Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել

Ո՞վ կվարձի Գաբալան 12/11/2012   19:20  |  Վերլուծություններ

Գաբալայի ռադիոլոկացիոն կայանից (ՌԼԿ) Ռուսաստանը հրաժարվեց: Այդ տեղեկատվությունը, հղում անելով Ադրբեջանի արտգործնախարարությանը, լրատվամիջոցները տարածեցին երեկ՝ դեկտեմբերի 10-ին:

Կողմերը կայանի վարձավճարի հարցի շուրջ այդպես էլ չեկան ընդհանուր համաձայնության: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Բաքուն ռազմական օբյեկտի համար պահանջում էր ավելի քան 40 անգամ շատ վարձավճար, քան դա տրվում էր մինչ այդ (7-ի փոխարեն՝ 300 մլն դոլար):

Գաբալայի շրջանում տեղադրված «Դարյալ» ՌԼԿ-ն հանձնվել է շահագործման 1985 թվականին: Այն եղել է ԽՍՀՄ հակահրթիռային համակարգի 9 կայաններից մեկը, իսկ այսօր Ադրբեջանի սեփականությունն է և 2002 թ. ստորագրված պայմանագրով մինչև 2012 թ. վարձակալության էր տրվել Ռուսաստանին (ժամկետը լրացավ դեկտեմբերի 9-ին):

Ադրբեջանի կողմից կատարված այս «կոմերցիոն» զորաշարժն առավել շատ նման էր իր տարածքից վարձով բնակվողին անուղղակի ձևով դուրս հանելուն: Շատերի գնահատմամբ, կայանից Ռուսաստանի հեռանալուն ի պատասխան՝ դեռ առաջիկայում Ադրբեջանը Մոսկվայից կստանա համապատասխան ինչ-որ մի արձագանք: Դա որպես այս ամենի հետևանքում առաջացող սպասելիք:

Իսկ այսօր Ադրբեջանի կողմից զիջումների չգնալը «փորձագետները կապում են Կասպից ծովի հատակով գազատար անցկացնելու նկատմամբ այն շեղումների հետ, որոնք Ռուսաստանը ստեղծում է Բաքվի համար»,- գրում է «aze.az» կայքը:

Սակայն ռուսական ռազմավարական միտքն ադրբեջանական այդ «գամբիթին» իր հստակ պատասխանը տվել է շատ ավելի վաղ, երբ Կրասնոդարի երկրամասում շահագործման հանձնեց Արմավիրի «Վորոնեժ-ԴՄ» նոր ռադիոլոկացիոն կայանը:

Այս նոր ռազմական օբյեկտի փորձնական շահագործումն արդեն սկսված է: Ենթադրվում է, որ մեկ տարվա ընթացքում այն կսկսի գործել ողջ հզորությամբ: «Վորոնեժ-ԴՄ»-ն փորձագետների գնահատմամբ գերազանցում է Գաբալայի կայանին, իսկ ռազմական օբյեկտի գլխավոր կոնստրուկտոր Սերգեյ Բոևի գնահատմամբ՝ հրթիռային հարձակման կանխարգելիչ այդպիսի համակարգն իր տեխնիկական ցուցանիշներով աշխարհում միակն է:

Անշուշտ ակնհայտ է, որ էներգակիրների տեղափոխման մրցույթում Ադրբեջանը հետ է մնում: Սակայն Գաբալայի «գամբիթը» միայն դրանով չէ, որ հիմնավորվում է: Պատճառն, անշուշտ, շատ ավելի խորքային է: Դա նույնիսկ անուղղակի ձևով ներկայացվում է ադրբեջանական ԶԼՄ-ներում: Ընդ որում, կայանի նոր դերակատարության անհրաժեշտության մասին ադրբեջանցի փորձագետները խոսում են առանց «ծածկագրերի» և բացահայտ: Օրինակ, «Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Էլհան Շահինօղլուն նշում է, որ «Ադրբեջանում ռուսական ռազմական բազայի առկայությունը Ադրբեջանի ռազմական դոկտրինային հակասում է»: Ըստ նրա՝ ռադիոլոկացիոն կայանի շահագործումը ռուսների կողմից Ադրբեջանին դնում էր անհարմար դրության մեջ, չէ՞ որ «Ադրբեջանը Թուրքիայի հետ ստորագրել է ռազմաստրատեգիական համագործակցության համաձայնագիր»:

Այս նույն թեմայով խոսելով՝ փորձագետ Սուլխադդին Ակպերը նշել է, որ «Ադրբեջանը պատերազմական դրության մեջ է, իսկ Ռուսաստանը Հայաստանի ռազմական դաշնակիցն է և ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում աջակցում է նրան: Այդ տեսանկյունից ևս կայանի շահագործումը հակասում է Ադրբեջանի քայլերին: «Կայանը պետք է լիկվիդացնել»: Իսկ եթե նկատի ունենաք նաև այն հանգամանքը, որ կայանը «Ադրբեջանի համար ոչ մի նշանակություն չունի, քանի որ Բաքվում այդ կայանը շահագործելու հատուկ մասնագետներ չկան», ապա շատ անգամ ավելի կհստակվի, թե ռուսներին դուրս անելուց հետո ի՞նչ նոր հիմնախնդիր են ցանկանում լուծել ադրբեջանցիները: Այդ նույն «aze.az» կայքի հավաստմամբ՝ հիմա էլ առաջացել է կայանի համար նոր վարձակալող գտնելու խնդիր: Ընդ որում, այդ խնդրի լուծումը նրանք ակնկալում են իրականացնել նոր գործընկերների միջոցով, որոնք, ըստ ամենայնի, կարող են լինել ԱՄՆ-ն կամ Թուրքիան: Եվ անշուշտ դա չի լինի 300 մլն դոլարանոց «բազար», չեն լինի նաև բնապահպանական այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք ադրբեջանական կողմը առաջադրում էր ռուսներին: Կսկսեն գործել նոր չափանիշներ, նոր մոտեցումներ: Միայն թե անհասկանալի է, թե ինչին կծառայի Գաբալայի կայանը, երբ նրա ընդգրկած տիրույթն ու մի բան էլ ավելին շատ ավելի հստակ ու տեխնիկապես հագեցած արդեն սկսել է իրականացնել Արմավիրի «Վորոնեժ-ԴՄ»-ն:

Սամվել Մարտիրոսյան


Արխիվ

[]