ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սուրբ Զատիկի օրով՝ բռնություն 01/17/2013 16:33 | ԼՐԱՀՈՍ
Ոստիկանի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար մեկ տարվա ազատազրկման դատապարտված Արման Բարսեղյանն ու նրա պաշտպան Կարեն Թումանյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին միջնորդել են կայացնել արդարացման դատավճիռ: Նման դատավճիռ չկայացնելու դեպքում, որպես պահեստային տարբերակ, կողմը միջնորդում է նշանակել պատիժ տուգանքի ձևով կամ նշանակել պայմանական ազատազրկման ձևով պատիժ:
Ըստ մեղադրանքի, Արման Բարսեղյանը 07.04.2012թ. 22.00-ի սահմաններում ընկերների՝ Վալտեր Սողոյանի և Մերուժան Գալոյանի հետ, իր «Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան փորձել է կայանել Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու մուտքի դարպասների դիմաց։ Նշյալ օրը՝ Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ, եկեղեցու տարածքում հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության Վանաձոր բաժնի Բազումի բաժանմունքի ավագ օպերլիազոր Վահե Բարսեղյանը Արման Բարսեղյանին արգելել է մեքենան կայանել եկեղեցու տարածքում։ «Արման Բարսեղյանը Վահե Բարսեղյանի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ է տվել, սպառնացել է կյանքից զրկել՝ «սատկացնել», ապա ավտոմեքենան վարել է նրա ուղղությամբ»,- նշվում է մեղադրական եզրակացության մեջ։
Ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում Արման Բարսեղյանը իրեն մեղավոր չի ճանաչել: Ըստ նրա, ոստիկանը «կոպիտ ձևով է խոսել», իսկ ինքը նրան ասել է՝ «եթե պագոններդ վրեդ չլիներ, ապա ուրիշ ձևով կխոսեի քո հետ», ինչին ոստիկանը պատասխանել է «դե խոսա, այ լակոտ» արտահայտությամբ:
2012թ. հոկտեմբերի 23-ի դատավճռով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, 1989թ. ծնված, «Ռոշեն» ՍՊԸ-ի մենեջեր Արման Բարսեղյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը, և դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով:
Դատարանը գտել է, որ ամբաստանյալ Արման Բարսեղյանի վերոհիշյալ պատճառաբանությունները անհիմն են և նպատակ են հետապնդում խուսափել քրեական պատասխանատվությունից և պատժից, նրա կողմից իշխանության ներկայացուցչի` Վահե Բարսեղյանի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի համար առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է քրեական գործով ձեռք բերված ապացույցներով:
Ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել նրա կատարած արարքի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, շարժառիթը, հետևանքը, հանցագործության տարածվածությունը, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները, նկատի ունենալով այն, որ քրեական պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել