ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կհրապարակվի ամերիկահայ գործարարի դեմ հայցադիմումի գործով որոշումը 11/12/2012 15:32 | Քաղաքացիական իրավունք
Նոյեմբերի 13-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Գոհար Մատինյանի նախագահությամբ, կհրապարակի Ղևոնդ Ղալումյանն ընդդեմ ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի գործով վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը:
Ղևոնդ Ղալումյանը բողոքարկում է իր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման` հրապարակայնորեն ներողություն խնդրելուն և որպես փոխհատուցում 1 ՀՀ լումա վճարելուն պարտավորեցնելու պահանջով հայցադիմումի գործի վարույթը կասեցնելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ հոկտեմբերի 11-ին կայացված որոշումը:
Հայցվոր Ղևոնդ Ղալումյանը Էդմոնդ Խուդյանի կողմից իր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի պահանջի հիմքում դնում է «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված «Քցված» սփյուռքահայի պատմությունը» խորագրով հոդվածը, որում հրապարակվել է Էդմոնդ Խուդյանի հետ հարցազրույցը: Վերջինս նշել էր, որ «ընկերությանը քցել են, կազմակերպիչը եղել է Վլադիսլավ Մանգասարյանը, նրա ընկեր Ղևոնդ Ղալումյանը, նրանք տասը տարուց ավելի իրար հետ գործարքներ են անում և Էդուարդ Եսայանը, որ իմ մանկության ընկերն էր, բայց համաձայնվել է նրանց հետ համագործակցել, և իրականացրել է ողջ թալանը, այնուհետև սկսել են վաճառված տարածքները նորից վաճառել»:
Կոնկրետ դեպքում, ՀՀ ԿԱ ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննիչի կողմից 03.05.2011թ. ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 193-ի հատկանիշներով /կանխամտածված սնանկություն/ քրեական գործ հարուցելու և այն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին որոշմամբ նշվել է, որ «նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ բազմաթիվ քաղաքացիներ ընկերության հետ կնքելով առուվաճառքի նախնական պայմանագրեր, չեն ստացել բնակարաններ, ընկերությունը 2010թ. ապրիլ, մայիս և հունիս ամիսներին վաճառել է բնակարաններ և այդ գործարքներից պետ. բյուջեի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները չի կատարել, դրամարկղի գրքում ընկերության մուտք եղած գումարները չեն արտացոլվել, այլ ուղղվել են այլ նպատակների համար»: Ըստ Էդմոնդ Խուդյանի, քրեական գործով վերջնական դատական ակտը կարող է ունենալ կարևոր և էական նշանակություն սույն քաղաքացիական գործի բազմակողմանի և օբյեկտիվ լուծման համար՝ քրեական գործով ըստ էության կամ կհերքվի պատասխանողի կողմից արված հայտարարությունները, կամ կհաստատվի դրանց իսկությունը: Ուստի առանց նշված քրեական գործով կայացվելիք վերջնական դատական ակտի անհնարին է քաղաքացիական գործի քննությունը: Դատարանը նույնպես գտել էր, որ քաղաքացիական գործի վարույթը պետք է կասեցնել` մինչև քրեական գործով վերջնական որոշում կայացնելը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ