ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շտեֆան Ֆյուլե. Հայաստանում առկա են շատ դրական փոփոխություններ 09/27/2012 18:12 | ԼՐԱՀՈՍ

«Շատ կարևոր և բովանդակալից քննարկումներ ունեցանք: Կարծում եմ` ամենակարևորն այն է, որ բանակցող թիմի և որևէ մեկի մոտ որևէ կասկած չթողեցինք, որ մենք պատրաստակամ ենք օժանդակելու Հայաստանի եվրոպական ընթացքին` ի շահ Հայաստանի քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության»,- սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարությունում կայացած հանդիպումից և վարչապետի հետ երկու համաձայնագրեր ստորագրելուց հետո ասուլիսում ասել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Նա ընդգծել է, որ Հայաստանում առկա են շատ դրական փոփոխություններ: «Մենք դա գնահատեցինք` լրացուցիչ 15 մլն եվրո հատկացնելով Հայաստանին` «ավելին` ավելիի դիմաց» սկզբունքի շրջանակում, Եվրոպական հարևանության քաղաքականության համատեքստում»,-ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան:
Շտեֆան Ֆյուլեն հայտնել է, որ ստորագրված համաձայնագրերով նախատեսվում է 43 մլն եվրոյի օժանդակություն Հայաստանին: Այն, ըստ նրա, կնպաստի, որպեսզի Հայաստանի հաստատությունները նախապատրաստվեն Եվրոպական միության հետ քաղաքական ասոցացմանը և տնտեսական ինտեգրմանը:
«Մենք նաև քննարկեցինք, թե ինչպես կարելի է Հայաստանի միջազգային գործընկերների ջանքերը միավորել, որպեսզի արտաքին աջակցությունը նպատակաուղղվի ազգային ամենահրատապ բարեփոխումների իրականացմանը: Ամեն անգամ, երբ նայում եմ, տեսնում եմ, որ առաջընթաց ենք արձանագրում թե՛ վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի բանակցության առումով, թե՛ այլ ոլորտներում, մասնավորապես, Ասոցացման համաձայնագրի բանակցություններում և դրա մաս կազմող` Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցություններում»,-նշել է նա:
Ըստ ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարի, այս համաձայնագրով ԵՄ-ն Հայաստանի առջև կբացի իր ներքին շուկային վերաբերող իրավական կարգավորումների զգալի մասը: «Դա կազդի բոլոր հայաստանցիների վրա, ընդ որում` կազդի լավագույնս թե՛ սպառողների պաշտպանության, թե՛ բնապահպանության, թե՛ ճանապարհների անվտանգության և այլ առումներով: Ամենակարևորն այն է, որ համաձայնագիրը վերաբերում է արժեքներին` Հայաստանում բնակվող կանանց և տղամարդկանց` ազատությունների, իրավունքների և երաշխիքների միջոցով: Համաձայնագիրը վերաբերում է այդ ներուժի լիարժեք իրագործմանը»,-ընդգծել է նա:
Շտեֆան Ֆյուլեն նշել է նաև, որ հանդիպման ժամանակ բազմաթիվ հարցեր են քննարկվել, այդ թվում` Հայաստանում աշխատող փորձագիտական խմբի և քաղաքացիական հասարակության դերը բարեփոխումների գործընթացում: Նա հույս է հայտնել, որ գնալով այդ դերն ավելի ու ավելի է կարևորվելու:
«Ամենաառաջնահերթ բարեփոխումներից մեկը ժողովրդավարության բնագավառում է: Կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների հետ քննարկելու եմ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած մի շարք կոնկրետ առաջարկություններ, որոնց իրագործումը մենք կցանկանայինք տեսնել մինչև հաջորդ տարվա նախագահական ընտրությունները: Բարեհաջող ընտրություններն իսկապես կարևոր են, այլապես կընդհատվեին այն շարունակական բարեփոխումները, որոնք մենք ցանկանում ենք տեսնել, կընդհատվեր շարունակականությունը և ամբողջականությունը»,-նշել է նա:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ իր հերթին հավաստիացրել է, որ Շտեֆան Ֆյուլեի այցելությունը Հայաստան բացառիկ հնարավորություն է գնահատել կատարած աշխատանքները, բացահայտել մեր ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև հստակեցնել ապագա քայլերը: «Ակնհայտ է, որ այն ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը, որ այսօր տրամադրվում է Հայաստանի Հանրապետությանը և այն փաստաթղթերը, որ մենք այսօր պարոն Ֆյուլեի հետ ստորագրեցինք, հնարավորություն են տալու մեզ էապես ավելացնել մեր կառավարության կարողությունները»,-նշել է ՀՀ վարչապետը:
Տ.Սարգսյանը պարզաբանել է, որ դա վերաբերում է ինչպես ենթակառուցվածքների զարգացմանը, սանիտարական, բուսասանիտարական ոլորտի հիմնախնդիրներին, օրենսդրական բարեփոխումներին, մաքսային ընթացակարգերի կատարելագործմանը, այնպես էլ դեմոկրատական ինստիտուտների ամրապնդմանը: «Հասկանալի է, որ այս բնագավառներում դեռևս մեր կարողությունների և մեր կողմից հայտարարված նպատակների միջև կա ճեղքվածք, և Եվրամիության ֆինանսական և տեխնիկական օժանդակության ներքո այդ ճեղքվածքը մենք փորձում ենք հաղթահարել»,-նշել է ՀՀ վարչապետը` համոզմունք հայտնելով, որ փաստաթղթերի ստորագրումը, ինչպես նաև Շտեֆան Ֆյուլեի հետ բանակցությունները նոր թափ կհաղորդեն Հայաստանի և Եվրամիության ինտեգրացիոն գործընթացներին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/10/2021 10:40 Դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է. «Ժողովուրդ»
- 04/10/2021 09:50 Միևնույնն է, թե ինչ կլինի երկրի հետ, կարևորն իրենց աթոռները պահելն է․ «Փաստ»
- 04/10/2021 09:47 Տպավորություններով «հարցում» են անցկացնում․ «Փաստ»
- 04/10/2021 09:45 Այս իշխանությունները գրավել են անամոթության, անպատասխանատվության և անբարոյականության բոլոր հնարավոր բարձունքները․ «Փաստ»
- 04/10/2021 09:43 Հայրենիքի փրկության շարժումը «թայմաուտ» է վերցրել. Մարզեր այցերը որոշել են առկախել. «Հրապարակ»
- 04/10/2021 09:40 Եթե ֆորսմաժոր չլինի, ապա ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին եւ, ամենայն հավանականությամբ՝ միայնակ. «Հրապարակ»
- 04/10/2021 09:38 «Դոլարի փոխարժեքն առաջիկայում կհասնի 550-ի». «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/11/2021 13:07 Հակառուսականությունը հիմնականում զուգակցվում է «նիկոլն ի՞նչ մեղք ունի» թեզով. Հարությունյան
- 04/11/2021 11:56 Մտածող և գործող մարդիկ միշտ էլ հասարակության փոքրամասնությունն են կազմել. Հասրաթյան
- 04/11/2021 11:47 «Մանդատացավն» ու քաղաքական «փրկիչներին» մերժելու ժամանակը
- 04/11/2021 11:27 Ի՞նչ եղավ 30 միլիարդ դոլարանոց տնտեսական արտաքին շուկայի նվաճումը. Մխիթարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/11/2021 10:45 Արարատի մարզում Nissan Tida-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, հայտնվել հանդիպակաց գոտում և ճակատ-ճակատի բախվել Toyota Camry-ին. կան վիրավորներ
- 04/11/2021 10:21 Ավտովթար Տավուշի մարզում. վիրավորների մեջ կան երեխաներ
- 04/11/2021 09:49 Հրդեհ Հրազդան քաղաքում
- 04/09/2021 20:02 Նորաբաց գյուղում տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները