Թեմաներ
Երկուշաբթի 07 / 22 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/22/2019   21:48 Մոսկվայում հայտնաբերվել է գլխատված կին 07/22/2019   21:26 Հիվանդանոցում տեղադրված տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես են դռները բացվում՝ թույլ տալով խորհրդավոր ուրվագծի մուտքը (տեսանյութ) 07/22/2019   19:50 Բլոգեր կնոջ վրա հարձակվել են՝ 61 -ամյա կնոջ հետ նրա հարսանիքից հետո 07/22/2019   19:13 Գյումրիում պայթյունի հետևանքով տղամարդը ստացել է վնասվածքներ 07/22/2019   19:08 Բակո Սահակյանն ընդունել է Ռուսաստանի պարի միության նախագահին 07/22/2019   19:06 Դիետոլոգը պատմել է շաքարից հրաժարվելու առավելությունների մասին 07/22/2019   19:03 Խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ 07/22/2019   18:41 Օրենսդիրը մեկուսացվում է կարեւոր օրինագծերի մշակման աշխատանքներից.արդարադատության նախարարությունն ու պատգամավորները հակասում են միմյանց 07/22/2019   18:35 ՊԵԿ-ը կոչ է անում քաղաքացիներին պահպանել օրենսդրության պահանջները 07/22/2019   18:32 Տավուշի մարզը նոր ոստիկանապետ ունի 07/22/2019   18:15 Նախշուն Տավարացյանի լիազորությունները՝ որպես ԲԴԽ անդամ, դադարեցվել են. ԲԴԽ 07/22/2019   18:12 Ավտոմեքենաների մաքսազերծման թիվը նախորդ տարվա համեմատ գերազանցվել է. ՊԵԿ փոխնախագահ 07/22/2019   18:12 85 հոգի աշխատանքի համար դիմել է Տավուշի մարզպետարան 07/22/2019   18:00 Որպես անհետ կորած որոնվում է Գավառի մանկատան 16-ամյա սանը 07/22/2019   17:58 Երեք օրում բացահայտվել է 35 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 51 մարդ 07/22/2019   17:40 Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց Հնդկաստան բուժման մեկնող զինվորականներին 07/22/2019   17:38 Մեկնարկել են Երեւան-Սեւան-Իջեւան-հայ-ադրբեջանական սահման հատվածի միջին նորոգման աշխատանքները 07/22/2019   17:15 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի վարչապետին 07/22/2019   17:02 Հաղարծինն ինձ համար նաև պետականության խորհրդանիշ է. նախագահն այցելել է Հաղարծնի վանական համալիր 07/22/2019   16:58 6 կուսակցություն պահանջել է ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունից և կառավարությունից՝ հրաժարվել պետականությանը սպառնացող գործողություններից 07/22/2019   16:51 48-ամյա տղամարդը, խանդից դրդված, մետաղական սարքով հարվածներ է հասցրել իր նախկին կնոջը 07/22/2019   16:44 Արցախի Հանրապետության խորհրդարանը գումարել է արտահերթ նստաշրջան 07/22/2019   16:29 Հայ սակրավորները Սիրիայում վերջին օրերին ականազերծել են 8534 քմ տարածք 07/22/2019   16:20 Շները փորձել են վնասել մանկահասակ երեխաներին. 57-ամյա տղամարդը կրակել է 07/22/2019   16:06 Ոստիկանները բացահայտել են Չկալովկա համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 07/22/2019   15:59 ՊԵԿ-ը կոչ է անում քաղաքացիներին պահպանել օրենսդրության պահանջները 07/22/2019   15:54 Տիգրան Խաչատրյանը հանդիպել է կոնյակագործների և գինեգործների հետ 07/22/2019   15:48 Շամոնին որոշել է ավելի խորացնել համագործակցությունը Դիլիջանի հետ. նախագահ Սարգսյանը պատրաստ է այսուհետ ևս աջակցություն ցուցաբերել 07/22/2019   15:39 Փաշինյանը 10 օրով մեկնում է արձակուրդ 07/22/2019   15:33 Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն՝ Ռադայի ընտրություններում հաղթելու կապակցությամբ 07/22/2019   15:19 Ունենք որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել վաղօրոք բացահայտել Բրոյանի հոգեվիճակը. Տոնոյան 07/22/2019   15:13 Ռազմական անակնկալներ են լինելու. Տոնոյան 07/22/2019   15:09 Դավիթ Բեգինյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար 07/22/2019   15:07 «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի նախկին տնօրենն 8 ամիս աշխատել է առանց աշխատանքային պայմանագրի և աշխատավարձի 07/22/2019   15:03 Դատավոր Դավիթ Բալայանի միջադեպով փաստաբան Հրանտ Անանյանը բողոք է ներկայացրել դատարան 07/22/2019   15:03 Իրաքում ՀՀ դեսպանի հանդիպումները Իրաքի Ներկայացուցիչների ժողովում 07/22/2019   14:55 Բնակարանային շուկայում այլևս չկա նախկին ակտիվությունը. վաճառքը կրճատվել է գրեթե 20 տոկոսով 07/22/2019   14:26 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց սփյուռքահայ ուսուցիչների հետ 07/22/2019   14:17 Քննչական կոմիտեում կայացել է հասարակական-մոնիտորինգի խմբի հետ հանդիպումը 07/22/2019   14:13 Եվրոպական տեսակետից այլեւս ավարտվել է քրեական դատավարությունը՝ պրն Քոչարյանի դեմ. ֆրանսիահայ փաստաբան 07/22/2019   14:06 Նոր նշանակումներ Արցախում 07/22/2019   13:52 Հաջողակ և ստեղծարար լինելու համար պետք է ունենալ գիտելիք. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «UWC Դիլիջան» միջազգային քոլեջ 07/22/2019   13:47 Սպասվում է առանց տեղումների եղանակ 07/22/2019   13:35 Վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ . դանակահարվել է 16-ամյա պատանի 07/22/2019   13:24 Կրակոց զոքանչի տան մոտ 07/22/2019   12:57 ՍԴ-ի կողմից ՄԻԵԴ դիմելը չի նշանակում, թե ՍԴ-ն չունի կարողություն՝ առանց դրա որոշում կայացնելու. Արամ Վարդեւանյան 07/22/2019   12:55 Տղամարդն Արմավիրի ոստիկաններին է հանձնել մի ամբողջ զինանոց (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 07/22/2019   12:40 Նախիջևանի հատվածում կրակոցը թիրախավորված և նպատակային չի եղել. Տոնոյան 07/22/2019   12:36 Նոր պարտք կվերցնենք` նախկինը մարելու համար 07/22/2019   12:30 ՀՀ դատախազությունը շրջանառության մեջ է դրել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը խստացնող օրենսդրական նախագիծ
07/22/2019   16:51 48-ամյա տղամարդը, խանդից դրդված, մետաղական սարքով հարվածներ է հասցրել իր նախկին կնոջը 07/22/2019   15:03 Դատավոր Դավիթ Բալայանի միջադեպով փաստաբան Հրանտ Անանյանը բողոք է ներկայացրել դատարան 07/22/2019   11:45 «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը դատի տված նախկին աշխատակիցը դատարանին կներկայացնի նոր ապացույցներ 07/21/2019   20:19 18-ամյա զինվորն ինքնասպան է եղել. ՔԿ 07/22/2019   15:09 Դավիթ Բեգինյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար 07/22/2019   15:07 «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի նախկին տնօրենն 8 ամիս աշխատել է առանց աշխատանքային պայմանագրի և աշխատավարձի 07/22/2019   19:03 Խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ 07/21/2019   23:28 Երեւանում վերելակ է ընկել. ներսում քաղաքացի է եղել 07/20/2019   23:13 Գերմանիայում ինքնաթիռը խանութի մեջ է մխրճվել 07/22/2019   14:55 Բնակարանային շուկայում այլևս չկա նախկին ակտիվությունը. վաճառքը կրճատվել է գրեթե 20 տոկոսով 07/22/2019   18:41 Օրենսդիրը մեկուսացվում է կարեւոր օրինագծերի մշակման աշխատանքներից.արդարադատության նախարարությունն ու պատգամավորները հակասում են միմյանց 07/22/2019   11:03 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել մորը սպանելու համար 07/22/2019   12:57 ՍԴ-ի կողմից ՄԻԵԴ դիմելը չի նշանակում, թե ՍԴ-ն չունի կարողություն՝ առանց դրա որոշում կայացնելու. Արամ Վարդեւանյան 07/22/2019   12:14 ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է 327 քրեական գործ. Հաշվետվություն 07/22/2019   16:58 6 կուսակցություն պահանջել է ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունից և կառավարությունից՝ հրաժարվել պետականությանը սպառնացող գործողություններից 07/22/2019   12:30 ՀՀ դատախազությունը շրջանառության մեջ է դրել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը խստացնող օրենսդրական նախագիծ 07/22/2019   12:02 ԵՄ-ն պատրաստ է ֆինանսավորել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների գործընթացը. Սվիտալսկի 07/20/2019   22:48 Ռուսաստանում առաջարկել են գարեջուրը ալկոհոլ չհամարել 07/22/2019   12:36 Նոր պարտք կվերցնենք` նախկինը մարելու համար 07/22/2019   21:26 Հիվանդանոցում տեղադրված տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես են դռները բացվում՝ թույլ տալով խորհրդավոր ուրվագծի մուտքը (տեսանյութ)

Հայ-ամերիկյան համագործակցության շնորհիվ նոր որակ կապահովվի 09/04/2012   13:18  |  Վերլուծություններ

Հայաստանում քրեակատարողական ծառայության համակարգի բարեփոխումների շրջանակում դրվել է հայ-ամերիկյան համագործակցության եռամյա ծրագրի սկիզբը՝ խորհրդատվական բնույթի ու տեխնիկական աջակցության հայկական կողմի խնդրանքին ամերիկյան կողմը դրական է արձագանքել:

«Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանը պարզաբանեց, որ ծրագրով նախատեսվում է առաջին հերթին անցկացնել բանտային կառավարման ոլորտի բարեփոխումներ: Դրանց շրջանակում մոտ ապագայում Հայաստանը կունենա բոլորովին նոր որակի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, ինչը հնարավորություն կտա մեկ ՔԿՀ-ի օրինակով անցում կատարել բանտային կառավարման հին համակարգից նորին: Հայկական կողմը բանտային կառավարման նոր մոդելը ներդնելիս ցանկանում է հնարավորինս խուսափել հնարավոր սխալներից, այդ է պատճառը, որ «մենք խնդրել ենք մեր ամերիկյան գործընկերներին մեր հետ քայլել այդ աշխատանքները կատարելիս»:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բանտային կառավարման նոր մոդելի ներդնումն իրենից պիլոտային ծրագիր է ներկայացնում: Ն. Առուստամյանը պարզաբանեց, որ 2009թ. դեկտեմբերին կառավարության կողմից հավանության արժանացած քրեակատարողական ծառայության ենթակառուցվածքային բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվում է առաջիկա 10 տարիների ընթացքում լուրջ ենթակառուցվածքային փոփոխություններ իրականացնել ամբողջ քրեակատարողական համակարգում: Դա ենթադրում է վաղուց իրենց սպառած քրեակատարողական հիմնարկների այսօրվա շինություններից հրաժարում ու նորերի ստեղծում:

ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչը նշեց, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ ի տարբերություն կառավարման հին մոդելի, կլինի անվտանգության ապահովման առավել բարձր մակարդակ, սոցիալ-կենցաղային պայմաններում նույնպես կլինեն շոշափելի փոփոխություններ: Ն. Առուստամյանը հավելեց, որ քրեակատարողական հիմնարկների ներկայիս շենքային պայմանները թույլ չեն տալիս ապահովել անվտանգության արդունավետ մակարդակ. ահազանգման համակարգը, տեխնիկական հագեցվածությունը լրիվ այլ է լինելու, լինելու է նաև վերապատրաստում անցած, լրիվ նոր որակի աշխատակազմ: Նոր մոդելի գործարկմամբ, հորիզոնական համագործակցություն կլինի հիմնարկում տարբեր գործառույթներ իրականացնող, աշխատակիցների միջև՝ ներկայիս կառավարման համակարգում աշխատակիցների միջև այդ հորիզոնական կապը թերի է:

«Արմավիր» ՔԿՀ նոր մոդելի իրագործմամբ, ըստ Ն. Առուստամյանի, Հայաստանը կշարունակի քրեակատարողական համակարգն ապառազմականացնելու ԵԽ-ին անդամակցելուց ի վեր ստանձնած պարտավորության կատարումը: Ըստ այդմ, ՔԿՀ-ն լինելու է ոչ թե ուժային, այլ սոցիալական բնույթի մի հաստատություն, որտեղ մարդիկ ընդամենը մեկուսացված են հասարակությունից:

Հայ-ամերիկյան համագործակցության եռամյա ծրագրով նախատեսվում է նաև Հայաստանում հիմնել քրեակատարողական ծառայությունից անկախ պրոբացիոն ծառայություն, որը զբաղվելու է այլընտրանքային պատիժներով: Կառույցի ստեղծումը նախատեսված է ՀՀ 2012-2016թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրով, որը հաստատվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: «Մենք ոչ միայն պատիժների կատարումը պետք է իրագործենք ստեղծվելիք համակարգի միջոցով, այլ նաև կարողանանք ապահովել բոլոր այն սոցիալական աշխատանքները, որոնք անհրաժեշտ են անձին հասարակությանը վերաինտեգրելու համար, այդ թվում՝ այն անձանց, ում նկատմամբ պայմանականորեն պատիժը չի կիրառվել»,- ասաց Ն. Առուստամյանն, ընդգծելով, որ փոփոխվելու է ամբողջ գործելակերպը, այլընտրանքային պատիժներ կրող անձանց վերահսկողության մեթոդները: «Մենք պետք է փորձենք ինչպես սոցիալական աշխատանքի, այնպես էլ ուսումնական ծրագրերին մասնակից դարձնելու միջոցով նոր որակ ունենալ»: Ծառայությունը ունենալու է անձի կամ նրա կողմից դրսևորած վարքագծի վերաբերյալ, վարույթն իրականացնող մարմնի և դատարանի համար կողմնորոշիչ բնույթի զեկույցներ պատրաստելու լիազորություն՝ խափանման միջոց ընտրելու, պատժի նշանակման ու պատժից ազատման ժամանակ:

Ապագայում նախատեսվում է նաև էլեկտրոնային մոնիտորինգի օգնությամբ մարդուն պահել ոչ թե բանտում, այլ ազատության մեջ՝ որոշակի սահմանափակումներով:  
«Մենք հուսով ենք, որ ավելի լայնորեն կկիրառվեն այլընտրանքային պատժատեսակներն ու այլընտրանքները, դրանով կլուծենք մեկ այլ խնդիր՝ գերբնակեցումը բանտերում»,- ասաց Նիկոլայ Առուստամյանը: Հիշյալ խնդրի լուծմանը, որն առանձնապես լրջորեն ծառացած է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, կնպաստի նաև Քրեական դատավարության նոր օրենսգիրքը: Այն հնարավորություն կտա բացառիկ դեպքերում կիրառել կալանավորումը՝ որպես խափանման միջոց; Ավելի լայն կիրառում կունենան ազատազրկման հետ չկապված միջոցները, այդ թվում՝ նորերը՝ տնային կալանք և ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակում: Ըստ Նիկոլայ Առուստամյանի, «Արմավիր» փակ և կիսափակ քրեակատարողական հիմնարկը մասամբ կթեթևացնի գերբնակեցման խնդիրը «Նուբարաշեն»-ում. փակ ռեժիմում պահվելու ենթակա անձինք հավանաբար կտեղափոխվեն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: «Մենք հրաժարվելու ենք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի շինությունից, ապագայում պետք է լինի Երևան քաղաքը սպասարկող մեկ այլ քրեակատարողական հիմնարկ ու ենթակառուցվածք»,- ասաց Նիկոլայ Առուստամյանը:


Տեսանյութեր

07/22/2019   17:18 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել մորը սպանելու համար

Տեսադարան

07/22/2019   11:22 Կեցցենք մենք, որ փառքով ենք կրում և փառքով ենք կրելու այդ ուսադիրները. Նիկոլ Փաշինյան

Մամուլ

Արխիվ

[]