ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ փոխվարչապետը Իրաքում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին 11/07/2012 12:10 | ԼՐԱՀՈՍ

ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը Իրաքի Հանրապետություն այցը նոյեմբերի 6-ի երեկոյան սկսել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից: Պատվիրակության կազմում են ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանը, գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը, արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարները, պաշտոնատար այլ անձինք: Մինչ հանդիպումը փոխվարչապետը և պատվիրակության մյուս անդամները ծաղիկներ են դրել Բաղդադի Սբ. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին: Այդ մասին տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Եկեղեցում էլ կայացել է հանդիպումը, որին ներկա են եղել Ազգային կենտրոնական վարչության, համայնքում գործող ազգային կազմակերպությունների անդամներ: Իրաքի հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը ողջունել է Հայաստանի պաշտոնական պատվիարակության այցը Իրաք` նկատելով, որ վերջին տարիների ընթացքում սա հայրենիքից ժամանած առաջին նման պատվիրակությունն է և նշելով, որ այդ այցերը ոգեշնչում են համայնքին:
Փոխվարչապետը ողջունել է ներկաներին` ընդգծելով, որ Իրաքի հայ համայնքը պատմություն և ավանդույթներ ունեցող այն գաղթօջախներից է, որը գոյության ընթացքում բազմաթիվ փորձությունների միջով է անցել: «Գիտենք, թե ինչպիսի դժվարությունների միջով է անցել իրաքահայ համայնքը վերջին տարիներին: Հուսով եմ, որ այդ ամենն արդեն անցյալում է, և հայ համայնքն արագ կվերականգնի ուժերը ու իր նպաստը կունենա երկու երկրների հարաբերությունների զարգացմանը»,-ասել է փոխվարչապետը:
Նա գնահատելի է համարել համայնքի և համայնքային կազմակերպությունների աշխատանքն ու դերը ազգային հոգևոր և մշակութային արժեքների պահպանության գործում: Փոխվարչապետը վստահեցրել է, որ Հայաստանը մշտապես լինելու է սփյուռքահայ հայրենակիցների կողքին` նշելով, որ ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումը սփյուռքի հայրենակիցների խնդիրներին ավելի մեծ ուշադրություն դարձնելու, հայրենիք-Սփյուռք հարաբերություններին ավելի համակարգված բնույթ հաղորդելու նպատակ ուներ, և վերջին տարիներին այդ ուղղությամբ լուրջ աշխատանք է իրականացվում: Հանդիպմանը քննարկվել են համայնքային կյանքին, Իրաքի ներքին իրավիճակին, համայնքին հուզող խնդիրներին վերաբերող հարցեր:
Երեկոյան փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շուայեսի անունից պաշտոնական ընդունելությանը: Հանդիպմանը երկու երկրների փոխվարչապետները քննարկել են միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի օրակարգին, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր:
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/26/2021 10:32 Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունից հետո, արդեն փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը զուտ ժամանակի հարց է. Աբրահամյան
- 02/26/2021 08:52 Իշխող ուժի մոտ համոզում կա, որ ռուսական կողմից է եղել ճնշում Օնիկ Գասպարյանի վրա․ «Ժողովուրդ»
- 02/26/2021 08:49 Ինչպես են Ռուսաստանում վերաբերվում Հայաստանում տիրող վիճակին․ «Ժողովուրդ»
- 02/26/2021 08:46 Արայիկ Հարությունյանը խոստացել է, բայց արցախցիները հրաժարվել են Փաշինյանին աջակցելուց․ «Իրավունք»
- 02/26/2021 08:41 Ռազմական ինքնաթիռներն աջակցության թռիչք են իրականացրել Երեւանի օդային տարածքում․ «Հրապարակ»
- 02/26/2021 08:40 Արտահերթ ընտրությունների հարցը կրկին իշխանության օրակարգ կբարձրանա․ «Հրապարակ»
- 02/26/2021 08:35 Սկզբում ԶՈՒ գլխավոր շտաբը, հետո ոստիկանները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
- 01/28/2021 19:20 «Սա Ցեղասպանությունից հետո մեզ պատուհասած ամենամեծ աղետալի ողբերգությունն է, որ թափվեց մեր պետության գլխին».Դավիթ Ջամալյան
Մեկնաբանություն
- 02/26/2021 14:05 Կտրուկ շարժումներ մի արեք, մեզ համար միևնույնն է, մենք սիրում ենք Նիկոլին. Մինասյանը՝ Թուրքիայի արձագանքի մասին
- 02/26/2021 12:43 Նիկոլ թեման դու ես բացել, այնպես, որ հիմա բռնվի . Արտակ Զաքարյան
- 02/26/2021 12:32 Ի՞նչ էր փորձում անել դավաճանը երեկ. Բագրատ Եսայանը ներկայացնում է մի քանի կետ
- 02/26/2021 10:51 Այս իշխանության պարագայում ուղղակի անլուրջ է հրապարակային խոսել պետության ապագայի ու անելիքների մասին. Արտակ Զաքարյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները