Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   12:33 «Եվրպոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը 03/28/2024   11:44 Դավադիրներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Զաքարյան 03/28/2024   11:35 Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին. Թաթոյան 03/28/2024   11:29 Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ 03/28/2024   11:22 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (տեսանյութ) 03/28/2024   11:20 ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան 03/28/2024   11:16 Արցախի Հանրապետությունից 2020 թվականից հետո բռնի տեղահանվածները եւս կդառնան 40.000+10.000 ծրագրի շահառու. Նարեկ Մկրտչյան (տեսանյութ) 03/28/2024   11:09 Կառավարությունը հետ վերցրեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շենգավիթում գտնվող շենք-շինությունները և վաճառեց այն «Քվանտ» վարժարանին 03/28/2024   11:04 Ինչ է քննարկվում կառավարության այսօրվա նիստում. ուղիղ 03/28/2024   11:01 Որակի հարցում զիջում չի լինելու՝ շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 03/28/2024   10:51 Ադրբեջանը շարունակաբար քայլեր է ձեռնարկում տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու ուղղությամբ. ԱԳՆ 03/28/2024   10:50 2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. կառավարությունը է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա կտրամդրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին 03/28/2024   10:47 Ծաղկաձորում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը, ըստ տնօրենի, դրամարկղից 11 մլն դրամ է հափշտակել. shamshyan.com 03/28/2024   10:30 ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր 03/28/2024   10:25 Եվս երկու կրթական հաստատություն կմիավորեն, մեկ պետական գույք կօտարեն, մեկ մասնավոր անշարժ գույք էլ հետ կվերցնեն՝ ՀՀ կառավարության նիստի այսօրվա օրակարգում 03/28/2024   10:23 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 03/28/2024   08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» 03/28/2024   08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ» 03/28/2024   08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ» 03/28/2024   08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ» 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ» 03/28/2024   07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ» 03/28/2024   07:31 ՀՀ Քննչական կոմիտեն Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ» 03/28/2024   07:27 Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ» 03/27/2024   23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար 03/27/2024   23:32 41-ամյա տղամարդը կալանավորվեց 03/27/2024   23:12 Պեսկովը մեկնաբանել է Պուտինի ձայնով կատարված խաբեբաների զանգերը 03/27/2024   22:47 Նման այցերը մեծ քաղաքական և անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի պատվիրակությանը 03/27/2024   22:42 Ապրիլի 5-ից գործելու է տուգանքները 30 %-ով նվազեցնելու համակարգը 03/27/2024   22:27 Դոնի Ռոստովում ձերբակալված գրոհայինները փորձել են զինվորականների հավաքագրել 03/27/2024   22:10 Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   21:05 1920թ. օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնությամբ Հայաստանի տարածք է ճանաչվել նաև այժմ արհեստածին Ադրբեջանի կազմում գտնվող մի շարք գյուղեր․ իրանագետ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   20:29 Խուսափե՛ք խաբեության զոհ դառնալ. ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է 03/27/2024   20:16 Վերջին 5-6 տարում պետությունը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար մոտ 4 000 դոլարի պարտք է կուտակել. Սուրեն Պարսյան 03/27/2024   20:06 Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղարին 03/27/2024   19:55 4 ամսում կարելի է արտադրել հրթիռներ, որոնք կստիպեն Բաքվին հանձնվել
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   16:05 Ազգին սարքել են մատաղացու գառ, գոնե խոսքով պատասխանեք, ասեք՝ կխփենք Բաքու-Ջեհյան նավթամուղին ու Մինգեչաուրի ջրամբարին, տեսեք՝ էլի պատերազմով կսպառնա՞. Գրիշա Սարգսյան 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   16:13 «Պզոն» օրենքով գող է թագադրվել 1991 թվականին ու շարունակել պահպանել իր այդ կարգավիճակը. դատախազը հաստատել է մեղադրանք ու ուղարկել դատարան 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/26/2024   12:40 Փաշինյանը չի բացառել Ադրբեջանից ՀՀ տարածքով խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, մալուխներ մտնեն Թուրքիա 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը

ՏՎԽ-ի կարծիքը Բլոգգեր Տիգրան Քոչարյանի և «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի («Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթ) միջև դատական վեճի կապակցությամբ 11/20/2012   11:35  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Տեղեկատվական վեճերի խորհրդի կարծիքը 

Բլոգգեր Տիգրան Քոչարյանի և «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի («Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթ) միջև դատական վեճի կապակցությամբ

1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

Ներկայումս Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթացքի մեջ է բլոգգեր Տիգրան Քոչարյանի հայցադիմումի հիման վրա հարուցված քաղաքացիական գործն ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի: Հայցվորը խնդրում է դատարանին սահմանել, որ օրաթերթի հուլիսի 13-ի համարում հրապարակված «Ֆաշիստն ու փիղը. ի պաշտպանություն փղերի» հոդվածով խախտվել է իր պատվի և արժանապատվության իրավունքը, ինչպես նաև պարտավորեցնել պատասխանողին վճարել 3 մլն դրամ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում վիրավորանքի ու զրպարտության դիմաց, պարտավորեցնել պատասխանողին հրապարակել հերքում և խնդրել ներողություն: Ներկայումս դատաքննությունը նախապատրաստական փուլում է, որի ընթացքում կողմերը ճշգրտում են քննության շրջանակները, մասնավորապես, թե որ արտահայտություններն են հայցվորի կողմից դիտվում որպես վիրավորանք և որոնք՝ զրպարտություն:

Վեճի առիթը հոդվածի բովանդակությունն է իր ամբողջության մեջ, որի մի հատվածը նշում է հետևյալը.

«Հայտնի իմաստով ֆալոսի վրա քաշված ռեզինն էլ ֆալոսի ֆորման է ստանում ու նրա գործառույթները ստանձնում զուգահեռաբար։ Հայտնի իմաստով այն, այդ ռեզինը, «իզդելիյե նոմեռ դվա»-ն որոշակիորեն ավտոնոմ գործառույթներ ունի ինքն էլ, որով և նպաստում է ֆալոսի գործունեությանը։ Ասենք կան նրա վրա այսպես մանր-մանր-մանր ուռուցիկություններ, կամ այսպես բարակ-բարակ-բարակ մազիկներ, կամ էլ ասենք ինքն այսպես երկարա-տանձա-կնճիթաձև է... Ներողություն։ Մի խոսքով սեքսոպաթոլոգին դիմեք, կամ սեքսոլոգին, կամ ֆալոպրոթեզավորողին ու ֆալոիմիտատոր բանեցնողներին՝ իրենք կմանրամասնեն կոնդոմ-ֆալոս տանդեմի նյուանսները.... Շեղվեցի։ Կնճիթ-աձև է։ Կնճիթ։ Փիղ։ Փիղ։ Կնճիթ։ Կասեք էլի փղին եկանք։ Կասեք էլի ՓՂԻՆ ես դարձել։ Փղից, կասեք, ի՞նչ ես ուզում»։

Սույն գործում առկա է մի խնդրահարույց հանգամանք, որի առումով Խորհուրդը ցանկանում է հանդես գալ առաջարկությամբ:

Դատաքննությանը զուգահեռ կողմերը շարունակում են ԶԼՄ-ների տարբեր միջոցներով և տարբեր հարթակներից հանդես գալ փոխադարձ մեղադրանքներով, որի ընթացքում բանավեճի առարկա է դառնում վիճահարույց հոդվածի բովանդակությունը: Պատասխանող լրատվամիջոցն ընթերցողներին պարբերաբար ներկայացնում է դատաքննության ժամանակ կողմերի փաստաբանների հարց ու պատասխանը՝ իր սեփական մեկնաբանություններով, իսկ հայցվորը հանդես է գալիս հայտարարություններով այն մասին, որ վիճահարույց հոդվածով և դրանում օգտագործված արտահայտություններով պատասխանող լրատվամիջոցը հենց իրեն է նկատի ունեցել: Մինչդեռ սրանք հարցեր են, որոնք ընկած են դատաքննության հիմքում և կազմում են սույն գործով դատական ճանաչողության առարկա: Հաշվի առնելով, որ վիճահարույց հոդվածը հանրային հատուկ հետաքրքրություն ներկայացնող որևէ խնդիր չի բարձրացնում, այլ դրանում շարադրված են զուտ անձնական բնույթի մտքեր ու նկատառումներ (թեկուզ դա արված է չափազանցված լեզվամտածողությամբ), տվյալ դատաքննության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու հանրային շահը բացակայում է: Նման պայմաններում նպատակահարմար կլինի, եթե կողմերը խնդրո առարկա վեճին ավելորդ հանրայնություն չտան և փորձեն վեճի լուծումը սահմանափակել դատարանի դահլիճով, այլ ոչ թե հանրային միջավայրով: Կրկին, խնդիրն էապես տարբեր կլիներ, եթե վիճահարույց հոդվածը վերաբերեր հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդրի: Այդ դեպքում լրատվամիջոցների միջոցով դատական քննության մասին տեղեկատվություն ստանալը՝ դատական քննությանը զուգահեռ, կլիներ հանրային շահի տիրույթում:

Հաշվի առնելով վերը նշվածը, Խորհուրդը ցանկանում է դիմել կողմերին, որպեսզի մինչև դատաքննության ավարտը ձեռնպահ մնան հոդվածի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուց: Խորհուրդը սա առաջարկում է որպես բարի կամքի դրսևորում՝ հաշվի առնելով հոդվածի առանձնահատուկ բնույթը, դրանով բարձրացված խնդրում հանրային շահի բացակայությունը և այն բացասական ազդեցությունը, որ կողմերի միջև հանրային միջավայրում ընթացող փոխադարձ մեղադրանքները կարող են ունենալ դատարանի կողմից կանխակալ կարծիքի ձևավորման վրա:

Հաշվի առնելով, որ դատաքննությունը դեռ ընթացքի մեջ է, գործով դատական ակտ դեռ չի կայացվել, ինչպես նաև, որ դատական գործի մասին քննարկումները դատարանի դահլիճից դուրս զարգանում են լարված մթնոլորտում, Խորհուրդն առայժմ ձեռնպահ է մնում վեճի առարկայի մասին կարծիք հայտնելուց:

Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) - Տեղեկատվության ազատության
կենտրոնի նախագահ
Մանանա Ասլամազյան -«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ»
ծրագրի տնօրեն
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան - «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Արա Ղազարյան - «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն


Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]