ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որսորդ ընկերները զենքերը թողել էին Արթուրի տանը. արդարացվեց հանցադեպի բացակայության հիմքով 02/11/2016 19:02 | Արդարացման դատավճիռներ
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Զոյա Զաքինյանի, այսօր 34-ամյա Արթուր Մելիքբեկյանին անպարտ է ճանաչել և արդարացրել՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու մեղադրանքում ՝ հանցադեպի բացակայության հիմքով:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Մելիքբեկյանի պաշտպան Ավագ Լալայանը:
Պաշտպանը մեզ հետ զրույցում նշեց, որ մեղադրող դատախազը մեղադրական ճառում միջնորդել էր իր պաշտպանյալին դատապարտել 1 տարի ժամկետով ազատազրկման, հիմք ընդունելով այն, որ Արթուր Մելիքբեկյանը նախաքննության ընթացքում տվել էր խոստովանական ցուցմունք:
Ավագ Լալայանի խոսքով՝ իր պաշտպանյալը խոստովանական ցուցմունք է տվել քննիչի կողմից բռնությունների և ճնշումների ազդեցության ներքո, որի մասին Արթուր Մելիքբեկյանը ՀՔԾ-ում հաղորդում է տվել, սակայն գործով վարույթը կարճվել է:
Պարզվում է՝ Արթուր Մելիքբեկյանի տանը զենքն ու զինամթերքը եղել են նրա որսորդ ընկերներինը: Արթուր Մելիքբեկյանն իր որսորդ ընկերներին խնդրել է, որպեսզի իր տան մոտակայքում հաճախակի երևացող բորենիներին որսան, բայց քանի որ այդ օրը չի հաջողվել, որսորդ ընկերները իրենց զենքերը թողել են Արթուրի տանը՝ պահոցում, որի մասին անգամ Արթուրին չեն տեղեկացրել, և միայն գնալուց ժամեր անց նրանք զանգահարել են և հայտնել, որ իրենց զենքերը թողել են իր տանը, իսկ հաջորդ օրը կգնան և կվերցնեն:
Սակայն ինչպես ասում են՝ շաբաթն ուրբաթից շուտ է եկել. հաջորդ օրն առավոտյան մեկ այլ հանցագործության դեպքով ոստիկանությունը գյուղի տներում, ինչպես նաև Արթուրի տանը խուզարկություն է կատարել և հայտնաբերել այդ զենքերը:
Ըստ մեղադրանքի՝ Արթուր Մելիքբեկյանը ապօրինի ձեռք է բերել և իր` Տավուշի մարզի Աչաջուր գյուղի տանը ապօրինի պահել է որսորդական ակոսափող հրազեն հանդիսացող 5,45 տրամաչափի Սայգա ՄԿ տեսակի կարաբին և որսորդական ակոսափող զենքերից կրակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող` 11 հատ 5,45 տրամաչափի փամփուշտներ:
Արթուր Մելիքբեկյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ