Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   22:52 Կիրանցիներին զրկում են կադաստրով իրենց պատկանող գույքից 04/25/2024   22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել 04/25/2024   22:33 Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան 04/25/2024   22:07 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին

ՏՎԽ-ի եզրակացությունը «Իջևան ստուդիա» ՍՊԸ –ի և լրագրող Նաիրա Խաչիկյանի դեմ «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ -ի հայցի հիման վրա դատական գործի վերաբերյալ 10/03/2012   13:51  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Հոկտեմբերի 3-ին Տեղեկատվական վեճերի խորհուրդը հրապարակել է "Իջևան ստուդիա" ՍՊԸ –ի և լրագրող Նաիրա Խաչիկյանի դեմ "Իջևանի ՃՇՇ" ՓԲԸ -ի հայցի հիման վրա դատական գործի վերաբերյալ իր եզրակացությունը:


Տեղեկատվական վեճերի խորհրդի եզրակացությունը

«Իջևան ստուդիա» ՍՊԸ –ի և լրագրող Նաիրա Խաչիկյանի դեմ «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ -ի հայցի հիման վրա դատական գործի վերաբերյալ

1. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

Հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերով հեռարձակվող "Լրաբեր" լրատվական ծրագրով 21.06.2011 թվականին հեռարձակվել է "Որտե՞ղ են քանդված սալաքարերը" վերնագրով տեսանյութ, որը պատրաստվել էր Իջևանի հեռուստաընկերության կողմից: Տեսանյութը վերաբերում էր "Իջևանի ՃՇՇ" ՓԲ ընկերության կողմից Իջևան քաղաքի մի շարք փողոցների վերանորոգման աշխատանքներին: Տեսանյութում քննադատության է ենթարկվել ընկերությունը առանց համապատասխան թույլտվություն և համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի Իջևան քաղաքի Իջևանյան փողոցի սալահատիկները քանդելու համար, որի արդյունքում փողոցը անանցանելի է դարձել մարդկանց և տրանսպորտի համար:

Մասնավորապես, հնչել են հետևյալ արտահայտությունները.

    "գործարար դիմակի տակ իսկական ավերողներ են թաքնված մի պարզ անվամբ` Իջևանի ճանշին ձեռնարկություն",
    "երևի մասնագիտական որակի ու անաչառության պակասն է, որ ծնել է նման հետևանքներ",
    "քանդել ու սալահատիկը ծածուկ վաճառել է",
    "Իջևանի ճանշինի թեթև ձեռքով վաճառվել են",
    "Մետաղագործների փողոցի 36 միլիոն դրամի ծախսման ու մսխման աշխատանքների մասին են բարձրաձայնում բնակիչները հորդառատ անձրևներից հետո":

27.06.2011թ.-ին Իջևանի հեռուստատեսությունը հեռարձակել է "Սալիկները` ապահով հանգրվանում" վերնագրով լրատվական տեսանյութը, որտեղ "Իջևանի ՃՇՇ" ՓԲԸ-ի տնօրենի և այլ աշխատակիցների կողմից պարզաբանումներ են տրվել ներկայացված տեղեկությունների կապակցությամբ:

Ընկերությունը 19/07/2011թ.-ին դիմել է դատարան ընդդեմ Իջևանի հեռուստաընկերության և տեսանյութը պատրաստած լրագրող Նաիրա Խաչիկյանի՝ գործարար համբավը ոտնահարելու հետևանքով ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և 3.000.000 դրամ գույքային և ոչ գույքային վնասի դիմաց փոխհատուցում (այդ թվում 200.000 դրամը փաստաբանին վճարված վարձավճարի և 64.000 դրամ պետական տուրքը միասին՝ որպես դատական ծախս) պատասխանողներից համապարտության կարգով գանձելու համար:

Դատաքննության ընթացքում հայցվոր ընկերությունը պնդել է, որ վերը նշված վիրավորական ու զրպարտող արտահայտությունները վնասել են այլ սուբյեկտների հետ իրենց գործարար հարաբերությունները: Պարզաբանելով իր հայցապահանջը՝ հայցվորները հայտնել են, որ այդ արտահայտություններից առաջին երկուսը վիրավորական, իսկ մնացած երեքը՝ զրպարտող բնույթ ունեն: Պատասխանող կողմն էլ պնդել է, որ լրատվության միջոցով բարձրաձայնվել են հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ՝ հանրային վայրի վերանորոգման աշխատանքների թերությունների մասին: Պատասխանողները նշել են նաև, որ 27.06.2011թ.-ի հաղորդման ժամանակ հայցվոր ընկերության տնօրենը և այլ աշխատակիցներ հնարավորություն են ստացել ելույթ ունենալ և ներկայացնել իրենց պարզաբանումներն ու տեսակետները, որից հետևում է, որ հայցվոր ընկերությունը ստացել է հերքման և պատասխանի հնարավորություն և, հետևաբար, չի կարող հայցել իրավական պաշտպանության այլ միջոցներ, տվյալ դեպքում գումարային փոխհատուցում՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 10-րդ մասի համաձայն:

Դատարանը իր 27/04/2012թ.-ի վճռում եզրահանգել է, որ առաջին երկու արտահայտությունները՝ "գործարար դիմակի տակ իսկական ավերողներ են թաքնված մի պարզ անվամբ` Իջևանի ճանշին ձեռնարկություն" և "մասնագիտական որակների ու անաչառության պակասն է, որ ծնել է նման հետևանքներ" իրենց բնույթով գնահատողական դատողություններ են, որոնք վիրավորական չեն կարող համարվել: Թեև լրագրողը ընտրել է չափազանցություններ, սակայն այդպիսի ոճով արտահայտել է կարծիք, որն ինքնին արատավորող բնույթի չէ: Մնացած արտահայտությունները գնահատելով որպես փաստի մասին հայտարարություններ՝ դատարանը եզրահանգել է, որ "սալահատիկը քանդել և ծածուկ վաճառել են", "Իջևանի ճանշինի թեթև ձեռքով վաճառվել են" և "36 միլիոն դրամի ծախսման ու մսխման" արտահայտությունները որպես փաստական տվյալներ չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են կազմակերպության գործարար համբավը: Այդ հիմքով դատարանը սահմանել է, որ հեռուստաընկերությունը վնաս է հասցրել հայցվոր ընկերության գործարար համբավին՝ հեռարձակելով զրպարտող բնույթի տեղեկատվություն: Փոխհատուցման չափը որոշելիս դատարանը եզրահանգել է, որ հայցվոր ընկերության կրած վնասը մասամբ փոխհատուցվել է այն հանգամանքով, որ վերջինս հնարավորություն է ստացել իր տեսակետները ներկայացնել 27.06.2011թ.-ին Իջևանի հեռուստատեսությամբ հեռարձակված "Սալիկները` ապահով հանգրվանում" հաղորդումով և այդ հիմքով փոխհատուցման չափը նվազեցրել է՝ սահմանելով 50.000 դրամ:

Վերաքննիչ դատարանը ամբողջությամբ բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկել է առաջին ատյանի դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննություն կատարելու համար: Հիմնվելով Վճռաբեկ դատարանի 27/04/2012թ. նախադեպի վրա՝ իր որոշումը դատարանը պատճառաբանել է հետևյալ կերպ.

"Գնահատման առարկա պետք է դառնա օգտագործված միջոցի կամ եղանակի` տեղեկատվության արագ և համընդհանուր տարածման հարցը… զանգվածային լրատվության միջոցներով կատարված հրապարակումների տարածումը շատ ավելի արագ է, քան եթե հրապարակումն արվեր անձանց փոքրաթիվ խմբի շրջանակում: Միաժամանակ պետք է հաշվի առնել նաև տեղեկատվությունը տարածելու շրջանակը: Զանգվածային լրատվության միջոցները, որոնք գործում են տեղական մակարդակում (մարզ, քաղաք), ունեն ավելի փոքր տարածման շրջանակ, քան հանրապետության ամբողջ տարածքով հեռարձակվող և տարածվող լրատվամիջոցները:

Նյութական փոխհատուցում նշանակելու դեպքում անհրաժեշտ է, որ դատարանները մեծ ուշադրություն դարձնեն փոխհատուցվող գումարի չափի սահմանմանը, պատասխանողներից պահանջեն նրանց եկամուտների վերաբերյալ պետական իրավասու մարմիններին ներկայացված ֆինանսական և այլ փաստաթղթեր… հակառակ դեպքում մեծ չափով փոխհատուցումները կարող են ծանր հետևանքներ ունենալ վերջիններիս բնականոն գործունեությունը շարունակելու առումով:

…Տվյալ դեպքում անհասկանալի է, թե ինչ հանգամանքներ հաշվի առնելով է դատարանը հանգել այն հետևության, որ փոխհատուցման չափը պետք է լինի 50.000 ՀՀ դրամ այն պայմաններում, երբ հայկական երկրորդ հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակվում ամբողջ հանրապետությունում, այսինքն՝ ամբողջ հանրապետությունով գործունեություն ծավալող ընկերության մասին հնչեցված արատավորող տեղեկությունները տարածվել են այդ ընկերության հետ գործարար կապերի մեջ գտնվող անձանց ամբողջ շրջանակում։

Գործում առկա չէ Նաիրա Խաչիկյանի գույքային դրությունը հաստատող որևէ վերաբերելի ապացույց… որի հիման վրա հնարավորություն կունենար պարզել պատասխանողի գույքային դրությունը և ըստ այդմ էլ սահմաներ հնչեցված վիրավորանքին և զրպարտությանը համարժեք փոխհատուցման ողջամիտ չափ: Դատարանն ինքն է արձանագրել այն փաստը, որ պատասխանողի գույքային դրության վերաբերյալ որևէ ապացույց առկա չէ, սակայն, այդուհանդերձ, որպես փոխհատուցման չափ սահմանել է 50.000 ՀՀ դրամ":

Վերաքննիչ դատարանը նաև կասկած է հայտնել, թե արդյոք 27.06.2011թ.-ին հեռարձակված հեռուստաընկերության երկրորդ թողարկումը կարելի է ընդունել որպես պատասխանողի կողմից կատարված հերքում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորն ինքն է փորձել հերքել իր մասին տարածված տեղեկությունները, մինչդեռ հերքումը որպես այդպիսին պետք է տա տեղեկություններ տարածած անձը, այլ ոչ թե նա, ում մասին տարածել են տեղեկությունները: Այս հիմքով վերաքննիչ դատարանը պահանջել է նոր դատաքննության ընթացքում քննության առարկա դարձնել նաև այն հարցը, թե արդյոք հայցվորը մինչ դատական պաշտպանությունը դիմել է պատասխանողներին հերքելու իրենց հրապարակած տեղեկություններն այն նույն եղանակներով, ինչով որ տեղի է ունեցել տեղեկությունների տարածումը:

2. ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ

Լրատվական նյութն ամբողջությամբ վերաբերում է մի խնդրի, որը ներկայացնում է հանրային հետաքրքրություն. քաղաքային համայնքին պատկանող տարածքի նորոգման աշխատանքների որակին և այդ աշխատանքների ընթացքում ենթադրաբար տեղ գտած չարաշահումներին: Լրատվական նյութի իրավաչափության՝ նման ելակետային պայմաններով հանդերձ, դատական ստուգում իրականացնելիս դատարանների կողմից անկասկած պահանջվում է հաշվի առնել մամուլի "հսկող շան" գործառույթները ժողովրդավարության պայմաններում, որի միջոցով քաղաքացիներն իրականացնում են հանրային վերահսկողություն պետական մարմինների նկատմամբ: Իր այս գործառույթներն իրականացնելիս մամուլն իրավունք ունի ներկայացնել իր սուբյեկտիվ գնահատականները և դրանցում օգտագործել սուր քննադատություն և արտահայտման չափազանցված եղանակներ: Ըստ ՀՀ Սահմանադրական դատարանի, լրագրողների այս իրավունքը սահմանափակվում է այնտեղ, երբ "էլ հնարավոր չէ փաստարկել, որ իրենք իրենց ներդրումն են կատարում հասարակության համար կարևոր հարցերի բաց հանրային քննարկմանը": Սա կարելի է համարել այն բաժանարար գիծը, որով պատասխանատու լրագրությունը տարանջատվում է ոչ պատասխանատու լրագրությունից:

Տվյալ դեպքում լրատվամիջոցը նպատակ է հետապնդել հանրության ուշադրությունը հրավիրել համայնքի միջոցներով քաղաքային համայնքում վերանորոգման աշխատանքների ընթացքում ենթադրաբար տեղ գտած չարաշահումների վրա և այդ առումով հրահրել հանրային բաց բանավեճ: Դա անելիս լրագրողը կատարել է սուր հարցադրումներ և իր կողմից մատնանշված փաստերի վերաբերյալ տվել է չափազանցված որակումներ: Այս ամենը միանգամայն տեղավորվում է ժողովրդավարության պայմաններում մամուլի գործառույթների շրջանակների մեջ և լրատվամիջոցը չի կարող պատասխանատվության ենթարկվել չարաշահումների մասին ահազանգ բարձրացնելու համար՝ նույնիսկ եթե դա արվել է լրագրողական չափազանցություններով: Այս ամենը հաշվի է առնվել առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների կողմից վիճահարույց արտահայտություններից առաջինի և երկրորդի առնչությամբ: Դատարանները "գործարար դիմակի տակ իսկական ավերողներ են թաքնված մի պարզ անվամբ` Իջևանի ճանշին ձեռնարկություն" և "երևի մասնագիտական որակի ու անաչառության պակասն է, որ ծնել է նման հետևանքներ" արտահայտությունները համարել են գնահատող դատողություններ, որոնք թեև չափազանցված են, սակայն ի վերջո ծառայում են հանրային շահին, ինքնին արատավորող չեն և որպես գնահատող դատողություններ ապացուցման ենթակա չեն: Նման մոտեցումը միանգամայն ողջունելի է:

Բոլորովին այլ մոտեցում է ցուցաբերվել մնացած երեք արտահայտությունների նկատմամբ, որոնք դատարանը դիտել է որպես փաստի մասին հայտարարություններ ("քանդել ու սալահատիկը ծածուկ վաճառել է", "Իջևանի ճանշինի թեթև ձեռքով վաճառվել են" և "Մետաղագործների փողոցի 36 միլիոն դրամի ծախսման ու մսխման աշխատանքների մասին են բարձրաձայնում բնակիչները հորդառատ անձրևներից հետո"): Խորհուրդը նույնպես գտնում է, որ նշված արտահայտությունները փաստի մասին հայտարարություններ են և, հետևաբար, ենթարկվում են այլ իրավակարգավորման`դրանք ենթակա են ապացուցման: Այս հանգամանքը պետք է պարտավորեցնի լրագրողներին դրսևորել հատուկ զգոնություն և ջանասիրություն: Խորհուրդը նախկինում արձանագրել է, որ հաճախ փաստի մասին հայտարարություն կատարելիս լրագրողները բավարար ուշադրություն կամ խնամք չեն դրսևորում, որպեսզի իրենց անձը բավարար չափով տարանջատեն ուրիշի հեղինակած փաստացի հայտարարությունից, որի պատճառով ցանկացած օբյեկտիվ ընթերցողի մոտ ստեղծվում է տպավորություն, որ հայտարարության հեղինակը լրագրողն է, այլ ոչ թե այլ աղբյուր, որից օգտվել է լրագրողը: Նման հանգամանքներում հայտարարությունը վերագրվում է փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձին, որն էլ ի վերջո պատասխանատվություն է կրում դրա ճշմարտացիության ապացուցման համար: Եթե փաստերը ստուգելը լրագրողի սովորական պարտականությունն է, ապա խիստ ծանրակշիռ հանգամանքների առկայություն է պահանջվում, որպեսզի լրագրողը ազատվի դրանց համար պատասխանատվությունից: Նման հանգամանքների առկայությունը կախված է զրպարտող հայտարարության բնույթից և աստիճանից, տարածման եղանակից և թե ինչ աստիճանի վստահություն էր ներշնչում տվյալ պահին լրատվամիջոցի համար իր աղբյուրը: Վերաբերելի հատկանիշ է նաև անմեղության կանխավարկածը: Բոլոր դեպքերում, որքան լուրջ է զրպարտող հայտարարությունների բնույթը և դրա հնարավոր իրավական կամ ոչ իրավական (օրինակ՝ սոցիալական) հետևանքը անձի վրա, այնքան ավելի մեծ զգուշություն է պահանջվում ցուցաբերել փաստերի մասին հայտարարություն կատարելիս: Այս իմաստով տարածված հայտարարության համար սահմանված պատասխանատվությունը և հայտարարության հնարավոր բացասական հետևանքները պետք է գտնվեն համաչափության մեջ:

Տվյալ դեպքում փաստացի հայտարարությունները պարունակում էին մեղադրանքներ շինարարական նյութերի և գումարների յուրացման մասին: Նման հայտարարությունները կարող են հանգեցնել անձի քրեական հետապնդմանը և պատասխանատվությանը, ինչպես նաև ընկերության գործարար համբավը վնասելուն: Պատասխանող լրատվամիջոցը և լրագրողը որևէ ապացույց չեն ներկայացրել հայտարարությունները հիմնավորելու համար, միայն հայտարարել են, որ նշված հայտարարությունները "նկարահանման ժամանակ ժողովրդից լսված խոսքեր են":

Խորհուրդը գտնում է, որ վիճահարույց հայտարարությունները չափազանց լուրջ և արատավորող բնույթի էին, որպեսզի դրանց հիմքում ընկած փաստերը հիմնավորվեին նման անորոշ վկայություններով: Հետևաբար չի դրսևորվել անհրաժեշտ բարեխղճություն հայտարարության հիմքում ընկած փաստերը ստուգելու ուղղությամբ:

Նույն համատեքստում է Խորհուրդը դիտում նաև այն հանգամանքը, որ հայտարարությունը տարածվել էր մի քանի անգամ՝ Հայկական երկրորդ և "Երկիր Մեդիա" հեռուստաալիքներով, որոնք հեռարձակվում են ամբողջ հանրապետության տարածքում: Լրատվության տարածումը նման միջոցներով շատ ավելի ընդգրկուն է ներգործության առումով, քան ԶԼՄ-ների այլ տեսակներով:

Ինչ վերաբերում է վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ առաջին ատյանի դատարանը փոխհատուցման չափը որոշելիս գնահատման չէր արժանացրել այն հանգամանքը, որ տեղեկատվությունը տարածվել էր հանրապետության ողջ տարածքով հեռարձակվող հեռուստատեսությամբ, ինչպես նաև, որ առաջին ատյանի դատարանը գնահատման չէր արժանացրել պատասխանողների գույքային դրությունը, ապա Խորհուրդը, սկզբունքորեն համաձայն լինելով Վերաքննիչ դատարանի մոտեցումների հետ, առայժմ ձեռնպահ է մնում այս առումով կարծիք հայտնելուց, քանի որ նշված երկու հիմքերով դատական քննությունը դեռ գտնվում է ընթացքի մեջ:

Ինչ վերաբերում է պատասխանողի դիրքորոշմանը, որ հեռուստաընկերության 27.06.2011թ.-ի երկրորդ թողարկումը կարելի է ընդունել որպես պատասխանողի կողմից կատարված հերքում և, հետևաբար, հայցվորը չէր կարող հայցել դատական պաշտպանություն, ապա այս առումով Խորհուրդը համամիտ է Վերաքննիչ դատարանի մոտեցման հետ, համաձայն որի առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելիս հրահանգել է գործի նոր քննության ընթացքում պարզել, թե արդյոք հայցվոր ընկերությունը մինչ դատական պաշտպանությունը դիմել է պատասխանողներին հերքելու իրենց հրապարակած տեղեկություններն այն նույն եղանակներով, ինչով որ տեղի է ունեցել տեղեկությունների տարածումը: Խորհուրդը գտնում է, որ այս հարցի պարզաբանումը գործով նոր դատաքննության ընթացքում կարող է վճռորոշ ազդեցություն ունենալ գործի ելքի վրա:

Խորհուրդը գնահատում է նաև այն հանգամանքը, որ առաջին ատյանի դատարանը նկատելիորեն նվազեցրել է լրատվամիջոցի դեմ սահմանված դրամական փոխհատուցման չափը այն հիմնավորմամբ, որ հայցվորների կողմից հեռուստատեսությամբ ելույթ ունենալու և իրենց տեսակետները ներկայացնելու հնարավորությամբ մասամբ վերականգնվել է նրանց խախտված իրավունքը: Գնահատելի է նաև այն հանգամանքը, որ դատական ակտը բեկանելիս Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել առաջին ատյանի դատարանի բացթողումը, ըստ որի վերջինս առանց հայցվորից կրած վնասի վերաբերյալ որևէ ապացույց պահանջելու, բացառապես իր ներքին համոզման հիման վրա սահմանել է հայցվոր ընկերության կրած վնասի չափը: Դատարանը գործով նոր քննության շրջանակներում հրահանգել է քննության առարկա դարձնել նաև այդ հանգամանքը:

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) - Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ
Մանանա Ասլամազյան -«Արմմեդիա» ծրագրի տնօրեն
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան - «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Արա Ղազարյան - «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն

 


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]