Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը»
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Քրեական պատժից ազատվեց, բայց գույքային պահանջից՝ ոչ 11/17/2012   10:43  |  ԳՈՐԾ #

1995թ. փետրվարից 1997թ հուլիս ամիսն ընկած ժամանակաշրջանում Երևանի ոսկերչական գործարանը դեռ պետական էր: Այսինքն՝ այն տնօրեն Վաչագան Հարոյանի, պահեստապետ Նորայր Հովհաննիսյանի և, առավել ևս, գործարանի նյութատեխնիկական մատակարարման բաժնի պետ Ռուբիկ Ավետիսյանի սեփականությունը չէր: Պետական էր: Իրենք, ուրեմն, ձեռնարկության կայք-ունեցվածքի և բոլոր տեսակի հնարավորությունների պահպանությունն իրականացնող պատասխանատուներն էին, պետության կողմից վստահված անձինք:

Ո՞վ կմտածեր, որ գործարանին տիրություն անողների, այն էլ պետության կողմից նշանակված պատասխանատու ղեկավարների միտքը «ծուռ է» իրենց պահ տվածի նկատմամբ:

Օրինակ, ինչու՞ պիտի Ռուբիկ Ավետիսյանը գործարանից Ջրվեժի իր ամառանոց տեղափոխեր բետոնե սալեր, ցեմենտ, խողովակ, մարմարի սալեր, տարբեր տրամաչափի փականներ, վառելիքի ցանկացած տեսակ՝ սկսած հեղուկ գազից՝ վերջացրած՝ բենզինով և այլն: Ընդհանուր առմամբ, 2 մլն 262 հազար 522 ՀՀ դրամի ապրանք:

Կամ, ասենք ոսկերչական գործարանի մեկ հատը՝ մոտ 70 դրամ 32 լումա արժեքով հոլոգրաֆ տիպի պիտակները:

Ռ. Ավետիսյանը իմացավ, որ ձեռնարկության պահեստապետ Նորայր Հովհաննիսյանն ունի 5000 հատ այդպիսի պիտակների պակասորդ: Դե արի ու հասկացիր ինչու՞ պիտի նրան հորդորեր, որ ձեռնարկության փոխտնօրենին դրանց կորչելու մասին սուտ տեղեկություններ հայտնի՝ դրանով իսկ կասեցնելով կորած պիտակները գտնելու ուղղությամբ հնարավոր միջոցառումների ձեռնարկումը: Կամ ինչու՞ ընդամենը մեկ տարում, 1996-1997թթ. ընթացքում, հոլոգրաֆ տիպի պիտակների կորուստի ծավալը պիտի հասներ 23 հազար 2 հատի, որը գումարային արտահայտությամբ կազմում է 1մլն 617 հազար 277 ՀՀ դրամ:

Եվ հոլոգրաֆ պիտակների այս «գործարքները» նյութական պատասխանատու այս մարդկանց մոտ նոր օրինախախտումների հիմքեր են ձևավորում: Նրանք համատեղ սկսում են կեղծ փաստաթղթեր կազմել, որպեսզի ծածկեն այդ պակասորդները: Օրինակ, կազմում են մի ակտ, որի համաձայն 15 հազար հատ հոլոգրաֆ պիտակ թափվել է յուղի մեջ և դարձել անպետք: Ակնհայտ կեղծ փաստաթուղթը նրանք հանձնում են ձեռնարկության տնօրեն Վաչագան Հարոյանին, որն էլ թեթև ձեռքով այն «օրինականացնում» է իր ստորագրությամբ:

Այս ամենը երկար կձգվեր, եթե, ի վերջո, այս ձգձգվող զեղծարարությունների ու գողությունների շարանը չգրավեր իրավապահ մարմինների ուշադրությունը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը քննում է ոսկերչական գործարանին պատկանող պետական ունեցվածքի գողությանը վերաբերող գործը: Երեք մեղադրյալներից երկուսը կանգնում են դատարանի առաջ և ենթարկվում պատասխանատվության: Բայց երրորդ մեղադրյալի` Ռուբիկ Ավետիսյանի մասով գործն անջատվում և կասեցվում է` մինչև... մեղադրյալի հայտնաբերվելը...

Ռուբիկ Ավետիսյանը խույս էր տվել արդարադատությունից և անհայտացել...:

Անցան տարիներ: Առաջ գնացող կյանքը ենթադրում էր նաև իրավական դաշտի համապատասխանեցում նոր իրավիճակներին: 2006թ.-ի մարտի 21-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Ռուբիկ Ավետիսյանի արարքները համապատասխանեցնում է 2003թ.-ի ապրիլի 18-ին ընդունված նոր օրենսգրքի դրույթներին: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը, սակայն, մնում է անփոփոխ և նրան գտնելու ուղղությամբ հետախուզումը շարունակվում է:

Այսպես, տարին գլորվում էր տարու ետևից: Այդ ընթացքում Ռուբիկ Ավետիսյանի գործի և օրենսդրական փոփոխությունների համապատասխանեցման ևս մի քանի անհրաժեշտություններ առաջացան, ինչը և դատական մարմինները կատարում էին համաձայն սահմանված կարգի:

Եկավ 2012թ.-ը: Սա Ռուբիկ Ավետիսյանի երկարաձգվող գործի պատմության մեջ բեկումնային տարի է:

Հուլիսի 18-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին միջնորդությամբ դիմում է փաստաբան Գիվի Հովհաննիսյանը: Նա խնդրում է Ռ. Ավետիսյանի գործով սկսել կասեցված վարույթը, փոխել խափանման միջոցը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառով:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է հանցանքի ծանրությանը համապատասխան օրենքով սահմանված ժամկետը:

Դատարանը փաստում է, որ Ռուբիկ Ավետիսյանի կատարած արարքը համապատասխանում է միջին ծանրության հանցագործությանը: Նրա կատարած հանցանքի ավարտից հետո անցել է ավելի քան 15 տարի: Դատարանը չունի որևէ տվյալ որ այդ ժամանակահատվածում նա որևէ այլ հանցագործություն է կատարել: Ուստիև վաղեմության ժամկետը լրանալու հիմքով գործը կարճվում է։ Ելնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի սահմանված համապատասխան դրույթներից, դատարանը որոշում է կայացնում Ռուբիկ Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:

Սակայն այդ ամենը վերաբերում է Ռուբիկ Ավետիսյանի քրեական պատասխանատվությանը: Դրանից նա կարողացավ խուսափել:

Արդյոք դա նշանակում է, որ նա ազատվում է պետությանը հասցրած նյութական վնասի պատասխանատվությունից: Պարզվում է, որ ոչ։ Քրեական գործը կարճելուց հետո ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը գրավոր դիմում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին՝ առաջարկելով ներկայացնել հայց՝ պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար։ «Նկատի ունենալով, որ Ռուբիկ Ավետիսյանի հանցավոր գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է գույքային վնաս և վերջինիս կողմից այն չի վերականգնվել և ղեկավարվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով խնդրում եմ Ռ.Ավետիսյանից պետությանը պատճառված վնասները բռնագանձելու հայց հարուցել դատարան և արդյունքների մասին հայտնել ՀՀ գլխավոր դատախազություն»,- նշել է Ա.Դանիելյանը 2012 թվականի հոկտեմբերի 2-ի գրության մեջ։

Արձագանքը չի ուշանում և պետական գույքի կառավարման վարչությունը հոկտեմբերի 30-ին հայց է ներկայացնում Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին, որտեղ մատնանշում է, որ Ռ. Ավետիսյանը աշխատելով ոսկերչական գործարանում «... մի խումբ մարդկանց հետ համաձայնության գալով, հափշտակել է 2մլն 262 հազար 522 ՀՀ դրամ...»: Եվ ... պահանջում, որ Ռ. Ավետիսյանը այդ գումարը վերադարձնի պետությանը:

Որպես իր պահանջի հիմնավորում Ա. Սահակյանը նշում է, որ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345 հոդվածի «...պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը» և դատարանին խնդրում է հօգուտ պետական բյուջեի բռնագանձել պետությանը հասցրած վնասը և կիրառել այս հայցի ապահովման ուղղությամբ միջոցներ, այն է հայցագնի չափով արգելանք դնել Ռ. Ավետիսյանին պատկանող գույքի վրա:

Ինչպես ասում են այստեղ մեկնաբանություններն, արդեն, ավելորդ են:

Սամվել Մարտիրոսյան


Արխիվ

[]