Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   15:53 Տավուշի շարժումը տարածում է ստանում. Արամ Նիկոլյանը եւս միացել է 04/23/2024   15:27 Տավուշը վճռական է՝ դեմ են հողերը թշնամուն հանձնելուն .ուղիղ 04/23/2024   15:26 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը 04/23/2024   15:23 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ 04/23/2024   15:19 Հայաստանի հնարավորությունների դռները միշտ չէ, որ բաց են մնալու. Էրդողանը նորից է սպառնում 04/23/2024   15:11 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր 04/23/2024   15:06 Բաքուն համաձայնել է Ղազախստանում արտգործնախարարների հանդիպմանը 04/23/2024   14:57 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան 04/23/2024   14:51 Հայտնել են Պուտինի երդմնակալության օրը 04/23/2024   14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր 04/23/2024   14:41 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան 04/23/2024   14:32 Ուկրաինան շուրջ կես միլիոն զինծառայող է կորցրել. Շոյգու 04/23/2024   14:25 Կառավարությունում հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ 04/23/2024   14:22 Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին 04/23/2024   14:19 «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը` կապված УАЗ-ի միջադեպի հետ․ Իոաննիսյան 04/23/2024   14:14 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ 04/23/2024   14:00 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 04/23/2024   13:54 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին 04/23/2024   13:53 Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, Փաշինյանը հասկացել է դա. Էրդողան 04/23/2024   13:44 Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 04/23/2024   13:41 Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է 04/23/2024   13:37 Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին 04/23/2024   13:30 Քաղաքացիները Նոյեմբերյանում բացեցին դեպի Վրաստան տանող ճանապարհը 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   13:21 «Եկեղեցի, գերեզման, սաղ բաշխում է, ինչքան պետք է կզած մնանք». Գեղարքունիքի մարզում եւս անհանգիստ են (տեսանյութ) 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   13:12 Սա անվաստահություն է ՝ այսօրվա իշխող կառավարությանը․ Բագրատ Սրբազան 04/23/2024   13:11 Հենրիխ Մխիթարյանի նոր նվաճումը. Միլանի «Ինտերի» կազմում նա դարձավ Իտալիայի չեմպիոն 04/23/2024   13:00 Եղանակն առաջիկա 5 օրերին 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   12:37 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել. նրան թույլ չեն տվել մտնել Հայաստան 04/23/2024   12:35 ՄԻՊ Անահիտ Մանասյանը կայցելի ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Տոնոյանին 04/23/2024   12:29 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ 04/23/2024   12:20 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 04/23/2024   12:17 Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան 04/23/2024   12:09 Ադրբեջանում առցանց հեռուստատեսության ղեկավարին 9 տարվա ազատազրկման են դատապարտել 04/23/2024   12:08 ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը 04/23/2024   12:06 Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն 04/23/2024   11:56 ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում 04/23/2024   11:54 Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան 04/23/2024   11:46 Պեսկովը Արցախի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերումն անվանել է տարածաշրջանում առկա իրողություններին համապատասխան 04/23/2024   11:45 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին 04/23/2024   11:39 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա. կառավարություն 04/23/2024   11:34 Բաղանիս-Ոսկեպար հատվածում նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում․ ԱԱԾ 04/23/2024   11:27 Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար 04/23/2024   11:14 Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն 04/23/2024   11:03 Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա 04/23/2024   10:59 Ոստիկանությունը հաստատում է ՝ ճանապարհը փակել են, նախատեսում են սահմանազատում իրականացնել 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը
04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

Նոտարի աշխատանքը միայն կնիք խփելն ու գումար գանձելը չէ 10/06/2012   13:39  |  Վերլուծություններ

Նոտարական պալատի գործունեության, համակարգում եղած խնդիրների ու կատարված բարեփոխումների մասին «Pastinfo.am»-ի թղթակցի հարցերին պատասխանում է ՀՀ նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանը:

-Պարոն Ասլանյան, ո՞րն է նոտարական պալատի դերն այսօր, որո՞նք են նրա գործառույթները:

-Հայաստանի նոտարական պալատն անդամակցում է Լատինական նոտարիատի երկրների միությանը: Նոտարական համակարգը պետք է ներկայացնի նոտարիատի շահերը հասարակության մեջ, հասարակության հուզող խնդիրները նոտարական համակարգի միջոցով տարածի նոտարների մեջ, ինչպես նաև միջնորդ օղակ դառնա հասարակության, նոտարական համակարգի և պետության միջև: Նոտարական պալատի հիմնական գործառույթը նոտարական ընդհանուր մշակույթ, մեթոդիկա, դիմագիծ ունենալն է, միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցելը, դրսի փորձն ուսումնասիրելը, առկա խնդիրները բարձրացնելն ու դրանց լուծման համար ուղիներ գտնելը:

-Ի՞նչ խնդիրներ կան այսօր նոտարական համակարգում:

-Քանի որ նոտարական համակարգը Հայաստանում շատ երիտասարդ է՝ բազմաթիվ ծառս եղած խնդիրներ կան, որոնց լուծման ուղղությամբ էլ տարբեր ճակատներով աշխատանքներ ենք տանում: Սկսած միջազգային փորձի կիրառումից, օրենսդրական դաշտի բարելավումից, նոտարական էթիկայի պահպանումից մինչև քաղաքացիների մասնավոր բողոք-գանգատների ուսումնասիրություն, դրանց սպառիչ պատասխան տալ: Տեխնոլոգիաների զարգացման պարագայում կառավարության որդեգրած բարեփոխման քաղաքականությունից զերծ չի մնա նաև նոտարական համակարգը: Այդ առումով մեր թիվ մեկ խնդիրն էլեկտրոնային համակարգի ներդնումն է, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Առաջիկայում կսկսենք դրա իրագործումը:

-Նոտարական պալատի գործունեությունն այսօր որքանո՞վ է նպաստում երկրում իրավական բարեփոխումների իրականացմանը:

-Ցանկացած երկրի զարգացման խթանիչ ուժերից մեկը հասարակական սեկտորի կայացումն է: Պալատն իր բարերար ազդեցությունն ունի և նոտարական համակարգի, և ժողովրդի ու նոտարական համակարգի միջև հարաբերությունների ձևավորման առումով: Պալատն իր դրական ազդեցությունը չի կարող չունենալ, եթե ճիշտ հենքի վրա է դրվում, աշխատանքները տարվում են նպատակասլաց ու առարկայական և ոչ թե գաղափարական և սահմանափակ:

-Նոտարին դիմելու մշակույթ մեզանում ձևավորվա՞ծ է:

-Ցավոք ոչ, քանի որ մեր զարգացածության և իրավագիտակցության աստիճանը դեռևս թույլ չի տալիս գործել ցանկալի դաշտում: Միևնույն ժամանակ մեր ժողովուրդն օրինապաշտ է, կարծում եմ ժամանակի ընթացքում այդ մշակույթը կձևավորվի:

-Պալատում գործում է թեժ գիծ: Քաղաքացիներից ի՞նչ բնույթի զանգեր եք ստանում:

-Նոտարական պալատի շենքի բացման խոսքի ժամանակ Արդարադատության նախարարը նշեց, որ ի թիվս այլ գործառույթների, Պալատը պետք է դառնա հասարակության գանգատի, բողոքի առաջին արտացոլողը:

Թեժ գծի աշխատելուց հետո հարյուրավոր զանգեր ենք ստացել, բավականին արձագանք ունենք որոշակի խնդիրների լուծման առումով: Գոյություն ունի հարցերի որոշակի սեկտոր, որ նոտարական պալատի գորածառույթը չէ, բայց մեր քաղաքացիների այդ դիմում-բողոքների ուղղությամբ ևս աշխատում ենք: Եթե նույնիսկ այդ խնդիրների լուծումը մեր լիազորությունների շրջանակում չէ, փորձում ենք գոնե դրանք բարձրացնել:

-Քաղաքացիների դժգոհությունն իսկապե՞ս կապված է օբյեկտիվ խնդիրների հետ, թե՞ այդ դժգոհությունը նաև անտեղյակության արդյունք է:

-Մեր երկիրը թե՛ կրթական, թե՛ տեղեկատվական մակարդակի առումով այն աստիճանի վրա չէ, որ հասարակության գերակշիռ մասն ունենա իրավական պարզ գրագիտություն: Այդ առումով հարցը տեղին է, քանի որ բողոքների մեծ մասը հիմնականում անհիմն է լինում: Բազմաթիվ դատական ատյաններով անցնելուց, վեճերի՝ դատական հանգուցալուծում ստանալուց հետո քաղաքացին դիմում է մեզ՝ ևս մի դուռ, մի ատյան փորձելու մտայնությամբ: Այնպես որ ոչ միշտ է, որ քաղաքացիների դիմումները տեղին են:

-Իսկ օբյեկտիվ դժգոհություններն ինչի հետ են կապված:

-Ցանկացած օբյեկտիվ դժգոհություն ունի սուբյեկտիվ պատճառներ: Դա կարող է լինել կամ քաղաքացու անտեղյակությունը, կամ նոտարի սուբյեկտիվ վերաբերմունքը: Որտեղ կա մարդկային գործոնը, այնտեղ կա սուբյեկտիվիզմի որոշակի դրսևորում: Այդ դժգոհությունները կապված են լինում էթիկայի նորմերի խախտման, քաղաքացուն ոչ պատշաճ իրավական օգնություն ցույց տալու հետ: Բայց կարծում եմ՝ դրանք բոլորը լուծելի խնդիրներ են:

-Կարգապահական պատասխանատվության ենթարկվածները շա՞տ են, ո՞ր դեպքում եք ենթարկում պատասխանատվության:

-Կարգապահական տույժերը կիրառվում են այն դեպքում, երբ կոնկրետ նոտարի կոնկրետ կատարած գործարքից քաղաքացին բողոք է ներկայացնում: Եթե գործն ստուգելուց հետո պարզվում է, որ նոտարը թույլ է տվել օրենսդրական կամ նոտարական որևէ սխալ, այդ դեպքում Արդարադատության նախարարությունը կամ որոշ դեպքերում նոտարական պալատը լիազորությունների շրջանակում կարգապահական վարույթներ են հարուցում: Ըստ գործած խախտման էլ որոշվում է կարգապահական վարույթի խստության աստիճանը:

Տարեկան կտրվածքով կարգապահական պատասխանատվության ենթարկելու 7-10 դեպք է լինում: Այս տարի արդեն գրանցվել է 3-4 դեպք:

-Նվազման միտում տեսնո՞ւմ եք:

-Իհարկե, եթե աճի միտում լիներ, նոտարական պալատի գործառույթները և նոտարական համակարգը որպես բարեփոխման ճանապարհի վրա գտնվող օրգանիզմ, կարելի էր համարել չկայացած: Թեև միևնույն դեպքում նվազման կամ աճման առումով միանշանակ պատասխան տալ չենք կարող: Եթե գործառույթներն իրականացվեն տեղին և նպատակային, հնարավոր է՝ որոշակի փուլում մի քիչ ավելի ուշադրության, օրենքի նկատմամբ խիստ կիրառելիության դաշտում նաև աճման միտում լինի:

-Պալատի շենքի բացման օրը Արդարադատության նախարարը համոզմունք էր հայտնել, որ ապագայում ունենալու ենք այնպիսի նոտարական համակարգ, որի դեպքում հանրությունը ոչ թե նոտարիատից բողոքելով գնալու է կառավարություն, այլ հակառակը: Որքանո՞վ է մոտ այդ ապագան:

-Դա կապված է մի շարք գործոնների հետ: Հաճախակի ենք հանդիպում դեպքերի, որ քաղաքացին բողոքում է, թե նոտարն իրեն մերժել է: Բայց երբ փորձում ենք պարզել, թե որքանով է բողոքը հիմնավոր, հասկանում ենք, որ այդ բողոքների մեծ մասի դեպքում նոտարը սխալ չի գործել: Օրինակ՝ փաստաթղթերն ամբողջական չեն, կամ դրանցում տառասխալներ կան՝ կապված քաղաքացու անուն-ազգանվան հետ, որ գալիս են հնից, ասենք՝ խորհրդային տարիներից: Նոտարը դա ինքնուրույն ուղղել չի կարող: Երբ քաղաքացին ի դեմս նոտարի կտեսնի որակյալ իրավաբանի, այդ դեպքում չեմ կարծում, որ միջինից բարձր կրթական մակարդակ ունեցող անձը չցանկանա օգտվել նոտարի խորհրդատվությունից և իրավաբանական ծառայությունից: Նոտարի աշխատանքը կողքից կարող է թվալ միայն կնիք խփող և գումար գանձող աշխատանք: Բայց այդպես չէ: Պատահական չէ, որ նոտարներից շատ քչերն են հասնում թոշակի տարիքի: Սա շատ բարդ, պատասխանատու, նյարդային աշխատանք է: Կրկնում եմ, երբ հասարակությունը տեսնի, որ նոտարն իրեն որակյալ իրավաբանական ծառայություն է մատուցում, նոտարին վճարելուց չի խորշի: Նոտարի կերպարն էլ չարչու տպավորություն չի ստեղծի: Այս առումով մեր հիմնական գործառույթը նոտարական համակարգի աշխատողների վերապատրաստումն է, որը պարբերական և շարունակական բնույթ է կրում:

-Օգտվո՞ւմ եք միջազգային փորձից:

-Իհարկե: Հոկտեմբերի 6-ից սկսելու ենք դասընթացներ: Քանի որ ՌԴ Նոտարական պալատը շատ ավելի շուտ է կայացել՝ 1993-ին, փորձի փոխանակման համար հրավիրել ենք նաև ՌԴ Նոտարական պալատի դասախոսական մի խմբի: Փորձի փոխանակումների միջոցով պետք է բարձրացնենք նոտարի դերն ու նշանակությունը: Ցանկացած նորմալ իրավական պետությունում նոտարն ունի իր ուրույն տեղը հասարակական հիերարխիայի համակարգում: Գտնվելով պետությունից անկախ՝ այնուամենայնիվ գործում է պետության անունից, պետության զինանշանով: Եվ պատահական չէ, որ պետական կարևոր փաստաթղթերի տակ նույնիսկ դրվում է նոտարի կնիքը:


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]