Թեմաներ
Կիրակի 07 / 05 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/04/2020   23:13 Հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի 20-ամյա զինծառայողի կախված դին 07/04/2020   23:02 Մոսկվայից ու Վորոնեժից չարտերային չվերթներ տեղի կունենան դեպի Երեւան. տոմսեր կարելի է ձեռք բերել նաեւ օնլայն 07/04/2020   18:30 «Վերջ տվեք այդ բարոյական զեղումներին, իսկ ի՞նչ պետք է անեի, եթե չստորագրեի». Նարինե Խաչատուրյանը՝ Աֆրիկյանների տան տեղում շինարարության թույլտվություն տալու մասին 07/04/2020   17:43 Դատական դեպարտամենը պնդում է՝ առնվազն 2 անգամ ախտահանվում են ԲԴԽ, Դատական դեպարտամենտի և ՀՀ բոլոր դատարանների վարչական շենքերը 07/04/2020   17:06 Պարտքերի մեջ խրվել եմ, հին տնից ահագին պարտքեր ունեմ ու պարտավորագիր եմ գրել. միայնակ մայրը մենակ է մնացել իր խնդիրների հետ 07/04/2020   16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի 07/04/2020   16:37 Միջազգային հեղինակավոր The Washington Post, The New York Times պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են երեկ «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը 07/04/2020   16:24 Կասեցումներ «Սուրմալու» եւ «Փեթակ» առեւտրի կենտրոներում 07/04/2020   16:16 Մանրամասներ՝ դատավոր Վահագն Մելիքյանի դեմ ԱԱԾ գործադրված ճնշումներից. կատարվել է ներքին դիտում 07/04/2020   15:37 Կոչ ենք անում քաղաքացիներին չվճարել տոմսի հայտարարված արժեքից ավելի գումար. ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն 07/04/2020   15:30 Հայաստանում տուրիզմի ոլորտում ակտիվությունը հավասարվել է զրոյի 07/04/2020   15:22 Հայոց լեզվի դասաժամերի կրճատումը թշնամու գործ է 07/04/2020   14:50 «Իշխանությունները նախապատրաստվում են Ամուլսարի հանքի շահագործմանը». Վահագն Վարագյան 07/04/2020   14:31 ՀՔԾ-ում քրեական գործերը հարուցվում եւ կարճվում են ըստ Նիկոլ Փաշինյանի տրամադրության. Ղազինյան 07/04/2020   14:22 Հայկական արտադրության արդեն 5500 թեստ տրամադրվել է ՀՎԿԱԿ-ին. Ավինյան 07/04/2020   14:15 Արսեն Թորոսյանը կարծիքով՝ Հայաստանի նման երկրները պետք է մասնակցեն ամերիկյան դեղագործական ընկերությունների փորձարկումներին, որից հետո դեղերը արտադրվեն. 07/04/2020   14:06 Հովիկ Աղազարյանի որդին մեղադրվում է հետիոտնին վրաերթի ենթարկելու մեջ. Գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին 07/04/2020   14:03 Հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 07/04/2020   13:56 Մեր նպատակն է արմատախիլ անել պայմանավորված խաղերը հայկական ֆուտբոլում.Արմեն Մելիքբեկյան 07/04/2020   13:51 28 տարի առաջ Ադրբեջանի զինված կազմավորումները հարձակվեցին Մարտակերտի վրա՝ կիրառելով ծանր հրետանի և ավիացիա․ ԱՀ ԱԳՆ 07/04/2020   13:47 Զարուհի Բաթոյանի եկամուտը 2019 թվականին կազմել է 20 մլն 122հազար դրամ 07/04/2020   13:32 Սա ցույց է տալիս, թե ինչ անդեմ, անհայրենիք եւ «կոսմոպոլիտ» սերունդ են փորձում կերտել իշխանությունները. Արման Աբովյան 07/04/2020   13:19 Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ 07/04/2020   13:16 Աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 11 միլիոնից ավել մարդ. Worldometers.info 07/04/2020   13:11 Դատախազությունը բողոքարկել է «Դոն Պիպոյին» արդարացնելու մասին դատավճիռը՝ պահանջելով մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով 07/04/2020   13:09 Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ գործընկերներին՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ 07/04/2020   12:46 Հուլիսի 4-ին կկայանա բարեգործական համերգ՝ նվիրված քաղցկեղ ունեցող երեխաներին 07/04/2020   12:17 Արայիկ Հարությունյանը վերահաստատել է՝ բանակցություններին Արցախի` որպես լիիրավ կողմի մասնակցության անհրաժեշտությունը 07/04/2020   12:04 Այսօր ունենք Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ եւ որակ. Փաշինյանն այցելել է ՊՆ 07/04/2020   11:55 Կադաստրի կոմիտեն գույքահարկի հաշվիչ է տեղադրել 07/04/2020   11:40 Սպիտակի բժշկական կենտրոնն այսօրվանից միացել է համավարակի դեմ պայքարին. իսկ Վանաձորի ԲԿ-ի հարակից տարածքում ինֆեկցիոն բաժանմունք կկառուցվի 07/04/2020   11:26 Հայաստանում կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 59-ամյա կին է 07/04/2020   11:25 Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել․ մեկուսացված է 89, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 28 քաղաքացի 07/04/2020   11:13 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին 07/04/2020   11:04 Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն Արցախ 07/04/2020   10:48 Հայաստանում կորոնավիրուսի 580 նոր դեպք է գրանցվել 07/04/2020   10:31 Արա, մինչև հիմա չհասկացա՞ք, որ ես բերդում հայտնվելուց չեմ վախենում... . Պետրոսյան 07/04/2020   10:24 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին 07/04/2020   10:09 Խառնաշփոթ՝ ՊՈԱԿ-ի շուրջ. ում է ցանկանում ղեկավար նշանակել Արայիկ Հարությունյանը. «Ժողովուրդ» 07/04/2020   10:03 Իշխանությանը չհաջողվեց Ամուլսարում բաժնետերերի փոփոխություն կատարել, այժմ փորձում են «երգով նահանջի գնալ» . «Հրապարակ» 07/04/2020   09:54 «Լուսավոր Հայաստանը» ունի պլան Բ. Հույս ունեն, որ Փաշինյանը իրենց օգտին որոշում կկայացնի. «Հրապարակ» 07/04/2020   08:51 «ՀԷՑ»-ը կտուգանվի․ հաշվիչների ցուցմունքները կեղծել են. «Ժողովուրդ» 07/04/2020   08:46 Արմեն Սարգսյանի շտապ հայտարարությունը, որ չի ստորագրելու օրենքը, եղել է Փաշինյանի հրահանգը. «Հրապարակ» 07/04/2020   08:42 Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով գեներալ-լեյտենանտ է հարցաքննվել. նոր զարգացումներ. «Ժողովուրդ» 07/04/2020   08:39 Դատավորների ընդհանուր ժողովը կքննի ՍԴ դատավերի թեկնածուին պատասխանատվության ենթարկելու հարցը. «Հրապարակ» 07/04/2020   08:34 Ոստիկանության որոշ «կաբինետային» պաշտոնյաներ խորը դեպրեսիայի մեջ են. «Հրապարակ» 07/04/2020   08:22 Արայիկ Հարությունյանը պատասխանել է «Լուսավոր Հայաստան»-ին. ի՞նչ է արել նշանակումից հետո. «Ժողովուրդ» 07/04/2020   08:19 Իշխանության հույսերը չեն արդարացել. Աբրահամ Մանուկյանը Ծառուկյանի դեմ ցուցմունք չի տվել.«Հրապարակ» 07/04/2020   00:15 Գենադի Խազանովը հերքել է իր հոսպիտալացման մասին լուրերը 07/03/2020   23:49 Դատավոր Վահագն Մելիքյանն ԱԱԾ չի հրավիրվել. ԱԱԾ-ն հերքում է տարածել
07/04/2020   16:16 Մանրամասներ՝ դատավոր Վահագն Մելիքյանի դեմ ԱԱԾ գործադրված ճնշումներից. կատարվել է ներքին դիտում 07/03/2020   17:14 ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին 07/04/2020   15:22 Հայոց լեզվի դասաժամերի կրճատումը թշնամու գործ է 07/03/2020   13:33 Ոստիկանությունը վերլուծել ու պարզել է, թե ՍԴ երեք անդամներն իրավունք չունեն մուտք գործելու ՍԴ վարչական շենք 07/04/2020   18:30 «Վերջ տվեք այդ բարոյական զեղումներին, իսկ ի՞նչ պետք է անեի, եթե չստորագրեի». Նարինե Խաչատուրյանը՝ Աֆրիկյանների տան տեղում շինարարության թույլտվություն տալու մասին 07/04/2020   16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի 07/03/2020   14:50 ՍԴ-ն ստացել է Ռ. Քոչարյանի գործով քննությունը հետաձգելու մասին ԱԺ ներկայացուցչի միջնորդությունը.քննարկումը կասկածի տակ է 07/03/2020   14:21 Լիկա Թումանյան. Հենց հիմա Արմնյուզում են գտնվում ոստիկաններ 07/04/2020   08:46 Արմեն Սարգսյանի շտապ հայտարարությունը, որ չի ստորագրելու օրենքը, եղել է Փաշինյանի հրահանգը. «Հրապարակ» 07/03/2020   17:22 Կորոնավիրուսով հիվանդների բուժման ժամանակ կիրառվում է Պլակվենիլ դեղամիջոցը, որը այլ բարդություններ է առաջացնում. Բժիշկ 07/04/2020   15:37 Կոչ ենք անում քաղաքացիներին չվճարել տոմսի հայտարարված արժեքից ավելի գումար. ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն 07/03/2020   11:52 Թևան Պողոսյանը՝ Զոհրաբյանին. Նառ ջան, keep going 07/04/2020   08:34 Ոստիկանության որոշ «կաբինետային» պաշտոնյաներ խորը դեպրեսիայի մեջ են. «Հրապարակ» 07/03/2020   11:32 ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել 07/03/2020   18:32 Փակվում և փակման եզրին են հայտնվել լավագույն ռեստորանները 07/03/2020   09:21 Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառներից մեկը հենց դա է եղել. «Իրատես» 07/03/2020   12:49 ՀՔԾ-ն և Մհեր Դավիդյանցը հաստատել են, որ մեզանից թաքցվել է առաջին վարակակրի փաստը. Ղազինյան 07/04/2020   08:51 «ՀԷՑ»-ը կտուգանվի․ հաշվիչների ցուցմունքները կեղծել են. «Ժողովուրդ» 07/03/2020   15:27 Սա անշուշտ փնթիության արդյունք է պետական մակարդակով. Արամ Անտինյան 07/03/2020   22:58 ԱՄՆ-ում ազատ են արձակել՝ 1000 տարվա ազատազրկման դատապարտված մանկապիղծին

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի տասներեքերորդ նիստի եզրափակիչ հայտարարություն և առաջարկություններ 12/03/2012   13:39  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ ՆԻՍՏ

28-29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, 2012 Թ.

ԲՐՅՈՒՍԵԼ

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

համաձայն Գործընկերության և համագործակցության
համաձայնագրի 83-րդ հոդվածի

Պրն. Միլան ՑԱԲՐՆՈԽԻ (Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների խումբ) և պրն. Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆԻ (Հայաստանի հանրապետական կուսակցություն) համանախագահությամբ 2012 թ. նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) 13-րդ նիստը: Հանձնաժողովը լսեց պրն. Ջոն ԿՅԱԵՐԻՆ` Արտաքին հարաբերությունների ծառայությունից, ով ներկայացնում էր ԵՄ-ն և պրն. Ավետ ԱԴՈՆՑԻՆ` ԵՄ-ում ՀՀ դեսպանին, ով ներկայացնում էր ՀՀ կառավարությունը:

Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը

Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ

1.  բարձր է գնահատում վերջին տարիներին Հայաստան-ԵՄ հարաբերությունների ինտենսիվացումը եւ համագործակցության բացվող հավակնոտ հեռանկարները քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում,

2. հիշեցնում է, որ «Եվրոնեսթի» շրջանակներում Հայաստանի ակտիվ մասնակցությունը բազմակողմ խորհրդարանական համագործակցությունում եվրոպական արժեքներին և սկզբունքներին հավատարմության օրինակ է, ինչի կարեւորությունը հայաստանյան հասարակության մեջ ճանաչվում է հասարակական լայն կոնսենսուսով, ողջունում է Հայաստանի պատրաստակամությունը` 2014թ. հյուրընկալելու «Եվրոնեսթի» լիագումար նստաշրջանը,

3. ողջունում է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ դինամիկ քաղաքական երկխոսությունը, ինչի մասին վկայում են բարձր մակարդակի վերջին արդյունավետ այցելությունները Երևանի և Բրյուսելի միջեւ,

4. ոգևորված է նրանով, որ 2012թ. համապետական ընտրությունների անցկացման շրջանակում Եվրախորհրդարանի դիտորդների հետ հանդիպման ժամանակ բոլոր շահագրգիռ կողմերը ընդգծել են իրենց հավատարմությունը միջազգային չափանիշներին, ինչպես նաև այն առաջընթացով, որի մասին վկայում են Ընտրությունների դիտարկման միջազգային առաքելության (ԸԴՄԱ) մաս կազմած Եվրախորհրդարանի պատվիրակները, առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում ընդգծում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համապատասխան առաջարկությունները կյանքի կոչելու կարեւորությունը որպես գործընթացի սկիզբ և ոչ թե ավարտ:

ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ

5. ողջունում է այն, որ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի բանակցությունները լավ տեմպով առաջ են ընթանում` համաձայն Եվրոպական խորհրդարանի կողմից 2012-ի ապրիլի 18-ին ընդունված բանաձեւի, որը վերաբերում է ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրին, նաև ճանաչում է Հայաստանի եվրոպական ձգտումները եւ դրանք համարում է կատալիզատոր, որը հանգեցնում է օրենքի գերիշխանության, մարդու իրավունքների հարգման և լավ կառավարման սկզբունքներին Հայաստանի հավատարմության ամրապնդմանը,

6. կոչ է անում բանակցող կողմերին գործադրել բոլոր ջանքերը ավարտին հասցնելու Ասոցացման եւ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) մասին համաձայնագրերի շուրջ բանակցությունները` հնարավորության դեպքում նախքան Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովը,

7. ընդգծում է, որ Ասոցացման համաձայնագիրը պետք է Հայաստանի և ԵՄ-ի միջեւ հարաբերությունների հետագա զարգացման համապարփակ եւ հեռանկարային հիմք ապահովի` խթանելով քաղաքական ասոցացումը,, տնտեսական ինտեգրումը և օրենսդրական մոտարկումը,

8. ողջունում է փաստը, որ Ասոցացման համաձայնագիրը ներառելու է լուրջ խորհրդարանական չափում, որը ենթադրում է Հայաստանի Ազգային ժողովի եւ Եվրախորհրդարանի ամբողջական մասնակցություն դրա իրագործման եւ մշտադիտարկման հարցում,

9.  ընդգծում է հիմնարար ազատությունների, ներառյալ հավաքների և միավորումների ազատության, քաղաքացիական հասարակության զարգացման, օրենքի գերիշխանության, կոռուպցիայի դեմ շարունակական պայքարի, շուկայական մրցակցության երաշխավորման և լրատվամիջոցների անկախության ապահովման մասին դրույթները Ասոցացման համաձայնագրում ներառելու կարեւորությունը,

10. ջերմորեն ողջունում է արդարադատության, ազատությունների եւ անվտանգության ոլորտներում հայաստանյան ազգային ծրագրերի նախապատրաստման ժամանակ ԵՄ առաջավոր փորձի և առաջարկությունների կիրառումը, նշում է մասնավորապես այն զգալի արդյունքները, որ գրանցվել են միգրացիոն ոլորտում Շարժունակության գործընկերության վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրմամբ,

11. ի գիտություն է ընդունում ցանկացած տեսակի խտրականության արգելմանն ուղղված օրենսդրության ընդունման անհրաժեշտության մասին Եվրախորհրդարանի լիագումար նիստի կոչը, խրախուսում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետագա ամրապնդումը՝ տրամադրելով լրացուցիչ ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ,

12. ողջնունում է ԵՄ-ի և Հայաստանի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման վերաբերյալ արձանագրությունների շուրջ բանակցությունների ավարտը և կոչ է անում շուտափույթ ստորագրել, վավերացնել և արդյունավետորեն կիրառել դրանք, վերահաստատում է ողջամիտ ժամկետներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի թույլտվության տեղաշարժման համատեղ խնդիրը` ելնելով հանգամանքից, որ ապահովված լինեն տեղաշարժման լավ կառավարվող և անվտանգ պայմանները,

13.  ողջունում է Հայաստանի որոշումը, որով 2013թ. հունվարի 10-ից ԵՄ-ի և Շենգենյան համաձայնագրի երկրների բոլոր քաղաքացիների համար վերացվում է Հայաստան այցելության համար մուտքի թույլտվության անհրաժեշտությունը:

ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցության վերաբերյալ

14. ամբողջությամբ ճանաչում է Արեւելյան գործընկերության շրջանակներում հայաստանյան բարեփոխումների հավակնոտ ծրագիրը և կոչ է անում տամադրելու համարժեք օժանդակություն` համաձայն «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքի, ողջունում է բարեփոխումների հետագա խորացմանը նպատակաուղղված և հաջորդ տարի նախատեսվող դոնորների միջազգային համաժողովի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը, ընդգծում է, որ ԵՄ-ն ակնկալելու է Հայաստանի ներկայացրած առաջարկության լրամշակված տարբերակը` հիմնված երկրի Կայուն զարգացման սեփական ռազմավարության վրա,

15. կիսում է համոզմունքը, որ ԵՄ-ն կարող է ֆինանսական եւ տեխնիկական առավել նպատակային օժանդակություն տրամադրել` ապահովելու Հայաստանի պարտավորությունների կատարումը, որոնք բխում են Ասոցացման համաձայնագրի եւ որպես դրանց անքակտելի մաս, ԽՀԱԱԳ-ի շուրջ բանակցություններից, շարունակելով Համապարփակ ինստիտուցիոնալ կառուցման ծրագրերն, այդ թվում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսական կառավարումը, քաղաքացիական ծառայությունը, արդարադատության ոլորտի բարեփոխումները եւ խորհրդարանական ուղղությունը, ողջունում է ԵՄ բարձր մակարդակի Խորհրդատվական խմբի աշխատանքը և կոչ է անում վերջինիս գնալով էլ ավելի արդյունավետ դարձող առաքելության կայուն շարունակականության` մասնավորապես տրամադրելու խորհրդատվություն Ասոցացման համաձայնագրի և ԽՀԱԱԳ-ի ռազմավարության և իրականացման հարցերում:

Տարածաշրջանային կայունության հարցերի վերաբերյալ

16.  համոզմունք է հայտնում, որ չի կարող որևէ այլընտրանք լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ափսոսանք է հայտնում բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության առթիվ և ընդգծում է առկա ստատուս քվոյի շրջանակներից այն կողմ` դեպի անվտանգ ու բարգավաճ ապագայի կառուցում ընթանալու կարևորությունը,

17. վերահաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, ինչպես նաև մադրիդյան սկզբունքների փաթեթին, առանց բացառության, որոնք ներկայացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների կողմից իրենց 2009թ. Լաքվիլայի և 2010թ. Մուսկոկայի համատեղ հայտարարություններում, նաեւ ամբողջությամբ աջակցում է երեք նախագահների 2011թ. մայիսի 26-ին ընդունված Դովիլի հայտարարությանը, որը հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում վճռական քայլեր ձեռնարկել հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար, ինչպես նաև աջակցում է 2012 թ. հունիսի 18-ին ընդունված Լոս Կաբոսի հայտարարությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում ընդգծում է հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու կարեւորությունը, որպես կարեւոր քայլ դեպի խաղաղության համապարփակ համաձայնագրի կնքում, որը կապահովի հարատև և կայուն խաղաղություն, նաև ընդգծում է բարենպաստ պայմաններ ստեղծելու կարեւորությունը` ապագայում իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման համար,

18. ընդգծում է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների կարեւոր նշանակությունը, ներառյալ ԵԱՀԿ առաջարկությունների համաձայն դիպուկահարների հետ քաշումը շփման գծից,

19. պաշտպանում է և կոչ է անում ստեղծել միջադեպերի կանխարգելման և շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների անկախ հետաքննություն իրականացնելու գործունյա մեխանիզմ, ինչպես հայտարարված է 2011թ. մարտին, Սոչիի գագաթաժողովում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ընդունած համատեղ հայտարարությունում և որը վերահաստատվել է նաև Մինսկի խմբի համանախագահների կողմից և ընդունվել Հայաստանի կողմից,

20. հայտարարում է, որ ԵՄ-ն, չնայած այն բանին, որ չի հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, պետք է ավելի ակտիվ դեր խաղա վստահության ամրապնդման միջոցառումներին հետագա աջակցության հարցում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերի միջեւ խաղաղության, հաշտեցման և վստահության գաղափարների տարածման համար, և այս համատեքստում ընդգծում է այն նշանակությունը, որը վերջինս տալիս է ԵՄ ներկայացուցիչների, այդ թվում Եվրախորհրդարանի անդամների անվերապահ մուտքի հնարավորությանը տարածաշրջան,

21. դատապարտում է Ադրբեջանի նախագահի որոշումը, որով ներում է շնորհվել ԵՄ անդամ երկրի դատարանների կողմից դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին, խորը մտահոգություն է հայտնում Սաֆարովին` Ադրբեջանին արտահանձնելուց հետո վերջինիս հերոսացման կապակցությամբ, համարում է, որ այդ քայլը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքին, այլեւ նպաստում է տարածաշրջանում լարվածության հետագա աճին, սրելով անարդարության զգացումը, դատապարտում է նման ցանկացած սադրանք, որն էլ ավելի կմեծացնի լարվածությունն առանց այդ էլ լարված ու փխրուն իրավիճակում,

22. խորապես մտահոգված է, որ նման գործողությունները կարող են սպառնալիքի տակ դնել հաշտության փորձերը և էլ ավելի խափանել տարածաշրջանում մարդկային խաղաղ շփումների հետագա զարգացումը, ինչը կարևոր միջոց է կայուն խաղաղության հասնելու համար,

23. ողջունում է բոլոր այն հայտարարությունները, որոնք նպաստում են հակամարտության խաղաղ կարգավորմանը և հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի ծրագրված բացման հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բոլոր կողմերից ստացել են նոր հավաստիացումներ առ այն, որ համաձայն միջազգային իրավունքի` նրանք մերժում են քաղաքացիական օդանավերի դեմ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման ցանկացած փորձ և որ ձեռնպահ կմնան այդ հարցի քաղաքականացումից,

24. դատապարտում է Հայաստան-Թուրքիա երկու արձանագրությունների չվավերացված լինելը, որոնք ստորագրվել են 2009թ. Ցյուրիխում և այդ համատեքստում կոչ է անում կողմերին, մասնավորապես Թուրքիային, կատարելու իր պարտավորությունները, ընդգծում է առանց նախապայմանների ցյուրիխյան արձանագրությունների վավերացման և հարաբերությունների բարելավմանը նպաստելուն ուղղված ջանքեր գործադրելու կարևորությունը, բացելով միակողմանիորեն փակված սահմանը,

25. համոզված է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման գործընթացը և ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները չպետք է փոխկապակցվեն և աջակցում է տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները, այսպիսով վերջ դնելով տարածաշրջանի ցանկացած երկրի տնտեսական մեկուսացմանն ուղղված քաղաքականությունները,

26. հիշեցնում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Եվրախորհրդարանի 1987թ. բանաձեւը, ինչևէ քաջալերված է, որ վերջին տարիներին բուն Թուրքիայում այդ հարցը դարձել է բաց եւ հրապարակային բանավեճի առարկա, որը կարող է նպաստել երկու հարևան ժողովուրդների միջեւ հաշտեցմանը՝ ապահովելով նրանց խաղաղ գոյակցությունը և երկարատև համագործակցությունը:

Ոլորտային հարցերի վերաբերյալ

27.  ողջունում է ԵՄ կառույցների և Հայաստանի միջև աճող ոլորտային համագործակցությունը և իր գոհունակությունն է հայտնում Հայաստանի կառավարության կողմից գործադրված ջանքերի կապակցությամբ, որոնք հանգեցրել են 2012թ. հունիսի 19-ին ԽՀԱԱԳ-ի շուրջ բանակցությունների մեկնարկին,

28. նշում է, որ Եվրախորհրդարանը խրախուսում է Հայաստանին ամբողջությամբ օգտագործելու ԽՀԱԱԳ-ի ներուժը` ամրապնդելու իր տնտեսությունը, արտահանման հնարավորություններն ու մուտքը ԵՄ-ի շուկա՝ բարելավելով իր ազգային ստանդարտները, և ընդգծում է համաձայնագրի իրականացման կարևորությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեխնիկական կանոնակարգերը, սանիտարական եւ ֆիտոսանիտարական ստանդարտներն ու մտավոր սեփականությունը,

29. նաև ողջունում է Արժույթի համաշխարհային կազմակերպության Պետական գնումների մասին Բազմակողմ համաձայնագրերին միանալու 2011թ. սեպտեմբերի 15-ի Հայաստանի որոշումը,

30. ողջունում է դիտորդի կարգավիճակով Հայաստանի անդամակցությունը Էներգետիկ ընկերակցությանը, որը կարող է նպաստել էներգետիկ ոլորտում տարածաշրջանային համագործակցության բարելավմանը՝ ԵՄ-ի և գործընկեր երկրների միջև հետագա գործընկերության համար բարելավված նորմատիվ դաշտի միջոցով,

31. ի գիտություն է ընդունում այն նշանակությունը, որը Եվրախորհրդարանը տալիս է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացմանը, հատկապես եվրոպական նկրտումներ ունեցող երկրների կողմից,

32. ընդգծում է այն հնարավոր օգուտները, որ կարելի է ստանալ, օգտագործելով Ասոցացման համաձայնագիրը որպես տարածաշրջանային համագործակցության և փոխգործակցության զարգացման պլատֆորմ` հատկապես տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում,

33. վերջապես աջակցում է հայաստանյան քաղաքական ուժերի ինտեգրումն ու ակտիվ ներգրավումը Եվրամիության քաղաքական ընտանիքներին ԵՄ Խորհրդատվական խմբի շարունակական աջակցությամբ:

Ընդունված է 2012թ. նոյեմբերի 29-ին

**************


Տեսանյութեր

07/04/2020   14:24 Փաշինյանի հրահանգով է Արմեն Սարգսյանը շտապել հայտարարել, որ չի ստորագրելու օրենքը. «Հրապարակ»

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]