Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Ժողովուրդներն իրա հետ յոլլա էին գնում, բայց իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին պաշտոնյան պատմեց ինչպես են դատարկվել Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարան 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան 04/24/2024   13:24 Զարմացած եմ Նոյեմբերյանի ոստիկաններից, նման բիրտ ուժ և անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ առաջին անգամ եմ տեսնում․ պատգամավոր 04/24/2024   13:20 Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել 04/24/2024   13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին 04/24/2024   12:57 Դեռ ծաղիկներ են, բա որ անկլավնե՞րը տա, Ադրբեջանը դուրս է գալի երկաթգծի ու Լոռվա մարզի վրա. Բագրատյան 04/24/2024   12:57 Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է 04/24/2024   12:53 Ադրբեջանը սահման չի ճանաչում, ասում է՝ իմ գյուղերն էին, տվեցին, չի ասում՝ դիմացի գյուղը՝ Ոսկեպարը ձերն է. Բագրատյան 04/24/2024   12:49 Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո 04/24/2024   12:36 Նահանջել չկա.գնդապետ Մախսուդյան 04/24/2024   12:33 Թուրքիայի նախագահը դարձյալ ցավակցել է միայն Թուրքիայի հայերին 04/24/2024   12:29 Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն Պետրոսյանին 04/24/2024   12:14 Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   12:04 Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 04/24/2024   12:02 Մեր դարավոր թշնամու քաղաքականությունն այսօր էլ նույնն է, և նրա ազգակործան երազանքի իրականացմանը խանգարողը մենք պիտի լինենք` առանց թվացյալ խաղաղություն մուրալու. ՀՀ փաստաբանների պալատի նախագահ 04/24/2024   11:59 Հայաստանում առկա անհանդուրժողականության մթնոլորտը շատ մեծ խնդիր է՝ գուցե ավելի մեծ, քան մյուս խնդիրները. Մանասյան 04/24/2024   11:57 Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:53 Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան 04/24/2024   11:51 Պահանջել ենք պատշաճ քննության իրականացում. ՄԻ պաշտպանը՝ Տավուշում «Վիլիսով» քաղաքացիների վրա վարելու դեպքի մասին (տեսանյութ) 04/24/2024   11:49 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 04/24/2024   11:42 Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն. Ծառուկյան 04/24/2024   11:39 Ոստիկանական բռնության հետևանքով գնդապետ Միհրան Մախսուդյանը շարունակում է հոսպիտալացված մնալ․ նրա վիճակը միջին ծանրության է գնահատվում 04/24/2024   11:37 4 ավտոբուսով կարմիր բերետավորները Նոյեմբերյան քաղաքում են. տավուշցի 04/24/2024   11:26 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 04/24/2024   11:22 2020-2023թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ 04/24/2024   11:12 Մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ ինչպես Սուրբ Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք․ Վեհափառի պատգամը 04/24/2024   11:08 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում. Սերժ Սարգսյան 04/24/2024   11:03 Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին 04/24/2024   10:55 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր 04/24/2024   10:52 Մեր ժողովուրդը նույն ոգով պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. կաթողիկոսի ուղերձը 04/24/2024   10:42 Տավուշում խաղաղ ակցիայի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների մի մասն ազատ է արձակվել 04/24/2024   10:33 Այսօր մենք պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը. Ռուբեն Վարդանյանի գործընկեր Նուբար Աֆեյանը հանդես է եկել կոչով 04/24/2024   10:26 Մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները. ՄԻ պաշտպանի ուղերձը 04/24/2024   10:21 Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 04/24/2024   10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 04/24/2024   10:12 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 04/24/2024   09:45 Ցասում, ոգեկոչում, երդում. վաղ առավոտից սկսել է քաղաքացիների հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» 04/24/2024   08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ» 04/24/2024   08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ» 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած 04/24/2024   00:03 Հրապարակվել են բերման ենթարկվածների անունները 04/23/2024   23:58 Փաշինյանը նիստ է հրավիրել 04/23/2024   23:53 Գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ բիրտ ուժ է գործադրվել. նա տեղափոխվել է հիվանդանոց 04/23/2024   23:49 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին 04/23/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար

Վաշխառուները «ծնվել են» 2003թ. օգոստոսի 1-ից հետո 10/09/2012   02:18  |  ԳՈՐԾ #

Ստեփանավանցի Ալվարդ Ստեփանյանը փող ուներ: Բնականաբար նա մտածում էր այն շատացնելու մասին: Ու իրեն շատ հուզող այդ խնդրի պատասխանը գտավ տոկոսով պարտք տալու տարբերակի մեջ:

Թվաբանական շնորհքները փորձարկելու  առաջին օբյեկտը նրա համաքաղաքացի, Ստեփանավանի բնակչուհի Գոհարիկ Ջիլավյանն էր: Ալվարդը ընդառաջեց Գոհարիկի խնդրանքին ու նրան տոկոսով,  փոխարինաբար տվեց 2300 ԱՄՆ դոլարին համարժեք՝ 1մլն 215 հազար  182 դրամ: Պայմանը պարզ էր ու երկուսին էլ հասկանալի՝ <<ՀՀ կենտրոնական բանկի կողմից տարեկան 25-26 տոկոս սահմանված>> տոկոսադրույքի փոխարեն իրեն ամեն ամիս վճարել  տրված գումարի 6 տոկոսը, այսինքն 65-70 հազար դրամ: Սա անշուշտ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափ էր, բայց դե գործը մնում է գործ:

Եվ  Ալվարդ Ստեփանյանը միանգամից ձեռք բերեց ցանկացած բիզնեսմենի համար աներևակայելի եկամտաբերության մակարդակ՝ տարեկան 72 տոկոս շահույթ:

Այս նույն մեթոդը իր աստղաբաշական չափումներով աշխատեց նաև Ստեփանավանի մեկ այլ քաղաքացու՝ Մարինե Շահվերդյանի հետ գործարքում:

Հետո Ալվարդ Ստեփանյանը առանձին վերցրած մեկ բնակավայրից անցավ ավելի ընդարձակ`  տարածաշրջանային մասշտաբի: Ու փոխեց իր պայմանը: Նա գործարքներն սկսեց իրականացնել գրավի դիմաց: Օրինակ` Լոռու մարզի Հոբարձի զյուղի բնակչուհի Լիլիթ Անդրիասյանից նա վերցրեց  10 կտոր ոսկյա զարդ ու այդ գրավի դիմաց սեփական ստանդարտի տոկոսադրույքով պարտք տվեց  245.943 ՀՀ դրամ: Սրա դիմաց նա ամսական սկսեց ստանալ 24.594 ՀՀ դրամ կամ 55 ԱՄՆ դոլար:

Մի խոսքով, գործը դիվերսիֆիկացվում էր ու աճում: Այս կամ այլ ձևերով Ալվարդ Ստեփանյանի գործունեության տարածքում հայտնվեցին նաև ուրիշները` Լենա Սերյոժայի Ղարիբյանը, Մարինե Հմայակի Ալեքսանյանը, Լյուբով Ռազմիկի Զինչենկոն, Սվետլանա Խալաթի Խեչումյանը:

Բայց ամեն ինչ ունի իր վերջը: Ալվարդ Ստեփանյանի դրած «գործը» ավարտվեց այն բանով, որ նրա նկատմամբ հարուցվեց քրեական գործ և առաջադրվեց մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Եղավ դատ և Ալվարդ Ստեփանյանն Առաջին ատյանի դատարանի 2011 թ. ապրիլի 20-ի դատավճռով մեղավոր  ճանաչվեց: Նրա նկատմամբ նշանակվեց պատիժ,  տուգանք` 500 հազար  ՀՀ դրամի չափով:

Բացի այդ, նա իր պարտապաներին պիտի վճարեր դատարանի կողմից սահմանած համապատասխան չափի գումարներ:

Արդարադատության այս գործընթացում մերժվում է միայն ոսկին  տոկոսով դրամի դիմաց գրավ դնող Լ. Անդրիասյանը: Դատարանը գտավ, որ  Ա. Ստեփանյանից 1մլն 211 հազար 830 ՀՀ դրամի նրա պահանջն անընդունելի է:

Մերժվելուց հետո Լ.Անդրիասյանը բողոքով դիմեց  վերաքննիչ քրեական դատարան: Նրա հետ  դատարանի այդ նույն վճիռը բողոքարկեցին նաև ամբաստանյալ Ա.Ստեփանյանի պաշտպան Գ.Նալբանդյանը և մեղադրող Գ.Սաֆարյանը: Սակայն բոլորի բողոքներն էլ վերաքննիչը մերժեց, և առաջին ատյանի դատարանի վճիռը  թողնվեց  ուժի մեջ:

Չնայած այս բողոքից հետո հիմնական հարցերում ամեն ինչ նույնությամբ պահպանվում է, բայց, այնուամենայնիվ, վերաքննիչը կատարում է  մի էական զիջում՝ կապված 2011 թ. ապրիլի 20-ի առաջին ատյանի  դատավճռի հետ: Վերաքննիչի կողմից գործը քննելու  օրերին արդեն ուժի մեջ մտած է լինում «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թ. մայիսի 26-ի որոշումը: Այդ իրավական փաստաթղթի  1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ամբաստանյալ Ա.Ստեփանյանն ազատվում է «Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի ապրիլի 20-ի դատավճռով նշանակված պատժից` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքից»:

Այս հաջողությունից հետո, այնուամենայնիվ, ամբաստանյալ Ա.Ստեփանյանի պաշտպան Գ.Նալբանդյանը հանդես է գալիս վճռաբեկ բողոքով, որի դեմ հանդես է գալիս նախկին տուժողներից և ամեն հարցով իր խնդիրները արդեն լուծած Գոհարիկ Ջիլավյանը: Նա պնդում է, որ «բողոքում նշված փաստերը չեն համապատասխանում իրականությանը և Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է»:  Եվ  խնդրում է, որ Վճռաբեկ դատարանը պաշտպան Գ.Նալբանդյանի վճռաբեկ բողոքը մերժի:

Սակայն վճռաբեկը, գործի ուսումնասիրության արդյունքում, Գոհարիկ Ջիլավյանի տեսակետը չի պաշտպանում և ընթացք է տալիս դրան: Իր որոշումը Վճռաբեկ դատարանը հիմնավորում է բազմաթիվ փաստարկներով և օրենքներին կատարած հղումներով: Օրինակ, հիմնավորումներում նշվում է, որ «Բողոք բերած անձը փաստարկել է, որ … բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար», «Վերաքննիչ դատարանը չի գնահատել գործով ձեռք բերված ապացույցները…» և «… դատավճռի հիմքում դրվել են տուժողների և վկաների հակասական և իրարամերժ ցուցմունքները, որոնք ուղղակի չեն ապացուցում Ա. Ստեփանյանի մեղքը և բխում են մտացածին հիմքերից»:

Եվ, այս բողոքի համատեքստում շատ հետաքրքիր ևս մեկ դիտարկում է արվում: Վճռաբեկ դատարանը նշում է, որ Գ. Ջիլավյանի ֆինանսական «հայցապահանջն անհիմն է բավարարվել» նախորդ դատական ատյանների կողմից:

Վճռաբեկը քննելով բողոքարկող կողմի այս և էլի մի շարք փաստարկներ, նշում է, որ քննության առարկա հանդիսացող «բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր»:

Բանն այն է, որ վաշխառության մասին օրենքը ՀՀ-ում ուժի մեջ է մտել 2003թ. օգոստոսի 1-ից հետո, ուրեմն.  «Իրավաչա՞փ է արդյոք Ա.Ստեփանյանի կողմից մինչ 2003 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարած արարքը վաշխառություն որակելը», հարցնում է Վճռաբեկ դատարանը:

Կամ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, հանցագործություն չի համարվել>>:  Վճռաբեկի բերած փաստարկներում առանձնանում է նաև  գործող իրավական փաստաթղթից արված հետևյալ համառոտ քաղվածքը`«ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «Արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող օրենքով»:

Թվարկված և էլի մի շարք իրավական նորմեր հաշվի առնելով, Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրակացության, որ  «Ա. Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն` վաշխառություն կատարելու համար»: Նա Գ. Ջիլավյանի հետ ֆինանսադրամական հարաբերություններն սկսել է 2000թ. ապրիլ-մայիս ամիսներին:  «Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նկարագրված դրվագով Ա.Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է այն քրեական օրենքը, որն արարքի կատարման պահին գոյություն չի ունեցել: Այսինքն՝ հետադարձ ուժ է տրվել արարքը քրեականացնող օրենքին, ինչի հետևանքով էականորեն վատթարացել է ամբաստանյալի վիճակը»:

Իսկ դա նշանակում է, որ «Առաջին ատյանի դատարանը քրեական գործի շրջանակներում Ա. Ստեփանյանի վրա գույքային վնասի հատուցման պարտականություն է դրել այնպիսի արարքի համար, որը կատարման պահին հանցագործություն չի եղել»:

Վերոգրյալի և մի շարք այլ հիմնավորումների հիման վրա, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  համապատասխան հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը որոշում Է կայացրել վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Ալվարդ Չուբարի Ստեփանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի հուլիսի 8-ի որոշումը բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Սամվել Մարտիրոսյան


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]