ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատժի ու պատասխանատվության համակցությունը և տուժողի դիրքորոշումը 11/07/2012 16:13 | ԳՈՐԾ #
74- ամյա 2-րդ կարգի հաշմանդամ Սերյոժա Դավթյանը «Էրեբունի» թաղապետարանի դիմաց հանդիպել է իր ծանոթ Արսեն Գևորգյանին: Մոտակա սննդի խանութից օղի, հաց և այլ մթերքներ գնելով ` գնացել են «Վարդավառի» զբոսայգի: Բայց օղի խմելուց հետո նրանց մեջ վեճ է ծագել: Ս. Դավթյանը դանակով հարվածել է Արսենին:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2010 թ. հունիսի 11-ի դատավճռով ամբաստանյալ Ս. Դավթյանին մեղավոր ճանաչեց: Նա դատապարտվեց 3 տարվա ազատազրկման: Սակայն, դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիմքերով, Ս. Դավթյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառեց՝ սահմանելով 2 տարվա փորձաշրջան:
Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի այս դատավճիռը չի բավարարում մեղադրող կողմին: Դատախազ Ս. Մկրտչյանը ներկայացնում է վերաքննիչ բողոք, որը բավարարվում է. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը վերացվում է և ուժի մեջ է թողնվում դատավճռով նշանակված պատիժը, որի համաձայն Ս. Դավթյանը 3 տարի ժամկետով պետք է ազատազրկվեր:
Վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ հանդես է գալիս ամբաստանյալ Ս. Դավթյանի պաշտպան Կ. Աղաջանյանը՝ ներկայացնելով վճռաբեկ բողոք:
Տուժող Արսեն Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Արուսիկ Գևորգյանը վճռաբեկ բողոքին ի պատասխան՝ հայտնում մեն, որ ամբաստանյալը հոգացել է տուժողի բուժման ծախսերը, իրենք հաշտվել են, և չեն առարկում, որպեսզի Ս. Դավթյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվի:
Վճռաբեկ դատարանն ուշադրություն է դարձնում, որ առաջին ատյանի դատավճռի մեջ առկա է հետևյալ ձևակերպումը. «...Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում այն, որ վերջինս մեծահասակ է (74 տարեկան), նախկինում արատավորված չի եղել, բնութագրվում է դրական, մասնակիորեն ընդունել է մեղքը և զղջացել է կատարած արարքի համար»: Վճռաբեկը նկատում է նաև, որ Ս. Դավթյանի գործով կայացված դատավճռում պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չեն արձանագրվել:
Իսկ ահա վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա է հետևյալ ձևակերպումը. «Հանցավորի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, որոնք հաշվի են առնվել առաջին ատյանի դատարանի կողմից, անիրական են և բավարար չեն հանգելու այն հետևության, որ ամբաստանյալ Ս. Դավթյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու»:
Քննելով վճռաբեկ բողոքը՝ վճռաբեկ դատարանը նշում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների ցանկը, որի 2-րդ մասի համաձայն՝ «Պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն սույն հոդվածի առաջին մասում»: Որպես այդպիսիք վճռաբեկ ատյանը ընդգծում է առաջին ատյանի դատարանի կողմից առանձնացված մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են՝ մեղադրյալի մեծահասակ լինելը, նախկինում արատավորված չլինելը, դրական բնութագիրը, մեղքը մասնակիորեն ընդունելը, արարքի նկատմամբ ունեցած զղջումը: Բացի այդ, դատարանն ուշադրություն է դարձրել Ա. Գևորգյանի կողմից հակաօրինական վարքագծին, որով էլ պայմանավորված է Ս. Դավթյանի կատարած արարքը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանի կողմից մատնանշված պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներն իրական են և սույն գործով կարող են դիտվել որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող գործոն:
Բացի այդ ընդգծվում է, որ «նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ դատարանի կողմից կայացված որոշումը պետք է հիմնված լինի կատարած հանցագործության, դրա առանձնահատկությունների, գործի կոնկրետ հանգամանքների, հանցավորի անձի, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների բազմակողմանի գնահատման վրա»:
Միաժամանակ նշված օրենսդրական կարգավորումներից և վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներից հետևում է, որ «պատիժը պայմանականորեն չկիրառելու համար անհրաժեշտ է դատարանի համոզվածությունը, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատժատեսակն իրական կրելու»:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած Ս. Դավթյանի կողմից իրեն մեղսագրվող արարքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելու հանգամանքին, այնուամենայնիվ, հանցավորի անձը բնութագրող տվյալների և պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող կոնկրետ հանգամանքների համակցությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ տուժողը չի առարկում Ս. Դավթյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու դեմ, սույն գործով բավարար են հանգելու այն հետևության, որ Ս. Դավթյանի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու և հիմք են ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման համար:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներով՝ վճռաբեկ դատարանը որոշում է վճռաբեկ բողոքը բավարարել:
Ամբաստանյալ Ս. Դավթյանի վերաբերյալ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բեկանվում է և օրինական ուժ է տրվում Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունիսի 11-ի դատավճռին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ