը ճանաչելով՝ հանգել է ճիշտ հետևության:

Իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանը 2012 թ., օգոստոսի 14-ին որոշմամբ վերադարձրել է տուժողներ Հ.Հարությունյանի և Ն.Վիրաբյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը: Բարձրագույն դատական ատյանը պարզաբանել է, որ բողոքը Վճռաբեկ դատարանի վարույթ է ընդունվում, եթե բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է վճռաբեկ դատարանի՝ նախկինում ընդունված որոշումներին, կամ վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ, կամ առկա է նոր երևան եկած կամ նոր հանգամանք։

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Տեսանյութեր

08/23/2019   18:08 Մեղմման և լրացուցիչ միջոցառումներ, որոնք ստանձնել է իրականացնել «Լիդիան Արմենիա»-ն. ՔԿ

Տեսադարան

08/24/2019   15:08 Օրեր շարունակ բռնկվող հրդեհները սպառնում են թթվածնի աղբյուր հանդիսացող Ամազոնին դառնալ չոր անապատ

Մամուլ

Արխիվ

[]