ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻՊ գրասենյակը հրաժարվում է դրամաշնորհներից 11/05/2012 14:14 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արդեն այսօրվանից պաշտոնապես հրաժարվում է դրամաշնորհներից և դրանք ուղղորդում է հասարակական կազմակերպություններին: «Որպեսզի, նախ, զարգանա քաղաքացիական հասարակությունը, իսկ մենք էլ արդեն կայանանք որպես պետական կառույց, որը ոչ թե սնվում է այս կամ այն դրամաշնորհով, այլ ապրում է պետական միջոցներով և ծառայում է պետական բյուջեի բուն նպատակներին: Սա է մեր նպատակը, և մենք մյուս տարի փորձելու ենք ձեզ հետ նաև լուծել այդ խնդիրը»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 5-ի համատեղ նիստում` «ՀՀ 2013թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսավորման հարցի քննարկման ժամանակ, նշեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:
2013թ.-ի պետական բյուջեի նախագծով մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պահպանման ծախսերը նախատեսված են շուրջ 176,56 մլն դրամ` 2012թ.-ի 164 մլն դրամի դիմաց: Աճը պայմանավորված է հունվարի 1-ից կիրարկվելիք «Եկամտային հարկի մասին» օրենքի պահանջներին համապատասխան աշխատավարձի ֆոնդի վերահաշվարկմամբ:
Գումարի գերակշռող մասը` 118 մլն դրամը, կուղղվի աշխատավարձի ֆոնդին:
Ինչպես նշեց Կ.Անդրեասյանը, իրենք խնդրում են կառավարությունից ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորումն ավելացնել ևս 11 մլն դրամով` «որպես ազգային կանխարգելման մեխանիզմ գաղութներ, զորամասեր, ոստիկանության բաժիններ, մանկատներ, հոգեբուժարաններ սիստեմատիկ այցեր կատարելու համար, այսինքն` բոլոր այն տեղեր, որտեղ մարդու հետ կարող են անմարդկային վերաբերմունք դրսևորել»: Ըստ նրա, դա անելու համար անհրաժեշտ կլինի տարեկան առնվազն 350 այց կատարել: Այդ իսկ պատճառով գրասենյակը հայտ էր ներկայացրել օրապահիկի, հավելյալ չափաքանակով բենզինի, նաև մոնիտորինգ իրականացնելու համար հավելյալ չորս հաստիքի` սոցաշխատողի, բժշկի և երկու իրավաբանի, ֆինանսավորման համար:
Կառավարությունը, թեև նախապես մերժել էր լրացուցիչ 11 մլն դրամի հատկացումը, սակայն, ինչպես համատեղ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, երկու հաստիքի համար, ըստ ամենայնի, կառավարությունը կտրամադրի հավելյալ 5,6 մլն դրամ:
2013թ.-ին արտաբյուջետային գումարներից ՄԻՊ գրասենյակի աշխատակազմին կփոխանցվի ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից «Հայաստանի Հանրապետությունում 2012-2013թթ. ընտրությունների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացում» ծրագրի իրականացման նպատակով կնքված համաձայնագրի շրջանակներում նախատեսված ֆինանսավորման երկրորդ` վերջին մասը: Ըստ Կ.Անդրեասյանի, դա գրեթե այնքան է, որքան պետբյուջեից տարեկան տրամադրվող գումարը:
Արտաբյուջետային լրացուցիչ այս ֆինանսավորման շրջանակներում, մասնավորապես, լուծվելու են 6 մարզային` Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու գրասենյակների վարձակալման, արագ արձագանքման խմբի ֆինանսավորման հարցերը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/17/2024 08:17 Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:13 Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար․«Հրապարակ»
- 04/17/2024 08:11 Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:07 Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200. «Ժողովուրդ»
- 04/17/2024 08:04 ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:00 Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
- 04/17/2024 07:56 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/17/2024 19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար
- 04/17/2024 18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ
- 04/17/2024 16:23 Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ, որոնք չեն հաստատվել՝ պաշտոնապես հերքվում են. Բաղդասարյան
- 04/17/2024 14:14 Ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդուն ծեծելը հեչ, արցախցիների սոցիալական հարցերն են ժողովրդավարության դանդաղման պատճառը. Արցախի ՄԻՊ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
- 04/16/2024 16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները
- 04/16/2024 12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 04/16/2024 12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
- 04/16/2024 13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան
- 04/15/2024 20:17 Էլմիրա Կարապետյանը կպայքարի նաև 25 մետր ատրճանակ մրցաձևում
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ