Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   17:23 Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:22 Բրնձի թեփի մեջ հակաքաղցկեղային մասնիկներ են հայտնաբերվել 04/23/2024   17:18 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մարսելի արքեպիսկոպոսին 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:10 Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ 04/23/2024   17:09 Ալիևը «հիասթափված է», որ Հայաստանը «Զանգեզուրի միջանցք» չի տալիս իրենց 04/23/2024   16:59 Եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկված լիներ՝ չէին լինի Կամբոջիայի և Ռուանդայի ցեղասպանությունները, հատկապես, 21-րդ դարում տեղի չէր ունենա Արցախի բնիկ ժողովրդի տեղահանությունն իր պատմական հայրենիքից 04/23/2024   16:57 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև 04/23/2024   16:44 Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն 04/23/2024   16:33 Ստահոդ լուրեր տարածելով` կարող ես կարճաժամկետ հաջողություն արձանագրել, սակայն իրական ժողովրդական ընդվզումը նման մեթոդով անհնար է կասեցնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 04/23/2024   16:26 Մեծ Բրիտանիան անօրինական միգրանտներին կարտաքսի Ռուանդա 04/23/2024   16:22 Իշխանությունը Տավուշում սահման չի գծել, հանձնաժողովն է գծել. Վահե Ղալումյան 04/23/2024   16:16 Ո՞վ է այդ հանձնաժողովին իրավունք տվել Տավուշում սահմանազատում իրականացնել ու ՀՀ ԶՈՒ-ն վերատեղակալել. Արթուր Խաչատրյան 04/23/2024   16:12 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյան 04/23/2024   16:09 Երկրապահ կոչեցյալը ասում է՝ «բոլորիդ վրայով կանցնենք». երկրորդ վրաերթից հետո ազատության մեջ է, իսկ էն մարդիկ՝ նստած են. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   16:08 Սասուն Միքայելյան, դուք և ձեր կցորդները՝ հավաքեք ձեզ, գնացեք սահմանը պահեք, ոչ թե ժողովրդին ահաբեկեք. Սրբազան 04/23/2024   16:01 Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար 04/23/2024   15:53 Տավուշի շարժումը տարածում է ստանում. Արամ Նիկոլյանը եւս միացել է 04/23/2024   15:27 Տավուշը վճռական է՝ դեմ են հողերը թշնամուն հանձնելուն .ուղիղ 04/23/2024   15:26 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը 04/23/2024   15:23 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ 04/23/2024   15:19 Հայաստանի հնարավորությունների դռները միշտ չէ, որ բաց են մնալու. Էրդողանը նորից է սպառնում 04/23/2024   15:11 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր 04/23/2024   15:06 Բաքուն համաձայնել է Ղազախստանում արտգործնախարարների հանդիպմանը 04/23/2024   14:57 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան 04/23/2024   14:51 Հայտնել են Պուտինի երդմնակալության օրը 04/23/2024   14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր 04/23/2024   14:41 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան 04/23/2024   14:32 Ուկրաինան շուրջ կես միլիոն զինծառայող է կորցրել. Շոյգու 04/23/2024   14:25 Կառավարությունում հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ 04/23/2024   14:22 Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին 04/23/2024   14:19 «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը` կապված УАЗ-ի միջադեպի հետ․ Իոաննիսյան 04/23/2024   14:14 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ 04/23/2024   14:00 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 04/23/2024   13:54 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին 04/23/2024   13:53 Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, Փաշինյանը հասկացել է դա. Էրդողան 04/23/2024   13:44 Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 04/23/2024   13:41 Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է 04/23/2024   13:37 Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին 04/23/2024   13:30 Քաղաքացիները Նոյեմբերյանում բացեցին դեպի Վրաստան տանող ճանապարհը 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   13:21 «Եկեղեցի, գերեզման, սաղ բաշխում է, ինչքան պետք է կզած մնանք». Գեղարքունիքի մարզում եւս անհանգիստ են (տեսանյութ) 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   13:12 Սա անվաստահություն է ՝ այսօրվա իշխող կառավարությանը․ Բագրատ Սրբազան 04/23/2024   13:11 Հենրիխ Մխիթարյանի նոր նվաճումը. Միլանի «Ինտերի» կազմում նա դարձավ Իտալիայի չեմպիոն 04/23/2024   13:00 Եղանակն առաջիկա 5 օրերին 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   12:37 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել. նրան թույլ չեն տվել մտնել Հայաստան 04/23/2024   12:35 ՄԻՊ Անահիտ Մանասյանը կայցելի ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Տոնոյանին 04/23/2024   12:29 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

ՀՀ Նախագահը հաստատել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը 11/19/2012   13:04  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Ս.թ. նոյեմբերի 17-ին ուժի մեջ է մտել ՀՀ Նախագահի 29.10.2012թ. թիվ ՆԿ-159-Ն կարգադրությունը «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը հաստատելու մասին»: Կարգադրությամբ ՀՀ կառավարությանը հանձնարարվել է եռամսյա ժամկետում մշակել և հաստատել ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիր: ԱԱԽ աշխատակազմը յուրաքանչյուր կիսամյակ ՀՀ Նախագահին պետք է ներկայացնի ամփոփ տեղեկատվություն ռազմավարության իրականացման նպատակով ընդունված միջոցառումների ծրագրի իրականացման վերաբերյալ:

Հավելված

ՀՀ Նախագահի

2012 թ. հոկտեմբերի 29-ի

ՆԿ-159-Ն կարգադրության

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Մարդու իրավունքների երաշխավորումը, ապահովումը և պաշտպանությունը ժողովրդավարական, իրավական պետության, քաղաքացիական հասարակության իրավաքաղաքական ու բարոյական առաջնահերթություններից է` սահմանադրական զարգացումների և պետական ու հանրային ինստիտուտների գործունեության առանցքը: Մարդու իրավունքների պաշտպանությունն այն հիմնարար սկզբունքներից է, որոնց շնորհիվ ձևավորվում է պատշաճ վերաբերմունք ոչ միայն պետության, օրենքի, հասարակական կարգի, այլև քաղաքացիական հասարակության նկատմամբ, քանի որ քաղաքացիական հասարակության հասունությունը և զարգացումն էապես կախված են մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակից, մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների զարգացածության աստիճանից և վերջիններիս փոխգործակցությունից:

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միասնական, նպատակաուղղված և համակարգված քաղաքականության իրականացումն այն կարևորագույն գործիքն է, որն օգտագործվում է արդի ժողովրդավարական պետության կողմից` ոլորտում իր ունեցած պարտավորությունները կատարելու նպատակով:

Մարդու իրավունքը փիլիսոփայական, քաղաքական, բարոյական և իրավական կատեգորիա է, որի ձևակերպումը տրվել է դեռևս 1948թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, որտեղ նշված է. «Մարդիկ ծնվում են ազատ, հավասար, իրենց արժանապատվությամբ ու իրավունքներով, և մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության և նրանց հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումը հանդիսանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը»: Մարդու իրավունքները համընդհանուր են և անբաժանելի, դրանք փոխպայմանավորված են ու փոխկապակցված, խարսխված են իրավահավասարության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքների վրա: Մարդու իրավունքները սոցիալական արժեք են, և յուրաքանչյուրն իրավազոր է պահանջելու պետությունից` ապահովելու և պաշտպանելու իր իրավունքները:

1993թ. հունիսի 25-ին ՄԱԿ-ի անդամ 171 երկրների ներկայացուցիչներ ընդունեցին Վիեննայի հռչակագիրը և Մարդու իրավունքների համաշխարհային համագումարի գործողության ծրագիրը, որում նշված է. «Մարդու իրավունքների միջազգային համաժողովն առաջարկում է, որ յուրաքանչյուր պետություն քննարկի, թե որքանով է նպատակահարմար կազմել գործողությունների ազգային ծրագիր` որոշելով այն քայլերը, որոնցով տվյալ պետությունը կբարելավի մարդու իրավունքների իրականացումը և պաշտպանությունը»:

Անկախության հռչակումից ի վեր Հայաստանի Հանրապետությունը նշանակալի քայլեր է ձեռնարկել մարդու իրավունքների միջազգային չափանիշները և նորմերը ազգային օրենսդրության մեջ արմատավորելու նպատակով: Հռչակվել են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված անձնական ազատության, անձեռնմխելիության և բավարար կենսամակարդակի իրավունքները: Երաշխավորվել են բոլոր քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքներն ու ազատությունները, որոնք ամրագրված են ՀՀ Սահմանադրության մեջ և իրավական այլ փաստաթղթերում, այդ թվում` մարդու իրավունքներին վերաբերող միջազգային փաստաթղթերում:

Հայաստանը վավերացրել կամ հաստատել է մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերը` համապատասխան պարտավորություններ ստանձնելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման ու կառավարման մակարդակի բարձրացման համար: Մարդու իրավունքների պաշտպանության առանձին ոլորտներում` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն, փախստականների իրավունքների պաշտպանություն, թրաֆիքինգի դեմ պայքար, երեխաների իրավունքների պաշտպանություն և այլն, Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է առանձին ծրագրեր: Հետևողական քաղաքականություն է իրականացվում ազգային օրենսդրությունը ՄԱԿ-ի, Եվրամիության, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի չափանիշներին և նորմերին համապատասխանեցնելու ուղղությամբ: Այս հանձնառությունների մասով Հայաստանի Հանրապետությունը մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ՄԱԿ-ի համապատասխան մարմիններին է ներկայացնում պարբերական զեկույցներ, որոնց հիման վրա մշակվում են առաջարկություններ Հայաստանում մարդու իրավունքների վիճակը բարելավելու նպատակով:

 

I. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

1.1. Մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր բնութագիրը

 

1. 1991թ. սեպտեմբերի 21-ին անկախություն հռչակելուց ի վեր Հայաստանը միացել է մի շարք միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների, որոնց թվում են ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն և այլն: Եվրոպական ընտանիքին առավել սերտորեն ինտեգրվելու Հայաստանի պատրաստակամությունը և հետևողականությունը դրսևորվեցին Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրում Հայաստանի ներգրավմամբ` Եվրամիության նախաձեռնությամբ: Միաժամանակ վերոհիշյալ կազմակերպություններին անդամակցումը և նրանց հետ սերտ կապերը ենթադրում են, որ պետությունը հանձնառություն է ստանձնել զարգացնելու ժողովրդավարությունը, բարձրացնելու կառավարման մակարդակը, երաշխավորելու մարդու իրավունքների պաշտպանությունը և իրավունքի գերակայությունը: Այս ոլորտում առկա խնդիրները, որոնք կապված են Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման հետ, շարունակաբար բարձրացվել են ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից, և դրանց լուծման վերաբերյալ առաջարկներ են ներկայացվել: Սակայն շուկայական տնտեսության և ժողովրդավարական կառավարման համակարգին անցնելու ճանապարհին ծագող դժվարությունների հետևանքով մարդու իրավունքների ոլորտն ունի հետագա բարելավման կարիք:

2. Իրականացվել են 2005թ. սահմանադրական փոփոխությունները, ամրագրվել է ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը, ճանաչվել է մարդկանց սահմանադրական արդարադատության իրավունքը, իրականում սահմանադրորեն արմատավորվել է իրավունքի գերակայությունը, արմատավորվել է Հայաստանում անհատական սահմանադրական գանգատի ինստիտուտը, որով ՀՀ քաղաքացիները ոչ միայն իրենց իրավունքների պաշտպանության նոր հնարավորություն են ստացել, այլև դարձել են սահմանադրական զարգացումների կարևոր սուբյեկտ:

3. Ստեղծվել և կայացել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Մարդու իրավունքների պաշտպանը հանդիսանում է նաև «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ: Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն իր գործունեությունը լիովին իրականացնում է Փարիզյան սկզբունքներին համապատասխան:

4. Մարդու իրավունքների ոլորտում մշակվել և իրականացվում են ծրագրեր, այդ թվում` «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը», որը 2008թ. վերանվանվել է «Կայուն զարգացման ծրագիր», «Գենդերային քաղաքականության 2011-2015թթ. ռազմավարական ծրագիրը», «Ընդդեմ գենդերային բռնության 2011-2015թթ. ռազմավարական ծրագիրը», «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015թթ. ազգային ծրագիրը», «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015թթ. ռազմավարությունը», «Հայաստանի Հանրապետությունում 2010-2012թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը», «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը» և այլն:

5. ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել և ՀՀ Ազգային ժողովի կողմից 2012թ. փետրվարին առաջին ընթերցմամբ ընդունվել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

6. Արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու արդյունքում ստեղծվել են ազգային օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու լուրջ նախադրյալներ: ՀՀ քրեական օրենսգրքում տեղ են գտել դրույթներ, որոնք պատիժ են նախատեսում կյանքի և առողջության, արժանապատվության ու անձի նկատմամբ հարգանքի, ինչպես նաև քաղաքացիական, սոցիալական իրավունքների, ընտանիքի, անչափահասների և արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների համար, նաև դատական և իրավապահ մարմինների կողմից մարդու իրավունքների և ազատությունների խախտումների համար: ՀՀ քրեական օրենսգրքում, ՀՀ ընտանեկան օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, ՀՀ աշխատանքային օրենսգրքում տեղ են գտել մարդու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև օրինական շահերի պաշտպանության կուռ երաշխիքներ:

7. Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք ակտիվորեն զբաղվում են երեխաների, կանանց, ազգային փոքրամասնությունների, երիտասարդության, թոշակառուների, ֆիզիկական սահմանափակ կարողություններով անձանց, փախստականների և ձերբակալված անձանց խնդիրներով: Հասարակական կազմակերպություններից շատերը պարբերական ուսումնասիրություններ են կատարում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, մշակում կանխարգելման և հանրային իրազեկման զանազան ծրագրեր: Ամեն տարի տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ ՀՀ Ազգային ժողով են ներկայացնում զեկույցներ Հայաստանում մարդու իրավունքների ապահովման ոլորտում տիրող վիճակի վերաբերյալ:

8. Վերոհիշյալ ձեռքբերումներով հանդերձ` գենդերային հավասարության, ազատ ընտրության իրավունքի, արտահայտման ազատության իրավունքի, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի, արդար դատաքննության իրավունքի, ինչպես նաև խոշտանգման կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքի և այլ հարցերի հետ կապված որոշ խնդիրներ շարունակում են մնալ պետության ուշադրության կենտրոնում, որոնց լիարժեք իրականացումը կարևորվում է ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման էական երաշխիքներ ստեղծելու տեսանկյունից:

9. Սոցիալական, տնտեսական և քաղաքական որոշ խնդիրներ խոչընդոտում են հասարակության հետագա ժողովրդավարացմանը, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ամուր համակարգի ստեղծմանը: Այս սահմանափակումները պայմանավորված են պլանային տնտեսությունից ազատ շուկայականին անցնելու առանձնահատկություններով և միջազգային շուկայում տեղի ունեցող իրադարձությունների ուղղակի ազդեցությամբ:

Հայաստանը կարևոր քայլեր է ձեռնարկել սոցիալական և տնտեսական իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով: Տնտեսական հետընթացի երկարատև ժամանակաշրջանին հետևեցին ՀՆԱ-ի աճը, աշխատավարձի, կենսաթոշակների, սուբսիդիաների, կրթաթոշակների և նպաստների բարձրացումը: Սոցիալական պաշտպանության և առողջապահության համակարգում սկսվել են արմատական բարեփոխումներ, և պետությունը ձեռնամուխ է եղել իր քաղաքացիների համար կյանքի պատշաճ պայմանների ստեղծման գործընթացին: Թոշակները, սուբսիդիաները և կրթաթոշակները խիստ ցածր են և բացասաբար են ազդում կրթության, առողջապահական իրավունքների, բավարար կենսամակարդակ ունենալու իրավունքի, ինչպես նաև այլ սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների իրականացման վրա:

10. Մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև տնտեսական և սոցիալական ապահովության հարցերը մշտապես գտնվում են ուշադրության կենտրոնում, քանի որ անհրաժեշտություն է առաջացել բարելավել պետական մարմինների աշխատանքը, բարձրացնել պետական պաշտոնյաների որակավորումը, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վերաբերյալ հաշվետվողականության մակարդակը, խուսափել էթիկայի կանոնների խախտումներից, երաշխավորել մարդու իրավունքների պաշտպանության մշակույթի ձևավորումը հասարակության մեջ և իրավապահ մարմիններում, միավորել պետության և քաղաքացիական հասարակության ինստիտուտների ջանքերը` ապահովելով նաև քաղաքացիների իրազեկումն իրենց իրավունքների և դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ:

 

1.2. Մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունները

 

11. Հայաստանը միացել է մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային հիմնարար պայմանագրերին` ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի հովանու ներքո առկա մարդու իրավունքների վերաբերյալ հիմնական փաստաթղթերին: Այս հանձնառությունների մասով Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի համապատասխան գործակալություններին մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ներկայացնում է պարբերական զեկույցներ, որոնց հիման վրա մշակվում են առաջարկություններ Հայաստանում մարդու իրավունքների վիճակը բարելավելու նպատակով:

12. Հայաստանի Հանրապետությունը պարտավորություններ է ստանձնել ՄԱԿ-ի Կանոնադրության հիման վրա: Ի հավելումն, Հայաստանի Հանրապետությունը մասնակից է մարդու իրավունքների վերաբերյալ հետևյալ հիմնական միջազգային պայմանագրերի` «Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին» միջազգային դաշնագիր (ներառյալ Կամընտիր արձանագրությունը), «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագիր, «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիա (ներառյալ Կամընտիր արձանագրությունը), «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիա, «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիա, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիա և այլն:

13. Հայաստանի Հանրապետությունը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի մասնակից պետություն է, որի ուժով նաև պարտավորված է կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները:

 

II. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՐԴԵԳՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

2.1. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության (այսուհետ՝ ռազմավարություն) ընդունման անհրաժեշտությունն ու նպատակները

 

14. Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի միասնական և համապարփակ քաղաքականության իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է`

1) ունենալ միասնական մեկ քաղաքական փաստաթուղթ, որը կհամակարգի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տարվող հիմնական քաղաքականությունը: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում այս պահի դրությամբ գործում են մի շարք ծրագրեր, որոնք հիմնականում վերաբերում են մարդու իրավունքների առանձին կատեգորիաների կամ առանձին խմբերի անձանց իրավունքների պաշտպանությանը, որոնցից են՝ «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը», որը 2008թ. վերանվանվել է «Կայուն զարգացման ծրագիր», «Գենդերային քաղաքականության 2011-2015թթ. ռազմավարական ծրագիրը», «Ընդդեմ գենդերային բռնության 2011-2015թթ. ռազմավարական ծրագիրը», «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության ազգային ծրագիրը», «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015թթ. ռազմավարությունը», «Հայաստանի Հանրապետությունում 2010-2012թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը», «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը», որը նախատեսում է իրավական և դատական համակարգերի հիմնարար բարեփոխումների իրականացում, նաև ուղղակիորեն և անուղղակիորեն վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանն ու միտված է հատկապես պետական մարմինների հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների իրացման երաշխիքների ամրապնդմանն ու ստեղծմանը,

2) մարդու իրավունքների պաշտպանության տարբեր բնագավառներում առկա խնդիրներին տալ թիրախային լուծումներ` քաղաքականության շարունակականություն ապահովելու նպատակով:

15. Ռազմավարությունը հետապնդում է հետևյալ հիմնական նպատակները`

1) մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ու զարգացմանն ուղղված պետական հետևողական և համակարգված քաղաքականության հիմնադրույթների սահմանումն ու դրանց կիրառման միջոցով մարդու իրավունքների պաշտպանվածության բարձրացումը,

2) Հայաստանի Հանրապետության իրավասության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի հիմնարար քաղաքացիական և քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների իրացման պայմանների բարելավումը` Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային և երկկողմ պարտավորություններին համապատասխան,

3) Հայաստանի Հանրապետության իրավասության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության գործուն և արդյունավետ մեխանիզմների ապահովումը,

4) գործող օրենսդրության կատարելագործումը և պատշաճ կիրառման ապահովումը միջազգային չափանիշներին համապատասխան,

5) մարդու իրավունքների և դրանց պաշտպանության եղանակների մասին հանրային իրազեկության բարձրացումը` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև լայն հասարակության և քաղաքացիների կողմից սեփական իրավունքների պաշտպանության խրախուսումը,

6) պետական իշխանության մարմինների նկատմամբ հասարակության վստահության ամրապնդումն ու սոցիալական համախմբվածության մեծացումը,

7) մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի, ինչպես նաև իրավապաշտպան կազմակերպությունների կարողությունների ուժեղացումը, մարդու իրավունքների պաշտպանության ազգային այլ ինստիտուտների հիմնումն ու ամրապնդումը,

8) սոցիալապես խոցելի խմբերի հիմնախնդիրների ու կարիքների հստակեցումը և նրանց իրավունքների ապահովմանն ուղղված արդյունավետ միջոցառումների ձեռնարկումը,

9) քաղաքացիական հասարակության ինստիտուտների ակտիվ ներգրավումը ռազմավարության նպատակներին ուղղված գործողությունների իրականացմանը,

10) հասարակական կազմակերպությունների գործունեության, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ նրանց համագործակցության արդյունավետության բարձրացումը,

11) Հայաստանի Հանրապետությունում պետականության ամրապնդումը, օրինականության և ժողովրդավարության գերակայության ապահովումն ու հասարակության իրազեկության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացումը:

 

2.2. Ռազմավարության հիմնական սկզբունքները

 

16. Ռազմավարության հիմնական սկզբունքներն են`

1) Պետության մասնակցությունը: Ռազմավարությունը և դրա հիման վրա ընդունվելիք գործողությունների ծրագիրը մեծապես իրականացվելու են պետական իշխանության մարմինների կողմից:

2) Միջազգային պարտավորությունների լիարժեք կատարումը: Որպես մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար ուղենիշ և չափանիշ են ընտրվում միջազգային իրավական այն պարտավորությունները, որոնք Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է օրենսդրությամբ սահմանված կարգով: Ելակետային է համարվում ստանձնած բոլոր պարտավորությունների լիարժեք կատարումը:

3) Մարդու իրավունքների փոխադարձ կապը և կախվածությունը: Քաղաքական և քաղաքացիական իրավունքները, սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքները պետք է հավասարապես երաշխավորվեն: Ռազմավարության առանցքն է մարդու բոլոր իրավունքների պաշտպանության ուղղությամբ հավասարակշռված պետական քաղաքականության իրականացումը:

4) Մարդու իրավունքների առաջնահերթության սահմանումը: Ռազմավարության անկյունաքարն է հանդիսանում մարդու իրավունքների պաշտպանությունը որպես Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության առաջատար բաղադրատարր սահմանելը:

5) Հանրության մասնակցությունը: Մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացման նպատակով պետական իշխանության պատասխանատու մարմինների կողմից ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացման, մոնիտորինգի և գնահատման ընթացքում կներգրավվի քաղաքացիական հասարակությունը` համապատասխան կազմակերպությունների միջոցով:

6) Մոնիտորինգն ու գնահատումը: Կներդրվի ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացման մոնիտորինգի և գնահատման գործուն համակարգ:

7) Մարդու իրավունքների վերաբերյալ կրթությունը: Ռազմավարության և գործողությունների ծրագրի առանցքն են մարդու իրավունքների վերաբերյալ համապատասխան թիրախային խմբերին իրազեկելն ու կրթելը` դրանց պաշտպանությունն առավել լիարժեքորեն երաշխավորելու նպատակով:

17. Ռազմավարության հիմնական քաղաքական ուղենիշներն ու սահմանված թիրախները խարսխված են մարդու իրավունքների պաշտպանության համակարգի արդյունավետության ամրապնդման և ժողովրդավարական արժեքների ամրապնդման ուղղությամբ ստանձնած պարտավորությունների վրա։

18. Ռազմավարության նպատակները և խնդիրները տարանջատված են ըստ ակնկալվող արդյունքների, որոնց ներկայացվող հիմնական պահանջներն են` դրանց շոշափելիությունը, իրատեսությունը, չափելիությունը և համադրելիությունը:

19. Ռազմավարության իրականացման վերջնական արդյունքը մարդու իրավունքների պաշտպանության բարձր մակարդակի ապահովումն է:

 

2.3. Ռազմավարության հիմնական գերակայությունները

 

20. Ռազմավարությամբ երաշխավորվում են քաղաքացիական և քաղաքական իրավունքների ոլորտում հետևյալ գերակայությունները`

1) կյանքի իրավունք,

2) անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք,

3) մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք,

4) անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք,

5) արդար դատաքննության իրավունք,

6) ազատ կամքի արտահայտման իրավունք,

7) ազատ ընտրության և հանրաքվեի իրավունք,

8) խաղաղ հավաքների ազատության իրավունք,

9) խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունք:

21. Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների ասպարեզում երաշխավորվում են հետևյալ իրավունքները`

1) առողջության պահպանման իրավունք,

2) կրթության իրավունք,

3) աշխատանք ընտրելու ազատության իրավունք,

4) սեփականության իրավունք,

5) բավարար կենսամակարդակի իրավունք,

6) սոցիալական ապահովության իրավունք:

22. Գործողությունների ծրագրի մշակման և իրագործման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության խթանման և պաշտպանության մակարդակի բարձրացման վրա:

23. Որպես թիրախային խմբեր ռազմավարության մեջ առաջնահերթ կերպով դիտարկվում են հետևյալ խոցելի խմբերը`

1) երեխաները,

2) կանայք,

3) տարեցները,

4) հաշմանդամները,

5) զոհված ազատամարտիկների ընտանիքները,

6) ազգային փոքրամասնությունները,

7) ՀՀ-ում ապաստան հայցող, ապաստան ստացած, ինչպես նաև փախստականի կարգավիճակ ունեցող անձինք,

8) բռնադատվածները:

 

2.4. Մարդու իրավունքների պաշտպանության քաղաքականության իրականացման ոլորտում պետական և այլ շահագրգիռ մարմինների իրավասությունները

 

24. Ռազմավարության դրույթների և ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացումը համակարգելու նպատակով նախատեսվում է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում կընդգրկվեն համապատասխան ներկայացուցիչներ` ՀՀ Նախագահի աշխատակազմից, Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմից, ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից, ՀՀ դատական դեպարտամենտից, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, հասարակական կազմակերպություններից, Հանրային խորհրդից և այլ շահագրգիռ մարմիններից:

 

III. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

3.1. Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ կրթությունն ու իրազեկումը

 

25. Մարդու իրավունքների խախտումների կանխարգելման և պաշտպանության երաշխավորման հիմնական և կարևորագույն միջոցներից են մարդու իրավունքների մասին կրթությունն ու իրազեկումը: Մարդու իրավունքների մասին իրազեկվածության մակարդակն անհրաժեշտ է բարձրացնել հասարակության բոլոր շերտերում` ներառելով նաև նախադպրոցական և դպրոցական տարիքի անձանց:

 

3.2. Մարդու իրավունքների պաշտպանության վարչական միջոցառումները

 

26. Մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն և արդյունավետ միջոցներ են վարչական միջոցառումներն ու պետական կառավարման համակարգում դրանց կատարելագործմանն ուղղված բարեփոխումները, մասնավորապես` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթների կիրառման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները:

 

3.3. Մարդու իրավունքների պաշտպանության դատական միջոցառումները

 

27. Կարևորվում են՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան դիմելու ինստիտուտի լիարժեք արմատավորումը, որպես մարդու իրավունքների երաշխավորված պաշտպանության եվրոպական չափանիշներին համապատասխանող համակարգ, դատաիրավական բարեփոխումները, որոնք կամրապնդեն մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը՝ որպես բարեփոխումների ուղենիշ ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընդունած որոշումներն ու դրանցում արտացոլված իրավական դիրքորոշումները, մասնավորապես` մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցների հասանելիության երաշխավորումն ու դատական իշխանության հանդեպ հասարակության վստահության ամրապնդումը:

 

IV. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

28. Կյանքի իրավունքի երաշխավորում, որը ներառում է ընթացակարգերի մշակումը, որը հնարավորություն կտա միջոցներ ձեռնարկել ձերբակալվածներին պահելու վայրերում և քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի հետաքննության, բացահայտման, հրապարակայնության և հաշվետվողականության ապահովման ուղղությամբ, կապահովի անվտանգության գործողությունների պատշաճ պլանավորումը, վերահսկումն ու դրանց հետագա գնահատումը:

29. Առողջության պահպանման իրավունքի երաշխավորում, որը ներառում է`

1) որակյալ բժշկական օգնություն և սպասարկման ստանալու ապահովումը,

2) առողջապահության ստանդարտների հաստատման նպատակով առողջապահության ազգային ռազմավարության մշակումը,

3) առողջական խնդիրներ ունեցողների իրավունքների պաշտպանության և նրանց առողջությանը հասցված վնասի փոխհատուցման արդյունավետ մեխանիզմների ստեղծման նպատակով համապատասխան օրենքներում փոփոխությունների իրականացումը,

4) հիվանդների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, որը թույլ կտա հիվանդներին տեղեկանալ իրենց իրավունքների և պարտականությունների մասին և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն առողջապահական հաստատություններում,

5) առողջապահական հաստատությունների հետագա օպտիմալացման ապահովումը՝ հաշվի առնելով ՀՀ մարզերում առողջապահական հաստատությունների հասանելիությունը,

6) վարակիչ հիվանդությունների ախտորոշման, մոնիտորինգի և վերահսկման հնարավորությունների մեծացումը,

7) արտակարգ իրավիճակներում տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն ու ապահովումը:

30. Մտքի, խղճի, կրոնի և դավանանքի ազատության իրավունքի երաշխավորում, որը ներառում է`

1) ատելության, անհանդուրժողականության և դրանից բխող ահաբեկման և հարկադրանքի ակտերի դեմ պայքարելու նպատակով անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը,

2) կրոնի կամ հավատքի ազատության հարցերի ըմբռնման ապահովումն ու դրանց հանդեպ հանդուրժողականության խորացումն ու խրախուսումը,

3) կրոնի կամ խղճի հիմքերով խտրականության դրսևորումները կանխելու նպատակով անհրաժեշտ իրավական և վարչական միջոցների ձեռնարկումն ու կրոնի և հավատքի ազատության իրավունքի խախտման դեպքերում զոհերի պաշտպանությանն ուղղված արդյունավետ իրավական լուծումների ապահովումը,

4) անընդունելի հոգեորսությունից խոցելի խմբերի և առաջին հերթին` երեխաների և երիտասարդների պաշտպանվածության ապահովումը,

5) կրոնի և հավատքի վերաբերյալ դպրոցական ուսուցման ծրագրերի կատարելագործումը՝ հաշվի առնելով նաև Կրոնների և հավատքների դպրոցական ուսուցման Տոլեդոյի ուղղորդող սկզբունքները,

6) «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի մշակումը՝ գործող օրենքը միջազգային ստանդարտներին և ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների և Եվրոպայի խորհրդի առաջարկներին համապատասխանեցնելու համար:

31. Կրթության իրավունքի երաշխավորում, որը ներառում է`

1) պետության տարածքում որակյալ կրթության ապահովումը, մասնագիտական կրթության հասանելիությանն ու մատչելիությանն ուղղված անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը,

2) կրթության իրավունքի պաշտպանության և երաշխավորման ոլորտում առկա բացերի բացահայտմանն ուղղված համապարփակ հետազոտությունների անցկացումը,

3) ՄԱԿ-ի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի լրացուցիչ արձանագրության վավերացումը, որը հնարավորություն կտա յուրաքանչյուր անձի օգտվել այդ դաշնագրի շրջանակներում ստեղծված բողոքարկման մեխանիզմից,

4) կրթության իրավունքի միջազգային չափանիշների մասին պետական իշխանության մարմինների և դատավորների շրջանում իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

32. Աշխատանքի ընտրության ազատության իրավունքի երաշխավորում, որը ներառում է`

1) աշխատանքի անվտանգության ու հիգիենայի պահանջներին բավարարող աշխատանքային պայմանների ապահովումը,

2) «Աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման ազգային ծրագրի» ընդունումը` համաձայն միջազգային պարտավորությունների, ինչպես նաև պարբերաբար գնահատումը` փոփոխվող ռիսկերի լույսի ներքո,

3) աշխատանքի պետական տեսչության` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագրի և ստուգումներում ընդգրկվող հարցերի ստուգաթերթի հաստատումը, որի նպատակն է գրանցել հատուկ դեպքերը, ստուգումների տևողությունն ու հիմքերը,

4) աշխատանքային վեճերի լուծման արդյունավետ մեխանիզմների ներդրումը,

5) արհեստակցական կազմակերպությունների լիարժեք կայացումն ու գործունեության իրավական դաշտի ապահովումը,

6) մասնակցությունը Եվրամիության զբաղվածության քաղաքականության համակարգմանն ու Հայաստանի Հանրապետության զբաղվածության ապահովման ռազմավարության իրականացմանը:

33. Սեփականության իրավունքի երաշխավորման և ամրապնդման, ինչպես նաև դրա կիրառման նպատակով համապատասխան քայլերի նախաձեռնում:

34. Բավարար կենսամակարդակի իրավունքի երաշխավորում, որը ներառում է`

1) ժամանակավոր կացարաններում բնակվող մարդկանց համար պատշաճ կենսամակարդակ ապահովելուն ուղղված հետևողական միջոցառումների իրականացումը,

2) սննդային հավելումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի կիրարկման ապահովումը` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և իրացվող սննդամթերքում հավելումների պարունակությունը սննդային հավելումների տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու նպատակով,

3) սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սննդի ոլորտի տնտեսավարող սուբյեկտների պետական գրանցման ապահովումը,

4) սննդի անվտանգության պատշաճ մակարդակի ապահովման նպատակով` պահանջվող նվազագույն ամսական աշխատավարձի և պետական նպաստների ապահովումը,

5) գենետիկորեն փոփոխված օրգանիզմների կիրառման սահմանափակումների վերաբերյալ իրավական նորմերի կիրառման արդյունավետությանն ուղղված միջոցառումների իրականացումը` ապահովելով սննդամթերքի մեջ գենետիկորեն փոփոխված օրգանիզմների առկայության մասին սպառողների իրազեկվածությունը,

6) սննդի ապահովման բնագավառում իրականացվող վերահսկողության համակարգումը` ապահովելու համար անվտանգ սննդի առկայությունը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր բնակչի համար,

7) Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր մարդու կյանքի պատշաճ մակարդակի ապահովման նպատակով նվազագույն աշխատավարձի, պետական նպաստների, բազային կենսաթոշակի արդարացի չափի ապահովմանն ուղղված քայլերի ձեռնարկումը` կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի հիման վրա:

35. Սոցիալական ապահովության իրավունքի երաշխավորում, որը ներառում է`

1) Հայաստանում սոցիալական գործընկերության պրակտիկայի ինստիտուցիոնալացումը` ներդնելով համապատասխան մեխանիզմներ հանրապետական և համայնքային մակարդակներում,

2) ընտանիքի աղքատության մակարդակի գնահատման ժամանակակից մեթոդների և չափանիշների ընդունումը,

3) պետական նպաստների վարչարարության վերանայումը նպաստառուների ցուցակներում ընդգրկման հնարավոր բացթողումները բացառելու նպատակով,

4) ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին (ընտանիքին) սոցիալական ծառայությունների փաթեթի (համալիրի) տրամադրումը:

36. Անձնական և ընտանեկան կյանքի հանդեպ հարգանքի իրավունքի երաշխավորում, որը ներառում է`

1) մարդու իրավունքների պաշտպանին` տվյալների պաշտպանության իրավական դաշտը վերահսկելու իրավասություն շնորհելու հնարավորության քննարկումը,

2) անհատական տվյալների պաշտպանության ոլորտում առկա Եվրոպական միության ընդունած չափանիշներին համապատասխան ներպետական օրենսդրության բարեփոխումների իրականացումը,

3) փաստաթղթերի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի հետևողական ձեռնարկումը:

37. Ընտրական իրավունքի երաշխավորում, որը ներառում է` ընտրական օրենսդրության շարունակական բարեփոխումն ու ընտրական գործընթացների իրավական ու կառուցակարգային երաշխիքների ամրապնդումը:

38. Խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի երաշխավորում, որը ներառում է`

1) հավաքների ազատության իրավունքի իրականացման նպատակով օրենքներում և կանոնակարգերում, ինչպես նաև պրակտիկայում կամայական խոչընդոտների ծագման կանխումը,

2) իրավապահ մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների՝ սահմանված կարգով շարունակական վերապատրաստումը՝ խաղաղ հավաքների հսկողության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով:

39. Ազատ արտահայտման ազատության իրավունքի երաշխավորում, որը ներառում է`

1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց ուսուցման և իրազեկման ազատության ապահովումը` միջազգային չափանիշներին և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան,

2) հեռուստատեսության և ռադիոյի կարգավորող մարմինների ընտրության և կազմավորման կարգի համապատասխանեցումը միջազգային և առաջին հերթին` եվրոպական պահանջներին,

3) լրագրողների դեմ ոտնձգությունների կանխմանն ու օրենքով սահմանված կարգով պատշաճ քննության անցկացմանն ուղղված միջոցառումների իրականացումը,

4) մամուլի աշխատակիցների համար խոսքի ազատության հարցերի վերաբերյալ դասընթացների կազմակերպումը,

5) արտահայտման ազատության և ազգային անվտանգության ապահովման չափանիշների միջև առկա սահմանազատման միջազգայնորեն ընդունված չափանիշների վերաբերյալ պետական ծառայողների և լրատվամիջոցների վերապատրաստման անցկացումը` հաշվի առնելով Յոհանեսբուրգյան սկզբունքներն ազգային անվտանգության, արտահայտման ազատության և տեղեկատվության մատչելիության վերաբերյալ:

40. Խոշտանգման կամ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքի երաշխավորում, որը ներառում է`

1) խոշտանգման սահմանումը ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» կոնվենցիայի համաձայն` տարանջատելով խոշտանգումը բռնության այլ ձևերից,

2) խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ցանկացած դեպքի անկախ հետաքննության անցկացման ընթացակարգերի սահմանումը՝ նույնիսկ ֆորմալ գանգատի բացակայության դեպքում,

3) ազատազրկման և նախնական կալանքի վայրերում խոշտանգումների մասին հայտարարությունների քննության ներպետական համակարգի ստեղծումը, խոշտանգման մասին հայտարարություն անող անձի և վկայի պաշտպանության երաշխավորումը,

4) խոշտանգման և վատ վերաբերմունքի զոհերին փոխհատուցման տրամադրման, ինչպես նաև լիարժեք վերականգնման (ռեաբիլիտացիայի) անհրաժեշտ ընթացակարգերի ապահովումը,

5) ձերբակալման պայմանների համապատասխանության ապահովումը վերաբերմունքի միջազգային չափանիշներին,

6) նախնական կալանքի վայրերի աշխատակազմի աշխատանքային պայմանների բարելավումը,

7) քրեակատարողական հիմնարկների գործունեության թափանցիկության ապահովումն ու լրատվամիջոցների հետ քրեակատարողական հիմնարկների համագործակցության ընդլայնումը,

8) Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մարդկային և ֆինանսական ռեսուրսների ավելացումը` ձերբակալման վայրեր այցելելու և անձանց նկատմամբ վերաբերմունքի ու նրանց պահելու պայմանների մոնիտորինգ անցկացնելու նպատակով,

9) բժշկական անձնակազմի վերապատրաստումը` բժշկական էթիկայի կանոնների վերաբերյալ, բժշկական անձնակազմի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն խոշտանգումներին մասնակցության կանխումն ու պատժամիջոցների խստացումը նրանց նկատմամբ,

10) ուսումնական ձեռնարկների տրամադրումը իրավապահ մարմինների աշխատակազմերին` կալանավորման ընթացքում, ինչպես նաև նախնական կալանքի վայրերում մարդկանց հանդեպ վերաբերմունքի մասին միջազգային պահանջների վերաբերյալ,

11) խոշտանգման և վատ վերաբերմունքի անվերապահ արգելքի վերաբերյալ հասարակության իրազեկման ապահովումը:

41. Երեխաների իրավունքների պաշտպանության երաշխավորում, որը ներառում է`

1) երեխաների իրավունքների պաշտպանության ապահովման ինստիտուտների գործունեության արդյունավետության բարձրացումը,

2) երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան ծառայությունների իրավասությունների կատարելագործումը` բարելավելով նրանց աշխատակազմի որակավորումն ու նյութատեխնիկական ռեսուրսները,

3) վերականգնողական համակարգի զարգացումը` կյանքի դժվարին պայմաններում գտնվող կամ բռնության զոհ դարձած երեխաների վերականգնման ապահովման նպատակով:

42. Կանանց իրավունքների երաշխավորում, որը ներառում է`

1) ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի, Պեկինի 4-րդ համաշխարհային (1995թ.) համաժողովի հիմնական հանձնարարականների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված գենդերային հավասարությանն ուղղված միջազգային այլ փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների կատարումը,

2) ընտանեկան բռնության դեմ պայքարի վերաբերյալ ՀՀ օրենքի նախագծի մշակումը՝ միջազգային չափանիշներին համապատասխան, և այն սահմանված կարգով շրջանառության մեջ դնելը,

3) կանանց հանդեպ բռնության կանխման և վերացման քրեադատավարական միջոցների մասին ազգային օրենսդրության ներդաշնակեցումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմանը,

4) իրավաբանական աջակցությունը և վնասի փոխհատուցման ապահովմանն ուղղված համապատասխան իրավական ակտերի մշակումը,

5) սեփական ընտանիքի անդամների հանդեպ բռնություն գործադրող անձանց համար սոցիալական կրթության ծրագրերի մշակումը,

6) ներընտանեկան կամ սեռական բռնությունից տուժած կանանց և երեխաների պետական աջակցության ապահովումը,

7) բռնությունների դեպքերի վերաբերյալ կանանց և աղջիկների կողմից արված հայտարարությունների պատշաճ ընթացքի ապահովումը` երաշխավորելով այդ հայտարարությունների համակողմանի և օբյեկտիվ քննությունը,

8) ոստիկանության աշխատակիցների և դատավորների ապահովումը կանանց նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ համապատասխան ուղեցույցներով,

9) կանանց նկատմամբ բռնության դեպքերում զոհերին իրավաբանական և հոգեբանական պաշտպանության ու անվճար բժշկական օգնության տրամադրման ապահովումը,

10) կանանց` տղամարդկանց հետ հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների երաշխավորումը,

11) թրաֆիքինգի զոհերի, ինչպես նաև այդ գործով վկաների պատշաճ դատավարական պաշտպանության ապահովումը` հաշվի առնելով միջազգային և առաջին հերթին՝ Եվրամիության պահանջները,

12) բռնության և մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց պաշտպանությանն ու վնասի փոխհատուցման վերաբերյալ համապատասխան իրավական ակտերի նախագծերի և մեխանիզմների ներդրումը,

13) թրաֆիքինգի վերաբերյալ իրավապահ մարմինների աշխատակիցների, դատավորների վերապատրաստման շարունակականության ապահովումը:

43. Տարեց մարդկանց իրավունքների երաշխավորում, որը ներառում է`

1) տարեցներին որակյալ սոցիալական ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընձեռումը` սոցիալական ծառայությունների որակի գնահատման և վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ստեղծմամբ,

2) տարեցների համար անկախ և ակտիվ կյանք վարելու հնարավորությունների ստեղծումը,

3) տարեցների` հասարակությանն ինտեգրվելուն ուղղված ծրագրերի իրականացումը,

4) քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքում տարեցների մասնակցության ապահովումը,

5) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կյանքի պատշաճ պայմանների ապահովումը,

6) տարեց մարդկանց մրցունակության ապահովումն աշխատանքի շուկայում:

44. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության երաշխավորում, որը ներառում է`

1) հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքները բավարարող հատուկ դասավանդման մեթոդաբանության ընդունումը, ինչպես նաև համապատասխան հայեցակարգի մշակումը` հաշմանդամություն ունեցող երեխաների մասնագիտական պատրաստվածության ծրագրերի ապահովման վերաբերյալ,

2) կրթական հաստատություններում ուսուցչի օգնականի, ընթերցողի, ուղեկցողի, հատուկ կարիքներ ունեցող անձանց համար ժեստերի լեզվի թարգմանչի ծառայությունների մատուցման իրականացումը, ինչպես նաև ուսուցման գործընթացում հատուկ կարիքներ ունեցող անձանց համապատասխան սարքավորումներով ապահովումը,

3) ներառական կրթական համակարգի ստեղծումը, ներառյալ՝ հիմնական և մասնագիտացված կրթության տրամադրումը, որը կնպաստի փորձի փոխանակմանն ու հաշմանդամություն ունեցող երեխաների, երիտասարդների, մեծահասակների ներգրավմանը հասարակական կյանքին,

4) նորակառույցներն ու նախկինում կառուցված շենքերը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելուն ուղղված քաղաքականության իրականացումը,

5) տրանսպորտի հասանելիության ապահովումը` հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները,

6) «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի մշակումը՝ գործող օրենքը Եվրամիության պահանջներին համապատասխանեցնելու համար,

7) հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների և հավասար պայմանների ապահովմանն ու նրանց սոցիալական ներգրավվածությանն ուղղված գործնական միջոցների ձեռնարկումը,

8) ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների պահանջներին համահունչ ՀՀ օրենքի նախագծի մշակումը և սահմանված կարգով շրջանառության մեջ դնելը,

9) զբաղվածության բոլոր փուլերում խտրականությունից պաշտպանվածության երաշխավորումը, ներառյալ՝ թեկնածուի ընտրության և հավաքագրման, ինչպես նաև կարիերայի զարգացման հետ կապված միջոցառումների ապահովումը,

10) հմտություններ ձևավորելու նպատակով աշխատանքային պրակտիկայից օգտվելու հնարավորության ընձեռումը, հատկապես` հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար,

11) ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց համար հարկային արտոնությունների կիրառումը,

12) աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց համար որոշակի քվոտաների տրամադրումը,

13) անձի կարիքների բազմակողմանի գնահատման և պարբերական վերանայման միջոցով սոցիալական ծառայությունների և նմանատիպ աջակցության տրամադրման ապահովումը,

14) հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկումն իրենց իրավունքների վերաբերյալ,

15) սոցիալական խնամքի տներում, մանկատներում, հոգեբուժական և այլ հաստատություններում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների՝ հնարավոր խախտումներից պաշտպանության համակարգերի առկայության ապահովումը:

45. Ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունքի երաշխավորում, որը ներառում է`

1) ուսուցիչների պատրաստման և հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների լեզուներով թարմացված ուսումնական նյութերի ապահովմանն ուղղված համակարգված քաղաքականության մշակումը,

2) որոշումներ կայացնողների մակարդակում ազգային և էթնիկ փոքրամասնությունների ներկայության քվոտաների ներդրումը,

3) ազգային և էթնիկ փոքրամասնություններով բնակեցված մարզերում և համայնքներում մշակութային կենտրոնների կառուցումն ու ազգային լեզուներով ռադիոհեռուստահաղորդումների հեռարձակման ապահովումը:

46. Փախստականների և ապաստան հայցողների իրավունքների երաշխավորում, որը ներառում է`

1) ապաստան հայցողների իրավունքների ապահովման ազգային օրենսդրության ներդաշնակեցումը միջազգային պահանջներին,

2) սահմանապահների և այլ իրավապահ մարմինների ուսուցման շարունակականության ապահովումը` ոլորտի միջազգային չափանիշների և ազգային օրենսդրության հարցերով,

3) փախստականների սոցիալական և տնտեսական ինտեգրմանը նպաստող արդյունավետ միջոցառումների իրականացումը:

 

V. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

 

47. Ռազմավարության ընդունումից հետո` վեցամսյա ժամկետում, ՀՀ կառավարության կողմից կմշակվի Գործողությունների ծրագիր 2013-2016թթ. համար` ներառելով նաև պատասխանատու մարմինները, կատարման ժամկետները, ֆինանսավորման աղբյուրները և կատարողականի ցուցանիշները:

48. Գործողությունների ծրագիրը մշակելիս հաշվի կառնվեն վաղօրոք ընդունված ազգային ծրագրերը, ռազմավարություններն ու հայեցակարգային փաստաթղթերը, այդ թվում՝ «Գենդերային քաղաքականության 2011-2015թթ. ռազմավարական ծրագիրը», «Ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թթ. ռազմավարական ծրագիրը», «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015թթ. ազգային ծրագիրը», «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015թթ. ռազմավարությունը», «Հայաստանի Հանրապետությունում 2010-2012թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը», մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող՝ առկա ամբողջական տեղեկատվությունը, ներառյալ՝ համապատասխան պետական մարմինների հաշվետվություններում, Մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների զեկույցներում արտացոլված խնդիրները և այլն:

 

VI. ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԸ

 

49. Ռազմավարությամբ նախատեսվող միջոցառումների իրականացման պատասխանատուն պետական և տարածքային կառավարման մարմիններն են, որոնք կկազմակերպեն սեմինարներ, կլոր սեղաններ, ճեպազրույցներ և այլն` ապահովելով պատասխանատու օղակների ներգրավումը:

50. Գործողությունների ծրագրի իրականացման նկատմամբ կարող են իրականացվել դիտարկումներ, որոնց արդյունքում կներկայացվեն առաջարկություններ, որոնք առաջնահերթության կարգով հաշվի կառնվեն գործողությունների ծրագրի ճշգրտման ու վերանայման ժամանակ և կնպաստեն մարդու իրավունքները հարգելու, պաշտպանելու և ապահովելու՝ պետության ստանձնած պարտավորությունների հետևողական և լիարժեք կատարմանը` երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին համահունչ:

 

VII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

51. Ռազմավարության ընդունումը կնպաստի`

1) մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորման, ապահովման ու պաշտպանության ամրապնդմանը Հայաստանի Հանրապետությունում,

2) ազգային օրենսդրության մեջ և իրավակիրառ պրակտիկայում մարդու իրավունքների պաշտպանության չափանիշների երաշխավորմանը,

3) մարդու իրավունքների պաշտպանության առավել հետևողական և համակարգված քաղաքականության իրականացմանը,

4) ժողովրդավարական հաստատությունների հզորացմանը, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կիրառմանը և իրավունքի գերակայության ապահովմանը,

5) քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանը, պետական հաստատությունների հետ համագործակցության խթանմանը,

6) մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության շարունակական մոնիտորինգի իրականացմանը,

7) մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանը, մարդու իրավունքների պաշտպանության իրականացման վերաբերյալ հանրային քննարկումների անցկացմանը:

 

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի

ղեկավար

 Վ. Սարգսյան

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]