ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հոգեբան. «Մեզանում ինքնասպանությունը գովազդվում է» 11/24/2012 17:59 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Հերոսական ինքնասպանություն չի լինում: Ովքեր դիմում են օգնության խնդրանքով` մի եղեք անտարբեր: «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը նշում է, թե ինչ պետք է անել և ինչ չանել, որպեսզի մարդիկ չհեռանան առանց հրաժեշտ տալու:
-Պարոն Մադաթյան, ուսումնասիրությունների համաձայն` ինքնասպանությանը դրդող շարժառիթները փոխվու՞մ են Հայաստանում:
-Ոչ, շարժառիթները նույնն են: Ասել, թե Հայաստանում յուրահատուկ իրավիճակներ կան, որոնք մարդուն դրդում են ինքնասպանություն գործել, սխալ կլինի: Չեմ կարծում, թե Հայաստանն այնպիսի տագնապալի վիճակում է այդ առումով, որ մտահոգվենք, թե ինչպես կարելի է այս հարցը լուծել: Իհարկե, ամեն անձի կորուստը ցավ է, բայց աշխարհի մակարդակով Հայաստանի վիճակը տագնապալի չէ: ԱՊՀ երկրների շրջանում կրոնական շարժումներն ավելի ակտիվ են, ինքնասպանության դրդապատճառներն ավելի շատ են, քան մեզանում:
-Կա կարծիք, թե մեր երկրում մարդիկ ավելի շատ դիմում են ինքնասպանության ֆինանսական խնդիրների պատճառով:
-Ոչ, ես համաձայն չեմ: Իմ կարծիքով՝ սոցիալական խնդիրը ինքնասպանության դիմելու առումով չափորոշիչ չէ: Աշխարհի ամենաշատ ինքնասպանությունները տեղի են ունենում ամենաբարեկեցիկ երկրներում:
-Ինչպիսի՞ վարքագիծ է դրսևորում մարդը, ում մոտ զարգանում է ինքնասպան լինելու միտքը:
- Ամենաառաջին նախանշանը դեպրեսիան է: Մարդը դառնում է ավելի թախծոտ, սկսում է կրճատել իր շփումները մարդկանց հետ այն աստիճանի, որ դա նույնիսկ հավասարվում է զրոյի: Նրա մոտ բացակայում է դիմախաղը: Ամեն ինչին դեմքի նույն արտահայտությամբ է արձագանքում: Այս ընթացքում նա սկսում է ծրագրավորել իր ինքնասպանությունը: Իր ծրագրի մասին մեկ-երկու անգամ ժեստեր է ուղարկում իրեն շրջապատողներին, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում:
-Որո՞նք են այդ ժեստերը: Ի՞նչ ազդանշաններով է փորձում մարդը տեղյակ պահել հասարակությանը:
-Միանշանակ ժեստեր չկան: Յուրաքանչյուրս պետք է մեր շրջապատում դա նկատենք: Մինչդեռ մենք միշտ առաջնորդվում ենք «որտեղ ես ինձ խաբում» հոգեբանությամբ: Հասարակության ամենամեծ խնդիրն այն է, որ մարդիկ միմյանց հետ շփման մեջ չեն կարևորում մարդկային հոգեբանական գործոնը, մարդ լինելու գործոնը: Որոշակի էգոիստական մոտեցում ու ցինիզմ ունենք շփման մեջ: Զգույշ չենք մեր պահվածքում ու խոսքերում: Մոռանում ենք, որ մի խոսքով կարող ենք մարդ սպանել ու նույնկերպ մարդուն կենդանացնել: Մենք միմյանց չենք տեսնում: Մենք մարդուն նայում ենք որպես սպառող, մասնագետ, ռոբոտ, ամեն ինչ, բացի մարդ որակից: Հատկապես հիմա, երբ կյանքում վիրտուալ շփումն է գլխավորում` անձնային շփումները նվազագույնի են հասցվում:
Ասում են` ինքնասպանությունը կանխելու համար պետք է կամուրջների տակ ցանց անցկացնել, պետական մակարդակով ինչ-ինչ քայլեր անել, այդպիսով վերահսկողություն ապահովել: Այդ քայլերով ինքնասպանությունների թիվը չենք կրճատի: Ինքնասպանությունը կանխելու միակ տարբերակը մարդուն որպես մարդ ընկալելն է: Որպես կանոն` մենք տեսնում ենք ոչ թե մարդուն, այլ նրա աշխատանքը: Մեզ հարկավոր է, որ այս բաժակը դրվի այստեղ` դրվեց: Հարկավոր է, որ այս աշխատանքը կատարվի` կատարվեց: Մենք չենք նկատում, որ մարդը նույն աշխատանքը ժամանակին ժպիտով էր կատարում, այսօր թախիծով է դա անում: Աշխատանքը կատարվեց, վերջ, նշանակում է` մարդը գոյություն ունի: Մինչդեռ իրականում մարդը մեծ ողբերգություն ապրեց այդ աշխատանքը կատարելիս: Բայց ոչ ոք այդ մասին չիմացավ: Ու մի օր ասում ենք, վա՜յ, ինքնասպան եղավ: Հետո սկսում ենք հիշել, թե վերջին անգամ ինչ վիճակում ենք տեսել նրան կամ ինչ է ասել նա մեզ. «Ինչ-որ տարօրինակ բան ասաց, բայց ինչ... »: Ու այդպես էլ չենք կարողանում հիշել, քանի որ իրականում չենք էլ լսել, թե ինչ է ասել: Իր համար կարմիր լույս վառելու մի շարք ազդանշաններ է տալիս մարդը, բայց ո՞վ է նրա հետ կենդանության օրոք խոսում, որ հասկանա դա:
-Հոգեբաններից մեկը մի առիթով նշել էր, որ ցանկացած ոչ պրոֆեսիոնալ մոտեցում հղի է ինքնասպանության մասսայականացմամբ: Այդ առումով ինչպե՞ս եք գնահատում երևույթի լուսաբանումը մեզանում:
-Վերջերս մի ասուլիսի ընթացքում բավականին երկար խոսեցինք, որ այս թեման պետք է շատ զգույշ և նուրբ լուսաբանել: Ասուլիսից հետո հեռուստաընկերություններից մեկը ինքանսպանության այնպիսի գովազդ արեց, որ ինքնասպանություն գործելու բուռն ցանկություն առաջացավ: Լրագրողները ինքնասպանությանը ռոմանտիկ, խորհրդավոր ձևով են անդրադառնում: 13-14 տարեկան երեխան էլ նայում է ռեպորտաժն ու ձգտում այդ ռոմանտիզմին: Լրատվամիջոցները մարդու վրա ներգործելու հզոր ուժ ունեն: Լրագրողն ինքն էլ ընթերցողին կամ հեռուստադիտողին պետք է նայի որպես հոգեբանություն ունեցող մարդու, այլ ոչ թե բիզնեսի տեսանկյունից այդ ամենին նայի, գովազդ անի, մարդիկ էլ նայեն ու ինքն էլ գումար աշխատի: Լրագրողը պետք է մտածի, որ ինքնասպանության մասին պատրաստած իր ռեպորտաժը գուցե նայի 50 տարեկան հուսահատված մի մարդ:
-Ինչ կցանկանայիք ասել նրան, ով այս պահին գուցե մեր ընթերցողն է ու գուցե հենց այդ ճանապարհին է:
-Անպայման խոսեք ինչ-որ մեկի հետ, դուրս եկեք ներքին երկխոսության շրջանակներից: Կապ չունի, թե ում հետ կխոսեք, միայն թե գտեք վստահելի մի մարդ ու զրուցեք:
Խորհուրդս ավելի շատ ուղղում եմ այն մարդկանց, ովքեր շրջապատում են տարօրինակ, ինքնասպանության նախանշաններ դրսևորող մարդուն: Այդ մարդը չպետք է խոսի, ի՛ր հետ պետք է խոսեն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/05/2024 08:19 Փողի «բազառ»՝ քաղաքապետի եւ նախարարի միջեւ․ «Հրապարակ»
- 11/05/2024 08:16 Քրեակատարողական հիմնարկներում ռեյդ են արել․ «Հրապարակ»
- 11/05/2024 08:14 Իշխանությունը գտել է բիզնեսմենների «աքիլլեսյան գարշապարը». Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին քրեական գործերով անցնող բիզնեսմեններ են եղել. «Ժողովուրդ»
- 11/05/2024 08:10 Ալեն Սիմոնյանը ՔՊ-ական կանանց հետ մերձեցման երեկո է անցկացրել․«Հրապարակ»
- 11/05/2024 08:06 Տիկնանց տառապանքն անուն ունի․ «Հրապարակ»
- 11/05/2024 07:59 Ֆուտբոլային կրքերը չեն հանդարտվում. Մելիքբեկյանին հեռացնելու որոշում կա՞. «Ժողովուրդ»
- 11/05/2024 07:56 Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը կքննարկվի նաև այսօր. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/04/2024 11:48 Նախանձ մարդը գիշերը հանգիստ քնել չի կարող․ Ծառուկյան (տեսանյութ)
- 11/04/2024 10:45 Հայ ժողովրդի ճակատագիրը հանձնված է արտաքին ուժերի տնօրինմանը, որն իրացվելու է ըստ այդ երկրների նախասիրությունների և առաջնահերթությունների. Աբրահամյան
- 11/02/2024 21:19 Արդյո՞ք Փաշինյանը մտածված է վնասում , թե՞ ուղղակի մտածելու ունակություններ չունի.հոգեբան
- 11/02/2024 20:32 Արցախցիների կուտակային կենսաթոշակների հարցով ընդդիմադիր պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան. Գեղամ Ստեփանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/05/2024 10:49 Ողբերգական վթարից ժամեր անց հիվանդանոցում մահացել է նաև երկրորդ ուղևորը
- 11/05/2024 10:14 Ապարանի հուշարձանի մոտ անհետացած 31-ամյա քաղաքացու դին են գտել՝ ծառից կախված վիճակում
- 11/04/2024 23:05 Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի զոհերի թիվը դարձել է 2
- 11/04/2024 22:17 «Օպելի» վարորդը հիվանդանոցում մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/04/2024 21:58 Հայտնել են երեք ամսում իդեալական կազմվածքի հասնելու միջոցը
- 11/04/2024 17:21 Խարդախները վերականգնել են հանգուցյալի eSIM քարտը և հանել ավելի քան 1,2 միլիոն ռուբլի շորթել
- 11/04/2024 16:57 Մահացել է Գրեմմիի 28-ակի մրցանակակիր Քուինսի Ջոնսը
- 11/02/2024 13:33 Ֆիլիպ Կիրկորովը հրապարակել է իր իսկական ազգանունը
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2024 17:26 Արդյո՞ք աստղային բռնկումները կարող են քաղցկեղ առաջացնել Երկրի բնակիչների մոտ
- 10/28/2024 13:56 Մագնիսական փոթորիկը ծածկել է Երկիրը
- 10/26/2024 15:33 Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել. արդյո՞ք դա կազդի Երկրի վրա
- 10/25/2024 18:11 Պտուղը ողջ է մնացել մոր արգանդում այն բանից հետո, երբ վերջինս ցած է ընկել 14-րդ հարկից