Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ)

Պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները պետք է դիտարկել հանցակազմի սահմաններից դուրս 01/14/2013   12:16  |  ԳՈՐԾ #

Անհայտ անձը Սերգեյ Այվազյանին, որովայնի շրջանում, դիտավորությամբ թափանցող վերք է պատճառում: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի /Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը / հատկանիշներով հարուցվում է քրեական գործ:

Նախաքննական մարմինը պարզում է Սերգեյին պատճառված վնասի պայմանները, ինչն ամբողջացվում է կասկածյալ Անդրանիկ Ավետիսյանի մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննության արդյունքներով։ Մասնավորապես՝ Անդրանիկ Ավետիսյանը հայտարարում է, որ 2009 թվականի ապրիլի 27-ին` ժամը 01։00-ից 01։30-ի սահմաններում, Ավան, Չարենցի թաղամասի 12-րդ շենքի բակում իրեն անծանոթ տղաների հետ կռվի ընթացքում իր մոտ եղած դանակով հարվածել է նրանցից մեկին:

Ա. Ավետիսյանը ձերբակալվում է: Նրան մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։

Այս գործով, բայց ՀՀ քրեական օրենսգրքի մեկ այլ` 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /Խուլիգանությունը: Կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից/, մեղադրանք է առաջադրվում նաև երկու այլ անձանց Արա Սաֆարյանին և Սերգեյ Այվազյանին։

Գործի դատաքննությունը տեղի է ունեցել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: 2009 թվականի հոկտեմբերի 28-ի դատավճռով Անդրանիկ Ավետիսյանը մեղավոր է ճանաչվում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով /Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, …պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով / և հաշվակցելով նրա կալանքի տակ գտնվելու 2 (երկու) ամիս 18 (տասնութ) օր ժամկետը, վերջնական դատապարտվում ազատազրկման 2 տարի 9 ամիս 12 օր ժամկետով։ Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի /Պատիժը պայմանականորեն չկիրառելը / հիման վրա` Ա.Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում: Նրա նկատմամբ 2 տարի ժամկետով սահմանվում է փորձաշրջան։

Նույն դատավճռով դատապարտվում են նաև Արա Սաֆարյանը և Սերգեյ Այվազյանը։

Ա.Ավետիսյանի պաշտպանը առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերում: Վերաքննիչ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Ավետիսյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվում է:

Վերաքննիչ դատարանի այդ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերում մեղադրողը։

Վճռաբեկ դատարանը քննելով գործի հանգամանքները արձանագրում է, որ վերաքննիչ դատարանը Ա.Ավետիսյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելիս որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ նշել է, որ նա հանրորեն վտանգավոր արարքը կատարել է առաջին անգամ հանգամանքների պատահական զուգորդմամբ, հանցագործությունը բացահայտվել է նրա խոստովանական ցուցմունքների միջոցով, օգնել է նախաքննության մարմնին հանցագործության մանրամասները բացահայտելուն, գտնվում է զորակոչային տարիքում և դատարանում պատրաստակամություն է հայտնել մեկնելու ժամկետային զինվորական ծառայության:

Ըստ բողոքի հեղինակի` Ա.Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը թույլատրելի համարելով՝ վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի այնպիսի հիմնարար խախտում, որի արդյունքում կայացված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը։ Բողոք բերած անձը հետևություն է արել այն մասին, որ Ա.Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատիժն անարդարացի է ակնհայտ մեղմ լինելու պատճառով, չի համապատասխանում ամբաստանյալի կատարած հանցագործության ծանրությանը, չի նպաստում սոցիալական արդարության վերականգնմանը, հանցագործությունների կանխմանն ու պատժի ենթարկված անձի ուղղվելուն։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի առնվող հանգամանքների կապակցությամբ սույն գործով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր։

Վճռաբեկը նշում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելիu դատարանը հաշվի է առնում հանցավորի անձին բնութագրող տվյալները, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները։ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել մի շարք որոշումներում, որոնցում մասնավորապես նշվում է, որ «պատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել, եթե առկա է դատարանի համոզվածությունը, վստահությունն առանց իրական պատիժ նշանակելու ամբաստանյալի ուղղվելու հնարավորության մասին»։ Միաժամանակ նշվում է, որ «Պատիժը պայմանականորեն չկիրառելու համար կարևոր նշանակություն ունեն հանցագործության կատարման հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մեղքի ձևը, հանցավորի կողմից այդ հանցագործության հանրորեն վտանգավոր հետևանքները նախատեսելու բնույթն ու աստիճանը»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի և բնույթի, հանցավորի անձնավորության մասին և յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատականացնել պատիժը»։ Այդ պատճառով էլ պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները պետք է դիտարկել որպես հանցակազմի սահմաններից դուրս հանգամանքներ, որոնք «ուղղակի կամ անուղղակի վերաբերում են հանցագործությանը կամ հանցավորի անձնավորությանը, բարձրացնում կամ իջեցնում են հասարակական վտանգավորության աստիճանը և ազդում պատժի վրա»։ Վճռաբեկ դատարանը անդրադառնում է նաև հանցանք գործող անձի կողմից մեղայականով ներկայանալու հանգամանքին և այդ դիտանկյունից է գնահատում նաև այն իրավիճակը, երբ «…հանցանքը կատարած անձը պարզված չէ, ապա հանցանք կատարած անձի կողմից դրա մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնելը ևս պետք է դիտվի որպես մեղայականով ներկայանալ»։ Վճռաբեկը նաև արձանագրում է, որ գործի «փաստական տվյալների վերլուծությունը թույլ է տալիս հետևություն անել այն մասին, որ Ա.Ավետիսյանն ըստ էության ներկայացել է մեղայականով»:

Գործի նկատմամբ մոտեցման այս մասով վճռաբեկը նշում է, որ «մեղայականով ներկայանալու հանգամանքը քննության առարկա դարձնելու փոխարեն վերաքննիչ դատարանը որոշման մեջ նշել է` «հանցագործությունը բացահայտվել է հենց նրա խոստովանական ցուցմունքների միջոցով, օգնել է նախաքննության մարմնին հանցագործության մանրամասները բացահայտելուն»։ Այնինչ, հարցի դիտարկումը և «… և պարզաբանումն էական նշանակություն կարող է ունենալ Ա.Ավետիսյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը լուծելիս»։

Այս և էլի մի շարք հանգամանքների հիման վրա վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ հարցը քննելիս և լուծելիս վերաքննիչ դատարանը «գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում չի կատարել, չի վերլուծել և չի գնահատել գործում առկա, օբյեկտիվորեն գոյություն ունեցող փաստական տվյալները»։ Ուստի Ա.Ավետիսյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին / Դատավճռի օրինական, հիմնավորված և պատճառաբանված լինելը / չհամապատասխանող` չհիմնավորված որոշման կայացման։ Իսկ «դատավարական իրավունքի խախտումը, որն ազդել է ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը կրելու մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, դատական ակտը բեկանելու հիմք է»։

Ելնելով այս և գործին առնչվող մի շարք այլ իրավական նորմերից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածով՝ վճռաբեկ բողոքը բավարարվում է: Ամբաստանյալ Ա. Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի մարտի 1-ի որոշումը բեկանվում է և գործն ուղարկվում նույն դատարան՝ նոր քննության։

Սամվել Մարտիրոսյան


Արխիվ

[]