Թեմաներ
Ուրբաթ 04 / 26 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/26/2019   20:23 Մականունավոր նախկին պատգամավորները՝ քրեական հեղինակություն «Պզոյի» դստեր հարսանիքին, իսկ անվտանգությունն ապահովում են հատուկ ջոկատայինները (Լուսանկարներ) 04/26/2019   20:03 Արտյոմ Մխոյանը ներկայացրեց ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նորանշանակ պետին 04/26/2019   20:00 Խոսվում է 4-5 տարում 500-1000 աշխատակցի կրճատման մասին. ՀԾԿՀ նախագահը՝ «Գազպրոմ Արմենիա» -ում հնարավոր կրճատումների մասին 04/26/2019   19:56 Քաղաքացիական վերահսկողությունը զինծառայողների իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիք է. տեղի է ունեցել փորձագիտական խորհրդի նիստ 04/26/2019   19:54 Վարչապետի մոտ քննարկվել են դեղերի շուկայում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները 04/26/2019   19:51 «Ստեղծագործելը և արվեստը մարդկային էության ամենակարևոր որակներից են». նախագահ Սարգսյանը Creative Armenia-ի միջոցառմանը հանդես է եկել մրցանակ սահմանելու առաջարկությամբ 04/26/2019   19:50 Թութակին ձերբակալել են թմրամիջոց վաճառողներին օգնելու համար 04/26/2019   19:47 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Էստոնիայի դեսպանին 04/26/2019   19:42 Հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացները Վանաձորի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների կողմից կազմակերպվել են չարաշահումներով. հարուցվել է երկու քրեական գործ 04/26/2019   19:34 IDBank-ը`Առևտրի միջազգային պալատի անդամ 04/26/2019   19:30 Հարսանեկան ավտոշարասյան մեքենաներից կրակոցներ են արձակվել 04/26/2019   19:28 Երևանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը 04/26/2019   19:22 Քաղաքապետ Մարությանն ընդունել է «սպասարկման մշակույթի գուրու» Ջոն Շոուլին 04/26/2019   19:19 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում հյուրընկալել էին աշակերտների 04/26/2019   19:15 Արարատ Միրզոյանը միջազգային գործընկերների հետ քննարկել է ԱԺ աջակցության հնարավոր ծրագրերը 04/26/2019   19:08 ՔԿ-ն ավարտել է Կասյան փողոցում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը 04/26/2019   18:48 Մայրապետյանը վերջերս վիրահատվել է. Նրա վերադարձի ժամկետներն անհայտ են 04/26/2019   17:27 Ռուս տղան Կոտայքի մարզում փորձել է թալանել բանկոմատը 04/26/2019   17:01 Քաղաքակրթությունների պատերազմը մոտենում է 04/26/2019   16:51 ԱԱԾ-ն կբողոքարկի դատարանի Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտումն ամրագրող դատական ակտը 04/26/2019   16:06 Հայտնի հանգամանքների բերումով այսօր սահմանապահ լինելը ոչ միայն աշխատանքային կոչում է, այլև առաքելություն. Նիկոլ Փաշինյան 04/26/2019   15:39 Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Կատարի Պետության նորանշանակ դեսպանը 04/26/2019   15:37 Սահմանապահ զորքերի զինվորական նվագախումբը կանցնի հյուսիսային պողոտայով 04/26/2019   15:35 Մ. Պողոսյանի պարագայում կարող է գործել «Չվերադարձելիության» սկզբունքը 04/26/2019   15:11 «Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը ամբողջությամբ հիմնավորված է». Արթուր Վանեցյան 04/26/2019   14:49 Վլադիմիր Կարմիրշալյանը նշանակվել է Իսպանիայում ՀՀ դեսպան 04/26/2019   14:42 Օրենքի առաջ պետք է հավասար լինեն բոլորը. Փաշինյանի արձագանքը՝ Սանասարյանին 04/26/2019   14:35 Երկրագունդը փոքր է ու՞ր պիտի փախնեն. Փաշինյանը՝ Միհրան Պողոսյանի և Արամ Հարությունյանի մասին 04/26/2019   14:20 Արտակ Զեյնալյանը մասնակցել է «Լրատվական ոլորտի առաջնահերթությունները Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ճանապարհին» համաժողովին 04/26/2019   14:12 ‹‹Սպայկա››-ն մոտավորապես 20 մլն դոլարի վնաս է կրել. Ընկերությունը գնում է կործանման 04/26/2019   13:49 Հետախուզվում է «Դռիկ Ալիկ»-ի վրա կրակողը 04/26/2019   13:47 Արեն Պետունցը նշանակվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ 04/26/2019   13:44 Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների փոսային նորոգման աշխատանքները վերսկսվել են 04/26/2019   13:43 Մեր երկիրը կանացի խնամքի անհրաժեշտություն ունի. Նիկոլ Փաշինյան 04/26/2019   13:40 «Չկա ավելի թանկ բան, քան գաղափարը». վարչապետը մասնակցել է Մտավոր սեփականության միջազգային օրվան նվիրված համաժողովին 04/26/2019   13:36 ՔԿ նախագահն ընդունել է քաղաքացիներին և լսել նրանց կողմից բարձրացված հարցերը 04/26/2019   13:27 ՍԴ դատավորի թափուր տեղի համար որեւէ մեկը դեռ չի դիմել 04/26/2019   13:13 ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարը Արգիշտի Քյարամյանն է 04/26/2019   12:47 Գեներալի կողմից ապաստան խնդրելը՝ դավաճանություն է . Տոնոյան 04/26/2019   12:44 Շղթան մի օր բացվում է 04/26/2019   12:41 ՊԵԿ hերքում է «Ժամանակ» թերթում հրապարակված «Ընտանեկան բիզնես» վերնագրով նյութի վերաբերյալ 04/26/2019   12:38 Միհրան Պողոսյանին «չփրկեց« նույնիսկ իր ընկերը 04/26/2019   11:32 Վարչապետն այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիր 04/26/2019   11:30 Հովհաննես Հարությունյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ 04/26/2019   11:13 Վարչապետը մտավոր սեփականության պաշտպանությունը համարում է կառավարության առաջնահերթություններից 04/26/2019   11:09 Բակո Սահակյան հանդիպում է ունեցել Սամբոյի Եվրոպայի պատանիների եւ երիտասարդների առաջնության արցախցի մրցանակակիրների հետ 04/26/2019   10:43 ԱԺ հանձնաժողովը կազմակերպել է քննարկում գնումների ոլորտին առնչվող հարցերի շուրջ 04/26/2019   10:27 Ցրտերն արդեն անցյալում են, և օդի ջերմաստիճանը սկսել է ինտենսիվ բարձրանալ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացնում 04/26/2019   10:20 Հեղափոխությունից հետո ստվերից դուրս է եկել կամ ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ․ Նիկոլ Փաշինյան 04/26/2019   10:14 Սերժ Սարգսյանի «անալիզները». Նրա խոսելու մասին տեղեկությունը՝ քարոզչական հնարք. «Իրատես»
04/25/2019   14:24 ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը փորձել է ԱԺ մուտք գործել զենքո՞վ 04/26/2019   15:35 Մ. Պողոսյանի պարագայում կարող է գործել «Չվերադարձելիության» սկզբունքը 04/26/2019   14:12 ‹‹Սպայկա››-ն մոտավորապես 20 մլն դոլարի վնաս է կրել. Ընկերությունը գնում է կործանման 04/26/2019   12:38 Միհրան Պողոսյանին «չփրկեց« նույնիսկ իր ընկերը 04/25/2019   09:24 Ռոբերտ Քոչարյանի գործից հրաժարված երեք դատավորների նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ. «Ժողովուրդ» 04/26/2019   09:29 Սպասվում են կադրային փոփոխություններ. Վարչապետը «ժերտվա» կտա՞ Հայկ Մարությանին. «Իրատես» 04/25/2019   11:26 Դատավորների ճակատագիրը՝ ԲԴԽ-ի ձեռքերում 04/25/2019   22:34 Սահմանն ապօրինի հատած ադրբեջանցին Հայաստանում վիրահատվել է. նրա ստամոքսում օտար մարմին է հայտնաբերվել 04/25/2019   12:39 Ադրբեջանն այսօր մանրամասն պատրաստվում է պատերազմի. Ռուբեն Հակոբյան 04/26/2019   09:17 Սերժ Սարգսյանի դուստրը աշխատանքից ազատվել է. «Հրապարակ» 04/25/2019   12:21 Կատարվեց լյարդի առաջին փոխպատվաստումը Հայաստանում 04/25/2019   17:00 Էդուարդ Աղաջանյանը կմեկնի արձակուրդ. նրան ժամանակավորապես կփոխարինի Ծովինար Սողոմոնյանը 04/25/2019   09:31 Արմեն Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել 04/25/2019   19:04 Վաչագան Ղազարյանին առաջադրված մեղադրանքը կվերանայվի՞. Դատախազությունը ծանոթանում է ՍԴ որոշմանը 04/25/2019   09:51 Ամեն մի հանցագործի ու փսլնքոտի գեներալ են տվել, դրա պատճառով է, որ այս օրերին այլ երկրներում մեզ խայտառակ են անում. Դավիթ Սանասարյան 04/25/2019   09:56 Սամվել Ալեքսանյանը «կապել է». Փաշինյանի մանկության ընկերոջ համար մեծարանքի երեկո՝ «Վիեննա»-ում. «Ժամանակ» 04/25/2019   16:42 Հայկ Մալխասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից 04/25/2019   10:38 Սեդրակ Քոչարյանի պատիվը և բարի համբավը օրենսդրորեն պաշտպանված են, իսկ անմեղության կանխավարկածը՝ խախտված 04/25/2019   12:32 Գոյություն են ունեցել սեփական դեսպանատներ. Նիկոլ Փաշինյան 04/25/2019   22:18 Ծնողները հեռուստացույցի էկրանից աղերսում էին գտնել իրենց 5-ամյա որդուն, սակայն սպանողներն հենց իրենք էին

Ինչով է զբաղված տեսչությունը՝ Սևանա լճի ձկնապաշարների ոչնչացումից հետո 01/23/2013   10:54  |  ԳՈՐԾ #

Սևանա լճի արդյունագործական ձկնապաշարների որսագողությամբ դրանց ոչնչացման, որսագողության և ձկան ապօրինի վաճառքի նկատմամբ համապատասխան միջոցներ չձեռնարկելու առումով ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության հանցավոր անգործության մասին ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ կան: Իհարկե, այդ անգործությունը բացարձակ չէ, տեսչությունն ինչ-որ բան անում է, այլ հարց է, թե ինչ և ինչ որակով:

Վարչական մի գործից հայտնի է դառնում, որ, ըստ հիշյալ տեսչության, Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ Հայրապետ Հայրապետյանը, չունենալով համապատասխան թույլտվություն, որսացել է ձուկ՝ խախտելով «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 25-րդ և 29-րդ հոդվածների պահանջները, այնուհետև Վայոց ձորի տարածքային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի 18.11.2011 թ. որոշմամբ նրա նկատմամբ նշանակված 70 000 դրամի վարչական տուգանքը չի վճարել: Տեսչությունը դատարանից խնդրել է հիշյալ գումարի գանձման նպատակով արձակել վճարման կարգադրություն: Հ. Հայրապետյանն, իր հերթին, հակընդդեմ հայց է ներկայացրել տեսչության դեմ` վերոնշյալ որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Ըստ տեսչության, 4 հատ կողակ ու 15 կարաս է որսացել

Տեսչությունը դիմելով դատարան, հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Վայքի բաժնի ծառայող Մ. Գրիգորյանը 2011թ. նոյեմբերի 4-ին, ժամը 12։00-ի սահմաններում իր կողմից սպասարկվող թիվ 2 տեղամասում շրջագայելիս, Շահումյան փողոցի թիվ 97 շենքի մոտ նկատել է, որ Գեղարքունքի մարզի Ծակքար գյուղի բնակիչ Հայրապետ Հայրապետյանը (նշված գյուղը Հ. Հայրապետյանի փաստացի բնակության վայրը չէ.-Ա.Հ.) իր վարած «ԳԱԶ-2410» մակնիշի, 62 ԼՕ 854 պետհամարանիշի ավտոմեքենայով, առանց համապատասխան թույլտվության, ձուկ է վաճառել։

ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժնի պետը 2011թ. նոյեմբերի 4-ի գրությամբ դիմել է տեսչության Վայոց ձորի տարածքային բաժին՝ Հ. Հայրապետյանի կողմից վաճառվող ձկների տեսակը և բնությանը պատճառված վնասի չափը որոշելու համար։ Ըստ տեսչության՝ պարզվել է, որ Հ. Հայրապետյանը չունենալով համապատասխան թույլտվություն, որսացել է 4 հատ կողակ տեսակի և 15 հատ կարաս տեսակի ձուկ: Կատարված իրավախախտման վերաբերյալ հարուցվել է վարչական վարույթ:

Ուշագրավ է, որ Հ. Հայրապետյանի հակընդդեմ հայցի առնչությամբ սկսված դատաքննությանը տեսչության ներկայացուցիչը չի մասնկցել, թեև դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված է եղել, որը հաստատվում է 2012թ. հուլիսի 30-ի ստացման մասին փոստային ծանուցագրով։

Հայցվորը որևէ ապացույց չունի

Ըստ ՎԻՎ օրենսգրքի 88-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված իրավախախտման համար վարչական պատասխանատվության ենթարկված հակընդդեմ հայցվորի, սկզբնական հայցվորը (տեսչությունը) հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության Վայքի բաժնի հայտարարությունն այն մասին, որ իբր թե իր կողմից առանց համապատասխան թույլտվության վաճառվում է ձուկ, կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որին հաջորդել է 18.11.2011թ. որոշումը՝ վարչական տուգանք սահմանելու մասին։ Հայցվորը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ և հայցադիմումում արձանագրել է, որ հիշյալ ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են 4 կողակ տեսակի և 15 կարաս տեսակի ձկներ, որոնք իբր ինքը վաճառելիս է եղել։ Իսկ տուգանք սահմանելու մասին որոշման մեջ նշվել է, որ չունենալով համապատասխան թույլտվություն, ինքը որսացել է վերոնշյալ քանակի և տեսակի ձկներ՝ խախտելով «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 25-րդ և 29-րդ հոդվածների պահանջները։

Հակընդդեմ հայցվորի իրավական դիրքորոշման համաձայն` պարզվում է, որ մի դեպքում ինքը ձուկ է վաճառել, իսկ մյուս դեպքում այն որսացել է, որի վերաբերյալ սկզբնական հայցվորը որևէ ապացույց չունի և չի կարող ունենալ, քանի որ ինքը երբեք ձուկ չի որսացել։ Դրանից հետևում է, որ իրեն վարչական պատասխանատվության են ենթարկել այնպիսի արարքի համար, որն ինքը չի կատարել, իսկ եթե ապացուցեն, որ ինքը ձուկ է վաճառել, թող իրեն վարչական պատասխանատվության ենթարկեին ձուկ վաճառելու համար։

Ըստ Հ. Հայրապետյանի, հայցվորի կողմից վարչական վարույթ չի հարուցվել, չնայած հայցադիմումում նշվել է իբր վարույթի հարուցված լինելու վերաբերյալ։ Ինքն այդ մասին չի ծանուցվել։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունից և տուգանք սահմանելու մասին որոշումից ընդհանրապես տեղեկություն չունի, այդ մասին իմացել է դատարանից վճարման կարգադրությունը ստանալուց հետո։ Հետևաբար տուգանք սահմանելու մասին որոշումը դատավարության պահին ուժի մեջ չի մտել։

Հակընդդեմ հայցվորի արտահայտած կարծիքի համաձայն` վերոնշյալ երկու հանգամանքները բավարար են որպեսզի տեսչության 18.11.2011թ. թիվ 032 որոշումը դատարանն անվավեր ճանաչի` հստակ նշելով, որ տեսչության կողմից վարչական ակտն ընդունվել է օրենքի խախտմամբ։

Հակընդդեմ հայցվորը նշել է, թե ձուկը հիվանդ քեռուն տանելու համար է գնել

Դատաքննության ընթացքում հակընդդեմ հայցվորը հայտնել է, որ ձուկը գնել է Երևանի Մալաթիայի շուկայից, քյավառցի մի տղայից, որպեսզի տանի իր հիվանդ քեռուն՝ տեսակցությանը դատարկ ձեռքով չգնալու նպատակով։ Շուկայում ամենաէժան ձկները դրանք են եղել, դրա համար էլ ուրիշ տեսակի ձուկ չի գնել։ Սակայն քեռու մոտ գնալուց հետո, վերջինս հայտնել է, որ ինքն այդ տեսակի ձկներ չի ուտում, ուստի միանգամից ձկները տարել է քեռու շենքի բակ՝ վաճառելու, որպեսզի չփչանան։

Դեռ ոչ մի ձուկ չվաճառած՝ մոտեցել է ոստիկանության ներկայացուցիչը և իրեն տարել բաժին։ Բաժնում ասել է, թե որտեղից և ինչ նպատակով է ձկները գնել և ինչու է ուզեցել վաճառել։ Նույնն է ասել նաև բնապահպանական պետական տեսչության Վայոց ձորի տարածքային բաժնում։ Այստեղ կանչել են բնապահպանական տեսչության Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակից Հայկին։ Նրան էլ է հայտնել ձկների հետ կապված պատմությունը։ Հայկը գնացել է պետին զեկուցելու՝ վերցնելով նաև ձկները, իսկ Հ. Հայրապետյանին բաց են թողել՝ փաստաթղթերը ստորագրելուց հետո։

Դատաքննության ընթացքում հակընդդեմ հայցվորը պնդելով, որ ինքը խախտում չի կատարել, ելնելով վերոգրյալից, խնդրել է սկզբնական հայցը մերժել, հակընդդեմ հայցը բավարարել, այն է՝ անվավեր ճանաչել 18.11.2011թ. հիշյալ որոշումը։

Կարծում ենք, Հ. Հայրապետյանի հետ կարելի է համաձայնել` ապացույց չլինելու հարցում առ այն, որ ձուկն ինքն է որսացել: Սակայն, միաժամանակ դժվար է հավատալ նաև նրան. թե 4 կողակն ու 15 կարասը գնել էր հիվանդ քեռուն տանելու համար: Հիվանդն այդ ի՞նչ ախորժակ պետք է ունենար…

Պատշաճ վարույթի դեպքում տեսչությունը կարող էր պարզել

ՀՀ վարչական դատարանը, ի թիվս այլ հանգամանքների, հաստատված է համարել, որ պատշաճ վարչական վարույթ իրականացնելու դեպքում տեսչությունը կարող էր պարզել, թե իրոք Հ. Հայրապետյա՞նն է որսացել վերջինիս մոտ հայտնաբերված ձկները, որտե՞ղ, ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում։ Սակայն տեսչության համար բավարար է համարվել ձկներ հայտնաբերելը հակընդդեմ հայցվորի մոտ՝ դրանից այն հետևությունը անելու համար, որ հենց նա էլ դրանք որսացել է, և քանի որ դրա համար համապատասխան պայմանագիր չի ունեցել, ուստի և ապօրինի է դա արել։

Դրանով տեսչությունը, ըստ վարչական դատարանի, խախտել է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 281-րդ հոդվածի պահանջն այն մասին, որ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը պետք է պարունակի նաև գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը։ Մինչդեռ, հակընդդեմ հայցվորին տուգանելու մասին որոշման մեջ ոևէ հանգամանք շարադրված չէ, որից պարզ դառնար, որ նա որոշակի վայրում գտնվող որոշակի ջրային ավազանում ձուկ է որսացել։

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ հակընդդեմ հայցվորը գրել է, որ ձկները բերել է վաճառելու համար, սակայն 2 հատ է վաճառել։

Տեսչությունը, սակայն, պատշաճ վարչական վարույթ իրականացնելու միջոցով պարտավոր էր պարզել հակընդդեմ հայցվորի այդ տեղեկությունը, այն է՝ որտեղի՞ց է բերել, որսացե՞լ է, թե որևէ մեկից գնել է, եթե գնել է, ապա ումի՞ց` անմիջական որս անողի՞ց, թե շուկայից (ինչպես Հ. Հայրապետյանն է հայտնել դատաքննության ընթացքում), և այդ ամենն արտացոլել տույժ նշանակելու մասին որոշման մեջ, եթե բոլոր հանգամանքները պարզելուց հետո ակնհայտ դառնար, որ ձկները որսացել է հենց հակընդդեմ հայցվորը և նա էլ վաճառելիս է եղել դրանք։

Ընտրվել է արագ գործելու չարդարացված ուղին

Ինչպես նշված է ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Հ. Թորոսյան) Սևանի նստավայրում կայացված 24.08.2012թ. վճռում, տեսչությունը վերոնշյալ հանգամանքները չի պարզել, որի դեպքում չի բացառվում, որ հայտնաբերվեր իրական որս կատարած անձը և նա էլ վարչական պատասխանատվության ենթարկվեր։ Սակայն դա չանելով և, ըստ էության, որևէ հարց չպարզելով, սկզբնական հայցվորն ընտրել է արագ գործելու՝ տվյալ պարագայում չարդարացված ուղին, այն է՝ առանց բավարար իրավական հիմքերի տուգանել է հակընդդեմ հայցվորին։

Վերոնշյալը և մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով, դատարանը եզրահանգել է, որ հակընդդեմ հայցվորի նկատմամբ վարչական տուգանք է նշանակվել մի արարքի համար, որը նրա կողմից կատարած լինելու հանգամանքը տվյալ վարչական գործի փաստերով չի հաստատվում: Մինչդեռ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում։ Սակայն սկզբնական հայցվորի գործողությունները վկայում են, որ հակընդդեմ հայցվորին վարչական տույժի ենթարկելու հիմքում դրվել է խախտման ենթադրյալ կատարված լինելը։

Դատաքննության արդյունքում ՀՀ վարչական դատարանը վճռել է նաև`

«1. ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության հայցը` ընդդեմ Հայրապետ Ֆրունզի Հայրապետյանի` 70.000 դրամ տուգանքի գումար հօգուտ պետական բյուջեի բռնագանձելու պահանջի մասին, մերժել:

2. Հայրապետ Ֆրունզի Հայրապետյանի հակընդդեմ հայցը` ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության` 2011թ. նոյեմբերի 18-ի թիվ 032 որոշումը անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել և անվավեր ճանաչել այդ որոշումը»:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր` Արա Բաբայան, դատավորներ` Հովսեփ Բեդևյան, Աշոտ Սարգսյան) քննարկելով վարչական դատարանի 24.08.2012թ. վճռի դեմ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բերած վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը, 2012 թ. հոկտեմբերի 9-ի որոշմամբ տեսչության բողոքը վերադարձրել է: Ըստ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշման, «բողոքը բերվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 117.2-րդ հոդվածի 1-ին մասով գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետից հետո և բողոքով ծրարից բացակայում է բողոքը փոստային կապի ազգային օպերատորին կամ սուրհանդակային կապի մարմնին ՀՀ վարչական վերաքննիչ դատարան առաքելու նպատակով հանձնելու վերաբերյալ ամսաթիվ պարունակող որևէ նշագրում, իսկ բողոքում չի ներկայացվել բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, ինչը հիմք է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 117.6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն բողոքը վերադարձնելու համար»:

Դատարանը միաժամանակ պարզաբանել է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և որոշումն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում կրկին ներկայացնելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը: Տեսչությունը հավանաբար վերացրել է նշված խախտումները ու բողոքը կրկին ներկայացրել: Փետրվարի 6-ին նախատեսված է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի վճռի հրապարակումը: Մենք կհետևենք իրադարձությունների հետագա զարգացմանը:

Հեղինակ` Արթուր Հովհաննիսյան


Տեսանյութեր

04/26/2019   17:45 Ամերիաբանկը որպես գործատու. թվային տվյալներ

Տեսադարան

04/24/2019   11:05 Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը (լուսանկարներ)

Մամուլ

Գործ #

12/24/2018   13:04 «Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 1993 թվականի մայիսի 3-ին հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց սպանության լուրով. սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ 12/17/2018   14:26 Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 26 տարի առաջ է տեղի ունեցել երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/14/2018   16:13 Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ:

Արխիվ

[]