ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գվինեուհու արկածները Հայաստանում 08/10/2012 13:31 | ԳՈՐԾ #
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, ավարտվեց Գվինեայի Հանրապետության քաղաքացի Անժելա Քամարայի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը:
Էկզոտիկ արտաքինով այս գեղեցկուհին մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հափշտակություն, որ կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ), 184-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին և երկրորդ կետերով՝ Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, որով պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս և 190 հոդվածի առաջին մասով՝ Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը /փողերի լվացումը/: Հարկ է նկատել, որ որևէ երկրի սահմաններ չճանաչող այս հանցագործությունների համար Հայաստանի քրեական օրենսգիրքը նախատեսում է համապատասխանաբար 2-6 տարվա, առավելագույնը 3 տարվա և առավելագույնը 4 տարվա ազատազրկում:
Ամբաստանյալը միջնորդեց գործը քննել արագացված դատաքննության կարգով՝ այն ենթադրում է ավելի մեղմ պատիժ, սակայն արագացված դատաքննության կարգով քննվելու դեպքում ամբաստանյալը միանշանակ ընդունում է մեղադրանքները, ինչպես նաև իր մեղքն ապացուցող փաստական ապացույցները: Նա հետագայում զրկվում է բողոքարկել դատավճիռը մեղադրանքի մասով, բողոքը կարող է առնչվել միմիայն պատժաչափին: Այս ամենը բացատրվեց Քամարային, և նա փորձեց մանևրել՝ նշելով, որ ինքը աշխատանքի է ընդունվել ավիատոմսեր վաճառելու համար. «Ես չգիտեի ինչ էր այդ ամենի հետևում կանգնած, ինձ առաջարկել էին տոմսեր վաճառել՝ իմ և երեխայիս ծախսերը հոգալու համար»:
Նախագահող դատավորը պարզաբանեց, որ եթե ամբաստանյալը իրեն մեղավոր չի ճանաչում, գործը ենթակա է քննվելու ընդհանուր կարգով: Սակայն Ա. Քամարայի պաշտպան՝ հանրային պաշտպան, Հայկ Իսրայելյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը նախապես չի իմացել, բայց երբ իմացել է, զղջացել է: Իսկ պաշտպանյալը հավելեց. «Ընդունում եմ, որ կատարել եմ հանցագործություններ»: Վերջին խոսքում ամբաստանյալը հայտարարեց, որ խորապես զղջում է. «Ներողություն եմ խնդրում, սխալ եմ թույլ տվել և չեմ կրկնելու»:
Դատարանը՝ հաշվի առնելով ամբաստանյալի անկեղծ զղջումը, այն, որ ունի մանկահասակ՝ երեք տարեկան, երեխա, ինչպես նաև այն, որ ամբաստանյալի հայտարարությամբ, ունի առողջական խնդիրներ, դատապարտեց նրան 6 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարվա փորձաշրջանով: Դատավճռով Քամարայից կգանձվի փողերի լվացումից գոյացած նրա հասույթը՝ 237 հազար 453 դրամ: Դատավոր Գագիկ Պողոսյանը պարզաբանեց, թե ինչ ասել է թե պայմանական ազատազրկում՝ 3 տարվա ընթացքում որտեղ որ էլ հանցագործությունը կրկնվի՝ Գվինեայում, Բրազիլիայում կամ այլուր, Հայաստանում չկրած պատժաչափը կգումարվի նոր հանցագործության համար նախատեսված պատժաչափին:
Ըստ մեղադրանքի, Գվինեայի Հանրապետության քաղաքացի Անժելա Քամարան «Hacker’s Lodge» համացանցային ֆորումի միջոցով ծանոթացել է քննությամբ դեռևս չպարզված Ռոդրիգո անունով անձնավորության հետ և իմացել, որ վերջինս հնարավորություն ունի համացանցի միջոցով ապօրինի ներթափանցելու այլ անձանց պատկանող բանկային հաշվեհամարներ և տնօրինելու դրանց հաշվեկշռին եղած գումարները, այդ թվում նաև համացանցի միջոցով դրանք փոխանցել ավիատոմսեր գնելու նպատակով տարբեր ավիաընկերությունների հաշվեհամարներին: Ըստ գործով երկու ֆիգուրանտների միջև ձեռք բերված հանցավոր համաձայնության, Ա. Քամարան պատրաստակամություն է հայտնել շուկայականից էժան գներով ավիատոմսեր գնել ցանկացող անձանցից ստանալ կանխիկ գումարներ, իսկ Ռոդրիգոն պարտավորվել է տրամադրել էլեկտրոնային ավիատոմսեր, համացանցի միջոցով ավիաընկերությանը վճարելով դրանց համար այլ անձանց բանկային հաշվեհամարներից և դրանով իսկ հափշտակելով այդ գումարները: Ընդ որում, ըստ գործի նյութերի, ավիատոմսերի վաճառքից հանցավոր ճանապարհով ստացված եկամուտը Ռոդրիգոյի հետ պայմանավորվել են կիսել 90:10 հարաբերակցությամբ՝ Ռոդրիգոյին հասանելիք 90 տոկոսի չափով փայաբաժինը իրավապահ մարմինների տեսադաշտից թաքցնելու համար Ա. Քամարան համաձայնել է փոխանցել «Լիբերտի ռեզերվ» էլեկտրոնային վճարային համակարգում իր հաշվեհամարին եղած գումարներից Ռոդրիգոյի հաշվեհամարին, իսկ հաճախորդներից կանխիկ ստացված գումարները թողնել իրեն: Թանզանիայում մի քանի նմանատիպ ապօրինի գործարք կատարելուց հետո Անժելա Քամարան 2011թ. օգոստոսի 7-ին ժամանել է Հայաստանի Հանրապետություն և այստեղ շարունակել այդ գործունեությունը:
Տուժող ճանաչված, ՀՀ-ում «Սիբիր ավիաընկերություն» ԲԲ ընկերության գլխավոր ներկայացուցիչ Մուշեղ Սայադյանը նշում է, որ 2011թ. նոյեմբերի 3-ին Մոսկվայում գտնվող «Սիբիր» ավիաընկերության ֆինանսական անվտանգության դեպարտամենտից իրեն տեղեկություն է ուղարկվել առ այն, քաղաքացի Մկրտիչ Ալեքսանյանի էլեկտրոնային ավիատոմսը հավանաբար ձևակերպվել է խարդախությամբ՝ այն գնվել էր համացանցի միջոցով և վճարում կատարելիս օգտագործվել այլ անձի՝ «Ամերիքան էքսպրես» համակարգի արտասահմանցու բանկային քարտի տվյալները՝ հավանաբար առանց օրինական քարտապանի իմացության: Ուղևորը հարցման է ենթարկվել, ակնհայտ են դարձել խարդախության հատկանիշները: Ուղևորն ինքը չի կարողացել բացատրել, թե ինչ եղանակով է վճարումը կատարվել, հայտնել է, որ «Ամերիքան Էքսպրես» համակարգի բանկային քարտ երբեք չի ունեցել և որ իրեն էժան գնով ավիատոմս են առաջարկել ծանոթները: «Սիբիր» ավիաընկերության ավիատոմսերի վաճառքի հետ կապված բոլոր գործարքների վերաբերյալ հարցմանն ի պատասխան և նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացիների կամ Հայաստանի տարածքում գտնվող գտնվող ուղևորների հետ կապված եղել է 48 կասկածելի գործարք: Դրանց գերակշռող մասի կապակցությամբ արդեն չվերթից հետո «Սիբիր» ավիաընկերությանը «Ամերիքան Էքսպրես» համակարգի միջոցով ներկայացվել են հետգանձումային պահանջներ և ավիատոմսերի համար վճարված գումարները վերադարձվել են օրինական քարտապաններին, քանի որ նրանք նշել են, որ այդ ավիատոմսերի գնումը կատարվել է առանց նրանց իմացության՝ խարդախության եղանակով: Նախաքննությամբ պարզվել է, որ Անժելա Քամարան «Սիբիր» ավիաընկերությանը պատճառել է առնվազն 2 469 989 ՀՀ դրամին համարժեք 203 435.25 ՌԴ ռուբլու չափով վնաս:
Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնեց ԱԱԾ-ում քննվող և կիբեռհանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը, քրեական գործը հարուցել է ինքը՝ ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից նախապատրաստված նյութերի հիման վրա: Քանի որ գործում առկա էին արարքներ՝ կատարված փողերի լվացման հատկանիշներով, քրեական գործի հարուցումից հետո այն ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն:
Ըստ Ա. Ամիրզադյանի, Հայաստանի դատական պրակտիկայում սա առաջին դեպքերից չէ, պլաստիկ քարտերի օգտագործմամբ, ինչպես հայտնի է, կատարվել են հափշտակություններ՝ բանկոմատներից, դրանք հափշտակության հայտնի ձևերից են: Սակայն սա թերևս եզակի դեպքն է, երբ հանցագործը գործունեություն է ծավալել Հայաստանում, իսկ հանցակիցը գտնվել է այլ երկրում: Արամ Ամիրզադյանը գտնում է, որ ցանկացած երկրում էլ կարող էր նման հանցագործություն կատարվել և ինչու ոչ՝ կատարվում է: «Նման հանցագործություն կարող է չլինել այն երկրում, որտեղ ոչ բանկային համակարգ կա և ոչ էլ՝ ինտերնետային կապ»,- ասաց մեղադրողը:
Ա. Քամարայի՝ ըստ ամենայնի նույնքան էկզոտիկ հանցակցի՝ ոմն Ռոդրիգոյի մասով գործն անջատվել է: Անձին հայտնաբերելու համար հետախուզում չի հայտարարվել, քանի որ անհայտ են Ռոդրիգոյի տվյալները: Ներկայումս օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են, եթե որևէ օպերատիվ տվյալներ լինեն, ապա հետախուզում կհայտարարվի:
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել