ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԴԱՀԿ-ն ՄԻՊ-ին կոչ է արել ավելի հետևողական լինել 10/05/2012 14:02 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում 02.10.2012թ. զետեղված՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գործունեությանն առնչվող տեղեկատվության կապակցությամբ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում 02.10.2012թ. զետեղված՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գործունեությանն առնչվող տեղեկատվության կապակցությամբ ծառայությունն անհրաժեշտ է համարում նշել, որ հրապարակման մեջ պարունակվող փաստերը չեն համապատասխանում իրականությանը, ինչը, բնականաբար, հանգեցրել է սխալ մեկնաբանությունների և հետևությունների: Ըստ ԴԱՀԿ-ի՝ մասնավորապես՝
«ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից 09.07.2012թ. ԴԱՀԿ ծառայության Գեղարքունիքի մարզային բաժին կատարման է ներկայացվել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից թիվ ԳԴ1/0096/02/11 քաղաքացիական գործով 16.04.2012թ. տրված կատարողական թերթը, որի համաձայն՝ պետք է Նունե Կողպեցյանից հօգուտ «Արմենտել» ՓԲԸ բռնագանձել 104,578 դրամ:
Փաստորեն, կատարողական վարույթը հարուցվել է և արգելանք է դրվել ոչ թե «48,280 դրամ պարտքի պատճառով», այլ 104,578 դրամի բռնագանձման նպատակով:
Դրանից բացի, ս.թ. հուլիսի 17-ին պարտապան Նունե Կողպեցյանը ԴԱՀԿ ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնում վճարել է 48,280 դրամ, որից 43,051 դրամն ուղղվել է «Արմենտել» ՓԲԸ պահանջի բավարարմանը, իսկ 5,229 դրամը գանձվել է որպես կատարողական գործողությունների կատարման ծախսի գումար:
Որպես պարտավորության գումարը մնացած մասով ուղղակիորեն «Արմենտել» ՓԲԸ-ին վճարելու վերաբերյալ ապացույց՝ Նունե Կողպեցյանը հարկադիր կատարողին ներկայացրել է ՀԴՄ կտրոններ: Սակայն, քանի որ այդ կտրոնները տեղեկություն չեն պարունակում այն մասին, թե ում կողմից և ինչ պարտավորության մարման նպատակով է կատարվել վճարումը, հարկադիր կատարողն իրավաչափորեն առաջարկել է ներկայացնել պահանջատիրոջ կողմից տրված՝ պարտքի մարումը հավաստող փաստաթուղթ: Պահանջատեր «Արմենտել» ՓԲԸ-ի կողմից նման փաստաթուղթ ներկայացվել է միայն սույն թվականի սեպտեմբերի 5-ին:
Փաստորեն, պարտապան Նունե Կողպեցյանի դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու իրավական հիմք հանդիսացող ապացույց ծառայությունը ստացել է ոչ թե հուլիս ամսին, այլ սեպտեմբերին:
10.09.2012թ. հարկադիր կատարողը որոշում է կայացրել պարտապանի դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու մասին, իսկ 20.09.2012թ. դրությամբ ՀՀ բոլոր առևտրային բանկերում Նունե Կողպեցյանի դրամական միջոցների վրա տվյալ պարտավորության կատարման նպատակով դրված արգելանքները փաստացի վերացված են եղել:
Փաստորեն, հրապարակման օրվա դրությամբ, Նունե Կողմեցյանի դրամական միջոցների վրա դրված արգելանքներն արդեն իսկ վերացված են եղել:
Հակափաստարկներից հետո ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը մտահոգություն է արտահայտել ոչ ստույգ տեղեկությունների հիման վրա ծառայության գործունեության վերաբերյալ արված հապճեպ մեկնաբանությունների ու եզրահանգումների կապակցությամբ և կոչ արել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին այսուհետ առավել հետևողական լինել հրապարակային գնահատականների հիմքում ընկած փաստերը ստուգելու հարցում:
Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 2-ին ՄԻՊ կայքում հրապարակած տեղեկատվության համաձայն՝ «Գավառ քաղաքի բնակչուհի Նունե Կողպեցյանի դրամական միջոցների վրա, «ԱրմենՏել» ՓԲԸ-ին ունեցած 48 280 դրամ պարտքի պատճառով, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի կողմից արգելանք էր դրվել:
Այս տարվա հուլիս ամսին քաղաքացին ողջ գումարը վճարել էր և ստացել վճարման անդորագիր: Բայց մինչ օրս Նունե Կողպեցյանի դրամական միջոցների վրա դրված արգելանքը վերացնելու մասին որոշումը չի կայացվել:
Նունե Կողպեցյանը Պաշտպանին ուղղված իր դիմումով խնդրում է Պաշտպանի աջակցությունը իր իրավունքների պաշտպանության հարցում:
Դիմումում նշված հանգամանքները պարզելու նպատակով Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի համապատասխան աշխատակցի հետ հեռախոսազրույցից պարզվել է, որ տեղի է ունեցել թյուրիմացություն, որը կուղղվի, իսկ Նունե Կողպեցյանի դրամական միջոցների վրա դրված արգելանքը շուտափույթ կվերացվի»:
Հետևությունները թողնում ենք ընթերցողին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել