ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գնալով շատանում են ‹‹քցելաբանական գիտությունների դոկտորները›› 12/11/2012 12:22 | Վերլուծություններ
Խարդախներից և խարդախությունից կարելի է խուսափել
Դեկտեմբերի 8-ին տեղեկացրինք առանձնապես խոշոր չափերի խարդախության հերթական գործի մասին: ՀՀ հատուկ քննչական ծառայության հայտնած տեղեկատվության համաձան` ընդամենը երկու հոգու կատարած խարդախության հետևանքով 258 հոգի քրեական գործով ճանաչվել են տուժող, իսկ հափշտակված գումարի չափը գերազանցում է 10 մլրդ դրամը:
Հայաստանում խարդախությունը, ցավոք, գնալով ավելի մեծ տարածում է ստանում: Թեև նշված աճն արտահայտվում է նաև պաշտոնական վիճակագրությամբ (2012 թ. առաջին կիսամյակին խարդախությամբ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ աճել է 53-ով), սակայն առավելապես նկատի ունենք պաշտոնապես չգրանցված դեպքերը, որոնց վերաբերյալ տեղեկությունները վերջին տարիներին առավել հաճախ ենք լսում:
Խաբեությամբ դիմացինին հարստահարելը կամ սեփական պարտավորությունների կատարումից խուսափելը շատ մարդկանց համար դարձել է կենսակերպ: Ոմանք այս գործում նույնիսկ այնքան են հմտացել, որ դարձել են ‹‹քցելաբանական գիտությունների դոկտոր››, խաբեությունն էլ ‹‹մասնագիտական գործիք››`գումար և նյութական այլ արժեքներ ձեռքբերելու կամ դրանց հետ կապված իրենց պարտավորությունները չկատարելու նպատակով:
Խարդախության շատ դեպքեր պաշտոնական վիճակագրությունից դուրս են մնում, որովհետև տուժողներից ոմանք, հատկապես եթե տղամարդիկ են, իրավապահ մարմիններին չեն դիմում ամաչելու պատճառով. ախր չէ՞ որ ինչ-որ մեկը կարողացել է իրենց խաբելով, հիմարացնելով, գումարներ հափշտակել: Ուրիշները չեն դիմում, քանի որ տուժել են իրենց ազգականի, բարեկամի կողմից, մտածում են` ախր մարդուն կբռնեն, կտանեն-կնստեցնեն, ազգուտակի մեջ խայտառակ կլինենք, կասեն վատություն արին:
Քիչ չեն նաև խարդախությամբ շորթված գումարի ոչ մեծ չափի պատճառով իրավապահներին չդիմողները, մտածում են` չարժի այդ գումարի համար ոստիկանություն, հետո էլ դատարան գնալ-գալ, այդքան թղթեր գրել-ստորագրել: Կան մարդիկ էլ, որ դեռ չեն կորցնում համոզելով, խաթրով գումարը հետ ստանալու կամ դիմացինի ստանձնած պարտավորության կատարման հույսը, շարունակաբար, խոստումից խոստում հավատում են նրան: Ուշագրավ է, որ բոլոր չափահաս մարդիկ լսել են խարդախության մասին, գիտեն ինչ բան է դա, բայց, չնայած դրան, ոմանք խաբվում են:
Ըստ ՀՀ ոստիկանության, գոյություն ունեն դիմացինին խաբելու, թյուրիմացության մեջ գցելու տարբեր մեթոդներ: Խաբեության գործիք կարող է դառնալ ամեն ինչ` ցանկացած փաստարկ, առարկա, երևույթ: Թեև խաբելու հիմնական միջոցը խոսքն է, սակայն բազմաթիվ այլ նպաստող պայմաններ կան, որոնք սուտը դարձնում են իրականին առավել մոտ: Խարդախներից շատերը մեծ ուշադրություն են դարձնում իրենց հագուստին, քանի որ մարդիկ անծանոթի մասին հաճախ կարծիք են կազմում հենց նրա հագուկապից ելնելով: Բացի այդ, շքեղ կամ թանկարժեք հագուկապն ընդգծում է անձի սոցիալական կարգավիճակը, և ոմանց պատկառանք ու վստահություն ներշնչում այդպիսի հագուկապով մարդու նկատմամբ:
Սովորական հագուստից բացի, կա նաև որոշակի մասնագիտությունների ներկայացուցիչներին (դատախազներին, ոստիկաններին, մաքսավորներին, ԴԱՀԿ աշխատակիցներին, օդաչուներին և այլոց) հատուկ հանդերձանք, որի առկայությունը յուրօրինակ այցեքարտ է: Խարդախները վստահություն ներշնչելու համար հաճախ են հանդերձավորվում այդպիսի հագուստներով, իսկ նրանց դյուրահավատ զոհերը ամաչում կամ մոռանում են դիմացինից պահանջել ինքնությունը հաստատող փաստաթուղթ:
Խարդախի համար միայն համազգեստը կամ թանկարժեք, տպավորիչ զգեստը, իհարկե, բավարար չէ, դրա համար էլ նա խոսքով և որոշակի գործողություններով ամրապնդում է ձեռք բերված նախնական վստահությունը: Այս նպատակով գործադրվում են ժպտերեսությունը, կիրթ պահվածքը, հարուստ բառապաշարը և այլ միջոցներ: Բացի այդ, փորձառու խարդախները կիրառում են նաև հոգեբաններին ծանոթ հպման մեթոդը, երբ զրուցակցին ‹‹պատահաբար›› դիպչելով, վերջինիս մոտ դիմացինի նկատմամբ մտերիմ վերաբերմունք են առաջացնում, ամեն անգամ իրենց զոհին հանդիպելիս, բարևում են պինդ ձեռքսեղմումով, ինչը միշտ խորհրդանշել է ազնվություն, անկեղծություն ու վստահություն:
Որոշ խարդախներ վստահություն ներշնչելու համար նախընտրում են իրենց զոհի հետ ‹‹սեղան նստել››: Այս մարտավարության` հաջողություն ապահովող կողմերից մեկն էլ ալկոհոլի ազդեցությունն է, որն, իր հերթին, նվազեցնում է զոհի զգոնությունը: Խարդախները որպես ‹‹զենք›› օգտագործում են նաև սեռային առանձնահատկությունները: Գրավիչ կնոջ համար դժվար չէ տղամարդու ուշադրությունը կամ զգոնությունը շեղել. բնազդային ռեֆլեքսները հաճախ մթագնում են ուժեղ սեռի վերլուծական միտքը:
Ոստիկանությունն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ խարդախներն իրենց զոհերին թակարդը գցելու համար տարբեր ‹‹լեգենդներ›› են հորինում: Լեգենդի բովանդակությունը պայմանավորված է լինում զոհին բնորոշ առանձնահատկություններով: Խորամանկ խարդախները վստահություն ներշնչելու համար նախընտրում են միամիտ ու պարզ մարդու տպավորություն ստեղծել` այդպիսով բթացնելով զոհի զգոնությունը: Երբեմն խարդախներն օգտվում են նաև զոհի հոգեբանական և ֆիզիոլոգիական վիճակից. հիվանդ, հոգնած, հուզված մարդկանց զգոնությունը հաճախ բավականին թուլացած է լինում, ինչից էլ նրանք օգտվում են: Բացի այդ, խարդախներն իրենց զոհի ուշադրությունը շեղելու համար, այն միտումնավոր կենտրոնացնում են ինչ-որ առարկայի կամ երևույթի վրա, կամ դիմացինին ներգրավում տեղեկատվության ահռելի հոսքի մեջ:
Մեր օրերում խարդախները առավել հաճախ ներկայանում են ‹‹գործ հարթողի›› կամ ‹‹գործ սարքողի›› դերում: Այդպիսի դեպքերում մարդիկ, որպես կանոն, խարդախության զոհ են դառնում, երբ փորձում են շրջանցել օրենքը և իրենց համար ցանկալի գործարքն իրականացնել այլ ճանապարհով: Անծանոթ միջնորդների ծառայություններից օգտվելիս ընդհանրապես անհրաժեշտ է պարզաբանել ու ճշգրտել գործարքի բոլոր մանրամասները, քանի որ նման դեպքերում մեծ է խարդավանքը բացահայտելու հավանականությունը: Փորձը վկայում է, որ որոշ գումարի խնայողության համար չարժե կարևոր գործարքները վստահել անծանոթների, որոնք ամեն պահի կարող են ձեր գումարների հետ անհետանալ: Լավագույն տարբերակը մասնագիտական կազմակերպություններին վստահելն է, սակայն այս դեպքում էլ անհրաժեշտ է ճիշտ ընտրություն կատարել ու խուսափել մեկ-երկու աշխատակից ունեցող և կասկածելի աշխարհագրությամբ սակավ հայտնի ընկերություններից:
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ