ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զինդատախազությունն արձագանքել է «Առավոտ» օրաթերթում տպագրված հոդվածին 08/24/2012 11:36 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Զինվորական դատախազությունն արձագանքել է «Առավոտ» օրաթերթի 22.08.2012թ. համարում տպագրված՝ «Ռուբեն Մարտիրոսյան. «Այն մարդիկ ովքեր ծեծել են և խոշտանգել են Արտակ Նազարյանին, նրանք էլ սպանել են» վերտառությամբ հոդվածին՝ նշելով, որ հոդվածում ներկայացված հանգամանքներ մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը:
«Քրեական գործի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է այն անձանց շրջանակը, ովքեր բռնություններ են գործադրել: Նշված անձանց մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քր. օր-ի 360-րդ հոդ. 2-րդ մասով, 365-րդ հոդ. 1-ին մասով, 375-րդ հոդ. 1-ին և 2-րդ մասերով, 38-375-րդ հոդ. 2-րդ մասով, 358-րդ հոդ. 2-րդ մասի 3-րդ կետով, 358-րդ հոդ. 1-ին մասով: Թե ինչ մարմնական վնասվածքներ են առկա Արտակ Նազարյանի մարմնի վրա արձանագրված է քրեական գործով նշանակված և կատարված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, նույն փորձաքննությամբ հստակեցված է, թե դրանցից որոնք են հրազենային, որոնք ոչ, ինչ վաղեմություն ունեն և այլն: Այն, որ դեպքի վայր է հանդիսանում հենց այն վայրը որտեղ հայտնաբերվել է Արտակ Նազարյանի դիակը անհերքելիորեն հիմնավորված է քրեական գործում առկա բազմաթիվ ապացույցներով, դեպքի վայրի զննության արձանագրությամբ, վկաների, մեղադրյալների հարցաքննությունների արձանագրություններով և այլն: Այս կամ այն փորձաքննության նշանակումը չի կարող ինքնանպատակ լինել: Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը հստակ արձանագրում է, թե երբ և ինչ նպատակով է որոշում կայացվում փորձաքննություն նշանակելու մասին, այն է. «երբ գործով նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի, այդ թվում համապատասխան հետազոտությունների մեթոդիկայի բնագավառներում հստակ գիտելիքներ»:
Այնպես, որ այս կամ այն փորձաքննությունն իբր չնշանակելու հարցի շահարկումը նպատակաուղղված չէ գործով ճշմարտությունը բացահայտելուն: Ինչ նպատակ է հետապնդում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը նշելով, թե իբր «քննիչը փոխել է գործի կարևոր ապացույց համարվող պարկուճը, այլ պարկուճ է ուղարկել դատական փորձագետին» մնում է միայն կանխագուշակել, քանի որ և դեպքի վայրից առգրավված պարկուճի և փորձագետի կողմից փորձաքննությամբ հետազոտված պարկուճի վրա դաջված են միևնույն թվերը: Ինքնաձիգի վրա մատնահետքեր հայտնաբերվել են, սակայն դրանք նույնացման համար պիտանի չեն եղել, ինչը բնավ հիմք չի տալիս տուժողի իրավահաջորդի ներկայացուցչին եզրահանգելու, որ դրանք «ոչնչացվել են»: Թե կոնկրետ որ ժամին և ովքեր են կատարել այս կամ այն քննչական գործողությունները և ովքեր են ներկա գտնվել այդ գործողությունների կատարմանը արձանագրված են նշված գործողություններն ամփոփող փաստաթղթերում, և դրանցում ոչ մի հակասություն և անհամապատասխանություն չկա: Ավելացնենք նաև, որ գործով դատաքննությունը շարունակվում է և այս կամ այն հարցի պարզաբանման համար դատավարության մասնակիցներն օրենքով իրենց վերապահված լայն լիազորությունների շրջանակներում կարող են համապատասխան միջնորդություններով հանդես գալ և ստանալ իրենց կարծիքով դեռևս չպարզաբանված հարցերի պատասխանները»,-նշված է ՀՀ զինվորական դատախազության կողմից ներկայացված պարզաբանման մեջ:
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել