Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան 04/20/2024   16:36 Մեր հողն եմ ուզում.85-ամյա տատիկը պայքարում է հայի հողի համար (տեսանյութ) 04/20/2024   16:29 Ոչ մի մետր չունենք հանձնելու. արդեն շուրջ 6 ժամ է արդեն Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել գյուղի ճանապարհը 04/20/2024   16:09 Հաջորդը լինելու են ևս 4 գյուղեր, հետո՝ Սյունիքի միջանցքը, հետո՝ էլ Հայաստան չի լինի. Արթուր Խաչիկյան 04/20/2024   15:56 Մերձմոսկվայում ադրբեջանցի գործարարի են սպանել հենց կնոջ աչքի առաջ. տեսախցիկներն արձանագրել են պահը (տեսանյութ) 04/20/2024   15:41 Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին 04/20/2024   15:33 Տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. սահմանադրագետ 04/20/2024   15:14 Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 04/20/2024   15:08 Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին 04/20/2024   14:49 Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը 04/20/2024   14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան 04/20/2024   14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com 04/20/2024   14:26 Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ 04/20/2024   14:18 Հային քնած ժամանակ սպանող ադրբեջանցուն ուզում են բերեն Կիրանցի դպրոցի մոտ տեղակայեն, իրավիճակը լարված է. Իշխանյան (տեսանյութ) 04/20/2024   14:05 Ռուսական հենակետերը դուրս կգան Տավուշից. Փաշինյանը հայտարարել է, թե առաջնագիծ չի լինելու, այլ՝ սահման (տեսանյութ) 04/20/2024   13:49 Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ) 04/20/2024   13:38 Ադրբեջանում հացի փռի աշխատողները դանակահարել են միմյանց. կա 1 զոհ 04/20/2024   13:22 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան 04/20/2024   13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com 04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/20/2024   15:56 Մերձմոսկվայում ադրբեջանցի գործարարի են սպանել հենց կնոջ աչքի առաջ. տեսախցիկներն արձանագրել են պահը (տեսանյութ) 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում

Պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները պետք է դիտարկել հանցակազմի սահմաններից դուրս 01/14/2013   12:16  |  ԳՈՐԾ #

Անհայտ անձը Սերգեյ Այվազյանին, որովայնի շրջանում, դիտավորությամբ թափանցող վերք է պատճառում: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի /Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը / հատկանիշներով հարուցվում է քրեական գործ:

Նախաքննական մարմինը պարզում է Սերգեյին պատճառված վնասի պայմանները, ինչն ամբողջացվում է կասկածյալ Անդրանիկ Ավետիսյանի մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննության արդյունքներով։ Մասնավորապես՝ Անդրանիկ Ավետիսյանը հայտարարում է, որ 2009 թվականի ապրիլի 27-ին` ժամը 01։00-ից 01։30-ի սահմաններում, Ավան, Չարենցի թաղամասի 12-րդ շենքի բակում իրեն անծանոթ տղաների հետ կռվի ընթացքում իր մոտ եղած դանակով հարվածել է նրանցից մեկին:

Ա. Ավետիսյանը ձերբակալվում է: Նրան մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։

Այս գործով, բայց ՀՀ քրեական օրենսգրքի մեկ այլ` 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /Խուլիգանությունը: Կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից/, մեղադրանք է առաջադրվում նաև երկու այլ անձանց Արա Սաֆարյանին և Սերգեյ Այվազյանին։

Գործի դատաքննությունը տեղի է ունեցել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: 2009 թվականի հոկտեմբերի 28-ի դատավճռով Անդրանիկ Ավետիսյանը մեղավոր է ճանաչվում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով /Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, …պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով / և հաշվակցելով նրա կալանքի տակ գտնվելու 2 (երկու) ամիս 18 (տասնութ) օր ժամկետը, վերջնական դատապարտվում ազատազրկման 2 տարի 9 ամիս 12 օր ժամկետով։ Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի /Պատիժը պայմանականորեն չկիրառելը / հիման վրա` Ա.Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում: Նրա նկատմամբ 2 տարի ժամկետով սահմանվում է փորձաշրջան։

Նույն դատավճռով դատապարտվում են նաև Արա Սաֆարյանը և Սերգեյ Այվազյանը։

Ա.Ավետիսյանի պաշտպանը առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերում: Վերաքննիչ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ ամբաստանյալ Ա.Ավետիսյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվում է:

Վերաքննիչ դատարանի այդ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերում մեղադրողը։

Վճռաբեկ դատարանը քննելով գործի հանգամանքները արձանագրում է, որ վերաքննիչ դատարանը Ա.Ավետիսյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելիս որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ նշել է, որ նա հանրորեն վտանգավոր արարքը կատարել է առաջին անգամ հանգամանքների պատահական զուգորդմամբ, հանցագործությունը բացահայտվել է նրա խոստովանական ցուցմունքների միջոցով, օգնել է նախաքննության մարմնին հանցագործության մանրամասները բացահայտելուն, գտնվում է զորակոչային տարիքում և դատարանում պատրաստակամություն է հայտնել մեկնելու ժամկետային զինվորական ծառայության:

Ըստ բողոքի հեղինակի` Ա.Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը թույլատրելի համարելով՝ վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի այնպիսի հիմնարար խախտում, որի արդյունքում կայացված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը։ Բողոք բերած անձը հետևություն է արել այն մասին, որ Ա.Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատիժն անարդարացի է ակնհայտ մեղմ լինելու պատճառով, չի համապատասխանում ամբաստանյալի կատարած հանցագործության ծանրությանը, չի նպաստում սոցիալական արդարության վերականգնմանը, հանցագործությունների կանխմանն ու պատժի ենթարկված անձի ուղղվելուն։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի առնվող հանգամանքների կապակցությամբ սույն գործով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր։

Վճռաբեկը նշում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելիu դատարանը հաշվի է առնում հանցավորի անձին բնութագրող տվյալները, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները։ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել մի շարք որոշումներում, որոնցում մասնավորապես նշվում է, որ «պատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել, եթե առկա է դատարանի համոզվածությունը, վստահությունն առանց իրական պատիժ նշանակելու ամբաստանյալի ուղղվելու հնարավորության մասին»։ Միաժամանակ նշվում է, որ «Պատիժը պայմանականորեն չկիրառելու համար կարևոր նշանակություն ունեն հանցագործության կատարման հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մեղքի ձևը, հանցավորի կողմից այդ հանցագործության հանրորեն վտանգավոր հետևանքները նախատեսելու բնույթն ու աստիճանը»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի և բնույթի, հանցավորի անձնավորության մասին և յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատականացնել պատիժը»։ Այդ պատճառով էլ պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները պետք է դիտարկել որպես հանցակազմի սահմաններից դուրս հանգամանքներ, որոնք «ուղղակի կամ անուղղակի վերաբերում են հանցագործությանը կամ հանցավորի անձնավորությանը, բարձրացնում կամ իջեցնում են հասարակական վտանգավորության աստիճանը և ազդում պատժի վրա»։ Վճռաբեկ դատարանը անդրադառնում է նաև հանցանք գործող անձի կողմից մեղայականով ներկայանալու հանգամանքին և այդ դիտանկյունից է գնահատում նաև այն իրավիճակը, երբ «…հանցանքը կատարած անձը պարզված չէ, ապա հանցանք կատարած անձի կողմից դրա մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնելը ևս պետք է դիտվի որպես մեղայականով ներկայանալ»։ Վճռաբեկը նաև արձանագրում է, որ գործի «փաստական տվյալների վերլուծությունը թույլ է տալիս հետևություն անել այն մասին, որ Ա.Ավետիսյանն ըստ էության ներկայացել է մեղայականով»:

Գործի նկատմամբ մոտեցման այս մասով վճռաբեկը նշում է, որ «մեղայականով ներկայանալու հանգամանքը քննության առարկա դարձնելու փոխարեն վերաքննիչ դատարանը որոշման մեջ նշել է` «հանցագործությունը բացահայտվել է հենց նրա խոստովանական ցուցմունքների միջոցով, օգնել է նախաքննության մարմնին հանցագործության մանրամասները բացահայտելուն»։ Այնինչ, հարցի դիտարկումը և «… և պարզաբանումն էական նշանակություն կարող է ունենալ Ա.Ավետիսյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը լուծելիս»։

Այս և էլի մի շարք հանգամանքների հիման վրա վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ հարցը քննելիս և լուծելիս վերաքննիչ դատարանը «գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում չի կատարել, չի վերլուծել և չի գնահատել գործում առկա, օբյեկտիվորեն գոյություն ունեցող փաստական տվյալները»։ Ուստի Ա.Ավետիսյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին / Դատավճռի օրինական, հիմնավորված և պատճառաբանված լինելը / չհամապատասխանող` չհիմնավորված որոշման կայացման։ Իսկ «դատավարական իրավունքի խախտումը, որն ազդել է ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը կրելու մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, դատական ակտը բեկանելու հիմք է»։

Ելնելով այս և գործին առնչվող մի շարք այլ իրավական նորմերից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածով՝ վճռաբեկ բողոքը բավարարվում է: Ամբաստանյալ Ա. Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի մարտի 1-ի որոշումը բեկանվում է և գործն ուղարկվում նույն դատարան՝ նոր քննության։

Սամվել Մարտիրոսյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]