Թեմաներ
Կիրակի 09 / 22 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/21/2019   19:48 «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործը դատարանում է 09/21/2019   18:03 ԼՂՀ կարգավորման հարցում Փաշինյանի անձնական ներգրավվածության մասին Թրամփի հիշատակումը հետաքրքիր է. ի՞նչ սպասել 09/21/2019   17:36 Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտ անտառածածկ տարածք է այրվում 09/21/2019   17:24 Հպարտ եմ, որ հայ եմ, անկախ Հայաստանի քաղաքացի. Արթուր Աբրահամ 09/21/2019   16:20 Մեղավորներն իրենց պատիժը կստանան. Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ գնդապետին ծեծի ենթարկելու մասին 09/21/2019   16:15 Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 09/21/2019   16:13 Գյումրիից թռանք Լոս Անջելես. Նիկոլ Փաշինյան 09/21/2019   16:08 ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի առաջին ճեպազրույցը 09/21/2019   15:34 Արմեն Ավետիսյանի՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը պետությանը չի փոխանցվել. Կառավարությունը նվերը դեռ չի ընդունել (տեսանյութ) 09/21/2019   15:25 Շարունակվում է Հրայր Թովմասյանի թիրախավորումը, նպատակը՝ խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալն է. Գոհար Մելոյան 09/21/2019   15:19 «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին մեղադրանք է առաջադրվել 09/21/2019   15:08 Չի բացառվում, որ Ադրբեջանն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության. Բաբայան 09/21/2019   14:43 ԱՄՆ-ի հետ ծավալուն երկխոսություն կա. Փաշինյան-Թրամփ հանդիպումը տեղի կունենա, բայց ե՞րբ 09/21/2019   14:40 Շնորհավոր տոնդ, Հայաստան. բոլոր մեր մտահոգությունները, երազներն ու ծրագրերը քեզ համար են. Արթուր Վանեցյան 09/21/2019   14:30 2018թ-ի ապրիլ-մայիսին ՀՀ-ում տեղի ունեցավ նոր անկախության հանրաքվե. Փաշինյան 09/21/2019   14:26 Մարդու իրավունքների պաշտպանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առթիվ 09/21/2019   14:24 Հայաստան է ժամանել Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը 09/21/2019   14:15 Վիտալի Բալասանյանի ուղերձը 09/21/2019   14:09 Էնքան կուզենայի, որ Հայաստանի անկախության տոնը շնորհավորողներից շատերը մազաչափ կապ ունենային այդ անկախության հետ. Գևորգ Պետրոսյան 09/21/2019   13:56 Ո՞վ է հերոսը ՀՀ-ում, ո՞վ է այն կերպարը, որին պետք է ձգտեն նմանվել երիտասարդները. Փաշինյան (տեսանյութ) 09/21/2019   13:17 Ջերմուկը մեր սիմվոլներից է, և վարչապետը սխալվում է, որ դա հաշվի չի առնում. Անդրիաս Ղուկասյան 09/21/2019   13:11 Մեկ բան անփոփոխ է ու անսասան. Գագիկ Ծառուկյան 09/21/2019   13:04 Սպասվում է առանց տեղումների եղանակ 09/21/2019   12:42 Հուսով եմ, Փաշինյանը հետ կկանգնի այս անիմաստ ընթացքից. Սեֆիլյանը՝ Ամուլսարի մասին (տեսանյութ) 09/21/2019   12:37 ՄԻԵԴ-ը պատրաստում է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի գործով կոմունիկացիան. Փաստաբան 09/21/2019   12:28 ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 28-ամյակի առթիվ 09/21/2019   12:26 Խաղաղությունն ու բարեկեցությունը, արդարությունը հաստատվելու են անկախ և միացյալ հայրենիքում «Ժառանգություն» 09/21/2019   12:23 Եթե ՍԴ-ն ժողովրդի վստահությունը չի վայելում, ապա այն պետք է փոփոխությունների ենթարկվի. Միրզոյան 09/21/2019   12:15 Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական ուղերձը՝ Անկախության օրվա առթիվ 09/21/2019   12:13 ՀՀ Անկախության տարեդարձի առթիվ վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Վլադիմիր Պուտինից, Դոնալդ Թրամփից, Լի Քեցյանից և այլ երկրների գործընկերներից 09/21/2019   12:12 Համազգային տոնի սիմվոլիկան պիտի ընկալելի լինի բոլորի համար 09/21/2019   12:07 Խաչիկ գյուղում այրվում է մոտ 50 հա խոտածածկույթ 09/21/2019   11:59 Ադրբեջանը ԼՂ շփման գծում մեկ շաբաթում հրադադարի ռեժիմը խախտել է 120 անգամ 09/21/2019   11:50 «Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը. Ռ. Քոչարյան 09/21/2019   11:41 Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում. Սեյրան Օհանյան 09/21/2019   11:37 Անկախությունը մեր լեզուն է՝ որպես հազարամյակների մեր գոյության և ինքնության առհավատչյա. Սերժ Սարգսյան 09/21/2019   11:28 ՃՏՊ Հին Երևանցու փողոցում. կան տուժածներ 09/21/2019   11:25 Հայոց բանակի սպայական կազմը պետք է լինի մեր հասարակության ամենահարգված սոցիալական շերտերից մեկը, Նորայր Նորիկյան 09/21/2019   11:21 Ամեն օր արդար ու բարի, հայրենաշեն գործերով պիտի վկայենք, որ արժանի ենք Աստծո շնորհով և մեր ազգի զրկանքներով վաստակյալ անկախ պետականությանը. Վեհափառ 09/21/2019   11:15 Վարչապետը սպասում է. նա առայժմ չի կարող ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոններում նշանակել իրեն ցանկալի անձանց. «Ժամանակ» 09/21/2019   11:10 Պուտինը կգա Հայաստան. «Ժողովուրդ» 09/21/2019   11:06 Գլխավոր դատախազի զարմիկը՝ մեղադրյալի աթոռին. Ինչպես է նա ընկել ԱԱԾ «թակարդը». «Ժողովուրդ» 09/21/2019   10:58 Որոշել են առանձին «վերցնել» Գյումրին. Սամվել Բալասանյանը վաղաժամկետ հրաժարակա՞ն կտա. «Հրապարակ» 09/21/2019   10:52 Ովքե՞ր են Հրայր Թովմասյանի հարցով փաստաթղթի հեղինակները. «Փաստ» 09/21/2019   10:47 Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն 09/21/2019   10:45 Բացահայտվել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք (տեսանյութ) 09/21/2019   10:44 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ 09/21/2019   10:40 «Սա ահաբեկչական հարված է… Արցախում կպայթի իրավիճակը». «168 ժամ» 09/21/2019   10:39 28 տարի առաջ այս օրը մենք ինքնե՛րս ենք որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում 09/21/2019   10:34 Անկախության շնորհիվ մենք նշանակալի առաջընթաց ենք արձանագրել նաև իրավունքի ոլորտում. Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը
09/21/2019   15:34 Արմեն Ավետիսյանի՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը պետությանը չի փոխանցվել. Կառավարությունը նվերը դեռ չի ընդունել (տեսանյութ) 09/20/2019   15:32 Հասարակությունը կպայթի, եթե ահաբեկիչները վերադարձվեն . Դավիթ Բաբայան 09/21/2019   12:37 ՄԻԵԴ-ը պատրաստում է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի գործով կոմունիկացիան. Փաստաբան 09/20/2019   17:11 Եթե գրավը չկիրառվի, պարզ կդառնա՝ այստեղ իրավական ոչ մի պրոցես չկա. Լևոն Քոչարյան 09/20/2019   15:26 Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Արազյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման 09/21/2019   15:25 Շարունակվում է Հրայր Թովմասյանի թիրախավորումը, նպատակը՝ խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալն է. Գոհար Մելոյան 09/21/2019   14:09 Էնքան կուզենայի, որ Հայաստանի անկախության տոնը շնորհավորողներից շատերը մազաչափ կապ ունենային այդ անկախության հետ. Գևորգ Պետրոսյան 09/20/2019   17:42 Եթե այսպես շարունակվի, Հայաստանի հարցը կհայտնվի ԵԽԽՎ օրակարգում. Արա Ղազարյան 09/21/2019   16:20 Մեղավորներն իրենց պատիժը կստանան. Դավիթ Տոնոյանը՝ ՊՆ գնդապետին ծեծի ենթարկելու մասին 09/21/2019   19:48 «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործը դատարանում է 09/21/2019   11:06 Գլխավոր դատախազի զարմիկը՝ մեղադրյալի աթոռին. Ինչպես է նա ընկել ԱԱԾ «թակարդը». «Ժողովուրդ» 09/21/2019   10:40 «Սա ահաբեկչական հարված է… Արցախում կպայթի իրավիճակը». «168 ժամ» 09/21/2019   18:03 ԼՂՀ կարգավորման հարցում Փաշինյանի անձնական ներգրավվածության մասին Թրամփի հիշատակումը հետաքրքիր է. ի՞նչ սպասել 09/20/2019   19:39 Ամուլսարը՝ անկախության գրավական 09/20/2019   18:50 Ինձ առաջադրված մեղադրանքն ուղղորդված է. Հայտնի խոսակցության տեսագրության ժամանակ ասում են՝ Սեյրանին ձերբակալի 09/20/2019   15:08 Վայոց Ձորի մարզպետի օգնականը ձերբակալվել է 09/20/2019   14:07 Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ 09/20/2019   15:03 Մենք սկզբունքորեն դեմ չենք ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու իրենց տները. Դավիթ Տոնոյանը՝ Բաքվի առաջարկի մասին 09/20/2019   16:08 Միհրան Պողոսյանի մեղադրանքը լրացվել է. ՀՔԾ-ն նրան ավելի քան 1 մլն դոլար լվանալու մեղադրանք է առաջադրել 09/21/2019   10:58 Որոշել են առանձին «վերցնել» Գյումրին. Սամվել Բալասանյանը վաղաժամկետ հրաժարակա՞ն կտա. «Հրապարակ»

Սովորական վիրահատությունից հետո կորցրել է նաև երիկամը, դարձել 3-րդ խմբի հաշմանդամ, զրկվել աշխատանքից 01/10/2013   18:34  |  ԼՐԱՀՈՍ

«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ի գլխավոր բժիշկ Գեորգի Օկոևը առանց հիվանդին և նրա ամուսնուն տեղյակ պահելու, առանց նրանց գիտության և համաձայնության, ընդ որում, նաև առանց անհրաժեշտության (չի եղել կյանքի ցուցում), հեռացրել է ձվարաններն ամբողջությամբ, փողերը, արգանդը: Ավելին. թույլ տալով բժշկական սխալ, անփութորեն կարել-փակել է միզածորանը: Այս մասին «Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վիրահատված կնոջ՝ Նունե Մաղաքյանի ամուսինը՝ Կարո Կարապետյանը։

Բանախոսի ներկայացմամբ՝ հեռացնելով կնոջ արգանդը՝ նրան զրկել են մայրանալու իրավունքից, հեռացնելով ձվարաններն ամբողջությամբ՝ ցմահ զրկել են սեռական կյանքով ապրելու իրավունքից:

«Ես ունեմ Գերմանիայի փորձաքննության պատասխանը, որտեղ գերմանացին (մի քանի կլինիկաների ղեկավար Տոբաս Եգերը.- Ա.Հ.) ասում է, որ, այնուամենայնիվ, դա կյանքի ցուցումով չէր, այսինքն` ինքը կարող էր և չհեռացնել,- ասաց Կ.Կարապետյանը:- Եթե չհեռացներ, նրան մահ չէր սպասվում, կարող է 6 ամիս, 1 տարի հետո ավելի դժվար, բարդ վիրահատություն լիներ, բայց պարտավոր էր տեղեկացնել», - ասաց Կ.Կարապետյանը:

Ըստ վերջինիս, Գեորգի Օկոևը պատճառաբանում է, թե արգանդը և մյուս օրգանները հեռացրել է օրենսդրության սահմաններում, քանի որ էնդոմենտոզ կիստաներ են եղել, մինչդեռ նույնիսկ ինտերնետից կարելի է իմանալ, որ էնդոմենտոզ կիստաների բուժման մեթոդներ գոյություն ունեն, հետևաբար բժիշկն ինչո՞ւ է առանց իրենց գիտության, հեռացրել նշված օրգանները:

Երբ միզածորանի կարված լինելու հետևանքով մեզը մի քանի օր կուտակվել է աջ երիկամում, դրա չափերը շատ մեծացել են, առաջացել են սուր ցավեր, պարոն Կարապետյանի տեղեկացմամբ, Օկոևն իր իսկ նախաձեռնությամբ Նունե Մաղաքյանին տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Այստեղ փորձել են կնոջ կողքից ծակել, արհեստական խողովակ տեղադրել, որպեսզի մեզը դուրս գա, ազոտը չանցնի արյան մեջ և չմահանա: Չորս օր փորձել են, բայց չեն կարողացել, բժշկական համապատասխան փաստաթղթում էլ գրել են, որ իրենց բազմաթիվ փորձերն անցել են ապարդյուն: Դրանից հետո Կ. Կարապետյանը կնոջն անմիջապես տեղափոխել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ վայրկյանների ընթացքում նկարել, պարզել և իրենց ցույց են տվել, որ միզածորանը կարված է, ինչն իրենք և մյուս բժիշկները մինչ այդ չեն իմացել:

Ըստ նրա, եթե միզածորանի կարված լինելու հանգամանքը մինչև 18 կամ առավելագույնը 24 ժամվա ընթացքում հայտնաբերվեր, այն դեռ չորացած չէր լինի ու հնարավոր կլիներ ուղղել բժշկական սխալը: Ավելին. թեև նման վիրահատությունների դեպքում միզածորանը սխալմամբ կարելը բժշկական պրակտիկայում 100 տոկոսով բացառված չէ, դեպքերի չնչին քանակություն լինում է, սակայն դա թաղանթի տակից կարելի էր հայտնաբերել թափահարմամբ, պերիստալիտիկ դիտարկման միջոցով:

Ի վերջո, միզածորանի կարված լինելու հետևանքով Ն. Մաղաքյանն երկու ընտրություն է ունեցել` կամ աջ երիկամում գոյացող մեզը հեռացնելու համար ամբողջ կյանքում կողքից դուրս եկող արհեստական խողովակ («կատետր») ունենալ և դրան միացված ու կողքին ամրացված պարկ կրել, կամ համաձայնել երիկամի հեռացմանը: Քանի որ Ն. Մաղաքյանը  աշխատել է «Յունիբանկի» Աշտարակի մասնաճյուղում, որտեղ առաջին տարբերակի ընտրության դեպքում չէին հանդուրժի այդ վիճակում հաճախորդների հետ շփվելը, ամուսնու ներկայացմամբ, ճարահատյալ գնացել են 2-րդ տարբերակի ընտրությանը` երիկամի հեռացմանը:

Վերոնշյալի հետևանքով Նունե Մաղաքյանը սկզբում 2-րդ, ապա նաև 3-րդ խմբի հաշմանդամ է դարձել, կորցրել է նաև աշխատանքը, քանի որ նրան աշխատանքից հեռացրել են բացակայության համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված թույլատրելի օրերի առավելագույն քանակից ավելի բացակայելու համար:

Բժշկական սխալի համար 2010 թ. հունիսին ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Սակայն նշված բաժինը կամ այդ բաժնի այն քննիչը, ում վարույթում է քրեական գործը, հաշվի չի առել գերմանացի փորձագետի եզրակացությունը` պատճառաբանելով, որ Հայաստանը Գերմանիայի հետ իրավական փոխօգնության պայմանագիր չունի: Իսկ Հայաստանում երեք անգամ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և բոլորն էլ, ըստ բանախոսի, եզրակացրել են, թե բժիշկները ճիշտ են վարվել։ Նրա փոխանցմամբ, փորձաքննությունները կատարվել են Փորձաքննությունների ազգային բյուրոյում և ՀՀ ԱՆ «Դատական բժշկության գիտագործնական կենտրոն» ՓԲԸ-ում:

Կ. Կարապետյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որն ընդառաջելով իր խնդրանքին, համապատասխան նյութերը փորձաքննության նպատակով ուղարկել է ՌԴ գլխավոր դատախազություն, որի հետ իրավական փոխօգնության պայմանագիր կա: Այժմ քրեական գործը ՀՀ քր. դատ. օր.-ի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետի հիման վրա կասեցված է:

Փարատելու համար իրենց կասկածները, որ այդ ամենն արվում է երիկամը մեկ այլ անձի վաճառելու նպատակով, Ն. Մաղաքյանը և Կ. Կարապետյանը համապատասխան փաստաթղթում նշելով, որ իրենք երիկամի հեռացմանը համաձայնում են, քանի որ այլընտրանք չունեն, նշել են. «…ուստի խնդրում ենք ձախ երիկամը հեռացնել և վերադարձնել մեզ»: Փաստաթղթի տակ բուժող բժիշկ Ժ. Մեսրոպյանի և բաժնի վարիչ Ս. Զաքարյանի անուն ազգանուններն են և վերջինիս կողմից դրված կնիքը, ինչը նշանակում է, որ նրանք տեղեկացված են եղել երիկամը վերադարձնելու պահանջին ու չեն առարկել: Սակայն վիրահատությունից հետո հրաժարվել են վերադարձնել` պատճառաբանելով, թե երիկամը փորձաքննության թե հետազոտության են ուղարկել, իսկ իրենց այդ քայլը օրենսդրության որևէ կետով կամ դրույթով չեն հիմնավորել: Հենց սա էլ տեղիք է տվել Կ. Կարապետյանի կասկածներին, որ երիկամը վաճառել են ինչ-որ մեկին:

Հեղինակ` Արթուր Հովհաննիսյան


Արխիվ

[]