Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2019   21:22 ՊԵԿ-ն ավտոգազալցավորման գործունեություն իրականացնողներին հորդորում է պահպանել հարկային օրենսդրության պահանջները 04/18/2019   21:00 ՃՈ-ի կողմից տեւական ժամանակ ամբողջ հանրապետության տարածքում զանգվածաբար խախտվել են մարդու իրավունքները. ահազանգ 04/18/2019   20:53 Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի. Դավիթ Սանասարյան 04/18/2019   20:48 «ԱԱԾ-ն վարչապետին առընթեր եւ ենթակա կառույց է». Վլադիմիր Կարապետյան 04/18/2019   20:37 Արման Թաթոյանը չհայտարարված այց է կատարել տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց 04/18/2019   20:34 Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ 04/18/2019   19:58 Վարչապետն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսականների պատվիրակությանը 04/18/2019   19:41 Շանթ Մանուկյանը պաշտպանը վճռաբեկ բողոք է ներկայացրել. «Իմ պաշտպանյալին մեղսագրվող մեղադրանքի վերաբերյալ ապացույցի որեւէ նշույլ դեռես չի հայտնաբերվել» 04/18/2019   19:33 Միհրան Պողոսյանի առանձնատից եւ գրասենյակից առգրավվումներ են կատարվել 04/18/2019   19:15 Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրվեց. նրա լիազորությունները ժամանակավորապես կդադարեցվեն 04/18/2019   19:13 «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում սկսում է սահմանադրական փոփոխությունների գործընթաց 04/18/2019   18:59 Քաղաքն աղբի ճգնաժամից դուրս բերելու համար քաղաքապետարանը ձեռք կբերի 15 մեքենա 04/18/2019   18:33 Մենք պետք է մեր երեխաներին սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ. Արման Թաթոյանը չհայտարարված այց է կատարել 04/18/2019   18:28 Գարեգին Բաղրամյանն ընտրվեց ՀԾԿՀ նախագահ 04/18/2019   18:19 Ոստիկանները բացահայտել են դպրոցի տնօրենի ապօրինությունները 04/18/2019   18:14 ՀՀ նախագահը կարգադրություն է ստորագրել ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ 04/18/2019   17:51 Էդմոն Մարուքյանը վարչապետին առաջարկել է հետ կանչել Գեղամ Գևորգյանի թեկնածությունը 04/18/2019   17:35 «Սպայկա» ընկերության անվտանգության պետի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 04/18/2019   17:31 Forbes- ը թարմացրել է Ռուսաստանի Դաշնության ամենահարուստ գործարարների վարկանիշը 04/18/2019   17:16 Հեղափոխականների տանը կռիվ է ընկել ու բանը հասել է դիվանբաշուն. Փաշինյանը երկընտրանքի առաջ 04/18/2019   17:11 ԱԺ-ում մեկնարկեց ՀԾԿՀ նախագահի ընտրության քվեարկությունը 04/18/2019   17:08 Բացահայտվել է Երևանում կատարված բնակարանային գողությունը. մեղադրանք է առաջադրվել մեկ անձի 04/18/2019   16:57 Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ 04/18/2019   16:40 Երևանում մայիսի 15-ից կգործարկվի առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգը 04/18/2019   16:27 Հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության` Արարատի մարզի անվտանգության պետի դին Shamshyan. com 04/18/2019   16:18 Ներկայումս որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Մամեդյարովի հայտարարությանը 04/18/2019   15:25 Սկսվել է թռչնամսի և ձվի անասնահամաճարակային մշտադիտարկումը 04/18/2019   15:20 Փորձ են անում ստեղծել էմոցիոնալ իրավիճակ, որպեսզի ես դուրս գամ վարչապետի դեմ. Դավիթ Սանասարյան 04/18/2019   15:14 ԱԱԾ-ն միայն ապահովում է Միհրան Պողոսյանի տան և գրասենյակի խուզարկությունների բնականոն ընթացքը 04/18/2019   15:10 ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը մեկնել է Մոսկվա 04/18/2019   15:07 Աշխատանքային հանդիպում Բարձրագույն դատական խորհրդում 04/18/2019   15:04 Դատապարտյալին բերված շոկոլադե կոնֆետների միջից հայտնաբերել են մուգ շագանակագույն կոշտ զանգված 04/18/2019   14:58 Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ 04/18/2019   14:46 Աղբահանությունը պատշաճ չի կատարվում ‹‹Սանիթեք››-ի սխալ սպասարկման, տեխսպասարկամ և աշխատուժի պատճառով . քաղաքապետ 04/18/2019   14:42 Սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել 04/18/2019   14:34 ՀՀ ՊՆ ներկայացուցիչը մասնակցում է ԱՊՀ ՊՆԽ քարտուղարությունում անցկացվող պլանային ստուգումներին 04/18/2019   14:18 Վարչապետի աշխատակազմին հատկացվեց 124 միլիոն դրամ՝ «Քաղաքացու օրվա» համար 04/18/2019   14:05 Դավիթ Սանասարյանի լիազորությունները չեն կասեցվի. Վարչապետի խոսնակ 04/18/2019   13:34 Եթե հանձնաժողովը որոշել է կլինկերի վրա հարկ չդնել, մենք էլ ցեմենտ չենք արտադրում, կլինկեր ենք բերում. Գագիկ Ծառուկյան 04/18/2019   13:29 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կան կուտակումներ 04/18/2019   13:27 Բակո Սահակյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը 04/18/2019   13:14 Արդեն այսօրվանից հնարավոր է մանկապարտեզում երեխային հերթագրել առցանց 04/18/2019   13:07 Քրեական գործ հարուցեք, տարեք նստացրեք էդ մարդկանց, էս ինչ ձև ա. Նիկոլ Փաշինյան 04/18/2019   13:05 Իմ ներկայությունը ինձ պաշտոնանկ անելու նախագծին նույնքան նշանակալի է, որքան ԱԺ-ում այլ հարցերի քննարկմանը. Ատոմ Ջանջուղազյան 04/18/2019   12:42 Բարսեղ Բեգլարյանի ընկերությանն առնչվող երրրոդ գործը դեռ ՔԿ չի հասել 04/18/2019   12:37 2019թ. առաջին եռամսյակում նախարարություն մուտքագրվել է 6500-ից ավելի դիմում-գրություն 04/18/2019   12:34 Քննություն է տարվում` պայմանագրային զինծառայողի՝ հրազենային մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ 04/18/2019   12:25 Սպասվում է տեղումներ 04/18/2019   12:13 ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատուն. հայտարարություն 04/18/2019   12:08 Զինծառայողի կյանքը փրկել չհաջողվեց
04/17/2019   11:13 Հայաստանում ապրիլի 22-ը կլինի աշխատանքային օր 04/18/2019   14:05 Դավիթ Սանասարյանի լիազորությունները չեն կասեցվի. Վարչապետի խոսնակ 04/18/2019   12:08 Զինծառայողի կյանքը փրկել չհաջողվեց 04/17/2019   16:25 Դանակի շուրջ 70 հարված հասցնելով դաժանաբար սպանել է նախկին կնոջը, արգելել երեխային՝ հանդիպել մորը 04/17/2019   13:15 «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատեր Վիտալի Գրիգորյանցին սպանելու համար քիլլեր ենթադրյալ փնտրողը նրա նախկին գործընկերն է 04/18/2019   12:13 ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատուն. հայտարարություն 04/16/2019   22:43 Ձերբակալված մարդասպանները մահափորձ էին պատրաստում քրեական հեղինակության նկատմամբ 04/18/2019   19:15 Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրվեց. նրա լիազորությունները ժամանակավորապես կդադարեցվեն 04/17/2019   13:54 Պետության ի պաշտոնե թիվ 1 հակակոռուպցիոներն ինքը կասկածյալ է. Էլինար Վարդանյան 04/18/2019   13:07 Քրեական գործ հարուցեք, տարեք նստացրեք էդ մարդկանց, էս ինչ ձև ա. Նիկոլ Փաշինյան 04/18/2019   16:27 Հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության` Արարատի մարզի անվտանգության պետի դին Shamshyan. com 04/18/2019   17:16 Հեղափոխականների տանը կռիվ է ընկել ու բանը հասել է դիվանբաշուն. Փաշինյանը երկընտրանքի առաջ 04/17/2019   23:06 «Օրենքով գող» Արա Արմավիրսկին յոթ տարվա ազատազրկման է դատապարտվել 04/18/2019   09:35 Ով է փոխարինելու Դավիթ Սանասարյանին ՊՎԾ պետի պաշտոնում. «Ժողովուրդ» 04/17/2019   11:29 Մանվել Գրիգորյանի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է 04/17/2019   12:46 81-ամյա տղամարդու սպանության գործով երիտասարդ աղջիկը կալանավորվեց 04/18/2019   20:48 «ԱԱԾ-ն վարչապետին առընթեր եւ ենթակա կառույց է». Վլադիմիր Կարապետյան 04/17/2019   15:12 ՊԵԿ-ն ու Կառավարությունը կարծես կանխամտածված փոշիացրեցին մի ամբողջ ձեռնարկություն. Հայկ Իսախանյան 04/17/2019   09:36 «Երկրի նախագահի մակարդակով էր նման հարցերը լուծվում». Մանրամասներ Մարտի 1-ի գործով Վլադիմիր Գասպարյանի ցուցմունքից. «Ժողովուրդ» 04/17/2019   20:02 Ոչ միայն ասֆալտին կփռենք, այլև պատերով կտանք. Նիկոլ Փաշինյան

Արդարացվել է մասնակի, վեր են հանվել էական խախտումներ 01/26/2013   22:18  |  ԳՈՐԾ #

«Փաստինֆո» գործակալությունն սկսում է շարք մասնակի կամ լրիվ արդարացման դատավճիռների, դատարանների իրավական վերլուծությունների ու  մինչդատական  վարույթի ընթացքում թույլ տրված խախտումների, թերացումների ու սխալների մասին:

Դատարանն արդարացնում է ու վերաորակում

2012թ. նոյեմբերի 13-ի դատավճռով, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Զ. Զաքինյանի նախագահությամբ,  ՀՀ ՊՆ N  զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ  Կարապետյանը մասնակի  արդարացվեց:  Նա   հանցակազմի  բացակայության հիմքով  անմեղ ու արդարացված  ճանաչվեց  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների  գործադրմամբ կատարված խուլիգանություն  և  131-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ մարդու առևանգում, որն անզգուշությամբ առաջացրել է  տուժողի մահը կամ այլ ծանր հետևանքներ,  առաջադրված մեղադրանքներում:

Սերգեյ Կարապետյանը  մեղավոր  է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած իշխանության չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, և դատապարտել նրան  ազատազրկման`  6 տարի  ժամկետով:

Գործով մյուս  ամբաստանյալը՝  ՀՀ ՊՆ N  զորամասի  գումարտակի հրամանատար,  մայոր Հրանտ  Դալլաքյանը,  մեղավոր  է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման`  3  տարի ժամկետով: Նրա  նկատմամբ կիրառվել է  Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային Ժողովի  որոշումը  և նա  ազատվել է  պատժի կրումից:

Արարքի սխալ որակում

Դատարանը գտել է, որ ամբաստանյալ Սերգեյ Կարապետյանի գործողությունները վարույթ իրականացնող մարմինը սխալ է որակել: Այսպես`  գործի դատաքննությամբ հիմնավորվել է, որ 2010թ. դեկտեմբերի 31-ին`  ժամը 21-ի սահմաններում, քաղաքացիական անձ հանդիսացող, գործով տուժող Աշոտ Ուլիխանյանը զորամասի հսկիչ-անցագրային կետի մոտ, զինծառայողների ներկայությամբ, ծեծի է ենթարկել զորամասի հրամանատար, գործով ամբաստանյալ Սերգեյ Կարապետյանին և ընկերների հետ դիմել փախուստի: Այդ մասին են վկայում ամբաստանյալի և տուժողների, գործով վկաներ Միհրան Հովհաննիսյանի, Վաչագան Աբովյանի, Գեորգի Պատառյանի, Ռաֆիկ Օհանյանի դատաքննական և նախաքննական ցուցմունքները, որոնց համաձայն Աշոտ Ուլիխանյանը հարվածել է հրամանատարին և գցել գետնին, ապա ընկած վիճակում հարվածել նրան ոտքերով: Ս.Կարապետյանին ծեծելու փաստը հիմնավորվել է նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ:

Սերգեյ Կարապետյանը, լինելով զորամասի հրամանատար և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով հանդիսանալով հետաքննության մարմին, Ա. Ուլիխանյանի և նրա հետ եղած անձանց ինքնությունը պարզելու, զորամաս գալու, իրեն ծեծի ենթարկելու և նրանց բռնելու նպատակով, տեսնելով, որ նրանք, նստելով ավտոմեքենան, դիմում են փախուստի, իր ծառայողական ավտոմեքենայից վերցրել է «ԱԿՍ-74-ՈՒ»   տեսակի ինքնաձիգը, երկու անգամ օդ կրակել, որից հետո դիպուկ կրակոցով կրակել է գործով տուժողների ավտոմեքենայի անվադողին, բեռնախցիկին, իսկ Հրայր Ադամյանի իջնելուց հետո` նաև մեքենայի բաց դռանը` ներսի կողմից: Այնուհետև, երբ չորս տղաներն իջել և կանգնել են պատի տակ, նրանց փախուստն իսպառ բացառելու նպատակով, կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ, որից հետո փորձել է ճշտել նրանց ինքնությունը և կատարվածի պատճառները:

Մեղադրողն, առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին 05.10.2012թ. որոշմամբ նույնպես նշել է, որ զենքի գործադրման հետ կապված Ս. Կարապետյանի գործողություններն ուղղված են եղել տուժողների փախուստը կանխելուն, սակայն, ըստ դատարանի,  մեղադրողը հանգել է սխալ հետևության, թե Ս.Կարապետյանի արարքը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներ:

Դատարանը  հիշատակել է Խուլիգանության հանցակազմի վերաբերյալ մի շարք քրեական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի  դիրքորոշումն, ըստ որի խուլիգանությունը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ, արարքը որպես խուլիգանություն չի կարող որակվել,  եթե  արարքը կատարվել  է  ոչ խուլիգանական մղումներով և չի  զուգորդվել հասարակական կարգի կոպիտ խախտմամբ:

Տվյալ գործի պարագայում, դատարանի գնահատմամբ, Ս. Կարապետյանի վարքը հասարակական կարգի դեմ ուղղված բացահայտ մարտահրավեր հանդիսանալ չէր կարող և թելադրված չի եղել շրջապատին հակադրվելու, վերջինիս հանդեպ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ: Նրա գործողությունները չեն զուգորդվել հասարակական կարգի կոպիտ խախտմամբ և չեն արտահայտվել հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Նրա վարքագիծն ուղղված է եղել կոնկրետ անձի կամ անձանց դեմ և նպատակ է ունեցել պարզելու նրանց ինքնությունը, զորամաս գալու նպատակը և իրեն ծեծի ենթարկելու պատճառները:

Նշված պայմաններում, դատարանի գնահատմամբ,  Ս. Կարապետյանը, որպես զորամասի հրամանատար և հետաքննության մարմին, գործել է օրենքի շրջանակներում և նրա արարքը, այդ թվում` զենքի կիրառումը, բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 43-րդ հոդվածից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 56 հոդվածի 2-րդ կետից և ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության Կանոնագրքի 11-րդ, 12-րդ, 90-րդ և 91-րդ հոդվածներից:

ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը նույնպես, ըստ դատարանի,  անհիմն է:  Նշված հոդվածով մարդուն առևանգելը սահմանվում է որպես խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգում, եթե այդ գործողություններն անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ:

Օբյեկտիվորեն մարդու առևանգումը կարող է բնութագրվել այնպիսի գործողություններով, որոնք դրսևորվում են տուժողին գաղտնի կամ բացահայտ զավթելու, խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով նրան որևէ տեղում մեկուսացնելու ձևով, անօրինական պահելու նպատակով:

Դատարանը եզրակացրել է, որ Սերգեյ Կարապետյանը քաղաքացիական անձանց ուղեկցել է շտաբ` իր աշխատասենյակ, պարզելու իր նկատմամբ հանցանք կատարած անձի կամ անձանց ինքնությունն ու արարքի դրդապատճառները, նրանց զորամաս գալու նպատակը: Այսպիսով` զինծառայողների ուղեկցությամբ իրեն ծեծած քաղաքացիներին շտաբ տանելը, ինչպես նաև այդ ընթացքում ինքնաձիգը նրանց ուղղությամբ պահելը, և ստեղծված իրավիճակում նշված անձանց նկատմամբ հոգեբանական կամ ֆիզիկական ճնշում կիրառելը, չի կարող դիտվել որպես առևանգում, քանի որ նրա գործողություններն ուղղված են եղել անձանց ինքնությունն ու այլ տվյալներ պարզելու և իրեն ծեծի ենթարկած անձանց բռնելու նպատակին, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 43-րդ հոդվածի իմաստով իրավաչափ է և չի կարող առաջացնել քրեական պատասխանատվություն, քանի որ տվյալ  իրավիճակում  տեղի չի ունեցել անհրաժեշտ միջոցների սահմանազանցում:

Ըստ դատարանի իրավական գնահատման, ամբաստանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝  երկու կամ ավելի անձանց նկատմամբ խոշտանգում,  առաջադրված մեղադրանքը նույնպես սխալ է որակված: Նշված հոդվածով ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը ձևակերպված է հետևյալ կերպ`  Ս. Կարապետյանը «(…)Ա. Ուլիխանյանին, Տ. Ենգիբարյանին, Հ. Ադամյանին ու Մ. Ադամյանին ծեծի ենթարկելով և ցավ պատճառելով, նրանց նվաստացնելու նպատակով ձեռքի մկրատով տեղ-տեղ կտրատել է նրանց գլխի մազերը` իր այդ գործողություններով իրականացրել է խոշտանգում` դիտավորյալ կերպով վերջիններիս պատճառելով հոգեկան տառապանք»:

Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի` խոշտանգումը երկու կամ ավելի անձանց նկատմամբ կատարված, ցանկացած այնպիսի գործողություն է, որի միջոցով դիտավորյալ կերպով անձին պատճառվում է ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք, եթե դա չի առաջացրել նույն օրենսգրքի 112-րդ կամ 113-րդ հոդվածներով նախատեսված հետևանքներ: Հետևաբար,  անձանց ծեծելը և նրանց գլխից մեկական մազափունջ կտրելը դատարանը չի կարող դիտել բավարար ապացույց` արարքը որպես խոշտանգում որակելու համար: Առավել ևս, երբ մազերը կտրելու հանգամանքն ամբաստանյալը բացատրել է նրանով, որ տուժողները չէին կարող կտրած մազերով տնից դուրս գալ և համագյուղացիների մոտ պարծենալ, թե զորամասում հրամանատարին ծեծել են:

Գնահատելով դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները դրանց համակցության մեջ, դատարանը գտել է, որ Սերգեյ Կարապետյանի կողմից տուժողների մազերը կտրելու արարքը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներ, որով նրան արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել տուժողներին ծեծելու համար: Իսկ միևնույն արարքի համար երկու մեղադրանք առաջադրելը և կրկին անգամ դատելը հակասում է ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածին, ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասին, որոնց համաձայն արգելվում է անձին երկրորդ անգամ դատապարտել նույն հանցագործության համար:

Այսպիսով դատարանը գտել է, որ Ս.Կարապետյանի արարքը լրացուցիչ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որակելու հիմքեր չկան:

Ըստ դատարանի, բավարար ապացույցներով հիմնավորված չէ նաև Ս. Կարապետյանի արարքի որակումը  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով՝  շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ:

Գործով ձեռք բերված ապացույցների համաձայն` դեպքի օրը` ժամը 23-ի սահմաններում, գտնվելով  ոգելից խմիչքի ազդեցության տակ, Սերգեյ Կարապետյանն աշխատասեղանի կողքից վերցրել է ինքնաձիգը` պահեստատուփը ինքնաձիգին ամրացված ու լիցքավորված վիճակում, բացել է ապահովիչը: Այդ պահին սենյակում գտնվող Անդրանիկ Խոջումյանը փորձել է նրա ձեռքից վերցնել ինքնաձիգը և նրանց միջև առաջացած քաշքշուկի ընթացքում կրակոցներ են արձակվել, որի ընթացքում Տարոն Ենգիբարյանը, Աշոտ Ուլիխանյանը, Հրայր և Մխիթար Ադամյանները, վախից այլ ելք չգտնելով, փախել են աշխատասենյակի պատշգամբ և շուրջ յոթ մետր բարձրություն ունեցող պատշգամբից ցատկել են ներքև, ինչի հետևանքով Աշոտ Ուլիխանյանն ստացել է ոտքի կոտրվածք, իսկ Տարոն Ենգիբարյանը, գլխի հատվածով վայր ընկնելով սալահատակին, կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով, 10.01.2011թ. մահացել է:

Առաջին ատյանի դատարանի գնահատմամբ բոլոր տուժողները դատաքննության ժամանակ չեն կարող բացատրել, թե ինչու է հրամանատարը վերցրել զենքը: «Եթե նա ցանկանար, առանձնասենյակում գտնվելու մեկուկես ժամվա ընթացքում կարող էր իրենց սպանել: Իրենք չեն կարող բացատրել, թե ինչու փախան: Հրամանատարն իրենց  չի  սպառնացել սպանել: Պարզապես վախեցել են, որ նա կկրակի և, տեսնելով, որ Տարոնը վազեց դեպի պատշգամբ, վազել են նրա հետևից ու թռել ներքև»:

Այս առումով հատկանշական է նաև ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի  եզրակացությունը, որի համաձայն փորձաքննվողի «(…) գործողություններն, այդ թվում նաև ոչ օրինականները, հիմնականում ունեցել են կարգի հրավիրելու, նաև դաստիարակելու միտում: Գնդապետի նպատակը եղել է ոչ թե երիտասարդներին կյանքից զրկելը, այլ ստիպելը նրանց հարգելու կարգուկանոնը: (…)Քննարկվող իրադրությունում Ս. Կարապետյանի դրսևորած անօրինական գործողություններում շարժառիթներ են հանդիսացել զորամասի կանոնադրական պահանջների խախտումը, նրա պատվի ու արժանապատվության ոտնահարումը և խմբակային բռնությունն իր նկատմամբ»: Բացի այդ, փորձագետները նշել են, որ Ս. Կարապետյանն անօրինական գործողություններ դրսևորելու ընթացքում գտնվել է հուզական լարվածության ֆոնի վրա առաջացած սթրեսային վիճակում:

Վերլուծելով վերը շարադրվածը, դատարանը հանգել է  այն եզրակացության, որ քրեական վարույթն իրականացնող մարմինը պատշաճ գնահատման չի արժանացրել այն հանգամանքը, որ դիտավորյալ սպանության փորձը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ: Ս. Կարապետյանը, տուժողներին սպանելու դիտավորություն ունենալու դեպքում, հնարավորություն է ունեցել իրականացնել այն: Ինչպես զորամասի տարածքում, այնպես էլ իր աշխատասենյակում գտնվելու շուրջ մեկուկես ժամվա ընթացքում, նա կարող էր սպանել տուժողներին, եթե ունենար նման մտադրություն: Մինչդեռ, ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն, հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարած այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել այդ անձի կամքից անկախ հանգամանքներով: Դատարանը հանգել է  հետևության, որ Ս.Կարապետյանի վերոնշյալ արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով որակելու հիմքեր չկան: Նշված դրվագը դատարանը որակում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն` պաշտոնեական դիրքի չարաշահում և իշխանազանցություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Մինչդատական վարույթի խախտումները

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Զ. Զաքինյանի նախագահությամբ, դատավճռի հրապարակման օրն ընդունել է նաև լրացուցիչ որոշում  «մինչդատական վարույթում թույլ տրված էական խախտումների մասին»:  Համապատասխան հիմքերի առկայության դեպքում նման որոշում դատարանը պարտավոր է կայացնել՝ պետական մարմնի համապատասխան պաշտոնատար անձանց ուշադրությունը  հրավիրելով դատական քննության ժամանակ ի հայտ եկած այն էական խախտումների վրա, որոնք թույլ են տրվել քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում:

Դատարանը, փաստել է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում քրեական վարույթն իրականացնող մարմինը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 17-րդ, 25-րդ, 124-127-րդ, 270-րդ հոդվածների պահանջները:

Այսպես, սույն քրեական գործի նախաքննության և դատաքննության տվյալներով, բացի ամբաստանյալ Ս.Կարապետյանի և վկաների ցուցմունքներից, դատաբժշկական փորձաքննությամբ նույնպես հիմնավորվել է դեպքի օրը Ս.Կարապետյանին ծեծելու փաստը:

Համաձայն ՀՀ ԱՆ ՀԴԲԳԿ-ի փորձագետի  եզրակացության և վերջինիս  լրացման` զինծառայող Ս. Կարապետյանի ստացած մարմնական վնասվածքները` քթի մեջքի շրջանի վերքի, աջ ստորակնակապճային շրջանի արյունազեղման, կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի, աջ դաստակի 4-րդ մատի հիմային ֆալանգի թիկնային մակերեսի քերծվածքների ձևերով պատճառվել են բութ առարկաների ներգործության հետևանքով, հնարավոր է նշված ժամանակին, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:

Օրենքի առաջ բոլորը հավասար են

Գործի նյութերում առկա է ՀՀ ՊՆ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Հ. Շահնազարյանի 06.09.2011թ. քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումն այն մասին, որ Աշոտ Ուլիխանյանը ձեռքով ու ոտքով պատասխան հարվածներ է հասցրել Սերգեյ Կարապետյանին, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակել: Աշոտ Ուլիխանյանի կատարածը պարունակում է հանցավոր արարքի հատկանիշներ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 118 -րդհոդվածով՝  Ծեծը , սակայն հաշվի առնելով, որ նա նախահարձակ չի եղել, գործողությունը, այսինքն՝  պատասխան հարվածներ հասցնելը,  կատարել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, իր առողջությունը և իրավունքները վտանգավոր ոտնձգությունից, ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս և թույլ չի տվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում, ինչն էլ արարքի հանցավորությունը բացառող հանգամանք է:

Քննիչ Հ. Շահնազարյանը որոշել է   Աշոտ   Ուլիխանյանի նկատմամբ  քրեական հետապնդում չիրականացնել` հաշվի առնելով քրեական պատասխանատվությունից նրա ազատման ենթակա լինելու հանգամանքը, ինչը որպես արարքի հանցավորությունը բացառող հանգամանք նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածով: Սակայն դատարանը գտել է,  որ վարույթ իրականացնող մարմնի կողմից, գործով ձեռք բերված ապացույցները պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ ստուգման և գնահատման չենթարկելու հետևանքով, Աշոտ Ուլիխանյանի արարքներին տրված քրեաիրավական գնահատականը չի համապատասխանում գործի հանգամանքներին:

Զորամասի հրամանատարն իշխանության ներկայացուցիչ  է, նա միաժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, համարվում է հետաքննության մարմին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի կարգով Ս. Կարապետյանը պարտավոր էր իրականացնել հետաքննության մարմնի պետի լիազորությունները, մասնավորապես նշված հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` հանցագործությունները և դրանք կատարող անձանց բացահայտելու, հանցագործությունը կանխելու և խափանելու նպատակով ձեռնարկել համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ:

Դատարանը դատաքննությամբ հաստատված է համարել այն փաստը, որ Սերգեյ Կարապետյանը դեպքի պահին գտնվել է իր ծառայության վայրում և կատարել է իր ծառայողական պարտականությունները: Աշոտ Ուլիխանյանի հետ վիճաբանությունն ու քաշքշուկն առաջացել է այն ժամանակ, երբ հրամանատարը փորձել է ճշտել, թե ով է այդ քաղաքացին և ինչ է անում այդ ուշ ժամին զորամասի տարածքում: Հետևաբար Աշոտ Ուլիխանյանը զորամասի հսկիչ-անցագրային կետի մոտ ծեծի է ենթարկել իր ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ իրեն մոտեցած և վիճաբանության ու քաշքշուկի ընթացքում ընկած հրամանատարին` ոտքերով հարվածելով նրա մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով նա ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ:

Քրեական վարույթ իրականացնող մարմինն անտեսել է վերոնշյալ հանգամանքը, որ զորամասի հրամանատարը տվյալ պահին կատարելիս է եղել իր ծառայողական պարտականությունները և, անտեսելով դա, պատշաճ և օբյեկտիվ քրեաիրավական գնահատական չի տվել Ա. Ուլիխանյանի արարքին:

Դատարանը փաստել է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում տուժող Ա. Ուլիխանյանի արարքին օբյեկտիվ քրեաիրավական գնահատական չտալու հետևանքով խախտվել է ՀՀ Սահմանադրության 14.1-րդ, ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածներում ամրագրված` օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը:

Ըստ  դատարանի,  թույլ տրված վերոնշյալ խախտումներն իրենց բնույթով էական են, քանի որ անտեսվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածում ամրագրված հիմնարար սկզբունքներից մեկը և չեն ձեռնարկվել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, չեն պարզվել ինչպես Ս.Կարապետյանի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրան արդարացնող բոլոր հանգամանքները:

Ելնելով վերոգրյալից՝ դատարանը որոշել է ՀՀ զինվորական դատախազի և ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետի ուշադրությունը հրավիրել մինչդատական վարույթի ընթացքում թույլ տրված էական խախտումների վրա:

Մեղադրանքի կողմը բողոքարկել է մասնակի  արդարացումը

Դատավճռի դեմ  տուժողի իրավահաջորդ Թաթուլ Ենգիբարյանը բողոք է  ներկայացրել  ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որում  միջնորդում է  բեկանել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի `ամբաստանյալներ Սերգեյ Կարապետյանի, Հրանտ Դալլաքյանի  վերաբերյալ դատավճիռն  ամբողջությամբ  և գործն ուղարկել նույն դատարան`  նոր քննության:

Մեղադրողը նույնպես միջնորդել  է  բեկանել դատավճիռը և Սերգեյ Կարապետյանին  դատապարտել ազատազրկման 14 տարի ժամկետով:

Հեղինակ` Սոնա Մաշուրյան


Տեսանյութեր

04/15/2019   23:20 Հրդեհի հետեւանքով փլուզվել է Փարիզի Աստվածամոր տաճարի կտուրը

Տեսադարան

04/15/2019   22:47 Փարիզի Աստվածամոր տաճարը` կրակի մեջ (լուսանկարներ)

Մամուլ

Գործ #

12/24/2018   13:04 «Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 1993 թվականի մայիսի 3-ին հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց սպանության լուրով. սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ 12/17/2018   14:26 Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 26 տարի առաջ է տեղի ունեցել երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/14/2018   16:13 Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ:

Արխիվ

[]