Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   14:42 Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 04/25/2024   14:21 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   14:08 Երևանում իրականացվող ակցիաներից բերման է ենթարկվել 17 քաղաքացի 04/25/2024   14:05 Արևոտ եղանակ, ջերմաստիճանի բարձրացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/25/2024   14:05 Ոստիկանները բռնի ուժով միակողմանի բացեցին Բագրատաշենի ճանապարհը 04/25/2024   13:59 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   13:55 Ճանապարհը տալիս ա թուրքին, հիմա թուրքի ճանապարհն ե՞ք պահում. ցուցարարները տաքացան, քաշքշուկ սկսվեց (տեսանյութ) 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:38 Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ կան բերման ենթարկվածներ 04/25/2024   13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին 04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը 04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ 04/25/2024   12:19 Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 04/25/2024   12:15 Կառավարության անդամները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 04/25/2024   12:14 Շատ ուսուցիչներ լավություն են համարում, երբ աշակերտին ավելի բարձր գնահատական են դնում. Փաշինյան 04/25/2024   12:14 Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 04/25/2024   12:04 «Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է 04/25/2024   12:02 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 04/25/2024   11:55 Կրիպտոարժույթ որ ասում եք, կողքը կամ թմրանյութի վաճառք է, կամ փողերի լվացում, կամ կաշառք. իսկ կներեք, այդ ամեն ինչը սովորական փողով չի՞ արվում. Փաշինյան 04/25/2024   11:52 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի 04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար

Պարտքը խոստացած ժամկետում չվճարելը հակաբարոյական վարքագիծ չի դիտվում 12/13/2012   12:19  |  ԳՈՐԾ #

2009թ. ապրիլին Խաչիկ Ղազարյանը Կարեն Հովսեփյանին տալիս է 1.120.000 ՀՀ դրամ արժողության կոշիկ արտադրելու համար նախատեսված կաշի:

Բանավոր պայմանավորվածության համաձայն` Կ. Հովսեփյանը պարտավորվում է նշված կաշվի արժեքը մինչև 2009թ. մայիսի վերջը վճարել Խ. Ղազարյանին: Բայց պայմանավորված ժամկետին նա կարողանում է վճարել միայն 600.000 ՀՀ դրամ: Մնացած 520.000 ՀՀ դրամը վճարելու համար միջոցներ չունենալով` Կ. Հովսեփյանն առաջարկում է Խ. Ղազարյանին վերադարձնել կամ չիրացված կաշվի մնացորդը կամ էլ՝ մաս-մաս տալ դրա արժեքը: Վերջինս չի համաձայնում:

2009թ. օգոստոսի 4-ին կոշիկի արտադրամասում Կ. Հովսեփյանի և Խ. Ղազարյանի միջև նշված պարտքի շուրջ տեղի ունեցած հերթական խոսակցությունն ավարտվում է Կ. Հովսեփյանի պարանոցին հասցված բռունցքի, ապա նաև կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ պատճառող այլ հարվածներով:

2009թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը) հարուցվում է քրեական գործ, ապա՝ Խ. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական օրենսգրքի նշված հոդվածի համապատասխան մասով:

2009թ. դեկտեմբերի 23-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվում է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Արագացված դատական քննության կիրառմամբ 2010թ. փետրվարի 16-ի դատավճռով ամբաստանյալ Խաչիկ Ղազարյանը մեղավոր է ճանաչվում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և դատապարտվում 3 տարվա ազատազրկման: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա (պատիժը պայմանականորեն չկիրառելը) Խաչիկ Ղազարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում, և սահմանվում է 3 տարի ժամկետով փորձաշրջան:

Սակայն մեղադրողների վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով գործը` վերաքննիչ դատարանը 2010թ. ապրիլի 7-ի որոշմամբ պատժի մասով փոփոխում է ընդհանուր իրավասության դատարանի 2010թ. փետրվարի 16-ի դատավճիռը: Խաչիկ Ղազարյանը մեղավոր է ճանաչվում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և դատապարտվում ազատազրկման 3 տարի ժամկետով:

Ամբաստանյալ Խ. Ղազարյանի պաշտպանը վերաքննիչ դատարանի 2010թ. ապրիլի 7-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերում:

Բողոքի հեղինակը նշում է, որ վերաքննիչ դատարանի 2010թ. ապրիլի 7-ի որոշմամբ խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ (արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը), 48-րդ (պատժի հասկացությունը և նպատակները) , 61-րդ (պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները) , 62-րդ (պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները) հոդվածների պահանջները և Խ. Ղազարյանի նկատմամբ նշանակվել է ոչ արդարացի պատիժ, որը չի համապատասխանում ինչպես կատարված հանցանքի ծանրությանը, այնպես էլ այն կատարելու հանգամանքներին, անհրաժեշտ և բավարար չէ նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար: Մասնավորապես, հաշվի չեն առնվել ամբաստանյալի կողմից հանցանքը կատարելու հանգամանքները և հանցավորի անձնավորությունը:

Բողոքում նշվում է, որ ամբաստանյալի կատարած արարքը տուժողի անբարոյական վարքագծի հետևանք է, որն անբարո կերպով դրժել է միմյանց միջև ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը և Խ. Ղազարյանին կանգնեցրել անսպասելի փաստի առջև:

Բողոքաբերը նաև ընդգծում է, որ գործում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածով (պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները) նախատեսված այնպիսի մեղմացուցիչ հանգամանքներ, ինչպիսիք են Խ. Ղազարյանի նախկինում դատապարտված չլինելը, դրական բնութագրվելը, խնամքին 3 անձ ունենալը, մեկ նորածին երեխայի առկայությունը, ընտանիքի սոցիալապես անապահով լինելը և ընտանիքի միակ կերակրող լինելու փաստը:

Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը եզրահանգում է, որ ամբաստանյալը գտնվում է ուղղման ճանապարհին, հասարակության համար որևէ վտանգ չի ներկայացնում, հետևաբար նրա նկատմամբ հնարավոր է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջները (պատիժը պայմանականորեն չկիրառելը):

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` վճռաբեկ դատարանը գտավ, որ վճռաբեկ բողոքը պետք է մերժել:

Բողոքի մերժման պատճառների կարգում վճռաբեկը նշում է, որ, ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն (արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը)` հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժն արդարացի է, եթե համապատասխանում է հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար է անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:

Բացի այդ. «Սույն գործի նյութերից երևում է, որ Խ. Ղազարյանը, չհամաձայնվելով տուժող Կարեն Հովսեփյանի` պարտքը մաս-մաս վճարելու կամ չիրացված կաշվի մնացորդը վերադարձնելու խնդրանքին, բռունցքով հարվածել է նրա պարանոցին, տապալել գետնին և ոտքերով դիտավորությամբ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս»: Իսկ «Խ. Ղազարյանի հանցավոր գործողությունները դադարեցվել են արտադրամասի աշխատակցի ջանքերով, որպիսի հանգամանքը պատիժ նշանակելիս դատարանի կողմից անտեսվել է»:

Վճռաբեկ դատարանը նաև արձանագրում է, որ ամբաստանյալ Խ. Ղազարյանի կողմից ծանր հանցագործության կատարման նշված հանգամանքները «վկայում են նրա անձի հասարակական վտանգավորության բարձր աստիճանի մասին և բացառում են նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությունը»:

Դատարանը նշում է, որ «Այս պայմաններում նախկինում դատապարտված չլինելը, դրական բնութագրվելը, խնամքին 3 անձ ունենալը, մեկ նորածին երեխայի առկայությունը, ընտանիքի սոցիալապես անապահով լինելը և վերջինիս ընտանիքի միակ կերակրող լինելու փաստը չեն վկայում այն հասարակական վտանգավորության բացակայության մասին, որը բնորոշ է Խ. Ղազարյանի կատարած հանցագործությանը»:

Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում ամբաստանյալ Խ. Ղազարյանի նկատմամբ նշանակված պատժատեսակի և պատժաչափի վերաբերյալ վերաքննիչ դատարանի հետևությունների հետ և գտնում, որ դրանք համապատասխանում են գործի փաստական հանգամանքներին: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Խ. Ղազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու հատկանիշները չկիրառելու մասին վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավորված և պատճառաբանված է:

Վճռաբեկն անդրադառնում է նաև տուժողին բողոք բերող կողմից հասցեագրված «հակաբարոյական արարքներ» որակմանը և նշում , որ «...վերցրած պարտքը խոստացած ժամկետում չվճարելը և այն մաս-մաս վերադարձնելու խոստում տալը չի կարող դիտվել որպես հակաբարոյական վարքագիծ»:

Ելնելով այս և էլի մի շարք հիմնավորումներից՝ վճռաբեկը գտնում է, որ «Վերաքննիչ դատարանի 2009 թվականի ապրիլի 7-ի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ» և կայացնում է համապատասխան որոշում՝ վճռաբեկ բողոքը մերժվում է և ամբաստանյալ Խաչիկ Ղազարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010թ. ապրիլի 7-ի որոշումը թողնվեց ուժի մեջ:


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]