ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերականգնվեց օրենքի միատեսակ կիրառության նորմը 10/12/2012 11:01 | ԳՈՐԾ #
Նարեկ Սարգսյանը «Առլեկինո» կարաոկե ակումբի դիմաց վիճաբանել էր Ազատ Մկրտչյանի և Արամ Մնացականյանի հետ; Վեճը փոխվել էր ձեռնամարտի: Ու… Նարեկը գործի էր դրել իր մոտ պահվող սուր ծակող-կտրող գործիքը: Նա առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, հինգ հարված էր հասցրել Ազատ Մկրտչյանին, իսկ Արամ Մնացականյանին՝ մեկ:
Հարուցվել էր քրեական գործ: Նարեկ Սարգսյանը ձերբակալվեց։ Նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։ Սակայն այդ վճռի հետ Նարեկն ու նրա փաստաբանը չհամաձայնվեցին: Նրանք Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացրին:
Վերաքննիչը քննության արդյունքում վերանայեց Առաջին ատյանի դատարանի որոշումը և Նարեկ Սարգսյանի դատավճիռը պատժի մասով փոփոխեց՝ ազատազրկման ժամկետ նշանակելով մեկ տարով պակաս՝ 5 տարի:
Սակայն վերաքննիչի այս որոշման հետ չհամաձայնվեց պետական մեղադրողը և համապատասխան բողոք ներկայացրեց Վճռաբեկ դատարանին:
Ն. Սարգսյանի պաշտպանը այդ բողոքին ի պատասխան պաշտպանեց վերաքննիչ դատարանի որոշումը և խնդրեց վճռաբեկ բողոքն ամբողջությամբ մերժել։
Սակայն այս հարցում Վճռաբեկը համակարծիք եղավ բողոքող կողմի հետ և գտավ, որ «առաջին ատյանի դատարանի նշանակած պատժաչափը փոփոխելու վերաքննիչ դատարանի իրավազորության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն»:
Գործը վերցվեց վարույթ:
Քննության ընթացքում Վճռաբեկ դատարանը հենվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի վրա արձանագրեց, որ ցանկացած դատավճռում նշանակված պատիժն անարդարացի է ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու պատճառով, եթե «չի համապատասխանում հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին»: Այդ դեպքում, վերաքննիչ դատարանը մեղմացնում կամ խստացնում է պատիժը՝ ղեկավարվելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով։
Մեջբերված քրեադատավարական դրույթի վերլուծությունից երևում է, եզրակացնում է Վճռաբեկ դատարանը, որ վերաքննիչն իրավասու է առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատիժը փոփոխել բացառապես այն դեպքում, երբ վերջինս ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ է։ Իսկ «Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստ նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները
Զարգացնելով նախորդ երկու ատյանների դատարանների որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ օրինականության սկզբունքի իմաստով՝ պատիժ նշանակելու հիմնական և առաջին պայմանը հանրորեն վտանգավոր արարք կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելու ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայությունն է։ Բացի այդ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատժի նշանակման օրինականության սկզբունքի իմաստով հանցանք կատարած անձի նկատմամբ կարող են կիրառվել պատժի միայն այն տեսակները, որոնք անմիջականորեն նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքով
Իսկ գործի փաստական հանգամանքների վերլուծությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը փոփոխել է Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված պատիժը՝ առանց անդրադառնալու դրա անարդար, այսինքն՝ ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու հարցին։
Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ վերաքննիչ դատարանը, պատժի մասով փոփոխելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը և ամբաստանյալի նկատմամբ նշանակելով հոդվածի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 11-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման և մարդասիրության սկզբունքների խախտում, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող անօրինական և չհիմնավորված որոշման կայացման
Ելնելով գործի վերաբերյալ նյութերի և առաջին երկու ատյանի դատարանների կողմից կայացրած վճիռների վերլուծության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը որոշեց պետական մեղադրողի վճռաբեկ բողոքը բավարարել։
Այսպիսով, ամբաստանյալ Նարեկ Գևորգ Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բեկանվեց և օրինական ուժ տրվեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ