ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներկայացվեց զինվորական հանցագործություններով դատական քննությունների մոնիթորինգին նվիրված զեկույցը 07/25/2012 00:13 | ԼՐԱՀՈՍ
Հուլիսի 24-ին տեղի ունեցավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախաձեռնած քննարկում-միջոցառումը` նվիրված զինվորական հանցագործություններով դատական քննությունների մոնիթորինգին: Միջոցառման նպատակն էր զեկույցը ներկայացնել ոլորտի պատասխանատու գերատեսչությունների մասնագետներին, շահագրգիռ կազմակերպություններին ու լայն հասարակությանը:
Միջոցառման բանախոս` վերոհիշյալ ՀԿ-ի նախագահ Սիրանուշ Սահակյանը հակիրճ անդրադարձավ ծրագրի նպատակներին ու մեթոդոլոգիային, առանձնակի շեշտեց, որ մոնիթորինգը իրականացնելով կազմակերպությունն առաջնային նպատակ չի հետապնդել բացահայտել ՀՀ Զինված ուժերում հանցավորությունը ծնող պատճառները, այլ առավել շատ` դիտարկել զինվորական հանցագործություններով դատական քննության ընթացքում տեղ գտած դատավարական խնդիրներն ու օրինաչափությունները: Ըստ նրա, հիմնական նպատակին զուգահեռաբար հայտնաբերվել ու զեկույցում տեղ են գտել հանցագործության մեջ մեղադրվող անձանց մի շարք չափանիշների (տարիք, կրթական մակարդակ, զինվորական կոչում և այլն) և կատարված հանցագործությունների միջև հստակ կապեր, որոշակի օրինաչափություններ նախաքննության ընթացքում կիրառված խափանման միջոցի, դատավարական ընթացակարգի և կիրառված պատիժների միջև: Բանախոսը նաև ներկայացրեց մոնիթորինգի ընթացքում հայտնաբերված զինվորական հանցագործությունների դատական քննության ընթացքում առավել հաճախ հանդիպող խնդիրները, նյութական ու դատավարական իրավախախտումները:
Անդրադարձ կատարվեց այնպիսի կարևորագույն խնդիրների, ինչպիսիք են պաշտպանության իրավունքի ապահովումը նախաքննության և դատական քննության ընթացքում, վկաների պաշտպանությունը, զինծառայողների կարգապահական պատասխանատվությունը և այլն:
ՀՀ ՊՆ Քննչական ծառայության պետի տեղակալ Արման Պողոսյանը բարձր գնահատելով կազմակերպության կատարած աշխատանքը, միևնույն ժամանակ նշեց, որ, ըստ իրեն, դիտարկված գործերի թիվը` 181, թերևս բավարար չէ զեկույցում վերհանված խնդիրների շուրջ ամբողջական պատկերացում կազմելու համար: ՊՆ ներկայացուցիչն առաջարկեց համագործակցել իրենց ծառայության հետ հետագա բոլոր ծրագրերի շրջանակներում՝ առավել ընդգրկուն տեղեկատվության փոխանակման համար:
Զինվորական դատախազության ներկայացուցիչ` ՀՀ ՊՆ ՔԾ Հատուկ կարևորության գործերով բաժնում քննվող գործերի բաժնի ղեկավար Արտակ Հարությունյանն էլ նշեց, որ իրենց գերատեսչությունը նույնպես զեկույցն արժանացրել է բարձր գնահատանքի, և ինքը գտնում է, որ զեկույցում տեղ գտած եզրահանգումները լիովին հավասարակշռված են, առաջարկները՝ իրատեսական:
Զեկույցի բաց քննարկմանը հրավիրվել էին նաև ՀՀ դատական համակարգի բոլոր ատյանների ներկայացուցիչները, քանի որ ծրագիրն իրենից ներկայացնում էր դատական մոնիթորինգ՝ դատական քննության ընթացքում խնդիրների վերհանելու հստակ ուղղորդվածությամբ, ինչպես նաև ՀՀ արդարադատության համակարգը միջազգային չափանիշներին համապատասխանեցման գործընթացը խթանելու երկարաժամկետ նպատակով: Ինչպես «Փաստինֆո» լրատվական գործակալությանը հայտնեցին միջոցառման կազմակերպիչները, ՀՀ դատական համակարգի գործընկերները թե՛ զեկույցի վերաբերյալ նախնական փորձագիտական կարծիքներ տրամադրելու և թե՛ բուն քննարկման գործընթացների հանդեպ առանձնակի ակտիվություն չեն ցուցաբերել:
Քննարկման ընթացքում առավելապես ակտիվ էին հանրային պաշտպանները, որոնք մտահոգություն արտահայտեցին առ այն, որ նախաքննության ընթացքում պաշտպանությունից հրաժարվելու դեպքերը բավականաչափ են և տպավորություն է ստեղծվում, որ մեղադրյալների հետ ուղղորդված աշխատանք է տարվում իրենց հրամանատարների կողմից, նպատակ ունենալով հնարավորինս «բացառել» կողմնակի անձանց մասնակցությունը գործին:
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել