Թեմաներ
Չորեքշաբթի 07 / 15 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/14/2020   23:59 Գողանում են ինստագրամը ու մեյլի գաղտնաբառերը. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է 07/14/2020   23:55 Բաքվում երթ են կազմակերպել. ԱԺ պատգամավոր 07/14/2020   23:52 Հակառակորդ հաստատել է 11 զոհը, թիվը կավելանա. Արծրուն Հովհաննիսյան 07/14/2020   23:41 Այս պահին երկրապահներին ներգրավելու անհրաժեշտություն չկա. Հովհաննիսյան 07/14/2020   23:39 Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ 07/14/2020   23:28 Խոցվել է հակառակորդի 10 ԱԹՍ . Արծրուն Հովհաննիսյան 07/14/2020   23:25 Իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան 07/14/2020   23:22 Նիկոլ Փաշինյանի թողտվությամբ կրկին սրվում են հանքը շահագործողների ու տեղացիների միջև եղած տարաձայնությունները. Վահագն Վարագյան 07/14/2020   23:12 Փաստացի թիրախավորվում է խաղաղ բնակչությունը. Արծրուն Հովհաննիսյան 07/14/2020   23:00 Հայոց հաղթական բանակի շուրջ համախմբումը` բոլորիս պարտքն է. Արթուր Վանեցյան 07/14/2020   22:45 Ադրբեջանը հաղորդում է իրենց ևս 5 զոհերի մասին, որոնցից 2-ը՝ մայոր. Ստյոպա Սաֆարյան 07/14/2020   22:13 Տղաներն իրենց սուրբ արյամբ մեկ անգամ եւս սրբացրին արյունով գծված Հայոց սահմանները. Արշավիր Ղարամյան 07/14/2020   22:05 Հերիք է արտաքին սպառնալիքը թողած պայքարեք ընդդիմախոսների դեմ. Էդուարդ Շարմազանով 07/14/2020   21:53 Ադրբեջանի կողմից հայկական գյուղերի հրետակոծումը առնվազն խախտում է միջազգային իրավունքի նորմերը. Ռոբերտ Հայրապետյան 07/14/2020   21:46 Ակնկալում ենք պատկան մարմինների շուտափույթ արձագանքը և օրենքի սահմաններում համապատասխան գործողությունները. «Լիդիանի» իրավաբանական գծով ղեկավար 07/14/2020   21:28 Վերջին օրերին էլ Տավուշում Թուրքիայի հետքը նկատելի է, սակայն չի բացառվում նրա ակտիվությունը Նախիջևանի ուղղությամբ. Տիգրան Աբրահամյան 07/14/2020   20:47 Փաշինյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի դեսպանին. խոսվել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին 07/14/2020   20:31 Գագիկ Մարկոսյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնում 07/14/2020   20:28 «Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակ»-ը ներկայացրել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալները 07/14/2020   20:09 Միայն Ալիեւը կարող է էսքան հրեշ լինել. Նաիրա Զոհրաբյան 07/14/2020   20:06 Մենք հո թույլ չե՞նք տալու, որ մեր հայրենիքը ինչ - որ քոչվոր ցեղեր գան ու բզկտեն. «Արաբո» ջոկատի հրամանատար 07/14/2020   20:05 Պաշտպանները միջնորդեցին դատակոչի ցուցակում ավելացնել ՍԴ դատավորներին և մի շարք այլ նախկին պաշտոնյաների 07/14/2020   19:55 Հայկական հաքերային թիմերից մեկը հայտնում է, որ կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների եւ օֆիսների WiFi սարքերը.Սամվել Մարտիրոսյան 07/14/2020   19:44 Բոլորս պետք է սթափ դատողությամբ հետևենք դեպքերի ընթացքին, չխանգարենք մեր բանակին. Միքայել Մինասյան 07/14/2020   19:40 «Սա խայտառակություն է՝ երկրի թիվ մեկ կայքերը շատ հեշտությամբ կոտրվում են». Արա Վարդանյան 07/14/2020   19:28 Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ինչպես հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը, այնպես էլ այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն. ԱՀ ՊՆ 07/14/2020   19:27 Հայկական զինված ուժերը խոցել են Ադրբեջանական «Elbit Hermes 900» ԱԹՍ-ը 07/14/2020   19:22 ԱԱԾ-ն քննչական գործողություններ է իրականացնում Սնանկության դատարանում 07/14/2020   19:15 Ադրբեջանը հրետանային մարտկոցներով շրջապատել է իր իսկ ժողովրդին 07/14/2020   19:04 Նախարարը հանձնարարեց նախապատրաստվել, ըստ անհրաժեշտության, սահմանամերձ տարածքից բնակչության տարհանմանը 07/14/2020   19:00 Դատարանը պարզաբանելու պարտականություն չունի. դատավորը՝ պաշտպանին 07/14/2020   18:57 Մարդու իրավունքների պաշտպան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարին ներկայացրել է Տավուշի հրետակոծությունների վերաբերյալ արձանագրած տեղեկությունները 07/14/2020   18:55 ՀՀ դատախազությունը միջոցներ է ձեռնարկել խոշտանգման դեպքերով նախնական քննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 07/14/2020   18:52 Պտղնի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով չարաշահումներ կատարելու համար 07/14/2020   18:47 Կասեցումներ՝ «Սպայկա»-ի գրասենյակում եւ «Դեուս Էքս» ընկերությունում, ԱԱՏՄ կողմից մարզային կասեցումները գերակշռում են 07/14/2020   18:41 Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Այգեպար գյուղը. hetq.am 07/14/2020   18:19 Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում է ստացել ևս երկու զինծառայող 07/14/2020   18:00 Իշխանական պատգամավորների գլխին մի բանով տվեք, թող ներսի լսարանին ուղղված կեղտոտ երախները փակեն. Աշոտյան 07/14/2020   17:51 Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են ոստիկանները Ն.Մալյանի բեռնատարի վրայից առգրավում Սորոսի նկարով պաստառը 07/14/2020   17:47 «ՀԱՊԿ-ը պետք է ադրբեջանական կողմին կոչ անի դադարեցնելու կրակը».Էդմոն Մարուքյան 07/14/2020   17:42 «Հայկական ժամանակ»-ի և էլցանցերի կայքերը տուժել են հաքերային հարձակումներից 07/14/2020   17:31 «Ոչ մի երկիր մեզ բացահայտ չի սատարում՝ նույնիսկ այս իրավիճակում, որում մենք հայտնվել ենք». Արա Վարդանյան 07/14/2020   17:22 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 07/14/2020   17:09 Դատավոր Արսեն Նիկողոսյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է 07/14/2020   17:01 Դատարանը հետաձգեց գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին միջնորդությունների վերաբերյալ որոշման կայացումը՝ մինչև ՍԴ և Վճռաբեկ դատարանների որոշումը 07/14/2020   16:50 Երկու կողմերն ունեն մեկնաբանության տարբերություն. Պարզաբանումը պետք է տրվի ՍԴ-ում 07/14/2020   16:43 Փողեր են կերել. Քաղտեխնոլոգը հայտարարել է, որ կորոնավիրուսի թեստերը հիմնականում վճարովի հիմունքներով են արվել 07/14/2020   16:33 Վնասվել են Տավուշի մի քանի գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը․ դադարեցվել է 3 գյուղերի գազամատակարարումը 07/14/2020   16:29 Դատարանի պարտականությունն է դիմել ՍԴ՝ կիրառվող նորմի սահմանադրականության կասկածի առումով. Խուդոյան 07/14/2020   16:21 «Կարող ենք փաստել՝ ոստիկանը ժողովրդինը չէ, ոստիկանը մերը չէ». Գրիգոր Գրիգորյան
07/14/2020   10:33 Հակառակորդը կրակում է Բերդ համայնքի ուղղությամբ 07/13/2020   19:40 Արմեն Աֆանդյանը նշանակել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում 07/13/2020   15:46 «Ունենք 5 վիրավոր». Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան 07/13/2020   16:58 «Ադրբեջանի թիրախում ՀՀ Տավուշի մարզը չէ, այլ Արցախի Քարվաճառը և Սարսանգը». Նաիրի Հոխիկյան 07/13/2020   00:58 Գեներալ Խաչատուրովը մի քանի ժամում թուրքի 3 հարձակում հետ շպրտեց. Նարեկ Մալյան 07/13/2020   03:18 Եթե չհանդարտվի, ընդամենը ժամեր հետո արցախցի կամավորականները իրավիճակի թելադրանքով տավուշցի եղբայրների հետ խրամատներում թև ու թիկունք են դառնալու. Վահրամ Պողոսյան 07/13/2020   13:50 Այսօրվա իշխանությունն իր անբարոյականության մեջ ինքն իրեն գերազանցեց. Արմեն Աշոտյան 07/14/2020   13:32 «Հերիք եղավ, երբ գա ժամանակը մենք պետք է նախահարձակ լինենք». Սասուն Միքայելյան 07/13/2020   03:06 Սահմանապահ Այգեպարի բնակիչներն ուղիղ եթերի միջոցով ներկայացնում են իրավիճակը 07/13/2020   16:11 Ադրբեջանի ՊՆ-ն շատ տարօրինակ տեսանյութ ա հրապարակել, որը հարցեր է առաջացնում. Սամվել Մարտիրոսյան 07/13/2020   00:16 Հայաստանա-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրացումը սպասելի էին. Աշոտյան 07/13/2020   10:04 «Աշխարհի ահ ու սարսափ բանակը» դիրքեր է կորցրել ու հետ բերել չի հաջողվել. Արծրուն Հովհաննիսյան 07/14/2020   14:43 Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում է ստացել երկու զինծառայող 07/14/2020   19:04 Նախարարը հանձնարարեց նախապատրաստվել, ըստ անհրաժեշտության, սահմանամերձ տարածքից բնակչության տարհանմանը 07/13/2020   00:26 ԱԺ պատգամավորներ Սիփան Փաշինյանը և Տիգրան Կարապետյանը Տավուշի մարզում են 07/14/2020   13:50 Առաջին կրակոցից հետո մեր տղաները կրակողին լռեցրել են. «Տավուշ տեքստիլ»-ի տնօրեն 07/13/2020   13:35 Ու՞ր է մեր գերագույն գլխավոր հրամանատարը, ինչու՞ դիրքերում չէ. Գեւորգ Պետրոսյան 07/14/2020   09:28 «3-րդ բանակային կորպուսի հրամանատարի առջեւ դիրքերի բարելավման խնդիր է դրված եղել». «Իրատես» 07/14/2020   12:38 Ադրբեջանում էլի զոհեր կան.Արծրուն Հովհաննիսյան 07/13/2020   12:45 Աղդամի բնակիչներից մեկի տեսանյութը՝ դեպի սահման շարժվող երկու բեռնատարներից

Ըստ ամբաստանյալի` գրադարանների գողության գործի շրջանակում բռնություններ են եղել (լրացված) 10/05/2012   17:49  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ ազգային և ԵՊՀ  գրադարաններից  առանձնապես խոշոր չափերի գողությունների գործով  այսօր ցուցմունքներ տվեց գործով գլխավոր ամբաստանյալ, Վրաստանի քաղաքացի Վաժա Ազարիաշվիլին: Նա հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում: «Ես գող չեմ,  ես գնորդ եմ»,- ասաց նա՝ հավելելով՝ «մեղավոր եմ, որ գնել եմ»:  Նա հաստատեց, որ իր երկրում գրքերի հափշտակության գործ է քննվել, սակայն ինքն   այդ գործով  չի դատապարտվել:

Ամբաստանյալը հայտարարեց, որ  Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրյանների անվան գիտական գրադարանի հնատիպ, հազվագյուտ և արվեստի գրականության բաժնի վարիչ  Հասմիկ  Դուրգարյանից գնել է  17 գիրք՝  6000 դոլարով: Գրքերը սնկային հիվանդություն ունեցող գրքեր էին, պարզապես ինքը մասնագետ է, բուժելուց հետո պետք է վաճառեր: Առհասարակ, ըստ նրա, բոլորը Ռուսաստանում, Վրաստանում, Ուկրաինայում գիտեն, թե ինչ վիճակում են Հայաստանի գրադարաններում պահվող գրքերը: Եվս  9000 դոլար Հ. Դուրգարյանին տվել է ի պահ՝ գումարը նախատեսված էր իր համար տուն գնելու համար:

Վ. Ազարիաշվիլին ասաց, որ Ազգային գրադարանին պատկանող 2 գիրք է գնել Վերնիսաժից, դրանք իրեն չեն հետաքրքրել, դրա համար տվել է, որ վերավաճառեն:

Վ. Ազարիաշվիլին հայտնեց նաև, որ  Ազգային գրադարանի շենքի պահպանությունն իրականացնող, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ  ՀՁՊ գնդի ոստիկան Դավիթ Ղամբարյանին հարցրել է,  թե գրադարանում, արդյոք,   գրքեր չե՞ն վաճառվում, վերջինս խորհուրդ է տվել դիմել տնօրենին:  Ըստ նրա, բերման ենթարկվելիս գրադարանի մոտ են գտնվել՝  դուրս էին եկել մոտակա ռեստորանից, մտադիր էին գնալ դիսկոտեկ: Մեքենայում հայտնաբերված բանալիները, լինգն ու դիմակներն իրեն չէին պատկանում, իսկ պայուսակներն իրեն պետք էին գրքերն ու իր հագուստը տեղափոխելու համար:

Վ. Ազարիաշվիլին հերքեց, թե  Հայաստանի ազգային գրադարան ՊՈԱԿ-ի շենքի պահպանությունն իրականացնող, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Ե. Ղամբարյանին  համագործակցության համար  տվել է 20 հազար դոլար:

Վ. Ազարիաշվիլին հայտարարեց, որ ոստիկանության բաժին բերման ենթարկվելու պահից իր նկատմամբ  բռնություններ են եղել՝  իրենից ցանկալի ցուցմունքներ ստանալու համար, բռնությունները մինչև հիմա շարունակվում են: Այս մասին տեղյակ են Հայաստանում Վրաստանի դեսպանատանը և մտադիր են  նամակ հղել իր նկատմամբ ճնշումների վերաբերյալ:

Ի պատասխան  գործով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանի ճշտող հարցերի, նա նշեց, որ իր պաշտպանին խնդրում էր, որ իր կողքից չհեռանա, որովհետև հենց հեռանում էր «շատ ուժեղ ծեծում էին»:  Հարվածներ էին տեղում գլխին ու ոտնաթաթերի տակ:

Բռնություններով ամբաստանյալը պայմանավորեց իր դատաքննական ու նախաքննական ցուցմունքների միջև առկա հակասությունները: Մասնավորապես, որպես վկա հարցաքննվելիս ամբաստանյալը հայտնել էր, որ  Հ. Դուրգարյանը գողացված գրքերի դիմաց Վ. Ազարիաշվիլուց  ստացել է 15 000 ԱՄՆ դոլար գումար, Վ. Ազարիաշվիլին Ե. Ղամբարյանին  համագործակցության համար  տվել է 20 000 ԱՄՆ դոլար, ինչն այսօր ամբաստանյալը հերքեց:

Ըստ մեղադրական եզրակացության, Վրաստանի քաղաքացի Վ. Ազարիաշվիլին 2010թ. հուլիսին նախնական համաձայնության է եկել Հայաստանի ազգային գրադարան ՊՈԱԿ-ի շենքի պահպանությունն իրականացնող, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Ե. Ղամբարյանի հետ` գրապահոց ապօրինի մուտք գործելու և մեծ քանակությամբ գրքերի գողություն կատարելու վերաբերյալ:

2010թ. հուլիսից մինչև 2011թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Վ. Ազարիաշվիլին, ոմն Վ. Տրուբիցինը և Ե. Ղամբարյանը Հայաստանի ազգային գրադարանից գողացել են առանձնապես խոշոր չափերի հասնող` 7 500 000 ՀՀ դրամ արժողության, 1800-1900-ական թվականների հրատարակության, մատենագիտական նշանակություն ունեցող, ռուսերեն լեզվով 150 տարբեր գրքեր:

Նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Ազարիաշվիլին Ե. Ղամբարյանի համագործակցության համար վերջինիս տվել է 20 000 ԱՄՆ դոլար, իսկ հափշտակած գրքերի մի մասը Տրուբիցինի հետ իրացրել քննությամբ չպարզված անձանց:

Բացի այդ, Վ. Ազարիաշվիլին Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրյանների անվան գիտական գրադարանի հնատիպ, հազվագյուտ և արվեստի գրականության բաժնի վարիչ  Հ. Դուրգարյանի օժանդակությամբ  հափշտակել է նաև հիշյալ գրադարանին պատկանող, 1700-1800-ական թվականների հրատարակության, մատենագիտական և աղբյուրագիտական նշանակություն ունեցող, ընդհանուր առմամբ 5 627 400 ՀՀ դրամ արժողությամբ, ռուսերեն լեզվով 17 տարբեր գրքեր:  Նախաքննությամբ պարզվել է, որ   Հ. Դուրգարյանը գողացված գրքերի դիմաց Վ. Ազարիաշվիլուց  ստացել է 15 000 ԱՄՆ դոլար գումար:

Բացի այդ, 2011թ. դեկտեմբերի կեսերին Վ. Ազարիաշվիլին նախնական համաձայնության է եկել ՀՀ քաղաքացիներ Կ. Հովհաննիսյանի և Վ. Եղիազարյանի հետ` Հայաստանի ազգային գրադարանի գրապահոցներ մուտք գործելու և այնտեղից առանձնապես խոշոր չափերի գրքեր գողանալու վերաբերյալ: Հանցագործության վայրի և հափշտակության ենթակա գրքերի նախապես ուսումնասիրելու հարցում նրանց օգնել է գրադարանի շենքի պահպանությունն իրականացնող, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ  ՀՁՊ գնդի ոստիկան Դ. Ղամբարյանը, ով խոստացել է իր ծառայության օրը գրադարանի շենք թողնել հանցակիցներին` այնտեղ նախապատրաստական գործողություններ կատարելու համար:

Մասնավորապես` 2011թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 8:00-ի սահմաններում, Դ. Ղամբարյանը գրադարանի վարչական շենքի կենտրոնական մուտքի  դուռը բացել, ներս է թողել Վ. Ազարիաշվիլուն և Կ. Հովհաննիսյանին: Իսկ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ  ՀՁՊ գնդի ոստիկան ծառայակիցը` Ա. Հովսեփյանը, ով նույն օրը ծառայություն է իրականացրել Դ. Ղամբարյանի հետ, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները կատարել է ոչ պատշաճ` ծառայության ավարտից 1 ժամ շուտ լքելով ծառայության վայրը:

Արդյունքում` 2011թ. դեկտեմբերի 26-ին` ժամը 3:00-ի սահմաններում, Վ. Ազարիաշվիլին, Կ. Հովհաննիսյանը և Վ. Եղիազարյանը փորձել են ապօրինի մուտք գործել Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական  մասնաճյուղի շենք, որը կանխվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի ՊՊԳՎ աշխատակիցների կողմից:


Տեսանյութեր

07/11/2020   11:00 Ռոբերտ Քոչարյանը շարժում է ձևավորում

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]