Թեմաներ
Չորեքշաբթի 02 / 26 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/26/2020   16:27 Ստուգումներ՝ «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ըներկության շաքարի գործարանում, «ԼԵՆՏԵՔՍ» ՍՊ ընկերության արտադրամասում և «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊ ընկերության նավթամթերքի պահեստում 02/26/2020   16:17 Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշումը բողոքարկվել է 02/26/2020   16:13 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացու դին 02/26/2020   16:07 ՀՀ պաշտպանության նախարարը ներկա է գտնվել ձեռնամարտի հնարքների ցուցադրությանը 02/26/2020   15:58 Դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը 02/26/2020   15:29 Մարտի 1-ին սպասվում է անձրև 02/26/2020   15:21 ՔՊ-ն քննարկում է «գողացված» լոգոյի թեման 02/26/2020   15:11 ՄԻՊ-ն այցելել է «էլիտար» անվամբ հայտնի զորամաս. Շուտով կներկայացվեն արդյունքները 02/26/2020   15:01 «Իրավապահ մարմինները պետք է իրականացնեն մեր ժողովրդի արդար ակնկալիքը». վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ խորհրդակցություն է հրավիրել 02/26/2020   14:52 Սարսափելի մտահոգում են «մասկի շուները», որ կազմակերպում են անձին բերման ենթարկելիս. Զոհրաբյան 02/26/2020   14:46 Կրկին հարվածում են եկեղեցուն 02/26/2020   14:33 «Այո»-ի 3 միլիոնանոց լոգոն՝ 90-ականներից 02/26/2020   14:28 Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Իրանի դատական համակարգի ղեկավարի՝ միջազգային հարցերով տեղակալ, Իրանի մարդու իրավունքների գերագույն խորհրդի քարտուղար Ալի Բաղերիի հետ 02/26/2020   14:24 Ինչ ասեմ քեզ, որ քո «քյալեն» մտնի. Գուրգեն Եղիազարյանը՝ Փաշինյանին 02/26/2020   14:17 ԱԱԾ-ն հայտանբերել է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին 02/26/2020   14:14 ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնն ահազանգում է՝ Արսեն Թորոսյանն օրենքի խախտմամբ է աշխատանքից ազատել տնօրենին 02/26/2020   14:07 Գարիկ Սարգսյանը պատմեց՝ ինչպես է Ավշարի համայնքապետը համայնքի դպրոցը List.am-ում վաճառքի հանել 02/26/2020   14:02 Կորոնավիրուսով պայմանավորված ՊՆ-ն արգելում է զինծառայողներին արձակուրդ գնալ 02/26/2020   14:00 Երկու տարվա ընթացքում նվազել է ԵՄ-ում ապաստան հայցող քաղաքացիների թիվը 02/26/2020   13:53 Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ 02/26/2020   13:49 Գրիգոր Հայրապետյանը ազատման դիմում է ներկայացրել 02/26/2020   13:43 Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր փորձագիտական խորհրդի նիստում քննարկվել է զորամասեր կատարած այցի արդյունքները 02/26/2020   13:40 «Բական ընդդեմ Հունգարիայի» ՄԻԵԴ վճիռը եւ դրա նշանակությունը Հայաստանում իրականացվող Սահմանադրական հանրաքվեի համար 02/26/2020   13:37 «ՈՉ» քարոզչական կողմի հայտարաությունը 02/26/2020   13:29 Խաչատրյանների փաստաբանական խումբը ահազանգում է. երկակի ստանդարտներ և օրենքով սահմանված կարգի հերթական խախտում 02/26/2020   13:18 Բակո Սահակյանը փետրվարի 26-ին այցելել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն 02/26/2020   13:02 Զրուցեք տաքսիստների հետ, շատ բան կիմանաք 02/26/2020   12:58 «Հետաքրքրաշարժ իրավագիտություն. ինչպես ճիշտ հասկանալ օրենքները. Կարճ ուղեցույց ոչ իրավաբանների համար». Գոռ Հովհաննիսյան 02/26/2020   12:42 «Դեպի ավելի ընդգրկուն, ներկայացուցչական ու արագ արձագանքող Խորհուրդ» բարձր մակարդակի հարակից միջոցառում Ժնևում 02/26/2020   12:37 Հայաստանը մասնագետ է ուղարկել Թեհրան՝ տեղում ստուգելու ուղևորների ինքնազգացողությունը 02/26/2020   12:36 Արման Սաղաթելյան. Իշխանություններից 20 ժամ պահանջվեց, որ ֆիքսեն՝ Խոջալուի դեպքերի մասին հրապարակումը ադրբեջանական պատվեր է 02/26/2020   12:25 Սուրեն Պապիկյանը տուժող է ճանաչվել 02/26/2020   12:21 Արարատի մարզում մեծ շուքով կնշվի ծիրանի փառատոնը 02/26/2020   12:17 Փաշինյանը «Այո»-ի քարոզարշավին կիմանա մարտի 10-11-ին 02/26/2020   12:13 Բոյկոտի հեղինակները, ջատագովները մեծ վնաս են հասցնում մեր քաղաքացուն. Սուրեն Պապիկյան 02/26/2020   12:10 Դվինի հնավայրում թանգարան կկառուցվի. Արարատի մարզպետ 02/26/2020   12:05 Որևէ մեկը թող իշխանությանն արջի ծառայություն չմատուցի. Սուրեն Պապիկյան 02/26/2020   12:02 Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր փորձագիտական խորհրդի նիստում քննարկվել է զորամասեր կատարած այցի արդյունքները 02/26/2020   11:51 Ռուբեն Մելիքյան. Ինչ-որ բան այն չէ 02/26/2020   11:45 Երբ թվերն են խոսում իրենց մասին. ահա սա է վարչապետի ասած արտահանմանը միտված տնտեսության արդյունքը 02/26/2020   11:40 «Վաղեմություն չկիրառել սահմանադրական կարգը տապալելու դեպքում». Գեւորգ Պետրոսյանը նախագիծ է ներկայացրել 02/26/2020   11:32 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված իրավասությունը լեգիտիմության ողջամիտ կասկած է առաջացնում․ Սյուզաննա Սողոմոնյան 02/26/2020   11:27 ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը երախտագիտություն է հայտնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հազարավոր աջակիցներին 02/26/2020   11:22 «Այո»-ի քարոզչությունը մեկնարկելու է մարտի 2-ից . Ուղիղ 02/26/2020   11:17 «Արի գնանք դասական համերգի». մեկնարկում է «Գալաքսի» ընկերությունների խմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի համատեղ նախագիծը 02/26/2020   11:11 Գավառ քաղաքում քաղաքացին տանից դուրս է եկել և չի վերադարձել. իրականացվում են որոնողական աշխատանքներ 02/26/2020   11:06 Էջմիածնի քաղաքապետարանը ոչ թե կգնի, այլ արդեն գնել է ադամանդե քարերով ոսկե մատանիներ. Դիանա Գասպարյանի պարզաբանումը 02/26/2020   11:01 Գեղեցկության սրահում մայր և որդի ծեծել են վարսահարդարուհուն 02/26/2020   10:54 Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու փաստը ոչ թե հերքվել է, այլ հաստատվել, պարզապես եզրակացության մեջ նշվել է, որ նա դա կանխելու է հնարավորություն չի ունեցել. Փաստաբան 02/26/2020   10:45 Մինչ սահմանափակումը Իրանից Երեւան իրականացվել է 2 թռիչք․ ստուգվել են բոլոր ուղեւորները. «Ժողովուրդ»
02/25/2020   20:16 Նիկոլ Փաշինյանը կաշառքն օրինականացրել է. Սերժ Սարգսյանի աջակից 02/25/2020   23:46 Սեքս-տուրիզմը ամբողջ հմայքով. ուր են գնում Ռուսաստանի կանայք արկածներ փնտրելու 02/24/2020   16:54 Երևանի քաղաքապետարանն այս տարի յուրօրինակ նվեր է պատրաստել կանանց միջազգային օրվա համար 02/25/2020   12:46 Լիազորությունները ժամանակավորապես կասեցվելու դեպքում ոստիկաններին աշխատավարձ չտրամադրելը հակասահմանադրական է. ՍԴ 02/25/2020   10:04 «Ինձ չեն վախեցրել». Դատարանի դիմաց ուժեղացված հսկողություն է. Սերժ Սարգսյանն այսօր կգա. «Ժողովուրդ» 02/24/2020   17:14 Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին նոր մեղադրանք է առաջադրվել 02/26/2020   13:40 «Բական ընդդեմ Հունգարիայի» ՄԻԵԴ վճիռը եւ դրա նշանակությունը Հայաստանում իրականացվող Սահմանադրական հանրաքվեի համար 02/24/2020   22:27 Կորոնավիրուսից բուժված չինացիները սկսել են կրկին վարակվել 02/25/2020   11:19 Դիվանագիտական ապտակ՝ Վատիկանից. «Հրապարակ» 02/26/2020   14:02 Կորոնավիրուսով պայմանավորված ՊՆ-ն արգելում է զինծառայողներին արձակուրդ գնալ 02/26/2020   07:57 Առաջ չամադաններով «Բաղրամյան 26» էին գնում, հիմա՝ «Դվին» ռեստորան․ «Հրապարակ» 02/25/2020   10:05 Սպասվում է Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը. Օպերացիայի «քավորը» Տիգրան Ավինյանն է. «Իրատես» 02/25/2020   19:44 «Независимая газета»-ում տպագրված ստոր հոդվածին հայկական կողմը պետք է իրավական դաշտում պատասխան տա. Մարինա Գրիգորյան 02/25/2020   17:37 ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանից 02/24/2020   20:09 Թուրք զինվորականները զոհվել են՝ Իդլիբի ուղղությամբ Ռուսաստանի ավիահարվածի հետեւանքով 02/26/2020   14:33 «Այո»-ի 3 միլիոնանոց լոգոն՝ 90-ականներից 02/26/2020   14:24 Ինչ ասեմ քեզ, որ քո «քյալեն» մտնի. Գուրգեն Եղիազարյանը՝ Փաշինյանին 02/26/2020   15:21 ՔՊ-ն քննարկում է «գողացված» լոգոյի թեման 02/24/2020   16:39 Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդություն կներկայացվի. հայտնի են երաշխավորողները 02/24/2020   21:22 ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է քաղաքացու

Կրկնակի դատվածությունը ծանրացնող հանգամանք դիտարկելը կարող է հակասել «non bis in idem» սկզբունքին 01/30/2013   00:45  |  ԳՈՐԾ #

Նիկոլայ Խանդամիրի Հովսեփյանին անձնական կարիքների համար մետաղե խողովակներ պետք եկան:

Մի օր, 2008թ. ամռանը Դիլիջանի հարակից անտառում` «Կոմպոզիտորների տուն» հանգստյան տան մոտ նա նկատում  է հողի տակ առկա ջրատարի չգործող խողովակներ՝ ճիշտ այնպիսիք, ինչպիսիք իրեն էին պետք եւ  որոշում  այդ խողովակների մի մասը ապամոնտաժել:

Բայց հաջորդ օրը Դիլիջանի գլխավոր ճանապարհի վրա պատահաբար  տեսնում է մետաղի ջարդոնով բեռնված մի «ԶԻԼ-157»: Այս մեքենայի վարորդը նրան ասում է, որ մետաղի ջարդոն է գնում : Նիկոլայն էլ նրան  առաջարկում  է գնել  «իր» 3 հատ 6 մետր երկարությամբ 13 մմ  տրամագծով   ապամոնտաժած  խողովակները։

Այս  պարզ գործարքից հետո,  սակայն, պարզվում է, որ խողովակները տեր ունեին: Այս  վատ լուրը պատճառ է դառնում, որ հիշվի նաև անցյալը. Նիկոլայը  նախկինում գողություններ կատարելու համար երկու անգամ դատապարտվել է ու դատվածություն էլ դեռ չէր մարվել...

Եվ ամեն ինչ հանկարծ բարդանում է:

ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /Գողությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:/ հարուցվում է քրեական գործ:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2009թ. օգոստոսի 13-ի դատավճռով ամբաստանյալ Նիկոլայ Խանդամիրի Հովսեփյանին մեղավոր է ճանաչում և հիշատակված հոդվածի հատկանիշներով և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի /Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը/ կիրառմամբ նրան դատապարտում է կալանքի՝  2 ամիս ժամկետով, առանց գույքի բռնագրավման:

Այդ  դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերում Տավուշի մարզի դատախազության դատախազը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009թ. հոկտեմբերի 5-ի որոշմամբ բավարարում է դատախազի միջնորդությունը և բեկանում   Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը` Նիկոլայ Հովսեփյանին  ՀՀ քրեական օրենսգրքի  177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով դատապարտելով  ազատազրկման 4 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հոկտեմբերի 5-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերում ամբաստանյալ Ն. Հովսեփյանը և նրա պաշտպան Ա.Մանթաշյանը:
Վճռաբեկ բողոքի կապակցությամբ  դատական այս ատյանին է դիմում  նաև տուժողի ներկայացուցիչ Աշոտ Հակոբյանը: Նա  իր դիմումով նշում  է, որ ինքը «որևէ պահանջ չունի, հիշյալ խողովակները օգտագործման համար պիտանի չեն, և եթե Ն.Հովսեփյանն իրեն դիմեր, ինքն այդ խողովակներն անհատույց կտար նրան»։

Իսկ վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ Ն.Հովսեփյանի վերաբերյալ 2009թ. հոկտեմբերի    5-ին կայացված դատական ակտով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի դրույթները, թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի էական խախտումներ:

Բողոքի հեղինակը փաստարկում  է, որ «Ն.Հովսեփյանի կողմից նախկինում հանցանք կատարելու և դրա համար պատիժ կրած լինելու փաստը չէր կարող նրա հետագա վարքագծի քրեաիրավական գնահատականի հիմք հանդիսանալ, ՀՀ քրեական օրենսգրքում դատվածության հետ կապված կրկնակիությունը որպես որոշ հանցակազմերի ծանրացնող հանգամանք դիտելը հակասում է «non bis in idem»  սկզբունքին»:

Բողոքաբերը եզրահանգում է, որ «Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, իր պաշտպանյալի նկատմամբ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը` պահպանել է սոցիալական արդարության սկզբունքը, որը հետագայում խախտվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից` մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարելու արդյունքում»:

Վճռաբեկ դատարանը քննելով այս գործը, արձանագրում է, որ «Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների գնահատման արդյունքում հանգել է հետևության, որ Ն.Հովսեփյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատժատեսակ նշանակելու միջոցով կարելի է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին»:

Այդ մասին, սակայն, ՀՀ վերաքննիչ դատարանը հակառակ կարծիքի է եղել  և գտել է, որ հանցագործի նկատմամբ  նշանակվել է «պատիժ, որն անարդարացի է ակնհայտ մեղմ լինելու պատճառով և չի համապատասխանում նրա կատարած հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին»:

Միևնույն ժամանակ վճռաբեկ դատարանը նշում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը «ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով մեղադրվող Ն.Հովսեփյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է դիտել հանցանքը կատարելու վտանգավոր ռեցիդիվը, մինչդեռ դա արդեն իսկ նախատեսված էր որպես նրան մեղսագրվող հանցագործության հատկանիշ»:

Բացի այդ վճռաբեկը արձանագրում է, որ «.... Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման անհրաժեշտության մասին հետևության է հանգել օբյեկտիվորեն գոյություն ունեցող տվյալների վերլուծության հիման վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում են օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու հիմքերի առկայության մասին»:

Վճռաբեկ դատարանը ընդգծում է նաև, որ «սույն գործով առկա են բացառիկ հանգամանքներ, որոնք էականորեն նվազեցնում են Ն.Հովսեփյանի կատարած հանցանքի` հանրության համար վտանգավորության աստիճանը, հետևաբար նրա նկատմամբ կարող է նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքի  հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ»:

Բացի այդ վճռաբեկ դատարանը գտնում է, որ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»:

Ելնելով այս և էլի միշարք իրավական հանգամանքներից և համանման գործերով առկա ավելի վաղ ընդունած նախադեպային որոշումներից, առաջնորդվելով ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության համապատասխան հոդվածներով՝ վճռաբեկ դատարանը որոշում է. «Վճռաբեկ բողոքը բավարարել։ Ամբաստանյալ Նիկոլայ Խանդամիրի Հովսեփյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. օգոստոսի 13-ի դատավճիռը բեկանելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. հոկտեմբերի 5-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Հեղինակ` Սամվել Մարտիրոսյան


Տեսանյութեր

02/26/2020   16:18 ՊՆ-ն սահմանափակել է զինծառայողների հետ հաղորդակցությունը

Տեսադարան

02/13/2020   18:32 Տյառնընդառաջը՝ Երեւանում

Մամուլ

Արխիվ

[]